Նախագահների ուսմունքները
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքն ու ծառայությունը


Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքն ու ծառայությունը

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը «օգտագործել է երեք մեծ բառեր, որոնք ես երբեք չեմ կարող մոռանալ», հիշում է Նախագահ Գորդոն Բ. Հինքլին: Այդ բառերն էին «ճշմարիտ և հավատարիմ»: Նախագահ Հինքլին ասել է. «Իր հասարակական ելույթներում, իր անձնական զրույցներում, իր աղոթքներում առ Տերը, նա աղերսում էր, որ մենք ճշմարիտ և հավատարիմ լինենք»:1 Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կիսվել է նմանատիպ մի հիշողությամբ. «Նույնիսկ իր ծեր հասակում նա միշտ աղոթում էր, «Թող որ մենք ճշմարիտ և հավատարիմ լինենք մինչև վերջ»:2

«Ճշմարիտ և հավատարիմ»: Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի համար սա ավելին էր, քան հաճախակի կրկնվող մի արտահայտություն: Դա բոլոր մարդկանց համար նրա հույսի սրտառուչ մի արտահայտություն էր: Դա նաև իր կյանքի մի նկարագրություն էր, իր մանկությունից սկսած մինչև որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ նրա ծառայությունը:

«Խոստումի երեխա»

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը «ծնվել է որպես խոստումի երեխա», ասել է Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին Տասներկու Առաքյալների Քվորումից: Երեց Մակքոնկին, որը Նախագահ Սմիթի փեսան էր, բացատրել է, որ Ջուլինա Լամբսոն Սմիթը «երեք դուստր ուներ, բայց ոչ մի որդի, և այսպիսով, նա գնաց Տիրոջ առջև և հին օրերի Աննայի նման «ուխտ արավ» [Ա Թագավորաց Ա.11]: Նա խոստացավ, որ եթե Տերն իրեն որդի տար «նա նրան Տիրոջը կնվիրեր իր կյանքի բոլոր օրերումը»:3 1876թ. հուլիսի 19-ին Ջուլինան և իր ամուսինը՝ Ջոզեֆ Ֆ. Սմիթը նորածին որդի ունեցան իրենց ընտանիքում: Նրանք անվանեցին նրան Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ կրտսեր՝ իր հոր պատվին:

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը ծնվեց, միանալով մի ընտանիքի, որը հարուստ էր հավատքով, ծառայությամբ և ղեկավարությամբ: Նրա պապը՝ Հայրում Սմիթը, Մարգարե Ջոզեֆ Սմիթի եղբայրն էր և ավետարանի վերականգման քաջարի մի վկա: Տերը նշանակեց Հայրումին «լինել մարգարե և տեսանող և հայտնող [Իր] Եկեղեցու համար», ասելով, որ Հայրումի անունը պատվով կհիշվի սերնդե սերունդ հավիտյանս հավիտենից» (ՎևՈՒ 124.94, 96) Իր եղբայր Ջոզեֆի հետ կնքեց իր վկայությունը իր արյամբ, նահատակվելով ամբոխի կողմից 1844թ. հունիսի 27-ին (տես ՎևՈՒ 135):

Joseph Fielding Smith’s parents, Joseph F. Smith and Julina Lambson Smith, standing together.

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ծնողները՝ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը և Ջուլինա Լամբսոն Սմիթը

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հայրը՝ Ջոզեֆ Ֆ. Սմիթը, իր ուսերին մեծ պատասխանատվություններ է կրել սկսած երեխա ժամանակից: Լինելով Հայրումի և Մերի Ֆիլդինգ Սմիթի առաջնեկը՝ նա հինգ տարեկան էր, երբ նրա հայրը նահատակվեց և ինը տարեկան էր, երբ օգնեց իր այրիացած մորը վարել սայլակառքը Իլլինոյսիի Նավուից մինչև Սոլթ Լեյքի հովիտ: Նա հետագայում ծառայեց որպես միսիոներ և որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ: Նա Խորհրդական էր Առաջին Նախագահությունում, երբ նրա որդին՝ Ջոզեֆը ծնվեց: 1901թ. հոկտեմբերի 17 ից մինչև 1918 թվականի նոյեմբերը նա ծառայել է որպես Եկեղեցու Նախագահ:

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի մայրը՝ Ջուլինա Լամբսոն Սմիթը, Սոլթ Լեյքի հովտի վաղ ռահվիրաների ընտանիքներից մեկի անդամ էր: Ինը տարեկանից նա մեծացել էր Ջորջ Ա. Սմիթի՝ իր քեռու, որն այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր, և քեռակնոջ՝ Բեթշեբա Վ. Սմիթի տանը: (Երեց Սմիթը հետագայում ծառայեց որպես Առաջին Խորհրդական Առաջին Նախագահությունում Նախագահ Բրիգամ Յանգի ղեկավարությամբ, իսկ Քույր Սմիթը հետագայում ծառայեց որպես Սփոփող Միության գերագույն նախագահ): Չափահաս տարիքում Ջուլինան նվիրված կին և մայր էր և Սփոփող Միության նվիրված անդամ: Նա հայտնի էր իր կարեկցանքի և հմտության համար որպես մանկաբարձուհի, «մոտ 1000 երեխա լույս աշխարհ բերելով» և հոգ տանելով նրանց մայրերի համար:4 1910թ. հոկտեմբերից մինչև 1921թ. ապրիլը նա ծառայեց որպես Սփոփող Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական:

Երիտասարդ տարիքում աշխատելն ու խաղալը

Ջոզեֆը սովորեց աշխատել վաղ տարիքից: Նրա ընտանիքն ագարակ ուներ Թեյլորսվիլում՝ Յուտա, մոտ 10 մղոն (16 կիլոմետր) հեռու իրենց տնից, որտեղ նա և իր եղբայրներն օգնում էին ջրել, խոտը հավաքել և խնամել կենդանիներին: Տանը ընտանիքը խնամում էր մեծ բանջարանոցը, մի քանի մրգատու ծառեր, խաղողի երեք երկար շարքեր, հավերի, երեք կովի և մի քանի ձիերի: Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը բազմակնության օրենքով էր ապրում, այնպես որ ընտանիքը շատ բերան ուներ կերակրվելու և շատ ձեռքեր էին հարկավոր աշխատանքում օգնելու համար: Քանի որ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը ամենամեծ որդիներից մեկն էր այդ մեծ ընտանիքում, նրան տրվել էին պարտականություններ, որոնք, սովորաբար, տրվում էին չափահասներին: Բացի այդ պարտականություններից նա միշտ հետևում էր իր դպրոցի դասերին:

Տնից և ընտանեկան ագարակից դուրս Ջոզեֆի հիմնական աշխատանքը իր մոր հետ էր: Նա հաճախ էր ձի վարում սայլով, որ օգնի նրան կատարել իր պարտականությունները որպես մանկաբարձուհի: Իր պատանեկան տարիների վերջում նա աշխատանք գտավ Սիոնի Կոոպերատիվ Առևտրական Կազմակերպությունում (ՍԿԱԿ), որտեղ նա անցկացրեց երկար և ֆիզիկական լարվածություն պահանջող օրեր: Հետագայում նա հիշում էր. «Ես աշխատում էի բեռնատար ձիու նման ողջ օրը և ուժասպառ էի լինում, երբ գիշերն էր գալիս, մեջքիս վրա կրելով ալյուրի և շաքարի պարկեր ու ապխտած ազդրամիս և խոզապուխտ: Ես կշռում էի 150 ֆունտ [68 կգ.], բայց մեծ բան չէի համարում 200 ֆունտ [91կգ.] կշռով պարկեր բարձրացնելը և ուսերիս դնելը»:5

Իր ծանր աշխատանքային պարտականությունները հավասարակշռելու համար Ջոզեֆը ժամանակ էր գտնում խաղալու համար: Նա և նրա քույրերն ու եղբայրները սիրում էին գիշերային խաղեր խաղալ տան շուրջը, թաքնվելով խաղողի վազերի մեջ, «հատկապես երբ խաղողը հասնում էր»:6 Նա նաև սիրում էր բեյսբոլ խաղալ: Յուրաքանչյուր ծուխ ուներ բեյսբոլի կազմակերպված թիմ և նա սիրում էր ընկերական այդ մրցույթները:

Ավետարանի ուսումնասիրություն և հոգևոր աճ

Չնայած երիտասարդ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի համար բեյսբոլը կարևոր էր, նա, երբեմն, վաղ էր թողնում խաղերը, հեռանում՝ մղվելով մի հետաքրքրությունից, որը նույնիսկ ավելի կարևոր էր իր համար: Այդպիսի դեպքերում նա առանձնանում էր «խոտանոցում կամ ծառի ստվերում՝ վերադառնալով Մորմոնի Գրքի իր ընթերցանությանը»:7 «Իմ ամենավաղ հիշողություններից, – հետագայում ասել է նա, – այն ժամանակից սկսած, երբ առաջին անգամ կարողացա կարդալ, ես ավելի շատ հաճույք եմ զգացել և ավելի մեծ բավականություն եմ ստացել սուրբ գրություններն ուսումնասիրելուց և Տեր Հիսուս Քրիստոսի և Ջոզեֆ Սմիթ Մարգարեի այն աշխատանքի մասին կարդալուց, որն իրականացվել է մարդկանց փրկության համար, քան որևէ այլ բանից ողջ աշխարհում»:8 Նա սկսեց հաստատել ավետարանի անձնական ուսումնասիրության մի ձև, երբ ստացավ Մորմոնի Գրքի իր առաջին օրինակը ութ տարեկանում: Նա եռանդուն կարդում էր Եկեղեցու օրինակելի աշխատություններն ու հրատարակությունները: Նա կրում էր գրպանի չափսերի Նոր Կտակարանի մի հրատարակություն, որպեսզի կարողանար կարդալ ճաշի ընդմիջումների ժամանակ և դեպի ՍԿԱԿ իր աշխատանքի գնալու և վերադառնալու ճանապարհով քայլելիս: Հաստատուն և հետևողականորեն նա ավելացրեց վերականգված ավետարանի հանդեպ իր վկայության ուժը:

Joseph Fielding Smith as a young boy reading scriptures in hayloft

Երիտասարդ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը երբեմն վաղ էր թողնում բեյսբոլի խաղերը, որպեսզի կարդար Մորմոնի Գիրքը իրենց ընտանիքի խոտանոցում:

Բայց Ջոզեֆի հոգևոր աճը սահմանափակված չէր անհատական լուռ ուսումնասիրությամբ: Նա հավատարմորեն հաճախում էր Եկեղեցու ժողովներին ու դասերին և ստանում քահանայության արարողություններն ու օրհնությունները: Նրան հատկապես ձգում էր տաճարը: Սոլթ Լեյքի տաճարը 23 տարի շինարարության մեջ էր, երբ նա ծնվեց: «Իր պատանեկության տարիներին նա մեծ հետաքրքրությամբ հետևում էր այդ վեհաշուք շենքի շինարարության ամենօրյա առաջընթացին: Նա տեսել էր քարհանքից երկաթուղային վագոններով վերջին գրանիտե վիթխարի քարերի բերումը… Նա տեսել էր փառահեղ ծայրաձողերի վերջնական տեսքի գալը… [Նա ասել է.] «Մի ժամանակ մտածում էի, թե արդյոք այդքան երկար կապրեմ տաճարն ավարտված տեսնելու համար»:9

1893թ. ապրիլի 6-ին Ջոզեֆը մասնակցեց Սոլթ Լեյքի Տաճարի առաջին նվիրագործման նիստին: Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը՝ Եկեղեցու չորրորդ Նախագահը նախագահում էր նիստում և ասաց նվիրագործման աղոթքը: Ամբիոնում Նախագահ Վուդրուֆի ձախ կողմում նստած էր նրա Երկրորդ Խորհրդականը՝ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը:

Երբ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը 19 տարեկան էր, նա ստացավ հայրապետական օրհնություն: Այս օրհնությունը, որն ասվեց նրա հորեղբոր՝ Ջոն Սմիթի կողմից, որն այդ ժամանակ ծառայում էր որպես Եկեղեցու Հայրապետ, ավելացրեց Ջոզեֆի հոգևոր ուժը: Ջոզեֆին ասվեց.

«Քո արտոնությունն է ապրել մինչև խոր ծերության տարիքը և Տիրոջ կամքն է, որ դու պետք է դառնաս հզոր մարդ Իսրայելում: …

Քո պարտականությունն է խորհրդի նստել քո եղբայրների հետ և նախագահել մարդկանց մեջ: Քո պարտականությունն է նաև շատ ճանապարհորդել տանը և արտասահմանում, ցամաքով և ջրով, տքնելով ծառայության մեջ: Եվ ես ասում եմ քեզ, բարձրացրու գլուխդ, բարձրացրու ձայնդ առանց վախի կամ նախապատվության, ինչպես որ կթելադրի Տիրոջ Հոգին և Տիրոջ օրհնությունները կհանգչեն քո վրա: Նրա Հոգին կուղղորդի քո միտքը և կտա քեզ խոսք և զգացում, որ դու պետք է խորտակես ամբարիշտի իմաստությունը և ոչնչացնես անարդարի խորհուրդները»:10

Այդ տարվա վերջում, իր ծննդյան 20–րդ տարեդարձից հետո, նա ստացավ նոր հնարավորություններ ծառայության և հոգևոր աճի համար: Նա կարգվեց Մելքիսեդեկյան Քահանայության երեցի պաշտոնում և ստացավ տաճարային օժտում: Իր կյանքի վերջում, երբ նա ծառայում էր Եկեղեցու Նախագահ, նա հայտարարեց. «Որքան երախտապարտ եմ ես, որ կրում եմ սուրբ քահանայությունը: Բոլոր իմ օրերում ես ձգտել եմ մեծարել իմ կոչումը այդ քահանայությունում և հուսով եմ համբերել մինչև վերջ այս կյանքում և վայելել հավատարիմ սրբերի ընկերակցությունը եկող կյանքում:11

Սիրատածում և ամուսնություն

Երբ երիտասարդ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն օգնում էր պահել իր ընտանիքը, ուսումնասիրում էր ավետարանը և պատրաստվում էր քահանայության օրհնությունների համար, նրա ջանքերն աննկատ չէին անցնում մի երիտասարդ կնոջ կողմից, որի անունը Լյուի Շուրթլիֆ էր: Լյուին, որի ծնողներն ապրում էին Օգդենում, Յուտա էր եկել ապրելու Սմիթների ընտանիքի հետ, որպեսզի հաճախեր Յուտայի համալսարանը, որն այդ ժամանակ գտնվում էր Սմիթների տան դիմաց:

Սկզբում Ջոզեֆի և Լյուիի հարաբերությունները սովորական ընկերությունից այն կողմ չէին անցնում, բայց, աստիճանաբար, խորացան՝ անցնելով սիրատածման: Քանի որ զույգը քիչ փող ուներ, նրանց սիրատածումը սահմանափակվում էր, առավելապես, միասին կարդալով ընտանեկան հյուրասենյակում, միմյանց հետ զրուցելով, միասին զբոսնելով և Եկեղեցու հավաքույթներին մասնակցելով: Ջոզեֆը նաև սիրում էր լսել Լյուիին դաշնամուր նվագելիս: Ժամանակ առ ժամանակ նրանք գնում էին ներկայացում դիտելու տեղական թատրոնում: Համալսարանում Լյուիի սովորելու երկրորդ տարվա վերջում նրանց սիրատածումը ծաղկեց՝ վերածվելով սիրո, այն աստիճան, որ Ջոզեֆը հեծանիվը վարում էր 100 մղոն (160 կիլոմետր) տարածություն, ցեխոտ ճանապարհներով՝ տեսնելու նրան Օգդենում մեկ կամ երկու անգամ՝ համալսարանի դասերի ընդմումներին:12

Ի վերջո, Լյուին և Ջոզեֆը խոսեցին ամուսնության մասին: Սակայն մի հարց կար, որը մտատանջում էր նրանց՝ արդյոք Ջոզեֆին կկանչեն միսիայի ծառայության : Բանն այն է, որ այդ ժամանակներում միսիայում ծառայելու ցանկություն ունեցող աղջիկներն ու տղաները չէին մոտենում իրենց եպիսկոպոսին այդպիսի կանչի համար երաշխավորվելու: Միսիայի կանչվելու ընթացակարգը լիովին արվում էր Եկեղեցու Նախագահի գրասենյակի կողմից: Երիտասարդ տղամարդը երբեք չգիտեր, երբ նա կարող էր գտնել միսիայի իր կանչը փոստարկղում:

Լյուին ավարտեց համալսարանը 1897թ. գարնանը և վերադարձավ Օգդեն իր ծնողների մոտ: Մեկ տարի անց, ակնհայտորեն ոչ մի միսիոներական կանչ չստանալուց հետո, զույգը որոշեց իրականացնել ամուսնական ծրագրերը: Ինչպես Ջոզեֆն է հետագայում ասել. «Ես համոզեցի նրան փոխել իր բնակության վայրը, և 1898թ. ապրիլի 26-ին, մենք գնացինք Սոլթ Լեյքի Տաճար և ամուսնացանք ժամանակի և ողջ հավերժության համար՝ իմ հոր՝ Ջոզեֆ Ֆ. Սմիթի կողմից»:13 Երբ Ջոզեֆն ու Լյուին սկսեցին իրենց միասնական կյանքը, նրանք ապրում էին մի փոքրիկ բնակարանում Սմիթների ընտանիքի տանը:

Ընդունելով միսիոներական կանչը

Եկեղեցու վաղ օրերին ամուսնացած տղամարդիկ հաճախ կանչվում էին ծառայելու լիաժամկետ միսիաներ, այսպիսով՝ Ջոզեֆն ու Լյուին չզարմացան, երբ 1899թ. մարտի 17-ին մի միսիոներական կանչ, որը ստորագրվել էր Նախագահ Լորենզո Սնոուի կողմից տեղ հասավ փոստով: Բայց Ջոզեֆը ինչ-որ տեղ զարմացած էր իրեն հանձնարարված ասպարեզի պատճառով: Նախքան կանչը ստանալը, նա զրույց էր ունեցել Նախագահ Ֆրանկլին Դ. Ռիչարդսի հետ, որը Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն էր՝ միսիոներական կանչ ստանալու հնարավորության մասին: Հետագայում Ջոզեֆը հիշել է. «[Նա] հարցրեց ինձ թե ուր կկամենայի գնալ: Ես ասացի, որ որոշակի ընտրություն չունեի, միայն գնայի այնտեղ, ուր կուղարկվեի: Բայց նա ասաց.«Դու պետք է որ ունենաս ինչ-որ վայր, ուր դու կնախընտրեիր գնալ»: Ես ասացի. «Դեհ, կնախընտրեի գնալ Գերմանիա»: Այսպիսով՝ նրանք ինձ ուղարկեցին Անգլիա»:14

Elder Joseph Fielding Smith as a full-time missionary, wearing a white shirt, a bow tie, and a suit.

Երեց Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը որպես լիաժամկետ միսիոներ

Լյուին որոշեց ապրել իր ծնողների հետ, մինչ Ջոզեֆը հեռվում էր գտնվում: Նա զգում էր, որ սա կօգներ նրան դիմանալ իր ամուսնուց առանձնացած լինելու միայնակությանը: Եվ նա աշխատելու էր իր հոր խանութում, փող աշխատելով՝ հոգալու Ջոզեֆի միսիայի ծախսերը:15

1899թ. մայիսի 12-ին միսիա մեկնելուց մեկ օր առաջ, Երեց Սմիթը և այլ միսիոներներ հրահանգներ ստացան Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթից և Տասներկու Առաքյալների Քվորումի Երեցներ Ջորջ Թիսդեյլից և Հեբեր Ջ. Գրանթից: Այսքան էր նրանց ուսուցման տևողությունը նախքան որպես լիաժամկետ միսիոներներ մեկնելը: Այդ ժողովին յուրաքանչյուր միսիոներ ստացավ պաշտոնական միսիոներական վկայական: Երեց Սմիթի վկայականում ասվում էր.

«Սույն վկայականը տրվում է առ այն, որ կրողը՝ Երեց Ջոզեֆ Ֆ. Սմիթ կրտսերը լիարժեք հավատարմության և անդամակցության մեջ է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում և նշված Եկեղեցու Բարձրագույն Իշխանավորների կողմից նշանակվել է միսիա ծառայելու Մեծ Բրիտանիայում՝ Ավետարանը քարոզելու և իր պաշտոնին վերաբերող ավետարանի Արարողությունները սպասավորելու համար:

Եվ մենք կոչ ենք անում բոլոր մարդկանց ուշադրություն դարձնել նրա Ուսուցումներին և Խորհուրդներին որպես Աստծո մարդու, որն ուղարկվել է՝ բացելու նրանց համար Կյանքի և Փրկության դուռը և օգնելու նրան իր ճանապարհորդություններում, այն բոլոր բաներում, որոնց կարիքը նա կունենա:

Եվ մենք աղոթում ենք Աստծուն՝ Հավերժական Հորը, օրհնել Երեց Սմիթին և բոլորին, ովքեր կընդունեն նրան և կնպաստեն նրա բարօրությանը Երկնքի և երկրի օրհնություններով, ժամանակի և ողջ հավերժության համար, Հիսուս Քրիստոսի անունով, Ամեն:

Ստորագրված է Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, մայիսի 12-ին, 1899թ. նշված Եկեղեցու անունից: Լորենզո Սնոու, Ջորջ Ք. Քենոն, Ջոզ Ֆ. Սմիթ՝ Առաջին Նախագահություն:16

Հաջորդ օրը ընտանիքը հավաքվեց տանը մնաս բարով մաղթելու Ջոզեֆին և ավագ եղբայրներից մեկին, որը նույնպես կանչվել էր ծառայելու Անգլիայում: Սակայն ընտանիքի մի անդամ բացակայում էր հավաքույթից: Ջոզեֆի փոքր քույրը՝ Էմիլին թաքնվել էր, ամաչելով մի բանի համար, որը նա արել էր մի քանի տարի առաջ: Երբ Ջոզեֆն ու Լյուին սիրատածում էին, Ջոզեֆը, երբեմն, ուղարկում էր Էմիլիին և մյուս փոքր երեխաներին վաղ քնելու, որպեսզի կարողանար միայնակ մնալ իր սրտի սիրեցյալի հետ: Բարկանալով այս ակնհայտ անարդարությունից, Էմիլին հաճախ էր աղոթում, որ Տերն իր եղբորը հեռու ուղարկեր միսիայի: Այժմ, երբ նա իսկապես մեկնում էր, նա հանցավոր էր զգում այն դերի համար, որ գուցե խաղացել էր նրա մեկնումի համար:17

Ջոզեֆը և Լյուին գիտեին, որ Անգլիայում ծառայելու կանչը եկել էր Տիրոջից: Ջոզեֆը ձգտում էր կատարել իր պարտականությունը և Լյուին գոհ էր, որ իր ամուսինը ծառայելու էր միսիա, բայց նրանք երկուսն էլ մաքառում էին բաժանման գաղափարի հետ: Երբ եկավ ժամանակը Երեց Սմիթի համար մեկնելու երկաթուղային կայարան «Լյուին փորձեց քաջ լինել, փորձեց թույլ չտալ Ջոզեֆին տեսնել իր արտասվելը: Բայց դժվար էր թաքցնել կարմրած աչքերը: Իսկ Ջոզեֆն արդեն այնպես էր կարոտում տանը, որ միայն մեկնելու մասին մտքից նա չէր ուզում խոսել որևէ մեկի հետ… Ջոզեֆի կոկորդում կարծես գունդ էր դեմ առել, երբ նա կանգ առավ հին տան դիմացի դռանը Հյուսիսային Առաջին փողոցի վրա և համբուրեց իր սիրելիներից յուրաքանչյուրին մնաս բարով ասելով մայրիկին, հայրիկին, եղբայրներին և քույրերին, հորաքույրներին և բոլորից վերջում Լյուիին: «Ցտեսություն Լյուի, թանկագինս: Աստված օրհնի քեզ և պահի քեզ ապահով ինձ համար»:18

Ցանելով Ավետարանի սերմերը Անգլիայում

Այն պահից ի վեր, ինչ գնացքը անհարմար և ծխախոտի ծխով լցված հեռու սլացավ տնից, Երեց Սմիթը նվիրաբերեց իրեն իր միսիային: Նրա օրագրի վերնագրերը և նամակները, որ նա ուղարկում էր և ստանում բացահայտում են այն դժվարությունները, որոնց նա էր դիմակայում որպես միսիոներ և հավատքն ու նվիրումը, որոնցով նա հաղթահարում էր դրանք:

Անգլիայում միսիոներական աշխատանքի այդ առաջին օրվա վերջում նա գրեց իր օրագրում. «Սա իմ կարճ կյանքում շատ կարևոր օր էր: Մեկ ամիս չկա, որ ես եկել եմ տնից մեր Տիրոջ ավետարանը քարոզելու նպատակով… Այսօր ես դուրս էի եկել և դռներ էի ծեծում և բաժանեցի 25 բրոշյուր [գրքույկ]: Սա առաջին անգամն էր, որ այս տիպի աշխատանք էի կատարում և դա ինձ համար այնքան էլ հեշտ չստացվեց… Ես այսօր առաջին անգամ բերեցի իմ վկայությունն աշխարհին, բայց կկարողանամ ավելի լավ անել դա: Տիրոջ օգնությամբ ես կկատարեմ Նրա կամքը ինչպես որ կանչվել եմ անելու»:19

Երբ նրա հայրը մի քանի դոլար ուղարկեց իր կարիքների համար, նա պատասխանեց. «Ես շատ զգույշ կլինեմ այն միջոցների հետ, որոնք դու ուղարկում ես ինձ: Ես չեմ ծախսում որևէ բանի համար մինչև չեմ ունենում հիմնավոր պատճառ դրա համար»: Նա նաև պատմեց իր հորը ավետարանը սովորելու և ուսուցանելու իր վճռականության մասին. «Ես այստեղ եմ ավետարանը քարոզելու համար և հուսով եմ, որ կկարողանամ դա լավ անել… Իմ ցանկությունն է բարելավել իմ միտքը և տաղանդները մինչ այստեղ եմ, որպեսզի ես կարողանամ միշտ օգտակար լինել կյանքում ինչ-որ բանի համար: Ես ուզում եմ ճիշտ լինել բոլոր բաներում և ոչինչ չի տալիս ինձ ավելի մեծ բավականություն, քան ավետարանի մասին ինչ-որ բան սովորելը: Իմ ցանկությունն է ծանոթանալ դրա հետ և ձեռք բերել իմաստություն»:20

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը գրել է հետևյալ հորդորանքի խոսքերը Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթին ուղղված մի նամակում. «Ես հավանում եմ քո ոգին, ես հավատում եմ քո հավատարմությանը և ես հավանություն և բավականություն եմ զգում քեզանից: Ես ուզում եմ, որ դու իմաստություն զարգացնես և կշռադատված դատողություն և համբերություն, ինչպես նաև Սուրբ Հոգին և Աստծո սերը»:21 Լյուիի հայրը՝ Լյուիս Շուրթլիֆը նույնպես վստահություն էր արտահայտել Երեց Սմիթի հանդեպ. «Ես միշտ զգացել եմ, որ դու իրականացնելու ես մի փառահեղ միսիա և ձեռք ես բերելու մի փորձառություն, որը կհամապատասխանի քեզ վեհացած վիճակում, որը դու կանխորոշված ես զբաղեցնել ապագայում»: 22

Լյուիին ուղղված նամակներում Ջոզեֆը միշտ արտահայտում էր իր սերը նրա հանդեպ: Նա հաճախ չորացած ծաղիկներ էր ուղարկում իր «ջերմ և քնքշալի նամակներում»:23 Նա նաև գրում էր այն մարտահրավերների մասին, որ դիմակայում էր. «Շատերը կան այս ազգության մեջ, ովքեր գիտեն, որ ավետարանը, որ մենք ուսուցանում ենք, ճշմարիտ է, բայց նրանք չունեն բարոյական քաջություն դուրս գալու աշխարհից և ընդունելու այն»:24

Լյուին նամակներ էր ուղարկում առնվազն շաբաթը մեկ: «Հիշիր, մի անգամ գրեց նա, ես այստեղ եմ սիրելու և աղոթելու քո համար, և որ ես երբեք չեմ մոռանում քեզ մեկ իսկ վայրկյան… Օրհված լինես դու իմ թանկագին ամուսին, սա է միշտ իմ աղոթքը»25 Լյուին հստակ էր իր ամուսնու հանդեպ նվիրվածության հարցում և նա հավասարապես հստակ էր Տիրոջ և Նրա աշխատանքի հանդեպ իր նվիրվածության առթիվ: Նա հետևողականորեն հիշեցնում էր Ջոզեֆին թույլ չտալ, որ տան կարոտը թուլացնի իր ծառայելու վճռականությունը:

Երեց Սմիթը կարիք ուներ այսպիսի քաջալերանքի, քանի որ նա հազվադեպ էր գտնում որևէ մեկին, որն ընդուներ վերականգված ավետարանի ուղերձը: Տարիներ հետո նա «պատմեց իր որդի Ջոզեֆին, որ պայմաններն այնքան վատ էին և մարդիկ այնքան հետաքրքրված չէին, որ նա հասավ մտքի մի վիճակի, երբ մտածեց, որ էլ չէր կարող շարունակել: Մի գիշեր նա անքուն պառկած էր մտածելով, որ պետք է աշխատեր տուն գնալու ելք գտնել»:26 Բայց ոգեշնչվելով սիրելիների կողմից և զորացվելով նրանց աղոթքներով և իր իսկ ծառայելու ցանկությամբ, նա հաղթահարեց այդ մտքերը: Նա գիտեր, որ Տերն էր կանչել իրեն և գիտեր, որ պետք է ջանասիրաբար աշխատեր այն մարդկանց բարու համար, ում ծառայում էր և իր ընտանիքի բարու համար: «Ես ավելի լավ է այստեղ հավերժ մնամ, քան տուն գամ առանց պատվավոր արձակման նամակի… Ես աղոթում եմ, որ կարողանամ ունենալ ավետարանի ոգին և սեր իմ մերձավորների հանդեպ, որ կարողանամ մնալ այստեղ մինչև պատվավոր ձևով արձակվեմ: Եթե չլինեին այդքան շատ աղոթքներ, որոնք ինձ համար էին հղվում տանը և նաև իմ սեփականը, ես չէի կարող հաջողություն ունենալ»:27

Երեց Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը պատվավոր ձևով վերջացրեց իր միսիան 1901թ. հունիսի 20-ին: Իր երկու տարվա ջանասեր ծառայության ընթացքում «նա դարձի չբերեց ոչ մեկին, հնարավորություն չունեցավ կատարելու մեկ իսկ մկրտություն, չնայած նա հաստատեց մի նորադարձի»:28 Այնուամենայնիվ, նա և իր ընկերակիցները ցանել էին ավետարանի սերմերը, օգնելով շատ մարդկանց գտնել ավելի մեծ խաղաղություն և հասկացողություն, և նա աճել էր անձնապես որպես ավետարանի ուսանող և ուսուցիչ և որպես քահանայության առաջնորդ:

Նոր տուն և նոր պարտականություններ

Ջոզեֆը Սոլթ Լեյք Սիթի ժամանեց 1901թ. հուլիսի 9-ին: Մի քանի օր Օգդենում Լյուիի ընտանիքի հետ անցկացնելուց հետո Ջոզեֆը և Լյուին վերադարձան իրենց տուն Սմիթների մոտ և վերսկսեցն իրենց համատեղ կյանքը: Նրանց ամուսնությանը բնորոշ էր հավատքը, ջանասիրությունը և ծառայությունը, քանի որ նրանք աշխատում էին տուն և ընտանիք հաստատել և ծառայել Եկեղեցում:

Louie Shurtliff Smith, President Joseph Fielding Smith’s first wife, in a white dress with her hair pulled back.

Լյուի Շուրթլիֆ Սմիթ

Ջոզեֆի տուն վերադառնալուց հետո շուտով նա սկսեց աշխատանք որոնել, որպեսզի պահի իր ընտանիքը: Ընտանիքի անդամի օգնությամբ նա ապահովվեց մի ժամանակավոր աշխատանքով՝ որպես Սոլթ Լեյքի գավառի գրասենյակային ծառայող: Մոտ հինգ շաբաթ անց, նա ընդունեց մի պաշտոն Եկեղեցու Պատմաբանի գրասենյակում: Երբ նա ավելի շատ բան սովորեց Եկեղեցու պատմության մասին, նա նաև ավելի լավ ծանոթացավ մարդկանց հետ, ովքեր ձգտում էին վարկաբեկել Եկեղեցին և նրա առաջնորդներին: Նա անխոնջաբար աշխատեց տեղեկություններ ապահովելու համար՝ ի պաշտպանություն հավատքի: Սա ծառայության սկիզբն էր, որն օրհնելու էր Եկեղեցին գալիք տարիների ընթացքում:

1902թ. գարնանը Լյուին հղի էր: Նա և Ջոզեֆը երախտապարտ էին իրենց փոքրիկ բնակարանի համար, բայց նրանք անհամբեր սպասում էին իրենց սեփական տուն կառուցելուն: Ջոզեֆի ապահով աշխատանքը թույլ տվեց նրանց սկսել պլաններ կազմել: Նրանք վարձեցին մի շինարարական ֆիրմա և պայմանավորվեցին, որ Ջոզեֆն ինքն աներ աշխատանքների մեծ մասը՝ ծախսերը կրճատելու նպատակով: Նրանց առաջին երեխան աղջիկ էր, Ջոզեֆին անունով՝ ծնված 1902թ. սեպտեմբերին, և նրանք տեղափոխվեցին իրենց նոր տունը մոտ տաս ամիս հետո: 1906թ.Լյուին դժվար հղիություն տանելուց հետո, նրանք ողջունեցին ևս մեկ դստեր իրենց տանը և նրան անվանեցին Ջուլինա:

Ջոզեֆը միշտ պատրաստակամ էր մասնակցել Տիրոջ փրկության աշխատանքին և նա ստացավ շատ հնարավորություններ այդ անելու համար: 1902թ. նա կանչվեց ծառայելու որպես յոթանասունի քսանչորս քվորումներից մեկի նախագահ, ներառյալ պարտականությունները որպես քվորումի ուսուցիչ (Այդ ժամանակ Եկեղեցին ուներ յոթանասունի ավելի քան 100 քվորում: Այդ քվորումների անդամները Բարձրագույն Իշխանավորներ չէին): Ջոզեֆը նաև կանչվեց ծառայելու Երիտասարդ Տղամարդկանց Փոխադարձ Բարելավման Միության գերագույն վարչությունում և որպես Սոլթ Լեյքի Ցցի բարձրագույն խորհրդի անդամ: Նա կարգվեց որպես քահանայապետ իր եղբայր Հայրումի կողմից, որը Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր: 1906թ ապրիլյան գերագույն համաժողովում նա հաստատվեց որպես Եկեղեցու Պատմաբանի օգնական և հաջորդ հունվարին նա նշանակվեց հատուկ հանձնաժողովում, որի նպատակն էր «պատրաստել տեղկատվական բազա եկեղեցու պաշտպանության համար այն վիրավորանքների դեմ, որոնք հասցվում էին նրա թշնամիների կողմից»:29

Երբ Ջոզեֆի հայրը ծառայում էր որպես Եկեղեցու Նախագահ, Ջոզեֆը հաճախ էր օգնում նրան նամակագրության գործում և այլ վարչական պարտականություններում, և նա, երբեմն, ուղեկցում էր իր հորը Եկեղեցու առաջադրանքներում: Մի անգամ նա նույնիսկ ճանապարհորդեց Նախագահ Սմիթի փոխարեն: Նա գրել է. «Ես գնացի Բրիգամ քաղաքը՝ [Յուտա] հորս խնդրանքով, նվիրագործելու Երկրորդ Ծխի ժողովատունը Բրիգամ քաղաքում: Նրանք շատ էին ցանկանում, որ հայրս ասեր նվիրագործման աղոթքը, բայց նա տառապում էր խիստ մրսածությունից և ինձ ուղարկեց իր փոխարեն»: Երբ ցցի նախագահը և եպիսկոպոսը դիմավորեցին Ջոզեֆին երկաթուղային կայանում, նրանք այնքան էլ երջանիկ չէին տեսնելով նրան:30 Ինչպես պատմում են՝ ցցի նախագահն ասել է. «Ես ուզում էի բղավել: Մենք սպասում էինք Եկեղեցու Նախագահին և նրա փոխարեն ստանում ենք մի տղայի»: Համաձայն այդ պատմության ևս մեկ տարբերակի՝ Ջոզեֆն, ի պատասխան, սրամտորեն պատասխանել է. «Ես էլ էի ուզում բղավել»:31

Չնայած Ջոզեֆի պարտականությունների շատությունը նրան հեռու էին պահում տնից, նա և Լյուին ժամանակ էին գտնում նաև միասին ծառայելու և վայելելու միմյանց ընկերակցությունը: Իր օրագրի 1907թ. նոյեմբերի 1–ի արձանագրությունում նա գրել է. «Լյուի հետ անցկացրեցի օրվա մեծ մասը Սոլթ Լեյքի Տաճարում, մեր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը և ամենաօգտակարը մեզ համար»:32

Փորձություններ և օրհնություններ

Ջոզեֆը իր Եկեղեցու պարտականություններից շատերը մի կողմ դրեց 1908թ. մարտին, զգալով անհրաժեշտություն մնալ Լյուիի հետ տանը, այնքան շատ որքան հնարավոր էր: Լյուին տառապում էր սուր, չդադարող հիվանդությունից, որը կապված էր նրա երրորդ հղիության վաղ շրջանի հետ: Չնայած աղոթքներին, քահանայության օրհնություններին, իր ամուսնու հոգատար խնամքին և բժիշկների հատուկ ուշադրությանը, նա շարունակում էր վատանալ: Նա մահացավ մարտի 30-ին:

Իր վշտի մեջ Ջոզեֆը գրեց. «Այս ամսվա ընթացքում, որն ինձ համար եղել է անընդհատ նեղսրտության և անհանգստության ժամանակ, ես անցա ամենախորը և ամենացավալի փորձությունների և փորձառությունների միջով: Եվ այդ բոլորի ընթացքում ես ապավինել եմ Տիրոջը ուժի և սփոփանքի համար: Ամենատանջալի ցավեր քաշելով, երեք կամ չորս շաբաթ և հիվանդությունից հետո, որը տևեց մոտ երկու ամիս իմ սիրելի կինը ազատվեց իր տառապանքից: … և հեռացավ ինձանից ու մեր թանկագին երեխաներից դեպի ավելի լավ աշխարհ, որտեղ մենք համբերությամբ ու թախիծով սպասում ենք ամենափառահեղ հանդիպման»: Ջոզեֆը պատմել է, որ իր կինը «մահացավ ամուր հավատքով և ավետարանի բոլոր սկզբունքներին հավատարիմ»:33

Ջոզեֆը շուտով գերծանրաբեռնված զգաց երկու փոքրիկ աղջիկներին առանց մոր տանը մեծացնելու խնդրից: Նրա ծնողները հրավիրեցին երիտասարդ ընտանիքին ապրել իրենց հետ: Նույնիսկ այս օգնությամբ այրին հասկացավ, որ իր փոքրիկ երեխաները սիրող մոր խնամքի կարիքն ունեին:

Portrait of Ethel Smith, Joseph Fielding Smith's second wife.

Էթել Ռեյնոլդս Սմիթ

Ինչպես նա անում էր բոլոր կարևոր հարցերի դեպքում, Ջոզեֆը այս հարցը դարձրեց ջերմեռանդ աղոթքի թեմա: Էթել Ջորջինա Ռեյնոլդսը՝ Եկեղեցու Պատմության գրասենյակի մի գործավար, դարձավ նրա աղոթքների պատասխանը: Ջոզեֆը հրավիրեց նրան միանալ իրեն և իր դուստրերին, երբ նրանք գնալու էին զբոսայգի 1908թ. հուլիսի 6-ին: Զբոսանքը հաջող էր քանի որ բոլորը չորսով բավականություն ստացան միմյանց ընկերակցությունից: Տաս օր անց Ջոզեֆը և Էթելը վայելեցին մի ժամադրություն առանց երեխաների և դրանից հետո շուտով նրանք նշանադրվեցին ամուսնանալու համար:

Էթելը և Ջոզեֆը կնքվեցին Սոլթ Լեյքի Տաճարում 1908 թ. նոյեմբերի 2-ին: Տարիներ հետո Էթելին գրած մի նամակում Ջոզեֆը գրել էր. «Դու չգիտես թե որքան հաճախ եմ շնորհակալություն հայտնել Տիրոջը, որ ես սխալ չարեցի, երբ զուգընկերոջ կարիք ունեի: Դու ուղարկվեցիր ինձ համար»: 34 Բացի Ջոզեֆի համար սիրող զուգընկեր լինելուց, Էթելը շուտով երկրորդ մայր դարձավՋոզեֆինի և Ջուլինայի համար:

Ծառայությունը որպես Տասներկուսի Քվորումի անդամ

Անմիջապես 1910 թ. ապրիլյան գերագույն համաժողովից առաջ Նախագահ Ջոն Ռ. Ուայնդերը՝ Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, մահացավ: Երեց Ջոն Հենրի Սմիթը, որը ծառայում էր Տասներկուսի Քվորումում, կանչվեց ծառայելու Առաջին Նախագահությունում, թողնելով թափուր տեղ Տասներկուսի Քվորումում: Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը հանդիպեցին Սոլթ Լեյքի Տաճարում քննարկելու, թե տղամարդկանցից ով էր որակավորված՝ այդ տեղը զբաղեցնելու համար: Մոտ մեկ ժամ միասին քննարկելուց հետո, նրանք չկարողացան հասնել միաբանության այդ հարցում: Վերջում Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը հեռացավ մի սենյակ միայնակ և ծնկի իջավ աղոթքով առաջնորդության համար: Երբ նա վերադարձավ, նա տատանվելով հարցրեց 13 մյուս եղբայրներին, թե արդյոք կկամենային քննարկել իր որդի Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ կրտսերի թեկնածությունն այդ պաշտոնի համար: Նա դժկամությամբ էր առաջարկում, ասաց նա, որովհետև նրա որդին՝ Հայրումը արդեն խորհրդի անդամ էր և իր որդի Դեյվիդը Խորհրդական էր Նախագահող Եպիսկոպոսությունում: Նա երկյուղում էր, որ Եկեղեցու անդամները դժգոհ կլինեն, երբ իր որդիներից ևս մեկը նշանակվեր որպես բարձրագույն իշխանավոր: Այնուամենայնիվ, նա ոգեշնչված էր զգում առաջարկելու Ջոզեֆի անունը քննարկման համար: Մյուս տղամարդիկ կարծես անմիջապես ընդունեցին առաջարկությունը և աջակցեցին Նախագահ Սմիթին:

«Հավանաբար, Նախագահ Սմիթը վստահել էր Ջոզեֆի ընտրության գաղտնիքը նրա [Ջոզեֆի] մորը նախքան համաժողովում հայտարարելը: Ջոզեֆի քույրը՝ Էդիթ Ս. Պատրիկն ասում է. «Հիշում եմ, թե մայրս ինչպես պատմեց մեզ, որ 1910 թվականին հայրիկը տուն եկավ տաճարային խորհրդակցությունից և շատ անհանգստացած էր թվում: Երբ նրան հարցրեցին թե ինչն էր իրեն անհանգստացնում, նա ասաց, որ Ջոզեֆն ընտրվել է որպես Տասներկուսից մեկը: Նա ասաց, որ եղբայրները միաձայն ընտրել են նրան և ասաց, որ իրեն որպես նախագահ խստորեն կքննադատեն, իր որդուն Առաքյալ դարձնելու համար: Մայրն ասաց, որ նա ոչ մի րոպե չպետք է անհանգստանա, թե ինչ կասեն մարդիկ: Նա գիտեր, որ Տերն է ընտրել նրան և ասաց, որ նա պատվով կկատարի իր կոչումը»:

«… Այդ ժամանակ սովորույթ կար նախորոք չտեղեկացնել ընտրված մարդուն, այլ որ նա լսեր իր անունը համաժողովում հաստատման քվեի համար կարդացվելիս: Այսպիսով, երբ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը համաժողովի գնաց 1910թ. ապրիլի 6-ին, նա ոչ մի գաղափար չուներ իր ընտրվելու մասին»: Երբ նա մտավ Թաբերնաքլ, մի ուղեկցորդ հարցրեց նրան. «Դե՛, Ջոզեֆ, ո՞վ է լինելու նոր առաքյալը»: Նա պատասխանեց. «Ես չգիտեմ: Բայց ոչ դու ես լինելու, ոչ էլ ես»:

Անմիջապես Տասներկուսի Քվորումի նոր անդամի անունը կարդալուց առաջ Ջոզեֆը զգաց մի հուշում Հոգուց, որ այդ անունը կարող էր հենց իրենը լիներ: Այնուամենայնիվ, նա հետագայում ասաց, որ երբ իր անունը հայտարարվեց «Ես այնքան ցնցված էի և պապանձված, որ հազիվ կարողացա խոսել»:

Այդ օրն ավելի ուշ նա գնաց տուն կիսվելու նորությամբ Էթելի հետ, որը չէր կարողացել գնալ ժողովին: Նա սկսեց՝ ասելով. «Կարծում եմ մենք պետք է վաճառենք կովը: Ես այլևս ժամանակ չեմ ունենա հոգ տանելու դրան»:35

Տասներկու Առաքյալների Քվորումում 60 տարի ծառայելու ընթացքում Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը տեսավ շատ փոփոխություններ աշխարհում: Օրինակ, երբ նա կանչվեց առաքյալ, շատ մարդիկ դեռ օգտագործում էին ձիեր և կառքեր որպես իրենց փոխադրամիջոցի հիմնական ձև: Քվորումում իր ծառայության վերջում նա հաճախ էր ճանապարհորդում ինքնաթիռներով:

Group portrait of the Quorum of the Twelve Apostles in 1921. Included are: (left to right) seated: Rudger Clawson, Reed Smoot, George Albert Smith, George F. Richards, Orson F. Whitney, David O. McKay, standing: Joseph Fielding Smith, James E. Talmage, Stephen L. Richards, Richard R. Lyman, Melvin J. Ballard and John A. Widtsoe.

Տասներկու Առաքյալների Քվորում 1921թ.: Երեց Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը կանգնած ձախ կողմից հեռվում:

Երեց Սմիթը պատասխանատու և վստահելի շատ պաշտոններ է զբաղեցրել, երբ ծառայում էր Տասներկուսի Քվորումում: Որպես Առաքյալ իր ծառայության առաջին ութ ամիսների ընթացքում նա ոչ պաշտոնապես քարտուղար ծառայեց իր հոր համար: Նա ծառայեց այդ տեղում մինչև նրա հայրը հեռացավ կյանքից 1918թ. նոյեմբերին: Այդ դերում Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը ծառայեց որպես դպիր, երբ հայրը թելադրում էր իրեն մահացածների փրկագնման տեսիլքը, որն այժմ գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 138-ում:

Երեց Սմիթը ծառայեց որպես Եկեղեցու Պատմաբանի Օգնական, որպես Եկեղեցու Պատմաբան մոտ 50 տարի, որպես Սոլթ Լեյքի Տաճարի նախագահության խորհրդական, որպես Սոլթ Լեյքի Տաճարի նախագահ, որպես Յուտայի Ծագումնաբանական և Պատմական ընկերության նախագահ, որպես Յուտայի Ծագումնաբանական և Պատմական Ամսագրի առաջին խմբագիր և գործերի կառավարիչ և որպես Եկեղեցու Կրթության Խորհրդի գործադիր հանձնաժողովի նախագահ: Նա նաև ծառայեց որպես Եկեղեցու Հրապարակումների հանձնաժողովի նախագահ, մի հանձնարարություն, որը նրանից պահանջում էր կարդալ ձեռագրերի հազարավոր էջեր, նախքան դրանք պատրաստվում էին որպես դասագրքերի դասեր և Եկեղեցու այլ հրապարակումներ:

Նա ի սպաս դրվեց որպես Տասներկուսի Քվորումի Գործող Նախագահ 1950թ. հոկտեմբերին և ծառայեց այդ պաշտոոնում մինչև 1951թ. ապրիլը, երբ նա ի սպաս դրվեց որպես Տասներկուսի Քվորումի Նախագահ: Նա ծառայեց այդ պաշտոնում 1951թ. ապրիլից մինչև 1970թ. հունվարը, երբ դարձավ Եկեղեցու նախագահ: 1965–1970թթ. նա նաև ծառայեց որպես Առաջին Նախագահության Խորհրդական, միևնույն ժամանակ շարունակելով իր պարտականությունները որպես Տասներկուսի Քվորումի Նախագահ:

Խիստ նախազգուշացումների և մեղմ ներողամտության ծառայություն

Գերագույն համաժողովի իր առաջին ելույթում Երեց Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը խոսեց ուղղակիորեն բոլոր նրանց համար, ովքեր «կբարձրացնեն իրենց ձայնը իշխանավորների գործողությունների դեմ, ովքեր նախագահում են Եկեղեցու վրա»: Նա հրապարակեց այս խիստ հայտարարությունը. «Ես ուզում եմ նախազգուշացման ձայն բարձրացնել բոլոր նրանց համար, ովքեր անդամակցում են Եկեղեցուն և ասում եմ նրանց, որ նրանք ավելի լավ է ապաշխարեն և դառնան դեպի Տերը, որպեսզի Նրա դատաստանները չգան նրանց վրա, որ չկորցնեն հավատքը և հավատքից չշրջվեն»:36

Իր ծառայության ողջ ընթացքում նա շարունակում էր նախազգուշացման ձայն բարձրացնել: Նա մի անգամ ասել է. «Ես համարում եմ, որ դա իմ առաքելությունն է եղել, այդպես տպավորված լինելով, կարծում եմ, Տիրոջ Հոգուց, իմ ուղևորությունների ժամանակ Սիոնի Ցցերում, ասելու մարդկանց, որ այժմ է ապաշխարության օրը… Ես զգում եմ, որ իմ առաքելությունն է ապաշխարություն աղաղակել և կոչ անել մարդկանց ծառայելու Տիրոջը»:37

Այս ոչ անիմաստ շիտակ մոտեցումը ուսուցանմանը չափավորվում էր մեղմությամբ և բարությամբ: Երեց Բոյդ Ք. Փաքերը մի անգամ վկայեց այդ մասին մի ժողովում, երբ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը Եկեղեցու Միսիոներական Հանձնաժողովի նախագահն էր: «Մի զեկուցում ներկայացվեց վթարի վերաբերյալ, որին ներգրավված էին եղել երկու միսիոներ երեցներ Եկեղեցուն պատկանող ավտոմեքենայում: Մի բանջարեղենի բեռնատարի մեծահասակ վարորդ խփել էր կանգառի նշանին իր մեքենայով: Միսիոներական մեքենային հարվածել էր կողքից և ամբողջովին ջարդուխուրդ արել: Բեռնատարի վարորդին բռնել էր ոստիկանությունը: Նա ապահովագրություն չուներ: Բարեբախտաբար, ոչ մի միսիոներ լրջորեն չէր վնասվել:

Նախագահ Սմիթը լուռ նստեց, մինչ հանձնաժողովի անդամները քննարկում էին այդ հարցը: Որոշ քննարկումից հետո, նրանք հրահանգեցին Միսիոներական Բաժանմունքի կառավարող տնօրենին փաստաբան վարձել և գործը դատարան ուղարկել:

Միայն այդ ժամանակ Նախագահ Սմիթին հարցրեցին, թե արդյոք նա համաձայն էր գործերի այդ ընթացքին: Հանդարտորեն նա ասաց. «Այո, մենք կարող ենք դա անել: Եվ եթե մենք մեր ողջ ուժով ճնշում գործադրենք, մենք կարող ենք նույնիսկ խլել բեռնատարը խեղճ մարդուց, այդ ժամանակ ինչպե՞ս կարող է նա ապրուստ վաստակել»:

«Մենք միմյանց նայեցինք մի քիչ ամաչելով», ասաց Երեց Փաքերը: «Ապա թույլ տվեցինք, որ Եկեղեցին գնի մեկ ուրիշ մեքենա, շարունակի իր աշխատանքը և հանգիստ թողնի այդ հարցը»:38

«Բարի, սիրող ամուսին և հայր»

Երբ Երեց Սմիթը կանչվեց որպես առաքյալ, նա երեք երեխա ուներ՝ Ջոզեֆինը և Ջուլինան ու Էթելի առաջնեկը՝ Էմիլին: Յոթ ամիս անց ընտանիքը դիմավորեց ևս մեկ դստեր: Էթելն ու Ջոզեֆը անվանեցին նրան Նոեմի: Ծննդաբերության ժամանակ բարդությունների պատճառով Նոեմին պայքարում էր իր կյանքի համար և ընտանիքը վախենում էր, որ նա երկար չապրեր: Բայց ինչպես նրա հայրը հետագայում ասաց. «նա փրկվեց աղոթքի զորության և քահանայության սպասավորման միջոցով, երբ թվում էր, թե շունչը չէր կարողանում մտնել նրա մարմինը»:39 Էթելը հետագայում ունեցավ ևս յոթ երեխա՝ Լոիսը, Ամելիան, Ջոզեֆը, Լյուիսը, Ռեյնոլդսը, Դուգլասը և Միլթոնը:

Նախագահ Սմիթի հանձնարարությունները որպես Առաքյալ հաճախ նրան տնից հեռու էին տանում երկար ժամանակով: Բայց երբ նա տանն էր, նա կենտրոնացնում էր իր ուշադրությունը իր ընտանիքի վրա: Նրա կինը՝ Էթելը նկարագրել է նրան որպես «բարի, սիրող ամուսին և հայր, որի մեծագույն ձգտումը կյանքում իր ընտանիքին երջանակացնելն է, այդ անելիս իր ջանքեորւմ ամբողջապես մոռանալով իրեն»:40

Երեխաները Սմիթների ընտանիքում ծիծաղում էին՝ որոշ մարդկանց կողմից իրենց հոր մասին որպես կոպիտ, խիստ մարդու ունեցած տպավորության պատճառով: «Մի անգամ… , երեխաներին ճիշտ ղեկավարելու կարևորության վերաբերյալ բավականին ազդեցիկ մի քարոզից հետո, մի վրդովված կին մոտեցավ նրա երկու փոքրիկ դուստրերին և կարեկցանք հայտնեց նրանց հանդեպ [և ասաց], «Համոզված եմ ձեր հայրիկը ծեծում է ձեզ, չէ՞»: Ի պատասխան այդ մեղադրանքի՝ աղջիկներն ուղղակի քրքջացին: Նրանք շատ ավելի լավ գիտեին իրենց հայրիկին, քան այդ կինը՝ նա երբեք նրանց ցավ չէր պատճառել: Երբ նա տուն էր գալիս իր երկարատև ճամփորդությունից «երջանիկ ժամանակ էր սկսվում նրանց համար այն պահից, երբ նրանք դիմավորում էին նրան երկաթուղային կայարանում, մինչև կրկին տխուր մնաս բարով էին մաղթում մի քանի օր հետո»: Նրանք խաղեր էին խաղում, կարկանդակներ և պաղպաղակ պատրաստում, գնում զբոսախնջույքի, գնացք նստում և այցելում մոտակա ձորերն ու լճերը: Նրանք հաճույքով լսում էին պատմություններ նրա եկեղեցական հանձնարարությունների մասին ողջ աշխարհում:41 Նրանք նաև աշխատում էին միասին, զբաղվելով տան ամենօրյա գործերով:42

Նախագահ Սմիթի որդիները սպորտով էին զբաղվում և նա մասնակցում էր նրանց խաղերին, երբ որ կարողանում էր:43 Նա նաև սիրում էր խաղալ նրանց հետ սպորտային խաղեր, հատկապես ձեռքի գնդակ: Նա զվարճանում էր նրանց հետ, բայց նաև մրցակցում: Նրա որդիները՝ Ռեյնոլդսը և Լյուիսը հիշում էին դեպքեր, երբ նրանք երկուսով միանում էին իրենց հոր դեմ: Նա թույլ էր տալիս նրանց ընտրել որ ձեռքը կարող էր օգտագործել խաղի ժամանակ: Նույնիսկ մեկ ձեռքը ետևում պահած, նա միշտ «հեշտությամբ հաղթում էր նրանց երկուսին էլ»:44

Տխրություն և հույս

Երեց Սմիթի տնից հեռու հանձնարարությունները դժվար էին Էթելի և երեխաների համար և բաժանման շաբաթները նրա համար նույնպես ցավատանջ էին: 1924թ. ապրիլի 18-ին նա ճանապարհորդում էր գնացքով՝ նախագահելու ցցի համաժողովում: Էթելը յոթ ամսեկան հղիություն ուներ այդ ժամանակ, անելով իր լավագույնը հոգ տանելու երեխաներին տանը: Նրան ուղղված մի նամակում նա ասել է. «Ես մտածում եմ քո մասին և կցանկանայի անընդհատ լինել քեզ հետ հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում՝ օգնելու քեզ հոգ տանելու»:45 Մտածելով տան մասին, նա եզրափակեց նամակը իր գրած մի բանաստեղծությունով: Այդ բանաստեղծության բառերից մի քանիսը այժմ հայտնվում են Եկեղեցու շատ օրհներգերի գրքերում «Միթե՞ ճամփորդությունը երկար է թվում» անվան տակ:

Միթե՞ ճամփորդությունը երկար է թվում,

Արահետը քարքարոտ ու գահավեժ,

Ուղին միթե՞ մացառներով ու փշերով է պատված

Միթե՞ սուր քարերը կտրում են ոտքերդ

Երբ տքնում ես բարձրանալ

Օրվա տապին դեպի բարձունքները ելնելիս:

Սիրտդ թուլանո՞ւմ է և տխո՞ւր ես

Արդյոք հոգնա՞ծ է հոգիդ,

Երբ տքնում ես հոգսի քո բեռան տակ

Միթե՞ բեռը թվում է ծանր

Որը դու ստիպված ես այժմ բարձրացնել:

Միթե՞ չկա մեկը որ բեռդ կիսի

Թող սիրտդ չթուլանա

Արդ, ճամփորդությունը սկսվել է,

Կա Մեկը, որ դեռ ձեռքով կանչում է,

Ուրեմն վեր նայիր ուրախ

Եվ բռնիր նրա ձեռքից,

Նա կառաջնորդի քեզ նոր բարձունքներ

Մի երկիր սուրբ և մաքուր,

Որտեղ բոլոր վշտերը վերջանում են,

Եվ ձեր կյանքն ազատ կլինի ամեն մեղքից,

Որտեղ արցունքներ չեն լինի,

Որտեղ չկան ցավեր:

Բռնիր նրա ձեռքը և ներս մտիր նրա հետ:46

Սկսած 1933թ. Սմիթների տան երջանկությունը երբեմն ընդհատվում էր ծանր «հոգսի բեռից» ինչպես Երեց Սմիթն էր արտահայտել իր բանաստեղծությունում ինը տարի առաջ: Էթելը սկսեց տառապել «մի սոսկալի հիվանդությամբ, որը նա չէր կարողանում հասկանալ: Երբեմն նա ընկնում էր խորը ընկճվածության մեջ և ուրիշ ժամանակ նրա միտքը սլանում էր անվերահսկելիորեն՝ ստիպելով նրա հոգեմաշ մարմնին անել ավելի ու ավելի շատ բան: Նրա ընտանիքի քնքույշ սերն ու օգնությունը, աղոթքներն ու օրհնությունները, նույնիսկ հիվանդանոցային խնամքը կարծես չէին օգնում»:47 Չորս տարի տանջվելուց հետո նա մահացավ՝ 1937թ. օգոստոսի 26-ին: Գրելով նրա մահվան մասին նրա զրկված ամուսինը գրել է. «Ավելի լավ կին կամ ավելի հավատարիմ կողակից և մայր չէր գտնվի»:48 Իր վշտի խորքում նա զգում էր սփոփող մի գիտելիք, որ նա և Էթել Ռեյնոլդս Սմիթը կապված էին միյանց հետ հավերժությունների համար սրբազան կնքման ուխտի միջոցով:

Նոր ընկերությունը տանում է դեպի ամուսնություն

Երբ Էթելը մահացավ, հինգ երեխա դեռ ապրում էին Սմիթի տանը: Նրանցից երկուսը շուտով պետք է հեռանային՝ Ամելիան նշանված էր ամուսնանալու համար, իսկ Լյուիսը պատրաստվում էր ծառայել լիաժամկետ միսիա: Մնալու էին 16 տարեկան Ռեյնոլդսը, 13 տարեկան Դուգլասը և 10 տարեկան Միլթոնը: Այս անմայր որդիների համար մտահոգվելով Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը խորհրդածում էր կրկին ամուսնանալու գաղափարի մասին:

Այս միտքը իր գլխում Երեց Սմիթը շուտով կենտրոնացրեց իր ուշադրությունը Ջեսսի Էլլա Էվանսի, Մորմոնական Թաբերնաքլի հանրահայտ մեներգչուհու վրա: Ջեսսին Էթելի մահվան արարողության ժամանակ մեներգ էր կատարել և Երեց Սմիթը նրան երկտող էր ուղարկել իր շնորհակալությունը նրան արտահայտելու համար: Այդ երկտողը հետագայում առիթ դարձավ հեռախոսային զրույցների: Երեց Սմիթն ու Ջեսսին միմյանց չէին ճանաչել մինչև այս զրույցները, բայց նրանք արագ լավ ընկերներ դարձան:

Երեց Սմիթը օրեր էր անցկացնում մտածելով և աղոթելով՝ իր հետ ամուսնանալու Ջեսսիին առաջարկ անելու հնարավորության մասին: Ի վերջո նա նամակ գրեց նրան, որում ակնարկեց, որ կկամենար ավելի անձնական ընկերություն ունենալ նրա հետ: Չորս օր հետո, նա քաջություն հավաքեց հանձնելու նամակը անձնապես: Նա տարավ այն քաղաք՝ գավառային գրասենյակ, որտեղ նա աշխատում էր որպես գավառային գրասենյակի գրագիր: Հետագայում նա գրեց հետևյալը իր օրագրում. «Գնացի Գավառային Գրագրի գրասենյակը… Հարցազրույց ունեցա գրագրի հետ, շատ կարևոր, և նրան թողեցի նամակը, որը ես էի գրել»:49 Հետևյալ շաբաթը, որի ընթացքում նա ճանապարհորդեց գնացքով ցցի համաժողովի ժողովներին, Երեց Սմիթը տուն վերադարձավ և մեկ անգամ ևս այցելեց Ջեսսիին:

Իրեն բնորոշ ուղղամիտ ձևով Երեց Սմիթը գրեց իր օրագրում. «Հանդիպեցի Միս Ջեսսի Էվանսի հետ և ունեցա [մի] կարևոր հարցազրույց նրա հետ»: Միմյանց հանդեպ փոխադարձ հիացմունքի զգացումներով նրանք պայմանավորվեցին, որ նա հանդիպի Ջեսսիի մոր հետ, իսկ Ջեսսին հանդիպի նրա երեխաների հետ: Մեկ ամսից քիչ անց 1937թ. նոյեմբերի 21-ին նա ընդունեց նշանադրության մատանին: Երկուսով կնքվեցին Սոլթ Լեյքի Տաճարում 1938թ. ապրիլի 12-ին Նախագահ Հեբեր Ջ. Գրանթի՝ Եկեղեցու յոթերորդ Նախագահի կողմից:50

Երեց Ֆրենսիս Մ. Գիբբոնսը, որը ծառայում էր որպես քարտուղար Առաջին Նախագահությունում, երբ Նախագահ Սմիթը Եկեղեցու Նախագահն էր, նկարգրել է Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի և Ջեսսի Էվանս Սմիթի միջև փոխհարաբերությունները. «Չնայած նրանց հասակների միջև քսանվեց տարվա տարբերությանը և խառնվածքի, ծագման և կրթության տարբերություններին, Ջոզեֆ Ֆիլդինգը և Ջեսսի Էվանս Սմիթը զարմանալիորեն համատեղելի էին: Ջեսսին անսանձ հաղորդակցվող էր, զվարթությամբ և լավ հումորով լի, որը սիրում էր հասարակության ուշադրության կենտրոնում լինել, իսկ մյուս կողմից Ջոզեֆը՝ հանգիստ, մեկուսացող, ինքնամփոփ էր, արժանապատիվ և առանձնացված, որն ինչ-որ չափով միշտ թվում էր անհարմար էր զգում հասարակական միջավայրում, և որը երբեք չէր ձգտում ուշադրություն գրավել: Այն ինչ կամրջում էր լայն վիհը այս երկու հանդունգն անձնավորությունների միջև, դա անկեղծ սերն էր և հարգանքը, որը նրանք ունեին միմյանց հանդեպ»:51 Այս սերն ու հարգանքը տարածվում էր Ջեսսիի մոր՝ Ջենեթ Բուչանան Էվանսի վրա, ում հետ Ջեսսին ապրում էր մինչև ամուսնանալը: Քույր Էվանսը միացավ իր դստերը ապրելու Սմիթի տանը և օգնում էր հոգ տանել երեխաներին:

President Joseph Fielding Smith Jr. and Sister Jessie Ella Evans Smith sitting together at a piano.

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը և Ջեսսի Էվանս Սմիթը դաշնամուրի մոտ:

Խառնաշփոթ աշխարհին ծառայելը

Նոր քույր Սմիթը, որին Երեց Սմիթի երեխաներն ու թոռները դիմում էին որպես մորաքույր Ջեսսի, հաճախ էր ուղեկցում իր ամուսնուն, երբ նա ճամփորդում էր ցցի համաժողվների: Տեղի առաջնորդները հաճախ հրավիրում էին նրան երգել ժողովներում և, երբեմն, նա համոզում էր իր ամուսնուն զուգերգ կատարել իր հետ: 1939թ. Նախագահ Հեբեր Ջ. Գրանթը հանձնարարեց Երեց և Քույր Սմիթներին ուղևորություն կատարել Եվրոպայում գտնվող բոլոր Եկեղեցու միսիաները:

Չնայած Բ Համաշխարհային Պատերազմը դեռ չէր պայթել, երբ Սրբերը ժամանեցին Եվրոպա, լարվածությունը ազգերի միջև մեծանում էր: Օգոստոսի 24-ին, երբ Սմիթները Գերմանիայում էին, Առաջին Նախագահությունը հրահանգեց Երեց Սմիթին հոգ տանել, որպեսզի Գերմանիայում գտնվող բոլոր միսիոներները տեղափոխվեն չեզոք երկրներ: Նա կոորդինացրեց այս աշխատանքը Կոպենհագենից, Դանիա: Միսիոներների այս տեղափոխությունների ընթացքում Ուոլաս Տորոնտոն՝ միսիայի նախագահը Չեխոսլովակիայում, անհրաժեշտ համարեց ուղարկել իր կնոջը՝ Մարթային և իրենց երեխաներին Կոպենհագեն՝ ապահովության համար: Նա մնաց ապահովելու չորս միսիոներների ապահով էվակուացումը, ովքեր արգելափակման մեջ էին մնացել: Օրերն անցնում էին առանց նրանցից որևէ լուրի: Մարթան հետագայում հիշել է.

«Օրը վերջապես եկավ, երբ բոլոր գնացքները, լաստանավերը և նավերը իրենց վերջին ուղևորություններն էին կատարում Գերմանիայից և մենք աղոթում էինք, որ Ուոլլին [Նախագահ Տորոնտոն] և նրա խնամքի տակ գտնվող չորս երիտասարդ անձինք լինեին այդ վերջին լաստանավի վրա, երբ այն շարժվում էր դեպի իր հայրենի նավահանգիստը: Տեսնելով, որ ես շատ անհանգստացած էի և րոպե առ րոպե ավելի էի տխրում, Նախագահ Սմիթը մոտեցավ ինձ, իր պահապան ձեռքով գրկելով ուսերս, ասաց. «Քույր Տորոնտո, այս պատերազմը չի սկսի մինչև եղբայր Տորոնտոն և նրա միսիոներները չժամանեն այս երկիր՝ Դանիա»: Երբ օրը սկսեց երեկոյին մոտենալ մի հեռախոսազանգ եկավ… Դա Ուոլլին էր: Նրանք հինգով դուրս էին եկել Չեխոսլովակիայից Բրիտանական դիվանագիտական միսիայի հետ հատուկ գնացքով, որն ուղարկվել էր նրանց համար, նստել էին վերջին լաստանավը Գերմանիայից և այժմ նրանք [Դանիայի] ծովածոցում էին՝ սպասելով փոխադրամիջոցի Կոպենհագեն գալու համար: Հանգստությունը և երջանկությունը, որ զգացվում էր միսիայի տանը և 350 միսիոներների մեջ, նման էր մութ ամպի բարձրանալուն և արևափայլի բացվելուն»:52

Երեց Սմիթը երախտապարտ էր Դանիայի ժողովրդին, ովքեր թույլ տվեցին այդքան շատ միսիոներներ էվակուացվեին իրենց երկիր: Պատերազմը սկսվելու ժամանակ նա մարգարեացավ, որ իրենց առատաձեռնության համար, Դանիայի ժողովուրդը չի տառապի ուտելիքի պակասությունից պատերազմի ընթացքում: Տարիներ անց «Դանիայի ժողովուրդը պատերազմին թերևս ավելի լավ դիմացավ, քան Եվրոպայի ազգերից որևէ մեկը: Դանիացի Սրբերը նույնիսկ բարօրության ծրագրի փաթեթներ ուղարկեցին Հոլանդիայի և Նորվեգիայի տառապյալ Վերջին Օրերի Սրբերին: Անդամակցությունը հաստատունորեն աճել էր և տասանորդի անդորագրերը Դանիական Միսիայում կրկնակի անգամից ավելի էին շատացել… Դանիացի Սրբերը համարում էին իրենց պայմանները Երեց Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կողմից ասված մարգարեության ճշգրիտ իրականացում:53

Երբ պատերազմը սկսվեց, Երեց Սմիթը կազմակերպեց Եվրոպայում ծառայող 697 ամերիկացի միսիոներների էվակուացումը: Քանի որ որոշ միսիոներներ ծառայել էին որպես շրջանի և ճյուղի առաջնորդներ, Երեց Սմիթը փոխանցեց ղեկավարության այդ պարտականությունները տեղի անդամներին: Այդ պարտականությունները կատարելուց հետո, Երեց Սմիթը նավարկեց դեպի Միացյալ Նահանգներ Ջեսսիի հետ: Նրանք գնացք նստեցին Նյու Յորքից և տուն ժամանեցին մեկնումից յոթ ամիս անց:

Չնայած Երեց Սմիթը երջանիկ էր, որ Ամերիկացի միսիոներները կարողացան ապահով վերադառնալ իրենց տները, նա արտահայտեց մտահոգություն անմեղ մարդկանց համար, ովքեր ընկել էին պատերազմի ողբերգության մեջ իրենց հայրենիքներում: Նա գրել է. «Սիրտս ցավում է ամեն անգամ, երբ ժողով էինք անում և վերջում սեղմում մարդկանց ձեռքերը: Նրանք բոլորը ջերմորեն էին ողջունում և նրանց [ընկերությունը] ինձ համար ավելի մեծ նշանակություն ուներ, քան նրանք հավանաբար գիտակցում էին: Նրանցից ոմանք արցունք էին թափում և ասում, որ սպասվում էին աղետալի դժբախտություններ և գուցե այլևս երբեք չտեսնվենք այս կյանքում: Ես կարեկցում եմ նրանց այժմ, և աղոթում ամեն օր, որ Տերը նրանց պահպանի այս սարսափելի ժամանակաընթացքում:54

Երեց Սմիթի որդին՝ Լյուիսը, որն Անգլիայում էր, երբ Բ Համաշխարհային Պատերազմը սկսվեց, միսիոներների վերջին խմբի մեջ էր, որոնք վերադարձան տուն:55 Մոտ երկու և կես տարի անց Լյուիսը կրկին կտրեց անցավ Ատլանտյան Օվկիանոսը, այս անգամ ծառայելու ռազմական ուժերում: «Այս վիճակը մեզ բոլորիս տխրություն պատճառեց», գրել է Երեց Սմիթը: «Ամոթալի է, որ մաքուրները և արդարները ստիպված են համաշխարհային չափերի հակամարտությունների մեջ մտնել՝ մարդկանց ամբարշտության պատճառով»:56

1945թ. հունվարի 2-ին Երեց Սմիթը ստացավ հեռագիր, որը տեղեկացնում էր նրան, որ նրա որդին սպանվել է իր երկրին ծառայելու ընթացքում: Նա գրել է. «Այս լուրը մեզ պատճառեց ամենաուժեղ ցնցումը, քանի որ մենք մեծ հույսեր էինք փայփայում, որ նա շուտով վերադառնալու էր Միացյալ Նահանգներ: Մենք հույս էինք տածում, որ նա կպահպանվեր, ինչպես մի քանի անգամ արդեն խուսափել էր վտանգից: Մեզ համար դժվար էր պատկերացնել, որ այդպիսի բան կարող էր պատահել… Որքան էլ ուժեղ է հարվածը, մենք ունենք խաղաղություն՝ գիտենալով, որ նա մաքուր էր և զերծ այն չարիքներից, որոնք գերակշռում են աշխարհում և առկա են բանակում: Նա հավատարիմ էր իր հավատքին և արժանի է փառահեղ հարության, երբ մենք կրկին կվերամիավորվենք:57

Վստահելի ուսուցիչ և առաջնորդ

Որպես Տասներկուսի Քվորումի անդամ՝ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը հաճախ կանգնում էր Վերջին Օրերի Սրբերի առջև վկայելու Հիսուս Քրիստոսի մասին, ուսուցանելու վերականգված ավետարանը և կանչելու մարդկանց ապաշխարության: Նա հաղորդել է ավելի քան 125 քարոզ գերագույն համաժողովներում, մասնակցել է հազարավոր ցցի համաժողովների և խոսել այնպիսի իրադարձությունների ժամանակ, ինչպիսիք են ծագումնաբանական համաժողովներ և ռադիո հեռարձակումներ: Նա նաև ուսուցանել է գրավոր խոսքի միջոցով: Շատ տարիներ նա գրել է Եկեղեցու Improvement Era ամսագրի համար հոդվածներ՝ պատասխանելով հարցերին, որոնք տրվում էին ընթերցողի կողմից: Նա գրել է նաև այլ հոդվածներ Եկեղեցու ամսագրերի համար և Deseret News ամսագրի Եկեղեցու բաժնին: Որպես Առաքյալ՝ իր 1910–ից մինչև 1972թ., նրա գրածները տպվեցին 25 գրքերով, ներառյալ Եկեղեցու Պատմության հիմնադրույթները, Փրկության Վարդապետությունները, Եկեղեցու Պատմությունը և Ժամանակակից Հայտնությունը և Պատասխաններ Ավետարանական Հարցերին:

Լսելով նրա քարոզները և կարդալով նրա գրածները, Եկեղեցու անդամները սկսեցին վստահել Նախագահ Սմիթին որպես ավետարանի գիտակի: Դեռ ավելին, նրանք սովորեցին վստահել և հետևել Տիրոջը: Ինչպես Նախագահ Ն. Էլդոն Թաններն է ասել, Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն «ազդեց հարյուր հազարավոր մարդկանց կյանքի վրա, երբ նա ապրեց և ուսուցանեց խոսքով և գրիչով ավետարանի յուրաքանչյուր սկզբունք: Նա չթողեց որևէ կասկած որևէ մեկի մտքում, որ ինքը գիտեր, որ Աստված կենդանի Աստված է, և որ մենք նրա հոգեղեն զավակներն ենք, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Միածին Որդին է մարմնում, որ Նա տվեց Իր կյանքը մեզ համար, որպեսի մենք վայելենք անմահություն, և որ ընդունելով և ապրելով ավետարանով, մենք կվայելենք հավերժական կյանք»58

Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին նկատել է.

«Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքին ու գործերին բնորոշ էին երեք բան.

1. Նրա սերն ու բացարձակ, անխախտ հավատարմությունը Տիրոջը, որով նա ձգտում էր ցույց տալ այդ սերը՝ պահելով Նրա պատվիրանները և անելով միշտ այն բաները, որոնք կգոհացնեին Տիրոջը:

2. Նրա նվիրվածությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթին ու հավիտենական ճշմարտություններին, որոնք վերականգվել էին նրա միջոցով, նաև իր պապին՝ Հայրապետ Հայրում Սմիթին… [որը] որպես մարտիրոս նահատակվեց, ինչպեսև իր հորը՝ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթին, որի անունը հավերժ ամրագրված էսելեստիալ քաղաքում, որպես մեկը, ով քաջաբար տոկաց հանուն նրա գործի, ումարյունը հեղվեց, որպեսզի մենք ապրենք:

3. Ավետարանի նրա անձնական գիտակությունը և հոգևոր ներըմբռնումը, որպես արդարության քարոզիչ՝ նրա անձնական անխոնջ ջանասիրությունը և սովածներին կերակրելու, մերկերին հագցնելու, այրիներին ու որբերին այցելելու և սկզբունքով ու օրինակով անբիծ կրոն դրսևորելու նրա սեփական ուղին»:59

Նախագահ Սմիթի եղբայրները Տասներկուսի Քվորումում տեսնում էին նրան որպես իմաստուն, կարեկցող առաջնորդ: Ի հիշատակ նրա ծննդյան 80–ամյակին Տասներկուսի Քվորումի մյուս անդամները նրան նվիրված մի հարգանքի տուրք մատուցեցին: Հարգանքի այդ տուրքում նրանք ասել են.

«Մենք, ովքեր աշխատում ենք Տասներկուսի Խորհրդում նրա ղեկավարությամբ, հնարավորություն ունենք տեսնելու նրա բնավորության իսկական ազնվականությունը: Ամեն օր մենք անընդհատ տեսնում ենք իր ընկերակից ծառայողների հանձնարարությունները և մեր ջանքերը մինչև վերջ կոորդինացնելու հասկացողության և խելամիտ մտածողության փաստեր, որպեսզի Տիրոջ աշխատանքն առաջ ընթանա: Մենք միայն ցանկանում ենք, որ ողջ Եկեղեցին զգա նրա հոգու քնքշությունը և նրա մեծ մտահոգությունը թշվառների և դժբախտության մեջ գտնվողների հանդեպ: Նա սիրում է բոլոր սրբերին և երբեք չի դադարում աղոթել մեղավորների համար:

Մեծ խորաթափանցությամբ, նա թվում է ունի ընդամենը երկու չափորոշիչներ վերջնական որոշումների հանգելու համար: Որո՞նք են Առաջին Նախագահության ցանկությունները: Ո՞րն է Աստծո թագավորության համար լավագույնը»:60

Եկեղեցու Նախագահ

Մի շաբաթ առավոտյան 1970թ. հունվարի 18-ին, Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի մահկանացու կյանքը հասավ իր վախճանին: Եկեղեցու ղեկավարության պատասխանատվությունն այժմ Տասներկու Առաքյալների Քվորումի վրա էր դրված, 93–ամյա Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը որպես նրանց Նախագահ:

1970թ. հունվարի 23-ին Տասներկուսի Քվորումը հանդիպեց և պաշտոնապես հաստատեց Նախագահ Սմիթին իր կոչումում որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ: Նախագահ Սմիթը ընտրեց Հարոլդ Բ. Լիին որպես Առաջին Խորհրդական և Ն. Էլդոն Թաններին որպես Երկրորդ Խորհրդական Ապա բոլոր երեք մարդիկ ի սպաս դրվեցին կատարելու իրենց նոր պարտականությունները:

Joseph Fielding Smith standing between his two counselors in the First Presidency, Harold B. Lee and N. Eldon Tanner.

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը և նրա Խորհրդակնները Առաջին Նախագահությունում՝ Նախագահ Հարոլդ Բ.Լին (կենտրոնում) և Նախագահ Ն. Էլդոն Թանները (աջից)

Երեց Էզրա Թաֆթ Բենսոնը, որը ներկա էր այդ ժողովին, վերհիշում է. «Մենք միաբանության հրաշալի ոգի ունեինք մեր ժողովում և սիրո մեծ ապացույց, երբ եղբայրները գրկեցին միմյանց, նոր ղեկավարության ընտրվելուց և ի սպաս դրվելուց հետո»:61

Երեց Բոյդ Ք. Փաքերը կիսվել է իր անձնական վկայությամբ Նախագահ Սմիթի կոչման վերաբերյալ.

«Ես գրասենյակից դուրս էի գալիս ուրբաթ կեսօրին՝ մտածելով շաբաթավերջի համաժողովի հանձնարարության մասին: Ես սպասում էի, որ վերելակը ներքև իջներ հինգերորդ հարկից:

Երբ վերելակի դռները անձայն բացվեցին այնտեղ կանգնած էր Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը: Մի պահ զարմացա նրան տեսնելով, քանի որ նրա գրասենյակը ներքևի հարկում էր:

Երբ ես տեսա նրան դռան մուտքով շրջանակված, ինձ մի հզոր վկայություն տրվեց՝ ահա կանգնած է Աստծո մարգարեն: Հոգու այդ քաղցր ձայնը, որը լույսին է ազգակից, որը ինչ-որ բանով կապված է մաքուր բանականության հետ, հաստատեց ինձ, որ նա Աստծո մարգարեն է»:62

Նախագահ Սմիթի ղեկավարության ներքո Եկեղեցին շարունակեց աճել: Օրինակ՝ ստեղծվեցին 81 ցցեր, ներառյալ առաջին ցցերը Ասիայում և Աֆրիկայում, և Եկեղեցու անդամակցությունն անցավ 3 միլիոնից: Երկու տաճարներ նվիրագործվեցին՝ Օգդենում՝ Յուտա և Պրովոյում՝ Յուտա:

Նույնիսկ երբ Եկեղեցին աճում էր ողջ աշխարհում, Նախագահ Սմիթը շեշտում էր անհատապես տների և ընտանիքների կարևորությունը: Նա հիշեցնում էր Վերջին Օրերի Սրբերին, որ «Եկեղեցու կազմակերպությունը իսկապես գոյություն ունի օգնելու ընտանիքին և դրա անդամներին՝ հասնելու վեհացման»63 Նա ուսուցանում էր. «Ընտանիքը ամենակարևոր կազմակերպությունն է ժամանակի թե հավերժության համար… Դա Տիրոջ կամքն է զորացնել և պահպանել ընտանեկան միավորը»:64 Ջանալով ամրացնել ընտանիքներն ու անհատներին՝ Եկեղեցին ավելի մեծ շեշտ դրեց ընտանեկան երեկոների վրա, մի ծրագիր, որը խրախուսվել է 1909 թվականից սկսած, երբ Նախագահ Սմիթի հայրը Եկեղեցու Նախագահն էր: Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ղեկավարության ներքո երկուշաբթին պաշտոնապես նշանակվեց ընտանեկան երեկոյի համար: Այդ երեկո եկեղեցական ոչ մի ժողովներ չպետք է կազմակերպվեին և տեղի Եկեղեցու շենքերը փակ էին:

Չնայած իր ծեր հասակին, Նախագահ Սմիթը իր կոչմանը մոտենում էր մանկական համեստությամբ և երիտասարդական ավյունով: Որպես Եկեղեցու մարգարե, տեսանող և հայտնող նրա ծառայության երկու տարի և հինգ ամիսների ընթացքում, աշխարհով մեկ Վերջին Օրերի Սրբերը ոգեշնչված էին նրա ուղերձներով:

Նա հայտարարել է, որ «մենք Աստծո՝ մեր Երկնային Հոր հոգեղեն զավակներն ենք»65 և որ «մենք պետք է հավատանք Քրիստոսին և կյանքում ընդօրինակենք Նրան»:66 Նա վկայել է, որ Ջոզեֆ Սմիթը «տեսավ և փաստորեն կանգնեց Հայր Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի ներկայությամբ»67 և դարձավ «Քրիստոսի մասին գիտության հայտնողն ու աշխարհի փրկությունը այս օրերի և սերնդի համար»:68

Նա խրախուսում էր Սրբերին «թողնել աշխարհիկ ուղիներից շատերը»69, բայց սիրել բոլոր մարդկանց աշխարհում՝ «տեսնել բարին մարդկանց մեջ, չնայած մենք փորձում ենք օգնել նրանց հաղթահարել մեկ կամ երկու վատ սովորույթ»:70 Նա հիշեցնում էր նրանց, որ ուղիներից մեկը ցույց տալու, որ այս «սիրո և եղբայրության ոգին» ավետարանով կիսվելն է «բոլոր մարդկանց ամենուրեք հրավիրելը ուշադրություն դարձնել հավերժական կյանքի խոսքերին, որոնք հայտնի են դարձվել այս օրերի ընթացքում»:71

Նա օգնության էր հասնում Եկեղեցու երիտասարդներին, հանդիպելով երիտասարդ Վերջին Օրերի Սրբերի մեծ խմբերի հետ և նրանց խրախուսելով «կանգնել ամուր հավատքում չնայած ամեն ընդդիմության»:72

Նա հաճախ էր խոսում քահանայություն կրողների հետ, նրանց հիշեցնելով, որ իրենք «կանչվել են ներկայացնելու Տիրոջը և կրելու նրա իշխանությունը» և հորդորելով նրանց «հիշել, թե ովքեր են [իրենք] և գործել համապատասխանաբար»:73

Նա հորդորում էր բոլոր Վերջին Օրերի Սրբերին ստանալ տաճարային օրհնություններ, լինել հավատարիմ տաճարային ուխտերին, և վերադառնալ տաճար ստանալու սրբազան արարողություններ իրենց նախնիների համար: Յուտայի Օգդենի Տաճարի նվիրագործումից առաջ նա ասել է. «Թույլ տվեք հիշեցնել ձեզ, որ երբ մենք նվիրագործում ենք Տիրոջ տունը, այն ինչ մենք իրականում անում ենք, մեզ ենք նվիրաբերում Տիրոջ ծառայությանը, մի ուխտով, որ մենք կօգտագործենք տունը մի ձևով, որ Նա է նախատեսել, որ օգտագործվի»:74

«Պահեք պատվիրաները», հորդորել է նա: «Քայլեք լույսով: Համբերեք մինչև վերջ: Հավատարիմ եղեք յուրաքանչյուր ուխտին և պարտականությանը և Տերը կօրհնի ձեզ ձեր լավագույն երազանքներից վեր»:75

Մեջբերելով Նախագահ Բրիգամ Յանգին, Նախագահ Հարոլդ Բ. Լին նկարագրել է Նախագահ Սմիթի ազդեցությունը և ղեկավարությունը. «Նախագահ Յանգն ասել է հետևյալը.. «Եթե մենք ապրում ենք մեր սուրբ կրոնով և թույլ տալիս, որ Հոգին իշխի, այն չի դառնում ձանձրալի կամ բթացած, այլ երբ մարմինը մոտենում է կազմալուծվելուն, Հոգին ավելի ուժեղ է ազդում այդ հարատև նյութի վրա վարագույրի ետևից, քաշելով կյանքի այդ հավերժական աղբյուրից բանականության փայլուն գոհարներ, որը պարուրում է դյուրաբեկ և ծերացող մեր տաղավարը անմահական իմաստության լուսապսակով»:

Սրան մենք ականատես ենք եղել կրկին և կրկին, երբ մենք զբաղված էինք քննարկելով շատ լուրջ հարցեր՝ որոշումներ, որոնք պետք է կայացվեն միայն Եկեղեցու Նախագահի կողմից: Այդ ժամանակ էր, որ մենք տեսնում էինք այդ փայլուն իմաստությունը լույս տալիս, երբ նա [Նախագահ Սմիթը] շարադրում էր անկասկածորեն իր սեփական ներկա հասկացողությունից վեր բաներ, որոնք նա վեր էր հանում իր հոգու խորքերից»:76

«Կանչված Տիրոջ կողմից… ուրիշ և ավելի մեծ գործերի»

1971թ. օգոստոսի 3-ին Ջեսսի Էվանս Սմիթը հեռացավ կյանքից, թողնելով Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթին այրիացած երրորդ անգամ: Արդյունքում Նախագահ Սմիթը գնաց ապրելու իր դստեր՝ Ամելիա Մակքոնկիի և նրա ամուսնու՝ Բրյուսի հետ: Նրա մյուս երեխաները կանոնավորապես հերթով այցելում էին նրան և տանում նրան ավտոմեքենայով շրջագայությունների: Նա շարունակում էր գնալ իր գրասենյակը շաբաթվա յուրաքանչյուր օրը, հաճախում ժողովների և ճանապարհորդում Եկեղեցու գործերով:

1972թ. հունիսի 30-ի օրվա վերջին մոտ Նախագահ Սմիթը թողեց իր գրասենյակը Եկեղեցու Վարչության շենքի առաջին հարկում: Իր քարտուղարի՝ Դ. Արթուր Հեյքոքի հետ միասին նա գնաց դեպի Եկեղեցու Պատմության գրասենյակը, որտեղ նա նախկինում աշխատել էր մինչև Եկեղեցու Նախագահ դառնալը: Նա կամենում էր ողջունել բոլոր նրանց, ովքեր ծառայում էին այնտեղ: Նրանց հետ ձեռք սեղմելուց հետո, նա գնաց շենքի առաջին հարկը սեղմելու հեռախոսավարների և մյուսների ձեռքը, ովքեր աշխատում էին այդ տարածքում՝ ցույց տալու իր շնորհակալությունը: Սա նրա վերջին օրն էր գրասենյակում:

Կիրակի օրը 1972 թ. հուլիսի 2-ին, ճիշտ 17 օր մինչև իր 96րդ ծննդյան օրը, նա հաճախեց հաղորդության ժողով իր տեղական ծխում: Այդ կեսօրին ավելի ուշ նա այցելեց իր առաջնեկ երեխային՝ Ջոզեֆինին, իր որդու՝ Ռեյնոլդսի հետ: Այդ երեկո իր սիրելի աթոռին նստած, նա խաղաղությամբ հեռացավ կյանքից: Ինչպես նրա փեսան հետագայում ասաց, Նախագահ Սմիթը «կանչվեց Տիրոջ կողմից, որին նա այդքան շատ էր սիրում և այնքան լավ ծառայում՝ ուրիշ և ավելի մեծ գործեր կատարելու Նրա հավերժական այգում»:77

Նախագահ Հարոլդ Բ. Լին, որն այժմ ավագ Առաքյալն էր երկրի վրա, այցելեց Մակքոնկիի տուն, երբ նա լսեց Նախագահ Սմիթի կյանքից հեռանալու մասին: Նա «լուռ քայլեց դեպի մահիճը և ծնկի իջնելով վերցրեց Նախագահի ձեռքը իր ձեռքերի մեջ: Նա մնաց այդ դիրքում որոշ ժամանակ, լուռ, աղոթքի կամ խորհրդածության մեջ: Ապա նա վեր կացավ արտահայտելու իր ցավակցությունները ընտանիքին, նրա հիացմունքը նրանց հոր հանդեպ և իր հորդորը նրանց, որ նրանք պատվեն Նախագահ Սմիթին արժանավոր ապրելով:78

Հարգանքի տուրք «Աստծուն նվիրված մարդուն»

Նախագահ Սմիթի թաղման արարողությունների ժամանակ Նախագահ Ն. Էլդոն Թանները նրան նկարագրեց որպես «Աստծուն նվիրված մարդու, մեկը, ով ծառայեց շատ ազնվորեն՝ ինչպես Աստծուն, այնպես էլ իր մերձավորներին, և առաջնորդեց օրինակով իր ընտանիքին և բոլորին, ում նա կանչվել էր նախագահելու, մեկը, որի մասին կարելի է ճշմարտացիորեն ասել. նա նենգությունից և հպարտությունից զերծ մարդ էր: Նրա մասին երբեք չի կարող ասվել, նկատեց Նախագահ Թանները, որ նա «մարդկանց գովասանքն ավելի էր սիրում, քան Աստծո գովասանքը» [Հովհաննես ԺԲ.43]:79

Նախագահ Հարոլդ Բ. Լին ասել է. «Եղբայր Թաններն ու ես սիրել ենք այս մարդուն այս վերջին երկու և կես տարիների ընթացքում: Դա չի եղել ձևական: Նա սեր առաջացրեց, որովհետև նա սիրում էր մեզ և մենք կանգնեցինք նրա կողքին, երբ նա կանգնեց մեր կողքին և վստահեց մեզ:80

Մի լրագիր, որը քննադատկան էր եղել Նախագահ Սմիթի հանդեպ, նույնիսկ կասկածի տակ դնելով նրա կանչվելը Տասներկուսի Քվորում ավելի քան 60 տարի առաջ, այժմ հրատարակել էր հետևյալ հարգանքի տուրքը. «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը՝ մարդ, որը խիստ էր իր համոզմունքներին նվիրվածությամբ, բայց մեղմ մարդկանց կենսական կարիքների վերաբերյալ ամենուրեք, տվել է իմաստուն խորհուրդ իր մերձավորներին, սիրառատ հոգատարություն իր ընտանիքին և վեհ առաջնորդություն իր եկեղեցական պարտականություններում:81

Հավանաբար, ամենաիմաստալի տուրքը ընտանիքի անդամի՝ Նախագահ Սմիթի փեսայի, Բրյուս Ռ. Մակքոնկիի հայտարարությունն էր, որը նկարագրել է նրան որպես «Աստծո որդի, Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալ, Ամենաբարձրյալի մարգարե և ամենից վեր՝ հայր Իսրայելում»: Երեց Մակքոնկին մարգարեացել է. «Գալիք տարիների ընթացքում նրա ձայնը կխոսի փոշուց, երբ դեռ չծնված սերունդները ավետարանի վարդապետություններ կսովորեն նրա գրվածքներից»:82

Երբ դուք ուսումնասիրեք այս գիրքը, Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները կօգնեն այդ հայտարարության իրագործվելուն: Երբ դուք «ուսումնասիրեք ավետարանի վարդապետությունները, նրա ձայնը կխոսի փոշուց» ձեզ հետ:

Հղումներ

  1. Gordon B. Hinckley, “Believe His Prophets,” Ensign, May 1992, 52.

  2. Thomas S. Monson, in “News of the Church,” Ensign, May 1996, 110.

  3. Bruce R. McConkie, “Joseph Fielding Smith: Apostle, Prophet, Father in Israel,” Ensign, Aug. 1972, 29.

  4. Ջուլինա Լամբսոն Սմիթ, Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ կրտսեր և Ջոն Ջ. Սթյուարտը,Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքը (1972), 52:

  5. Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ,Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքը, 65:

  6. Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ կրտսեր և Ջոն Ջ. Սթյուարտը,Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքը 51:

  7. Joseph Fielding Smith Jr. and John J. Stewart, The Life of Joseph Fielding Smith, 57.

  8. In Conference Report, Apr. 1930, 91.

  9. Joseph Fielding Smith Jr. and John J. Stewart, The Life of Joseph Fielding Smith, 62.

  10. Joseph Fielding Smith Jr. and John J. Stewart, The Life of Joseph Fielding Smith, 71–72.

  11. Joseph Fielding Smith, in Conference Report, Oct. 1970, 92.

  12. Տես Joseph Fielding Smith Jr. and John J. Stewart, The Life of Joseph Fielding Smith, 73–74; Francis M. Gibbons, Joseph Fielding Smith: Gospel Scholar, Prophet of God (1992), 52–53.

  13. Joseph Fielding Smith, in The Life of Joseph Fielding Smith, 75.

  14. Joseph Fielding Smith, in The Life of Joseph Fielding Smith, 79.

  15. Տես The Life of Joseph Fielding Smith, 80.

  16. In The Life of Joseph Fielding Smith, 81.

  17. Տես The Life of Joseph Fielding Smith, 82:

  18. Joseph Fielding Smith Jr. and John J. Stewart, The Life of Joseph Fielding Smith, 83.

  19. Joseph Fielding Smith, in The Life of Joseph Fielding Smith, 90.

  20. Joseph Fielding Smith, in The Life of Joseph Fielding Smith, 117; տես նաև page 116.

  21. Joseph F. Smith, in The Life of Joseph Fielding Smith, 116.

  22. Lewis Shurtliff, in The Life of Joseph Fielding Smith, 112–13.

  23. Joseph Fielding Smith Jr. and John J. Stewart, The Life of Joseph Fielding Smith, 113.

  24. Joseph Fielding Smith, in The Life of Joseph Fielding Smith, 96.

  25. Louie Smith, in The Life of Joseph Fielding Smith, 113–14.

  26. Joseph Fielding Smith Jr. and John J. Stewart, The Life of Joseph Fielding Smith, 92.

  27. Joseph Fielding Smith, in The Life of Joseph Fielding Smith, 115.

  28. Տես The Life of Joseph Fielding Smith, 91.

  29. In Francis M. Gibbons, Joseph Fielding Smith: Gospel Scholar, Prophet of God, 124.

  30. Տես Joseph Fielding Smith, in The Life of Joseph Fielding Smith, 152–53.

  31. Տես Joseph Fielding Smith: Gospel Scholar, Prophet of God, 113.

  32. Joseph Fielding Smith, in The Life of Joseph Fielding Smith, 160

  33. Joseph Fielding Smith, in The Life of Joseph Fielding Smith, 162.

  34. Joseph Fielding Smith, in The Life of Joseph Fielding Smith, 169.

  35. Joseph Fielding Smith Jr. and John J. Stewart, The Life of Joseph Fielding Smith, 174–76.

  36. In Conference Report, Oct. 1921, 39.

  37. In Conference Report, Oct. 1899, 2.

  38. Lucile C. Tate, Boyd K. Packer: A Watchman on the Tower (1995), 176.

  39. Joseph Fielding Smith, in Joseph Fielding Smith: Gospel Scholar, Prophet of God, 162.

  40. Ethel Smith, in Bryant S. Hinckley, “Joseph Fielding Smith,” Improvement Era, June 1932, 459.

  41. See The Life of Joseph Fielding Smith, 14.

  42. See The Life of Joseph Fielding Smith, 234.

  43. See The Life of Joseph Fielding Smith, 15.

  44. See The Life of Joseph Fielding Smith, 237.

  45. Joseph Fielding Smith, in The Life of Joseph Fielding Smith, 188–89.

  46. Hymns, no. 127.

  47. Joseph Fielding Smith Jr. and John J. Stewart, The Life of Joseph Fielding Smith, 242–43.

  48. Joseph Fielding Smith, in The Life of Joseph Fielding Smith, 249.

  49. Joseph Fielding Smith, in Joseph Fielding Smith: Gospel Scholar, Prophet of God, 275.

  50. See The Life of Joseph Fielding Smith, 251–58.

  51. Francis M. Gibbons, Joseph Fielding Smith: Gospel Scholar, Prophet of God, 278–79.

  52. Martha Toronto Anderson, A Cherry Tree Behind the Iron Curtain (1977), 32.

  53. Sheri L. Dew, Ezra Taft Benson: A Biography (1987), 204.

  54. Joseph Fielding Smith, in The Life of Joseph Fielding Smith, 282–83.

  55. See Joseph Fielding Smith: Gospel Scholar, Prophet of God, 315.

  56. Joseph Fielding Smith, in Joseph Fielding Smith: Gospel Scholar, Prophet of God, 332.

  57. Joseph Fielding Smith, in The Life of Joseph Fielding Smith, 287–88.

  58. N. Eldon Tanner, “A Man without Guile,” Ensign, Aug. 1972, 33.

  59. Bruce R. McConkie, “Joseph Fielding Smith: Apostle, Prophet, Father in Israel,” Ensign, Aug. 1972, 28.

  60. Quorum of the Twelve Apostles, “President Joseph Fielding Smith,” Improvement Era, July 1956, 495.

  61. Ezra Taft Benson, in Sheri L. Dew, Ezra Taft Benson, 411.

  62. Boyd K. Packer, “The Spirit Beareth Record,” Ensign, June 1971, 87.

  63. Joseph Fielding Smith, in “Message from the First Presidency,” Ensign, Jan. 1971, inside front cover and page 1.

  64. Joseph Fielding Smith, “Counsel to the Saints and to the World,” Ensign, July 1972, 27.

  65. Joseph Fielding Smith, Sealing Power and Salvation, Brigham Young University Speeches of the Year (Jan. 12, 1971), 2.

  66. Joseph Fielding Smith, “The Plan of Salvation,” Ensign, Nov. 1971, 5.

  67. Joseph Fielding Smith, “To Know for Ourselves,” Improvement Era, Mar. 1970, 3.

  68. Joseph Fielding Smith, “The First Prophet of the Last Dispensation,” Ensign, Aug. 1971, 7.

  69. Joseph Fielding Smith, “Our Responsibilities as Priesthood Holders,” Ensign, June 1971, 49.

  70. Joseph Fielding Smith, “My Dear Young Fellow Workers,” New Era, Jan. 1971, 4.

  71. Joseph Fielding Smith, “I Know That My Redeemer Liveth,” Ensign, Dec. 1971, 27.

  72. Joseph Fielding Smith, “President Joseph Fielding Smith Speaks on the New MIA Theme,” New Era, Sept. 1971, 40.

  73. Joseph Fielding Smith, in Conference Report, Oct. 1970, 92.

  74. Joseph Fielding Smith, in “Ogden Temple Dedicatory Prayer,” Ensign, Mar. 1972, 6.

  75. Joseph Fielding Smith, “Counsel to the Saints and to the World,” 27.

  76. Հարոլդ Բ. Լի, «Նախագահ—Մարգարե, Տեսանող, և Հայտնող», Ensign, Օգոստոս 1972, 35:

  77. Բրյուս Ռ. Մակքոնկի, «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ՝ Առաքյալ, Մարգարե, Հայր Իսրայելում» 24:

  78. Ֆրենսիս Մ. Գիբբոնս, Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ՝ Ավետարանի Գիտակ, Աստծո Մարգարե, 495:

  79. N. Eldon Tanner, “A Man without Guile,” Ensign, Aug. 1972, 32.

  80. Հարոլդ Բ. Լի, «Նախագահ—Մարգարե, Տեսանող, և Հայտնող, 39:

  81. Salt Lake Tribune, July 4, 1972, 12.

  82. Բրյուս Ռ. Մակքոնկի, «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը՝ Առաքյալ, Մարգարե, Հայր Իսրայելում», 24, 27: