Գլուխ 4
Զորացնել և պահպանել ընտանիքը
«Տիրոջ կամքն է զորացնել և պահպանել ընտանեկան միավորը»:
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը հայտարարել է. «Ընտանիքը ամենակարևոր կազմակերպությունն է ժամանակի, թե հավերժության համար»:1 Ոչ մի տեղ նա այնքան հստակորեն չի ուսուցանել, ինչպես իր սեփական տանը, օրինակ հանդիսանալով որպես սիրող ամուսին, հայր և պապ: Չնայած որպես Առաքյալ իր զբաղված օրացույցին, նա միշտ ժամանակ էր գտնում իր ընտանիքի համար, «փոխհատուցել[ով] մեկուսի օրերի համար՝ կրկնակի չափով սեր ցույց տալով նրանց, երբ տանն էր լինում»:2
Նախագահ Սմիթի երկրորդ կնոջը՝ Էթելին, մի անգամ հարցրեցին. «Չէի՞ք պատմի մեզ ինչ-որ բան այն մարդու մասին, որին դուք գիտեք»: Տեղյակ լինելով, որ շատ Եկեղեցու անդամներ տեսնում էին իր ամուսնուն միանգամայն խոժոռ մարդ, նա պատասխանեց.
«Դուք խնդրում եք ինձ պատմել այն մարդու մասին, որին ես գիտեմ: Ես հաճախ եմ մտածել, երբ նա կյանքից հեռանա մարդիկ կասեն. «Նա շատ լավ մարդ է, անկեղծ, վարդապետություններին ենթարկվող և այլն»: Նրանք կխոսեն նրա մասին ինչպես հասարակությունը գիտի նրան, բայց այն մարդը, որին նրանք պատկերացնում են, շատ տարբեր է այն մարդուց, որին ես գիտեմ: Մարդը, որին ես գիտեմ, շատ բարի է, սիրող ամուսին և հայր, որի մեծագույն ցանկությունն է կյանքում իր ընտանիքին երջանկացնելը լիովին մոռանալով իրեն այդ ջանքերը գործադրելիս: Նա այն մարդն է, որը քնացնում է անհանգիստ երեխային, ով փոքրիկների քնելուց առաջ պատմում է պատմություններ, ով երբեք շատ հոգնած չէ կամ խիստ զբաղված մինչև ուշ գիշեր նստել կամ վեր կենալ վաղ առավոտյան օգնելու մեծ երեխաներին լուծելու դժվարին դպրոցական խնդիրներ: Երբ որևէ մեկս հիվանդանում է, մարդը, որին ես գիտեմ քնքշորեն հոգ է տանում տանջվածին և խնամում նրան: Իրենց հոր համար է, որ նրանք լաց են լինում, զգալով, որ նրա ներկայությունը սպեղանի է իրենց ցավերին: Նրա ձեռքերն են, որ կապում են վերքերը, նրա բազուկները, որոնք քաջալերում են տառապյալին, նրա ձայնը, որը մեղմորեն ուղղում է նրանց, երբ նրանք սխալվում են, մինչև որ նրանք ցանկանում են անել այն բաները, որոնք կերջանկացնեն նրան: …
Մարդը, որին ես գիտեմ անեսասեր է, չբողոքող, հոգատար, լրջամիտ, կարեկցող, անելով ամեն բան, որ իր ուժում է՝ դարձնելու կյանքը գերագույն ուրախություն իր սիրելիների համար: Սա է այն մարդը, որին ես գիտեմ»:3
Նախագահ Սմիթի երեխաները կիսվել են իր ընտանիքը զորացնելու ու պահպանելու և «կյանքը գերագույն ուրախություն դարձնելու» նրա ջանքերի օրինակներով: Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի մի կենսագրականում համահեղինակներ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ կրտսերը և Ջոն Ջ. Ստյուարտը ընդգրկել են հետևյալ վերհուշը. «Նրա երեխաների համար երջանիկ օր էր, երբ նրանք տեսնում էին, թե ինչպես էր իրենց հայրը հագնում գոգնոցը և սկսում մեծ քանակությամբ կարկանդակներ պատրաստել: Չամիչով, խնձորով և համեմունքներով լցոնախառնուրդը նրա սիրելին էր: Նա պատրաստում էր իր իսկ լցոնի խառնուրդը: Բայց նա նաև ռիսկի էր դիմում ուրիշ տեսակի՝ խնձորի, կեռասի, դեղձի և դդումի կարկանդակներ պատրաստել: Նրա կարկանդակներ պատրաստելու ջանքերը դառնում էին ընտանեկան նախագիծ, երբ երեխաներն ուղարկվում էին այս և այն կողմ՝ օգնելու հավաքել անհրաժեշտ գործիքներն ու բաղադրամասերը: Մեծ փռում թխվող կարկանդակների համեղ գրգռիչ բուրմունքը դարձնում էին սպասումը երջանիկ ակնկալիքի ժամ: Դրանց ուշադրությամբ հետևում էին, որպեսզի ժամանակից շատ շուտ կամ ժամանակից շատ ուշ չհանեյին: Այդ ընթացքում Էթելը մեծ քանակությամբ տնական պաղպաղակ էր պատրաստում, իսկ փոքրիկները հերթով պտտում էին պաղպաղակի սարքի բռնակը:4
Դուգլաս Ա. Սմիթն ասում է, որ նա և իր հայրը «հիանալի փոխհարաբերություն» ունեին: Նա պատմել է զբաղմունքերի օրինակներ, որոնցից նրանք բավականություն էին ստանում միասին անելով. «Մենք սովորություն ունեինք ժամանակ առ ժամանակ բռնցքամարտել կամ առնվազն ձևացնել, որ բռնցքամարտում էինք: Ես խիստ մեծ հարգանք ունեի՝ նրան հարվածելու համար, իսկ նա խիստ մեծ սեր՝ ինձ հարվածելու համար… Դա ավելի նման էր վարժանքի: Մենք սովորաբար շախմատ էինք խաղում, և ես ուրախանում էի, երբ նրան հաղթում էի: Այժմ, երբ ետ եմ նայում, զգում եմ, որ գուցե նա դիտավորյալ էր պարտվում:5
Ամելիա Սմիթ Մակքոնկին հիշում է. «Գրեթե զվարճություն էր հիվանդ լինելը, որովհետև նա խիստ հատուկ ուշադրություն էր դարձնում… Նա զվարճացնում էր մեզ Էդիսոնի ֆոնոգրաֆի վրա լավ երաժշտություն միացնելով: Ի հրճվանք մեզ, նա, սովորաբար, պարում էր երաժշտության տակ կամ համաքայլ շարժվում ողջ սենյակով մեկ և նույնիսկ փորձում երգել… Նա բերում էր մեզ մեծ, գեղեցիկ քաղցր նարինջներ և նստելով մահճակալին կլպում էր դրանք և ամեն անգամ մի կտոր տալիս: Նա պատմում էր մեզ պատմություններ իր մանկությունից կամ թե ինչպես էր իր հայրը հոգ տանում իր մասին, երբ նա էր հիվանդ լինում: Եթե անհրաժեշտ էր լինում նա մեզ օրհնություն էր տալիս»:6 Ամելիան նաև հայտնել է իր երեխաներին կարգավարժելու իր հոր մեթոդը. «Եվ եթե մեզանից որևէ մեկը կարիք ուներ խրատվելու, ինչ-որ սխալ վարքի համար, նա ուղղակի դնում էր ձեռքերը մեր ուսերին և նայելով մեր աչքերի մեջ՝ իր ուրույն խիստ հայացքով ասում էր. «Ես ուզում եմ, որ իմ բալիկները լավը լինեն»: Ոչ մի խոսք կամ այլ պատիժ չէր կարող երբևէ ավելի արդյունավետ լինել»:7
Նախագահ Սմիթի սերը և ուշադրությունը իր երեխաներից տարածվեց դեպի իր թոռները: Նրա թոռ Հոյթ Վ. Բրյուսթեր կրտսերը պատմել է մի դեպքի մասին, երբ միսիոներ էր Նիդեռլանդներում, նրան թույլատրվել էր մասնակցել Անգլիայի Լոնդոնի Տաճարի նվիրագործմանը 1958թ.: Երբ նա և մյուս միսիոներները հավաքվել էին դահլիճում, նրա պապը տեսել էր նրան: Հոյթը հետագայում հիշում է. «Առանց վայրկյան իսկ տատանվելու նա ոտքի ցատկեց իր աթոռից և տարածելով իր ձեռքերը, շարժվեց դեպի ինձ: Այդ պահին ես չէի տեսնում Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթին՝ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահին… այլ պապիկի, որը տեսավ իր թոռներից մեկին, որի հանդեպ նա մեծ սեր էր զգում: Ես առանց տատանվելու թողեցի մեր խումբը և նետվեցի դեպի ամբիոնը, որտեղ նա գրկեց ինձ և համբուրեց ինձ այդ ողջ հանդիսավոր ժողովի առջև: Դա ինձ համար իմ կյանքի ամենասրբազան և հիշարժան պահերից է:8
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները
1
Ընտանիքը ամենակարևոր կազմակերպությունն է ժամանակի և հավերժության համար:
Թույլ տվեք ուղղակի հիշեցնել ձեզ, թե որքան կարևոր է ընտանիքի միավորը ընդհանրապես մեր Երկնային Հոր ծրագրում: Փաստորեն Եկեղեցու կազմակերպությունը իրականում գոյություն ունի օգնելու ընտանիքին և դրա անդամներին հասնելու վեհացման:
Ընտանեկան միավորը և ընտանիքի նվիրվածությունը ավետարանին այնքան կարևոր է, որ հակառակորդն իր ուշադրության մեծ մասը ուղղել է մեր հասարակության մեջ ընտանիքի կործանմանը: Ամեն կողմից հարձակում է գործվում ընտանիքի հիմնական մաքրության վրա, որը հիմքն է այն ամենի, ինչ բարի է և ազնիվ կյանքում… Արհեստական վիժման օրենքների թողտվության մեծացումը ողջ աշխարհով մեկ առաջ է բերում կյանքի սրբազանության հանդեպ գոյություն ունեցող արհամարհանք: Ընտանիքները քայքայվում են անօրինական թմրադեղերի աճող օգտագործումից և օրինական թմրադեղերի չարաշահումից: Իշխանության հանդեպ արհամարհանքը ավելի ու ավելի շատ երիտասարդ մարդկանց մոտ, սովորաբար, սկսվում է տներում տիրող անհարգալից վերաբերմունքով և անհնազանդությամբ: …
Երբ չարի ուժերը հարձակվում են անձնավորության վրա՝ կտրելով նրան իր ընտանեկան արմատներից, Վերջին Օրերի Սրբերի ծնողների համար վճռորոշ է դառնում պահպանել և զորացնել ընտանիքը: Կարող են հավանաբար լինել մի քանի շատ ուժեղ անձնավորություններ, ովքեր կարող են գոյատևել առանց ընտանիքի աջակցության, բայց մեզանից շատերը կարիք ունեն սիրո, ուսուցման և ընդունելության, որոնք գալիս են նրանցից, ովքեր շատ խորապես են հոգ տանում:9
Կան որոշ հին ճշմարտություններ, որոնք կլինեն ճշմարտություններ, որքան որ աշխարհը կանգուն է, և որոնք ոչ մի առաջընթացի մեծություն չի կարող փոխել: Դրանցից մեկն այն է, որ ընտանիքը (կազմակերպություն, որը բաղկացած է հորից, մորից և երեխաներից) բոլոր բաների հիմքն է Եկեղեցում, մյուս բանն այն է, որ մաքուր և առողջ ընտանեկան կյանքի դեմ մեղքերը նրանք են, որոնք բոլոր մյուսներից առաջ, անկասկած, ամենախիստ ձևով վերջում կթափվեն ազգերի վրա, որոնցում դրանք տեղի են ունենում: …
Քանզի մարդկանց աշխատանքի և հարստության հարցից ավելի կարևոր է այն հարցը, թե ինչպես են նրանք վարում իրենց ընտանեկան կյանքը: Բոլոր մյուս բաները քիչ կարևորություն ունեն, քանի դեռ կան իսկական ընտանիքներ և քանի դեռ նրանք, ովքեր այդ օջախներում են, կատարում են իրենց պարտականությունը միմյանց հանդեպ:10
Չկա արդար օջախին փոխարինող ոչ մի բան: Դա կարող է այդպես չհամարվել աշխարհում, բայց դա պարտավոր է այդպես լինի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Ընտանիքն է միավորը Աստծո թագավորությունում:11
Ընտանիքն է ամենակարևոր կազմակերպությունը ժամանակի և հավերժության համար… Տիրոջ կամքն է զորացնել և պահպանել ընտանեկան միավորը: Մենք աղերսում ենք հայրերին զբաղեցնել իրենց օրինավոր տեղը որպես տան գլխավոր: Մենք խնդրում ենք մայրերին հաստատել և աջակցել իրենց ամուսնիններին և լինել լույս իրենց երեխաների համար:12
Ավետարանը ընտանեակենտրոն է. ընտանիքում է պետք ապրել ավետարանով: Այստեղ է, որ մենք ստանում ենք մեր մեծագույն և ամենակարևոր վարժեցումը, երբ մենք ձգտում ենք ստեղծել մեզ համար հավերժական ընտանիքի միավորը մեր Հայր Աստծո ընտանիքի օրինակով:13
2
Տերը հաստատել է ընտանիքը հարատևելու հավերժորեն:
Մենք իմացանք, որ ամուսնությունը հավերժական սկզբունք է, որը կարգվել է մինչև աշխարհի հիմնադրումը և հաստատվել այս երկրի վրա, նախքան մահը եկավ այստեղ: Մեր առաջին ծնողներին պատվիրվեց բազմանալ և լցնել աշխարհը: Դա, բնականաբար, նշանակում է, որ ընտանիքի կազմակերպությունը նույնպես նախատեսված էր հավերժական լինել: Այս երկրի համար նախապատրաստված ծրագրում սելեստիալ աշխարհում կառավարող օրենքները դարձան դրա հիմքը: Տիրոջ մեծ գործն ու փառքն է՝ «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39): Միակ ուղին, որով կարելի է սա անել՝ ամուսնության միջոցով է, և, փաստորեն, ընտանիքն է վեհացածների մեջ հավերժական կարգը և եղել են աշխարհներ առանց վերջի:14
Այս աշխարհի վրա մարդուն կառավարելու համար տրված ծրագիրը նույնանման է Աստծո թագավորությունում գործող օրենքին: Արդյոք հնարավո՞ր է պատկերացնել ավելի մեծ վշտի աղբյուր, քան հավերժական աշխարհում առանց հոր կամ մոր կամ առանց երեխաների պահանջի թողնված լինելը: Այնպիսի մի ազգի վերաբերյալ միտքը՝ առանց ընտանիքի միավորի հիմնարար հիմքի, որտեղ բոլոր քաղաքացիները համեմատաբար օտարականներ են միմյանց հանդեպ և որտեղ չկա բնական սեր, որտեղ ընտանեկան կապերը չեն միացնում խմբերին միմյանց, սոսկալի մի բան է: Այսպիսի վիճակը կարող է տանել դեպի միայն մեկ վախճանի՝ անիշխանության և անետացման: Միթե՞ խելամիտ չէ հավատալ նույն բանի ճիշտ լինելուն Աստծո թագավորության հետ կապված: Եթե այդ թագավորությունում ընտանեկան կապեր չլինեին և բոլոր տղամարդիկ և կանայք լինեին «հրեշտակներ» առանց բնական ազգակցական կապերի, ինչպես հավատում են շատ մարդիկ, արդյոք կարող է լինել դա երջանկության մի վայր, այսինքն՝ երկինք:15
Տիրոջ տաճարում զույգը գնում է կնքվելու կամ ամուսնանալու ժամանակի և ողջ հավերժության համար: Երեխաները, որոնք ծնվում են այդ միությունից, կլինեն այդ հոր և մոր երեխաները, ոչ միայն մահկանացու կյանքում, այլ ողջ հավերժությունում և նրանք դառնում են Աստծո ընտանիքի անդամներ երկնքում և երկրի վրա, ինչպես խոսվել է Պողոսի կողմից [տես Եփեսացիս Գ.14–15]:
… Այդ երեխաները, որոնք ծնվում են նրանցից, իրավունք ունեն հոր և մոր ընկերակցության, և հայրն ու մայրը պարտավորությունների տակ են Հավերժական Հոր առջև հավատարիմ լինել միմյանց և մեծացնել այդ երեխաներին լույսի և ճշմարտության մեջ, որպեսզի նրանք կարողանան գալիք հավերժություններում լինել մեկ՝ ընտանիք Աստծո մեծ ընտանիքի ներսում:16
Մենք պետք է հիշենք՝ որպես Վերջին Օրերի Սրբեր, որ սելեստիալ արքայությունից դուրս չկա ընտանեկան կազմակերպություն [մահից հետո]: Այդ կազմակերպությունը պահվում է նրանց համար, ովքեր հոժար են մնալ յուրաքանչյուր ուխտում և յուրաքանչյուր պարտավորությունում, որոնք մենք կանչվում ենք ընդունելու մինչ մենք ճամփորդում ենք այս մահկանացու կյանքում:17
Աստծո թագավորությունը կլինի մի մեծ ընտանիք: Մենք կոչում ենք միմյանց եղբայրներ և քույրեր: Հենց գործով մենք դառնում ենք ժառանգակիցներ Հիսուս Քրիստոսի հետ Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով [տես Հռովմայեցիս Ը.16–17], Աստծո որդիներ ու դուստրեր և իրավունք ունենք Նրա թագավորության օրհնությունների լրիվությանը, եթե կամենանք ապաշխարել և պահել պատվիրանները:18
Հավերժական կյանքի հույսը, ներառյալ ընտանիքի անդամների վերամիավորումը, երբ գա հարությունը, բերում է սրտին ավելի մեծ սեր և քնքշանք ընտանիքի յուրաքանչյուր անդամի հանդեպ: Այդ հույսով ամուսինները միտված են սիրել իրենց կանանց ավելի ուժեղ և ավելի սուրբ սիրով, իսկ կանայք էլ նույն ձևով սիրում են իրենց ամուսիններին: Քնքուշ զգացումները և և հոգատարությունը ծնողների կողմից իրենց երեխաների հանդեպ աճում է, քանի որ երեխաները դառնում են նրանց համար թանկագին, միացած սիրո և երջանկության կապերով, որը չի կարող կոտրվել:19
3
Մենք զորացնում ենք և պահպանում մեր ընտանիքները, երբ միասին ժամանակ ենք անցկացնում, սիրում միմյանց և միասին ապրում ավետարանով:
Վերջին Օրերի Սրբի տան հիմնական ֆունկցիան կայանում է նրանում, որ ապահովի որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ աշխատի ստեղծել մթնոլորտ և պայմաններ, որում բոլորը կարող են աճել դեպի կատարելություն: Ծնողների համար սա պահանջում է ժամանակի և էներգիայի նվիրաբերում, որոնք շատ հեռու են միայն իրենց երեխաների ֆիզիկական կարիքները հոգալուց: Երեխաների համար սա նշանակում է վերահսկել բնական միտումը դեպի եսասիրություն:
Արդյոք դուք նվիրաբերո՞ւմ եք ձեր լավագույն ստեղծագործական էներգիան հասարակության ամենակարևոր միավորին՝ ընտանիքին, թե ձեր հարաբերությունը ձեր ընտանիքի հետ, պարզապես, ամենօրյա կրկնվող, չհատուցվող մասն է ձեր կյանքի: Ծնողն ու երեխան պետք է հոժար լինեն ընտանեկան պարտականությունները առաջինը դնել, որպեսզի հասնեն ընտանիքի վեհացմանը:20
Օջախն… այն արտադրամասն է, որտեղ մարդկային բնավորություններ են կառուցվում, իսկ թե ինչ ձևով են դրանք ձևավորվում, կախված է այն փոխհարաբերությունից, որը գոյություն ունի ծնողների և երեխաների միջև: Օջախը չի կարող լինել այն, ինչ պետք է լինի մինչև այս փոխհարաբերությունները պատշաճ բնույթի չլինեն: Արդյոք դրանք այդպե՞ս են թե ոչ, կախված է իրականում ինչպես ծնողներից, այնպես էլ երեխաներից, բայց ավելի շատ ծնողներից: Նրանք պետք է անեն իրենց լավագույնը:21
«Օ՜ֆ, հեռու գնա և թող ինձ հանգիստ, ես գլխացավանքի ժամանակ չունեմ», ասաց մի շտապող, անհամբեր մայր իր փոքրիկ երեք տարեկան դստերը, որը փորձում էր օգնել որոշակի տնային հանձնարարություն կատարել… Օգնելու ցանկությունը ծնվում է յուրաքանչյուր նորմալ երեխայի հետ և ծնողներն իրավունք չունեն բողոքելու: Չի կարող լինել այնպիսի բան ինչպես տաղտկալի տնային գործեր, երբ բոլորն օգնում են հանձնարարությունները կատարել և աշխատելով միասին իրականացնելով այդ պարտականությունները գալիս է ամենաքաղցր ընկերակցությունը, որ կարելի է ճաշակել:
Եթե ես առաջարկելու լինեի մի բան, որը կարծում եմ ծնողների մեծամասնության մոտ բացակայում է, դա մեր երեխաներին համակրանքով ըմբռնելն է: Ապրեք երեխաների հետ, հետևեք նրանց ուղիներին… Իմացեք այն ամենը, ինչ գրավում է երեխաների հետաքրքրությունը, նրանց հետ եղեք ընկերական:22
Մենք փորձում էինք ներգործել ծնողների վրա, որ նրանք ավելի շատ ուշադրություն դարձնեին իրենց երեխաներին, ունենալով մի քիչ ավելի շատ ավետարանի հոգին իրենց տներում, մի քիչ ավելի շատ միաբանություն և մի քիչ ավելի շատ հավատք, մի քիչ ավելի շատ կրոնական պատասխանատվություն, հոգևորով հայրերի կողմից, նաև մայրերի, ավելի շատ ավետարանի ուսուցում տանը:23
Եկեղեցու ծնողներին մենք ասում ենք. Սիրեք միմյանց ողջ ձեր սրտով: Պահեք բարոյական օրենքը և ապրեք ավետարանով: Դաստիարակեք ձեր երեխաներին լույսով և ճշմարտությամբ, ուսուցանեք նրանց ավետարանի փրկարար ճշմարտությունները և դարձրեք ձեր տունը երկինք երկրի վրա՝ մի տեղ որտեղ Տիրոջ Հոգին կարող է բնակվել և որտեղ արդարակեցությունը կարող է գահ բարձրացվել յուրաքանչյուր անդամի սրտում:24
Աղոթում եմ, որ մեր Երկնային Հայրը տա մեզ բոլորիս ուժ՝ հասնելու մեր իսկական ներուժին: Ես խնդրում եմ, որ Նրա Հոգին լինի Եկեղեցու տների վրա, որ այնտեղ սեր և ներդաշնակություն լինի: Թող մեր Հայրը պահպանի և վեհացնի մեր ընտանիքները:25
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Երբ դուք կարդաք «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից» բաժնի պատմվածքները, մտածեք, թե ինչպես Նախագահ Սմիթի օրինակը կարող է ուղեցույց լինել ձեր կյանքում: Մտածեք ուղիների մասին, թե ինչպես կարող եք անհատապես բարեփոխվել ուժեղացնելու՝ ընտանեկան փոխհարաբերությունները:
-
Մտածեք ընտանիքի կարևորության մասին, ինչպես ներկայացված է բաժին 1-ում: Ի՞նչ եք անում՝ ամրացնելու ձեր ընտանիքը աշխարհի բացասական ազդեցությունների դեմ:
-
Նախագահ Սմիթը խոսել է «հավերժական կյանքի հույսի մասին, ներառյալ ընտանիքի անդամների վերամիավորման մասին, երբ գա հարությունը» (բաժին 2): Ինչպե՞ս է այս հույսն ազդում ընտանիքի անդամների հետ ձեր փոխհարաբերությունների վրա:
-
Բաժին 3-ում Նախագահ Սմիթը հարցնում է երեք հոգեխույզ հարցեր: Հարցրեք այս հարցերը ձեր մտքում: Երբ կարդաք այս բաժինը, մտածեք, թե ինչ փոփոխություններ դուք կարող եք կատարել ձեր կյանքում, որը կարող է բարելավել ձեր տան զգացողությունը:
Առնչվող սուրբ գրություններ
Առակաց ԻԲ.6, 1 Նեփի 8.37, ՎևՈՒ 88.119, 93.40–50, տես նաև «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին»:
Օգնություն ուսուցչին
«Խնդրեք մասնակիցներին ընտրել մեկ բաժին [գլխից] և կարդալ այն մտքում: Հրավիրեք նրանց հավաքվել երկու կամ երեք հոգուց բաղկացած խմբերով, ովքեր ընտրել են նույն բաժինը և քննարկեք, թե ինչ են նրանք սովորել» (այս գրքի X էջից):