Նախագահների ուսմունքները
Գլուխ 20. Սեր և մտահոգություն մեր Հոր բոլոր զավակների հանդեպ


Գլուխ 20

Սեր և մտահոգություն մեր Հոր բոլոր զավակների հանդեպ

«Կարծում եմ, եթե մարդիկ իմանային և հասկանային, թե ով են իրենք և տեղյակ լինեին աստվածային սկզբնաղբյուրին, որտեղից իրենք եկել են… նրանք կունենային բարության և ազգակցության զգացումներ միմյանց հանդեպ, որը կփոխեր նրանց ողջ կենսակերպը և կբերեր խաղաղություն երկրի վրա»:

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից

Ջոզեֆ Ֆիլդինգ կրտսերը և Ջոն Ջ. Ստյուարտը նկատել են. «Կյանքի հոգատար փոքր բաներում էր, որ իսկական Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը կարող էր ամենահստակորեն բացահայտվել»: Ապա նրանք կիսվեցին «հոգատար փոքր բաների» երեք օրինակով, որոնք նա արել էր.

«Մի օր եկեղեցու համաժողովի ժամանակ Տաճարային Հրապարակի վրայի Մորմոնական Թաբերնաքլում մի 12-ամյա տղա, հուզված լինելով առաջին անգամ այնտեղ լինելու առթիվ, վաղ էր եկել՝ հավաստիացած լինելու, որ տեղ կզբաղեցներ առջևի շարքում… Ժողովի սկսելուց հենց առաջ, և երբ բոլոր տեղերը զբաղեցվեցին, մի դռնապան խնդրեց տղային զիջել իր տեղը, որպեսզի ուշացումով ժամանող Միացյալ Նահանգների մի սենատոր տեղ ունենար: Տղան համեստորեն ենթարկվեց և կանգնեց շարքամիջյան միջանցքում, հիասթափված, նեղսրտված, արցունքոտված»: Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը «նկատեց պատանուն և ձեռքով նշան արեց իր մոտ գալ [ամբիոնի վրա]: Երբ տղան պատմեց, թե ինչ էր պատահել, նա ասաց. «Այդ դռնապանն իրավունք չուներ այդպես վարվել քեզ հետ: Բայց ահա, նստիր կողքիս» և իր մոտ նստեցրեց նրան՝ Եկեղեցու առաքյալների մեջ:

Մի օր երբ նա հարցազրույց էր անցկացնում երիտասարդ տղամարդկանց մի խմբի հետ, ովքեր երկամյա միսիա պետք է ծառայեին Եկեղեցու համար, [նա] նկատեց մի ֆերմեր տղայի, որին հանձնարարվել էր ծառայել Կանադայի արևելքում. «Որդի, այնտեղ ցուրտ է: Դու ունե՞ս մի տաք լավ վերարկու: «Ո՛չ, պարոն, չունեմ: Նա տարավ տղային դիմացի մայթի խանութը և գնեց նրա համար այդ բաժնի ամենատաք վերարկուն:

«Այն օրը, երբ նա հաստատվեց համաժողովում որպես Եկեղեցու նախագահ, ժողովից հետո մի փոքրիկ աղջիկ մարդկանց ամբոխի միջով ճանապարհ բացելով հասավ նրան և բռնեց նրա ձեռքը: Նա այնքան հուզվեց այդ ժեստից, որ կռացավ և գրկեց երեխային: Նա իմացավ, որ նրա անունը Վենուս Հոբս էր… շուտով դառնալու էր չորս տարեկան: Իր ծննդյան օրը Վենուսը ստացավ անակնկալ հեռախոսային զանգ՝ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը և նրա կինը միջքաղաքային զանգ էին կատարել, որ նրա համար երգեին «Ծնունդդ շնորհավոր» երգը»:1

Այս բարության գործերը հազվադեպ երևույթ չէին նրա համար, այլ կենսաձև: Նախագահ Սմիթը «մեծ գորովանքի և կարեկցանքի տեր մարդ էր: Նրա կյանքը կարիքավորներին օգնութուն, սրտով կոտրվածներին մխիթարություն, մոլորվածներին խորհուրդ հասցնելու մեկը մյուսի ետևից կրկնվող դեպքերի շարան էր և օրինակ էր այն գթության, որը «Քրիստուսի մաքուր սերն է» [Մորոնի 7.47]:2

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները

1

Գիտելիքով, որ Աստված բոլոր մարդկանց Հայրն է, մենք ցանկանում ենք սիրել և օրհնել ուրիշներին:

Կարծում եմ, եթե մարդիկ իմանային և հասկանային, թե ով են իրենք և տեղյակ լինեին աստվածային սկզբնաղբյուրին, որտեղից իրենք եկել են… նրանք կունենային բարության և ազգակցության զգացումներ միմյանց հանդեպ, որը կփոխեր նրանց ողջ կենսակերպը և կբերեր խաղաղություն երկրի վրա:

Մենք հավատում ենք մարդու արժանապատվությանը և աստվածային ծագմանը: Մեր հավատքը հիմնված է այն փաստի վրա, որ Աստված մեր Հայրն է, և որ մենք Նրա զավակներն ենք և որ բոլոր մարդիկ եղբայրներ և քույրեր են նույն հավերժական ընտանիքում:

Որպես իր ընտանիքի անդամներ՝ մենք բնակվել ենք Նրա հետ նախքան այս երկրի հիմնադրումը, և Նա կարգել և հաստատել է փրկության ծրագիրը, որի միջոցով մենք ձեռք բերեցինք զարգանալու և առաջադիմելու արտոնություն, որը մենք ջանում ենք անել:

Աստված, որին մենք պաշտում ենք, փառավորված Էակ է, որի մեջ բնակվում է ողջ զորությունն ու կատարելությունը, և Նա ստեղծել է մարդուն իր իսկ պատկերով և նմանությամբ, այն բնորոշ գծերով և հատկանիշներով, որոնցով Ինքն է օժտված:

Եվ այսպես մարդու արժանապատվության և ճակատագրի հանդեպ մեր հավատքը մեր աստվածաբանության և մեր կենսակերպի էական մասն է կազմում: Այն մեր Տիրոջ ուսմունքի հենց հիմքն է հանդիսանում, որ «առաջին եւ մեծ պատվիրանքն է». «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը»: Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս» (տես Մատ. ԻԲ.37–39):

Քանի որ Աստված մեր Հայրն է, մենք բնական ցանկություն ունենք սիրել և ծառայել Նրան և լինել Նրա ընտանիքի արժանի անդամներ: Մենք պարտավորություն ենք զգում անելու այն, ինչ Նա կկամենար, որ մենք անենք, պահելով Նրա պատվիրանները և ապրելով ներդաշնակության մեջ Նրա ավետարանի չափանիշների հետ, որոնցից բոլորը ճշմարիտ երկրպագության հիմնական տարրերն են:

Եվ քանի որ բոլոր մարդիկ մեր եղբայրներն են, մենք ցանկություն ունենք սիրել և օրհնել ու ընկերակցել նրանց և սա նույնպես մենք ընդունում ենք որպես ճշմարիտ երկրպագության հիմնական տարր:

Այսպիսով, այն ամենը, ինչ մենք անում ենք Եկեղեցում, կենտրոնացած է աստվածային օրենքի շուրջ, որ մենք պետք է սիրենք և երկրպագենք Աստծուն և ծառայենք մեր մերձավորներին:

Զարմանալի չէ այդ դեպքում, որ որպես եկեղեցի և որպես ժողովուրդ՝ մենք ունենք խորը և մշտական մտահոգություն մեր Հոր բոլոր զավակների բարօրության համար: Մենք ձգտում ենք մեր սեփականի հետ նրանց ֆիզիկական և հոգևոր բարօրությանը: Մենք աղոթում ենք նրանց համար, ինչպես անում ենք մեզ համար և մենք ձգտում ենք այնպես ապրել, որ նրանք տեսնելով մեր բարի գործերը, առաջնորդվեն փառաբանելու մեր Հորը, որ երկնքում է [տես Մատթեոս Ե.16]:3

One oil on canvas painting of Peter healing the lame man.  Done predominantly in shades of brown and gold.  Shows a crippled beggar at right being lifted by Peter.  Others look on.  Scene is in front of a large building.

«Պետրոսն ասաց. Արծաթ եւ ոսկի չունիմ. Բայց ինչ-որ ունիմ, այն քեզ կտամ. Յիսոուս Քրիստոսի՝ Նազովրեցու անունովը վեր կաց եւ ման եկ» (Գործք Գ.6):

2

Երբ մենք սիրում ենք և աջակցում միմյանց Եկեղեցում, մենք դառնում ենք ուժ աշխարհում բարու համար:

«Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանքները պահեցեք» (Հովհաննես ԺԴ.15):

Այս խոսքերն ուղղված էին Վարդապետի կողմից Իր աշակերտներին Իր մահից ընդամենը մի քանի ժամ առաջ, երբ Նա հավաքել էր նրանց՝ միասին ուտելու զատիկը և նրանց նաև տալու վերջնական հրահանգ նախքան նա կտառապեր աշխարհի մեղքերի համար: Այդ նույն առիթով և այս դիտողությունները տալուց ոչ շատ անց, Նա անդրադարձավ նույն թեմային, երբ Նա ասաց.

«Որդեակք, տակաւին մի քիչ ժամանակ էլ ձեզ հետ եմ. Ինձ կորոնէք, եւ ինչպէս Հրեաներին ասեցի, թէ որտեղ որ ես եմ գնում, դուք չէք կարող գալ. և հիմա էլ ձեզ եմ ասում: Նոր պատվիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք. ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք» [Հովհաննես ԺԳ.33–34] …

…Մենք պարզապես ըկերներ չենք, մենք եղբայրներ և քույրեր ենք, Աստծո զավականեր, ովքեր դուրս են եկել աշխարհից, ինչպես ասացի. մտնելու ուխտի մեջ, հետևելու Նրա օրենքներին և մնալու բոլոր բաներում, որոնք մեզ են տրվել ոգեշնչմամբ: Մեզ պատվիրված է որ իրար սիրենք: Տիրոջ խոսքերով, այն «Նոր պատվիրանք» է և, այնուամենայնիվ, շատ ուրիշ պատվիրանների նման, այն նույնքան հին է, որքան հավերժությունը: Չի եղել ժամանակ, երբ այդ պատվիրանը գոյություն չի ունեցել, և որ այն կարևոր չի եղել փրկության համար և, այնուամենայնիվ, այն միշտ նոր է: Այն երբեք չի հնանում, որովհետև այն ճշմարիտ է:4

Հավատում եմ, որ մեր հանդիսավոր պարտականությունն է սիրել միմյանց, վստահել միմյանց, հավատք ունենալ միմյանց հանդեպ, որ մեր պարտականությունն է անտեսել միմյանց սխալներն ու թերությունները և դրանք չմեծացնել մեր իսկ աչքում ոչ էլ աշխարհի աչքում: Չպետք է լինի մեղք գտնել, ոչ էլ ետևից խայթել, ոչ էլ չարախոսել միմյանց դեմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Մենք պետք է հավատարիմ լինենք միմյանց և մեր կրոնի յուրաքանչյուր սկզբունքի և չլինենք նախանձ միմյանց հանդեպ: Մենք չպետք է խանդենք միմյանց, ոչ էլ բարկանանք միմյանց վրա և մեր սրտերում չպետք է լինի այնպիսի զգացում, որ չպետք է ներենք միմյանց մեր զանցանքները: Աստծո զավակների սրտերում չպետք է լինի որևէ աններողամտություն որևէ մարդու հանդեպ, նշանակություն չունի թե ով կարող է նա լինել: …

… Մենք չպետք է միմյանց դեմ զգացումներ պահենք, այլ պետք է ունենանք ներողամտության և եղբայրական սիրո և քույրական սիրո զգացումներ միմյանց հանդեպ: Թող ամեն մեկը հիշի իր իսկ անձնական ձախողումները և թուլությունները և ջանա ուղղել դրանք: Մենք դեռ չենք հասել կատարելության մի վիճակի, դժվար է ակնկալել դա այս կյանքում, բայց, այնուամենայնիվ, Սուրբ Հոգու օգնության միջոցով, մեզ համար հնարավոր է միասին միավորված կանգնել դեմ հանդիման՝ տեսնելով և հաղթահարելով մեր մեղքերն ու թերությունները: Եթե մենք անենք այս, հարգելով Տիրոջ բոլոր պատվիրանները, մենք կլինենք ուժ աշխարհում՝ բարու համար, մենք կջախջախենք և կհաղթահարենք ամեն չարիք, ճշմարտության դեմ ամեն ընդդիմություն և կիրականացնենք արդարակեցություն երկրի երեսին: Քանզի ավետարանը կտարածվի և աշխարհում մարդիկ կզգան ազդեցությունը, որը կհեղվի Սիոնի ժողովրդից և նրանք ավելի հակված կլինեն ապաշխարել իրենց մեղքերից և ընդունել ճշմարտությունը:5

3

Մենք արտահայտում ենք մեր սերը մեր մերձավորների հանդեպ՝ ծառայելով նրանց:

Մեր Փրկիչը եկավ աշխարհ՝ ուսուցանելու մեզ սեր միմյանց հանդեպ, և երբ այդ մեծ դասը ցույց տրվեց նրա մեծ տառապանքով և մահով, որ մենք ապրենք, միթե՞ մենք չպետք է արտահայտենք մեր սերը մեր մերձավորներին նրանց ծառայություն մատուցելով:

Ծառայություն պետք է մատուցվի մյուսներին: Մենք պետք է ձեռք մեկնենք դժբախտներին, նրանց, ովքեր չեն լսել ճշմարտությունը և հոգևոր խավարում են գտնվում, կարիքավորին, ճնշվածին: Միթե՞ դուք ձախողվում եք: Եկեք մտածենք բանաստեղծ Վիլլ Լ. Թոմփսոնի խոսքերի մասին… Բանաստեղծությունը սկսվում է այս ձևով.

«Գործե՞լ եմ արդյոք որևէ բարիք աշխարհում,

Արդյոք օգնե՞լ եմ կարիքավորին

Արդյոք մխիթարե՞լ եմ տրտմածին,

Եվ ինչ-որ մեկին ուրախացրել,

Եթե ոչ, թերացել եմ իսկապես»: [Hymns, no. 223]6

A young adult woman helping an older woman in an electric cart do grocery shopping.

Երբ մենք օգնության ձեռք ենք մեկնում ուրիշներին, մենք ցույց ենք տալիս մեր սերը նրանց հանդեպ:

Մեր առաքելությունը ողջ աշխարհին է ուղղված՝ խաղաղության համար, հույսի և երջանկության համար և մեր Հոր բոլոր զավակների ֆիզիկական ու հավերժական փրկության համար… Համոզելու իմ ողջ զորությամբ ես հորդորում եմ այս ժողովրդին շարունակել օգնության հասնել և օրհնել մեր Հոր բոլոր զավակներին ամենուրեք:7

4

Մենք պետք է գնահատենք և սիրենք մարդկանց ինչպես որ կան:

Երբ ես պատանի էի, մենք մի ձի ունեինք, որի անունը Ջունի էր: Նա իմ տեսած ամենախելացի կենդանիներից մեկն էր: Նա գրեթե մարդու պես խելացի էր թվում: Ես չէի կարողանում նրան փակված պահել իր գոմում, որովհետև նա անընդհատ բացում էր իր ախոռի դռան կաշեփոկը: Ես, սովորաբար, կաշեփոկը դնում էի կիսափեղկ դռան սյունից վեր, բայց նա ուղղակի բարձրացնում էր այն իր քթով և ատամներով և ապա դուրս գալիս բակ:

Բակում մենք ջրի ծորակ ունեինք և օգտագործում էինք այն՝ կենդանիների համար տաշտակը ջրով լցնելու նպատակով: Ջունին այն շրջում էր իր ատամներով և թողնում, որ ջուրը հոսեր: Հայրս դժգոհ էր ինձանից, որովհետև ես չէի կարողանում այդ ձիուն պահել ախոռում: Նա երբեք չէր փախչում, ուղղակի միացնում էր ջուրը, իսկ հետո բակով կամ մարգագետնում կամ էլ պարտեզում քայլում: Գիշերվա կեսին ես լսում էի ջրի հոսքի ձայնը և այդ ժամանակ ստիպված վեր էի կենում և փակում ծորակը և նորից Ջունիին փակում:

Հայրս մի միտք արտահայտեց, որ ձին կարծես ավելի խելացի է, քան ես: Մի օր նա որոշեց, որ ինքը փակեր նրան այնպես, որ նա չկարողանար դուրս գալ: Նա վերցրեց կաշեփոկը, որը սովորաբար կախված էր լինում սյան գագաթից և փաթաթեց սյունին և վանդակաճաղերի տակից, իսկ հետո ասաց. «Օրիորդ, հիմա տեսնենք ոնց ես դուրս գալու»: Հայրս և ես հեռացանք ախոռից և սկսեցինք քայլել ետ՝ դեպի տուն և նախքան մենք տուն կհասնեինք, Ջունին հայտնվեց մեր կողքին: Ապա նա գնաց և ջուրը կրկին միացրեց:

Այս անգամ ես ասացի, որ նա գրեթե այնքան խելացի է, որքան մենք երկուսով: Մենք ուղղակի չէինք կարողանում Ջունիին պահել ախոռից դուրս գալուց: Բայց դա չէր նշանակում, որ նա վատն էր, որովհետև նա վատը չէր: Հայրիկը չէր պատրաստվում վաճառել նրան կամ փոխանակել, որովհետև նա ուրիշ այնքան շատ լավ հատկանիշներ ուներ, որոնք նրա այս մեկ թերությունը դարձնում էին աննշան:

Ձին վստահելի էր և հուսալի մեր երկանիվ կառքը քաշելիս, ինչպես որ հմտացած էր ախոռից դուրս գալու մեջ: Եվ սա կարևոր էր, որովհետև մայրս արտոնագրված մանկաբարձուհի էր: Երբ նրան կանչում էին երեխայի ծննդաբերության ինչ-որ տեղ հովտում, սովորաբար, գիշերվա կեսին, ես ստիպված էի վեր կենալ, ճրագը գոմ տանել և Ջունիին կառքին լծել:

Ես ընդամենը մոտ տասը կամ տասնմեկ տարեկան էի այդ ժամանակ և այդ ձին պետք է հնազանդ լիներ, բայց, այնուամենայնիվ, բավականաչափ ուժեղ լիներ՝ ինձ և մայրիկիս տանելու ողջ հովտով մեկ, ամեն տեսակի եղանակի: Սակայն մեկ բան, որ ես երբեք չէի կարողանում հասկանալ, այն էր, թե ինչու երեխաների մեծ մասը կեսգիշերին էին ծնվում և նրանցից այնքան շատերը՝ ձմռանը:

Հաճախ ես մայրիկիս սպասում էի կառքում, իսկ այդ ժամանակ հաճելի էր ունենալ ծեր Ջունիի ընկերակցությունը: Այս ձիու հետ ունեցած իմ փորձառությունը շատ լավ էր ինձ համար, որովհետև կյանքի վաղ շրջանում ես ստիպված էի սովորել սիրել և գնահատել նրան ինչպիսին որ նա կար: Նա հիանալի ձի էր՝ ընդամեը մի քանի վատ սովորույթներով: Մարդիկ շատ բաներում նույնն են: Մեզանից ոչ ոք կատարյալ չէ, սակայն մեզանից յուրաքանչյուրը փորձում է դառնալ կատարյալ, նույնիսկ ինչպես մեր Հայրը, որ երկնքում է: Մենք պետք է գնահատենք և սիրենք մարդկանց, ինչպիսին նրանք կան:

Երևի դուք պետք է հիշեք այս, երբ գնահատում եք ձեր ծնողներին կամ ուսուցիչներին կամ էլ ծխի և ցցի առաջնորդներին կամ ընկերներին կամ էլ եղբայրներին և քույրերին: Այս դասը միշտ մնացել է ինձ հետ՝ մարդկանց մեջ տեսնել լավը, չնայած մենք փորձում ենք օգնել նրանց հաղթահարել մեկ կամ երկու վատ սովորույթներ: …

Ես վաղ սովորեցի կյանքում սիրել և չդատել ուրիշներին, փորձելով միշտ հաղթահարել իմ սեփական սխալները:8

5

Երբ մենք սիրում ենք Տիրոջը ողջ մեր սրտով և մեր մերձավորին ինչպես մեզ, մենք ներդաշնակության մեջ ենք լինում ողջ սրբազան օրենքի հետ:

«Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը» (Մատթեոս ԻԲ.37):

«Սա է առաջին և մեծ պատվիրանքը:

Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս:

Այս երկու պատուիրանքից կախուած են բոլոր օրենքը եւ մարգարէքը» (Մատթեոս ԻԲ.37–40):

Այլ խոսքով ասած, բոլորը ինչ հայտնի է դարձվել մարդու փրկության համար ի սկզբանե՝ մինչև մեր իսկ ժամանակը, պայմանավորված է, ներառում է և այս երկու մեծ օրենքների մաս կազմում: Եթե մենք սիրում ենք Տիրոջը ողջ սրտով, ողջ հոգով և ողջ մտքով և մեր մերձավորներին, ինչպես մեզ, ապա չկա ցանկանալու որևէ այլ բան: Այդ ժամանակ մենք ներդաշնակության մեջ կլինենք ողջ սրբազան օրենքի հետ: Եթե մենք հոժար լինենք ապրել այս երկու պատվիրանների հետ ներդաշնակության մեջ և անենք այդպես, ի վերջո, եթե մենք արժանի լինենք ապրելու Աստծո ներկայության մեջ, ապա ամբարշտությունը, նախանձը, փառասիրությունը, ցանկասիրությունը, արյունահեղությունը և ամեն ձևի բոլոր մեղքերը կվերանան երկրի վրայից: Այն ժամանակ կգա հավերժական խաղաղության և երջանկության մի օր: Ինչպիսի փառահեղ օր կլինի դա: Մենք օժտված ենք բավականաչափ խելքով՝ իմանալու, որ այդպիսի վիճակը ամենաերանելին է և այն կհաստատի մարդկանց մեջ Աստծո Հայրությունը և մարդկանց կատարյալ եղբայրությունը:

Կարող ենք ասել, որ մենք սիրում ենք Տիրոջը ողջ մեր հոգով: Կարո՞ղ ենք ասել, որ մենք այնքան մտահոգված ենք մեր մերձավորի համար, որքան մեր սեփական անձի համար:9

Եկեք սիրենք Տիրոջը, քանզի սա է հիմքը բոլոր բաների: Սա առաջին պատվիրանն է և երկրորդ պատվիրանը՝ սիրել մեր մերձավորին ինչպես մեզ, նման է դրան, և երբ մենք դա անենք, կատարած կլինենք օրենքը, որովհետև չկա ոչինչ, որն անկատար թողնվի:10

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Մտածեք «հոգատար փոքր բաների» մասին, որոնք Նախագահ Ֆիլդինգ Սմիթն անում էր ուրիշների համար (տես «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից» բաժինը): Ի՞նչ կարող ենք անել մենք հաստատելու նմանատիպ բարության ձևեր մեր կյանքում:

  • Ինչպե՞ս կարող են բաժին 1-ի վարդապետություններն օգնել մեզ բարի լինել և սիրալիր մեր շրջապատի մարդկանց համար:

  • Ի՞նչն է տպավորություն գործում ձեզ վրա Նախագահ Սմիթի խորհրդում բաժին 2-ում: Ինչո՞ւ եք կարծում որ մենք «ուժ կլինենք աշխարհում բարու համար», երբ մենք հետևենք այս խորհրդին:

  • Ի՞նչ արեց Հիսուս Քրիստոսը «ուսուցանելու մեզ սեր միմյանց հանդեպ» (տես բաժին 3): Ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին:

  • Վերանայեք պատմությունը Ջունի ձիու մասին (տես բաժին 4): Ինչո՞ւ եք կարծում, որ կարևոր է «գնահատել և սիրել մարդկանց ինչպիսին որ կան»: Ի՞նչ կարող ենք անել՝ տեսնելու բարին ուրիշների մեջ, եթե նույնիսկ փորձում ենք օգնել նրանց հաղթահարել վատ սովորույթները:

  • Ի՞նչ է նշանակում ձեզ համար պահել պատվիրանները Մատթեոս ԻԲ.37–40 հատվածներում (տես մի քանի օրինակներ բաժին 5-ում): Ինչո՞ւ մենք «ներդաշնակության մեջ կլինենք ողջ սրբազան օրենքի հետ» երբ պահենք այս պատվիրանները:

Առնչվող սուրբ գրություններ

Գործք ԺԷ.28–29, Հռովմեացիս Ը.16–17, Ա Հովհաննես Դ.18–21, Մոսիա 2.17, 18.8–10, Մորոնի 7.45–48

Օգնություն ուսուցչին

Մտածեք գլխի ենթավերնագրերը կարդալու համար մասնակիցներին հրավիրելու մասին և ընտրելու մի բաժին, որը խորիմաստ է նրանց կամ իրենց ընտանիքի համար: Հրավիրեք նրանց ուսումնասիրել Նախագահ Սմիթի ուսմունքներն այդ բաժնում, ներառյալ համապատասխան հարցերը գլխի վերջում: Ապա խնդրեք դասարանի անդամներին կիսվել նրանով, ինչ սովորել են:

Հղումներ

  1. In Joseph Fielding Smith Jr. and John J. Stewart, The Life of Joseph Fielding Smith (1972), 10–11.

  2. S. Perry Lee, “Church Expresses Devotions to President Smith,” Church News, July 14, 1956, 2.

  3. In Conference Report, Apr. 1970, 4–5.

  4. In Conference Report, Oct. 1920, 53–55.

  5. In Conference Report, Apr. 1915, 119–20.

  6. In Conference Report, Apr. 1968, 12.

  7. In Conference Report, Apr. 1970, 4.

  8. “My Dear Young Fellow Workers,” New Era, Jan. 1971, 4–5.

  9. In Conference Report, Apr. 1943, 12.

  10. In Conference Report, Oct. 1920, 59.