Գլուխ 5
Հավատք և ապաշխարություն
«Այն, ինչի մենք կարիք ունենք Եկեղեցում, ինչպես նաև Եկեղեցուց դուրս, ապաշխարությունն է: Մենք կարիք ունենք ավելի շատ հավատքի և ավելի շատ վճռականության Տիրոջը ծառայելու համար»:
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը ուսուցանել է. «Մեղքերի ներումը գալիս է հավատքի և անկեղծ ապաշխարության միջոցով»:1 Նա ասել է, որ «անհարաժեշտ է, որ ոչ թե պարզապես մենք հավատանք, այլ որ ապաշխարենք», և նա ուսուցանել է նաև, որ երբ մենք կատարում ենք բարի գործեր հավատքով մինչև վերջ, մենք «կստանանք հավատարիմների վարձքը և մի տեղ Աստծո սելեստիալ արքայությունում»:2 Բոլոր մարդկանց համար այս վարձքը ստանալու ցանկությամբ, նա վկայեց Հիսուս Քրիստոսի մասին և քարոզեց ապաշխարություն Իր ողջ ծառայության ընթացքում:
Որպես Առաքյալ իր ծառայության վաղ շրջանում նա ասել է. «Իմ կարծիքով, ես համարել եմ իմ առաքելությունը, Սիոնի ցցերում իմ ուղևորությունների ժամանակ Տիրոջ Հոգու կողմից այդպես տպավորված լինելով, որ ասեի մարդկանց, որ այսօր է ապաշխարության օրը և կոչ անել Վերջին Օրերի Սրբերին հիշել իրենց ուխտերը, խոստումները, որ իրենք արել են Տիրոջ հետ, պահել Նրա պատվիրանները և հետևել Իսրայելի երեցների՝ Աստծո մարգարեների ուսմունքներին և հրահանգներին, ինչպես որ դրանք գրված են այս սուրբ գրություններում: Բոլոր բաներում մենք պետք է քայլենք խոնարհաբար և զգուշորեն Տիրոջ առջև, որ մենք կարողանանք օրհնվել և առաջնորդվել Նրա Սուրբ Հոգու կողմից: Կարծում եմ սա նախազգուշացման օր է: Սա նախազգուշացման ժամանակ է եղել այն օրվանից, երբ մարգարեն առաջին անգամ հայտնություն ունեցավ երկնքից, որ ավետարանը պետք է վերականգվեր:3
Մի կիրակի հաղորդության ժողովի ժամանակ Նախագահ Սմիթը պատմեց համայնքին, թե ինչու էր նա խոսում նախազգուշացնող ձայնով: Նրա որդին, որը մասնակցում էր ժողովին, հետագայում գրեց. «Ես պարզ հիշում եմ դիտողություններից մի քանիսը, որ [հայրս]արեց այդ առթիվ: «Ո՞վ է ձեր ընկերը կամ ո՞վ է ձեզ ամենաշատը սիրում» հարցրեց նա ժողովի մասնակիցներին: «Մարդը, ով ասում է ամեն ինչ լավ է Սիոնո՞ւմ, որ բարգավաճումը մոտակա անկյունում է, թե մարդը, ով նախազգուշացնում է ձեզ այն աղետների և դժվարությունների մասին, որոնք խոստացված են, մինչև ավետարանի սկզբունքներով չապրեն: Ես ուզում եմ, որ իմանաք, որ ես սիրում եմ Եկեղեցու անդամներին և ես չեմ ուզում, որ նրանցից որևէ մեկը մեղադրանքով մատնացույց անի ինձ, երբ մահկանացու գոյությունից հետո մենք վարագույրի այն կողմն անցնենք և ասի. «Եթե միայն դու ինձ նախազգուշացրած լինեիր, ես չէի լինի այս դժվարին կացության մեջ»: Եվ այսպիսով, ես բարձրացնում եմ նախազգուշացնող ձայն հույսով, որ եղբայրներս և քույրերս կարողանան նախապատրաստվել փառքի արքայության համար:4
Նրանք, ովքեր սերտորեն աշխատում էին Նախագահ Սմիթի հետ, տեսնում էին, որ իր խոժոռ նախազգուշացումների ետևում մեղքի մեջ մաքառող ժողովրդի հանդեպ գորովալից մտահոգությամբ մարդ էր կանգնած: Երեց Ֆրենսիս Մ. Գիբբոնսը, որը ծառայում էր որպես քարտուղար Առաջին Նախագահությունում, հաճախ ներկա էր գտնվում, երբ Նախագահ Սմիթը Եկեղեցու կարգապահությանը վերաբերող հարցեր էր քննարկում: Երեց Գիբբոնսը հիշում է. «Նրա որոշումները միշտ ընդունվում էին բարությամբ և սիրով և մեծագույն ողորմածությամբ, որոնք հանգամանքները կարող էին արդարացնել: Նրա համար անսովոր չէր ասել դժվարին որևէ դեպքի հանգամանքներն ուսումնասիրելուց հետո. «Ինչո՞ւ մարդկ իրենց լավ չեն պահում»: Սա չէր ասվում մեղադրելով կամ դատապարտության ձևով, այլ տխրությամբ և ափսոսանքով»:5 Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը, որը ծառայում էր Նախագահ Սմիթի հետ որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, ասել է. «Շատ անգամներ ենք մենք ասել, քանի որ Տասներկուսը կլինեն Իսրայելի դատավորները, մեզանից յուրաքանչյուրը երջանիկ կլիներ ընկնել նրա ձեռքը, քանի որ նրա դատաստանը կլինի բարի, ողորմածությամբ լի, արդար, և սուրբ»:6 Երբ Նախագահ Սմիթը եպիսկոպոսներ էր կարգում, նա հաճախ խորհուրդ էր տալիս. «Հիշեք ամենքն էլ թուլություններ ունեն և կա առնվազն երկու տարբերակ յուրաքանչյուր դեպքի համար: Եթե դատելիս սխալ կատարեք, թող որ ձեր սխալը լինի սիրո և ողորմածության տարբերակով»:7
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները
1
Ավետարանի առաջին սկզբունքը հավատքն է առ Տեր Հիսուս Քրիստոսը:
Մեր հավատքը կենտրոնացած է Տեր Հիսուս Քրիստոսի վրա և Նրա միջոցով՝ Հոր վրա: Մենք հավատում ենք Քրիստոսին, ընդունում Նրան որպես Աստծո Որդի, և վերցնում Նրա անունը մեզ վրա մկրտության ջրերում:8
Թող ձեր մտքերում ամենից վեր այժմ և բոլոր ժամանակներում լինի այն, որ Հիսուսը Քրիստոսն է, կենդանի Աստծո Որդին, ով աշխարհ եկավ վայր դնելու իր կյանքը, որ մենք ապրենք: Դա է ճշմարտությունը և դա էական է: Դրա վրա է կառուցված մեր հավատքը: Այն չի կարող կործանվել: Մենք պետք է հարենք այս ուսմունքին, անկախ աշխարհի ուսմունքներից և մարդկանց տեսակետներից, քանի որ սա կարևորագույնն է, սա էական է մեր փրկության համար: Տերը փրկագնեց մեզ Իր արյամբ, Նա տվեց մեզ փրկություն՝ ապահովեց և կա այս պայմանը, որը մենք չպետք է մոռանանք, որ մենք պետք է պահենք Նրա պատվիրանները և միշտ հիշենք Նրան: Եթե մենք դա անենք, մենք կփրկվենք, մինչդեռ մարդկանց գաղափարները և հիմարությունը կոչնչանա երկրի վրայից:9
Մենք հավատքով ենք գալիս դեպի Աստված: Եթե չհավատայինք Տեր Հիսուս Քրիստոսին, եթե հավատք չունենայինք Նրա հանդեպ կամ Նրա քավության հանդեպ, մենք միտված չէինք լինի ուշադրություն դարձնել Նրա պատվիրաններին: Այդ հավատքի շնորհիվ է, որ մենք ունենք, որ բերվել ենք ներդաշնակության Նրա ճշմարտության հետ և ունենք ցանկություն մեր սրտերում՝ ծառայելու Նրան: …
Ավետարանի առաջին սկզբունքը հավատքն է առ Տեր Հիսուս Քրիստոս և իհարկե մենք չենք պատրաստվում ունենալ հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս առանց հավատք ունենալու Նրա Հոր հանդեպ: Ուրեմն, եթե հավատք ունենք առ Հայր Աստված և Որդին և առաջնորդվում ենք Սուրբ Հոգով, ինչպես որ պարտավոր ենք, մենք հավատք կունենանք Տիրոջ ծառաների հանդեպ, որոնց միջոցով Նա խոսել է:10
2
Հավատք նշանակում է գործ:
«Հավատքը բոլոր գործերի շարժիչ ուժն է» [Lectures on Faith, lecture 1]: Եթե կանգ առնեք մտածելու այդ մասին մի պահ, կարծում եմ դուք կհամաձայնվեք, որ դա բացարձակապես ճիշտ է ինչպես աշխարհիկ բաներում այնպես էլ հոգևոր: Այն ճշմարիտ է մեզ համար մեր սեփական գործողություններում ինչպես նաև Աստծո հետ գործերում: …
«Հավատքն առանց գործերի մեռած է» [Հակոբոս Բ.26]— այլ խոսքով ասած, այն գոյություն չունի: «Իմ կարծիքով Հակոբոսի միտքը հստակորեն սա է նշանակում. «Դուք ցույց եք տալիս ձեր հավատքը առանց ձեր գործերի և ոչ մի արդյունք չի լինի, բայց ես ցույց կտամ ձեզ իմ հավատքը իմ գործերով և ինչ-որ բան կիրագործվի» [տես Հակոբոս Բ.18]: Հավատք նշանակում է գործ: … Հավատքն, այդ պատճառով, ավելի ուժեղ է, քան համոզմունքը: …
Հավատքն Աստծո պարգև է: Ամեն բարի բան Աստծո պարգև է: Դա մի ուսմունք է սուրբ գրություններից, ինչպես գտնում ենք Եբրայեցիս 11–րդ գլխում, —այդ գլուխը շատ հրաշալի ատենախոսություն է հավատքի վերաբերյալ, — [և] այն հայտնություններում, որ Տերը տվել է մեզ Վարդապետություն և Ուխտերում և մյուս սուրբ գրություններում: Հավատքը չի կարող ձեռք բերվել անգործությամբ, ո՛չ անտարբերությամբ, ո՛չ էլ անգործուն հավատամքով: Պարզապես հավատք ձեռք բերելու ցանկությունը ավելի շատ հավատք չի բերի, ինչպես որ երաժշտությունում կամ նկարչությունում ավելի հմտանալու ցանկությունը առաջ չի բերի փորձվածություն այս բաներում առանց խելամիտ գործողությունների: Ահա թե որտեղից է գալիս մեր դժբախտությունը: Մենք վկայություն ենք ստանում Ավետարանի մասին, մենք հավատում ենք Ջոզեֆ Սմիթին, մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին, մենք հավատում ենք Ավետարանի սկզբունքներին, բայց որքա՞ն տքնաջան ենք աշխատում դրանց վրա:
… Եթե ուզում ենք ունենալ կենդանի, մնայուն հավատք, մենք պետք է ակտիվ լինենք մեր յուրաքանչյուր պարտականությունը կատարելիս որպես այս Եկեղեցու անդամներ: …
Երանի թե մենք ունենայինք այնպիսի հավատք, ինչպիսին ցույց տվեց Նեփին: Կարդացեք 1 Նեփի 17–րդ գլուխը, որտեղ նրա եղբայրները հակառակվում էին նրան և ծաղրում նրան, որովհետև նա պատրաստվում էր նավ կառուցել, ասելով.
«Մեր եղբայրը հիմար է, քանի որ կարծում է, թե կարող է նավ կառուցել. Այո, և նաև կարծում է, թե կարող է անցնել այս մեծ ջրերը» [1 Նեփի 17.17]:
Նեփին պատասխանեց նրանց.
«Եթե Աստված պատվիրեր ինձ՝ անել բոլոր բաները, ես կկարողանայի անել դրանք: Եթե նա պատվիրեր ինձ, որ ես ասեի այս ջրին՝ հող դարձիր, այն կլիներ հող. և եթե ես ասեի դա, այն կկատարվեր» [1 Նեփի 17.50]:
Այդ էր նրա հավատքը:11
Մենք այժմ չենք քայլում տեսողությամբ, ինչպես մինչև այս աշխարհ գալը, այլ Տերն ակնկալում է, որ մենք քայլենք հավատքով [տես Բ Կորնթացիս Ե.7], և քայլելով հավատքով մենք կստանանք արդարների վարձքը, եթե հավատարիմ մնանք այն պատվիրաններին, որոնք տրվել են մեր փրկության համար:12
Մինչև մարդ հավատարիմ չլինի վարդապետությանը և քայլի հավատքում, ընդունելով ճշմարտությունը և հետևելով պատվիրաններին, ինչպես դրանք տրվել են, անհնարին կլինի նրա համար ստանալ հավերժական կյանք, անկախ նրանից, թե որքան շատ կարող է խոստովանել իր շուրթերով, որ Հիսուսը Քրիստոսն է կամ հավատա, որ Նրա Հայրն է ուղարկել Նրան աշխարհ մարդու փրկագնաման համար: Այսպիսով՝ Հակոբոսը ճիշտ է, երբ նա ասում է, որ դևերն էլ են «հավատում և սարսափում են», բայց նրանք չեն ապաշխարում [տես Հակոբոս Բ.19]:13
3
Ապաշխարությունը ավետարանի երկրորդ սկզբունքն է և էական է մեր փրկության և վեհացման համար:
Ապաշխարությունը ավետարանի երկրորդ հիմնական սկզբունքն է և հավատքի արդյունքն է:14
Այն, ինչի կարիքը մենք ունենք Եկեղեցում, ինչպես նաև Եկեղեցուց դուրս, ապաշխարությունն է: Մենք կարիք ունենք ավելի շատ հավատքի և ավելի շատ վճռականության Տիրոջը ծառայելու համար:15
Արդյոք ճի՞շտ է, որ մեզանից ոմանք այն կարծիքին են, որ նշանակություն չունի, որ մենք մեղանչում ենք, քանի դեռ այն դառնաղետ մեղք չէ, մահացու մեղք, որ մենք միևնույն է կփրկվենք Աստծո արքայությունում: Նեփին տեսավ մեր օրը: Նա ասաց, որ մարդիկ կասեն այդ [տես 2 Նեփի 28.7–9]: Բայց ես ձեզ ասում եմ, մենք չենք կարող հեռու շրջվել ճշմարտության և արդարության ուղուց և պահպանել Տիրոջ Հոգու առաջնորդությունը:16
Սիոնում տեղ չկա դիտավորյալ մեղսավորի համար: Կա տեղ ապաշխարող մեղավորի համար, մարդու համար, ով հեռու է շրջվում անօրինությունից և որոնում հավերժական կյանք և Ավետարանի լույսը: Մենք չպետք է նայենք մեղքին նվազագույն իսկ աստիճանի թույլտվությամբ, ինչպես որ Տերը դա չի անի, այլ պետք է ուղիղ և կատարյալ քայլենք Տիրոջ առջև:17
Մարդիկ կարող են փրկվել և վեհանալ Աստծո արքայությունում միայն արդարակեցության մեջ. ուստի, մենք պետք է ապաշխարենք մեր մեղքերից և քայլենք լույսի մեջ, քանի որ Քրիստոսը լույսի մեջ է [տես Ա Հովհաննես Ա.7], որ Նրա արյունը կարողանա մեզ մաքրել բոլոր մեղքերից, և որ մենք կարողանանք ունենալ ընկերակցություն Տիրոջ հետ և ստանալ Նրա փառքից և վեհացումից:18
Մենք կարիք ունենք ապաշխարության, և մենք կարիք ունենք ասվելու, որ ապաշխարենք:19
4
Ապաշխարության սկզբունքում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ողորմածությունն է երևում:
Ապաշխարությունը ամենամխիթարիչ և ամենափառահեղ սկզբունքներից մեկն է, որն ուսուցանվել է ավետարանում: Այդ սկզբունքում մեր Երկնային Հոր և Նրա Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի ողորմածությունը ավելի ուժեղ է դրսևորվում, քան որևէ այլ սկզբունքում: Ինչպիսի սոսկալի բան կլիներ, եթե մեղքերի ներում չլիներ և չլինեին միջոցներ մեղքերի թողության համար այն մարդկանց համար, ովքեր խոնարհաբար ապաշխարող են: Մենք միայն մասնակիորեն կարող ենք պատկերացնել այն սոսկումը, որը կպատեր մեզ, եթե մենք դիմանայինք մեր օրինազանցությունների պատժին հավիտյանս հավիտենից առանց որևէ մխիթարության հույսի: Ինչպե՞ս է այդ մխիթարությունը ձեռք բերվում: Ո՞ւմ միջոցով կարող է այն ձեռք բերվել:
Մեր Տերն ասել է.
«Որովհետև Աստուած այնպես սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տուավ. որ ամեն նորան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա:
«Որովհետեւ Աստուած իր Որդին չուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի» [Հովհաննես Գ.16–17, տես նաևհատվածներ 18–21]:
Եթե Հայրը ուղարկած չլիներ Հիսուս Քրիստոսին աշխարհ, ապա չէր կարող լինել մեղքերի թողություն և չէր կարող լինել մեղքից թեթևացում ապաշխարության միջոցով:20
Եթե մենք իսկապես հասկանայինք և կարողանայինք զգալ, նույնիսկ մի փոքր աստիճանով, Հիսուս Քրիստոսի սերը և նրա կողմից մեր մեղքերի համար տառապելու բարեգութ հոժարակամությունը, մենք հոժար կլինեինք ապաշխարել բոլոր մեր օրինազանցություններից և ծառայել նրան:21
5
Ապաշխարությունը ներառում է անկեղծ վիշտ՝ մեղքի համար և լիակատար հեռացում մեղքից:
Սուրբ գրություններն ասում են.
«Արդարությամբ զոհ մատուցիր Տիրոջը քո Աստծուն, այսինքն՝ կոտրված սրտի ու փշրված հոգու զոհը» [ՎևՈւ 59.8–9]:
Դա նշանակում է ապաշխարություն:
… Ապաշխարությունը, ըստ բառարանում տրված սահմանման, անկեղծ վիշտն է մեղքի համար, ինքնադատապարտությունը և լիովին մեղքից հեռու շրջվելը… Չի կարող լինել ճշմարիտ ապաշխարություն առանց վշտի և մեղքից ազատվելու ցանկության:
Զղջումը կոտրված կամ խոնարհված հոգու դրսևորումն է մեղքի պատճառով և մեղքի ստորության անկեղծ զգացումը և Աստծո ողորմածության և շնորհի իրականացումը, որը շնորհվում է ապաշխարող մեղավորին… Այդ պատճառով Տերն ասում է, ինչպես ես արդեն մեջբերել եմ, մենք պետք է զոհ մատուցենք «արդարությամբ այսինքն՝ կոտրված սրտի ու փշրված հոգու զոհը» …
Ապաշխարությունը Աստծո պարգևն է… Այնքան էլ հեշտ չէ որոշ մարդկանց համար ապաշխարել, բայց ապաշխարության պարգևը և հավատքը կտրվի ամեն մարդու, ով կորոնի այն:22
Ես սովորել եմ իմ սեփական փորձառությունից, որ երբ դուք կամենում եք փոխվել, իսկապես ուզում եք փոխվել, դուք կարող եք դա անել: Մեր խիղճը և սուրբ գրություններն ասում են մեզ, թե ինչով ապրենք և դրանք ասում են մեզ ինչ սովորույթներ մենք պետք է փոխենք մեր հավերժական բարօրութան և առաջընթացի համար:23
6
Ապաշխարելու ժամանակը հիմա է:
Աստված չի պատրաստվում փրկել յուրաքանչյուր տղամարդու և կնոջ սելեստիալ արքայությունում: Եթե դուք ուզում եք հասնել այնտեղ, և դուք ունեք ձախողումներ, եթե դուք գործում եք մեղքեր, եթե դուք խախտում եք Տիրոջ պատվիրանները և դուք գիտեք այդ, ճիշտ ժամանակն է հենց այժմ ապաշխարել և փոխվել, և ոչ թե մտածել, որ դա փոքր բան է, որ Տերը կների ձեզ, հենց մի քանի հարվածով, մի փոքր պատժելով և մենք կներվենք, քանզի դուք կգտնեք ձեզ դուրս գցված, եթե դուք շարունակեք և համառեք այդ ուղով:24
Հետաձգումը, ինչպես այն կարելի է կիրառել ավետարանի սկզբունքների վերաբերյալ, հավերժական կյանքի գողն է, որը կյանք է Հոր և Որդու ներկայությամբ: Մեր շարքերում կան շատերը, նույնիսկ Եկեղեցու անդամներ, ովքեր զգում են, որ կարիք չկա շտապել ավետարանի սկզբունքները և պատվիրանները պահելիս: …
Եկեք թույլ չտանք մեզ մոռանալ [Ամուղեկի] խոսքերը. «Քանզի ահա, մարդկանց համար այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու՝ հանդիպելու Աստծուն. Այո, ահա, մարդկանց համար այս կյանքի օրն է իրենց գործերը կատարելու օրը:
Եվ այժմ, ինչպես ես առաջ եմ ասել ձեզ, քանի որ դուք ունեցել եք այսքան շատ ապացույցներ, հետևաբար, ես աղերսում եմ ձեզ, որ դուք չհետաձգեք ձեր ապաշխարության օրը մինչև վերջ. քանզի կյանքի այս օրից հետո, որը տրված է մեզ, որ նախապատրաստվենք հավերժության համար, ահա, եթե մենք ճիշտ չենք օգտագործում մեր ժամանակն այս կյանքում, հետո գալիս է խավարի գիշերը, որի ժամանակ ոչ մի գործ չի կարող կատարվել:
Դուք չեք կարող ասել, երբ դուք կբերվեք այն սոսկալի ճգնաժամին, որ՝ ես կապաշխարեմ, որ՝ ես կվերադառնամ իմ Աստծո մոտ: Ո՛չ, դուք չեք կարող ասել այս. քանզի այն նույն ոգին, որը տիրել է ձեր մարմիններին այն պահին, երբ դուք դուրս եք գալիս այս կյանքից, այդ նույն ոգին կունենա զորություն՝ տիրելու ձեր մարմնին այն հավերժական աշխարհում» [Ալմա 34.32–34]:25
7
Մեր պարտքն է նախազգուշացնող ձայն բարձրացնել աշխարհին:
Տիրոջ մտադրությունն է, որ մարդիկ երջանիկ լինեն, սա է Նրա նպատակը, բայց մարդիկ հրաժարվում են երջանիկ լինել և իրենց դարձնում են թշվառ, այն պատճառով, որմտածում են, թե իրենց ուղիներն ավելի լավն են, քան Աստծո ուղիները, և եսասիրության, ագահության ու ամբարշտության պատճառով, որը նրանց սրտերում է, և այսօր մեր դժբախտությունը սրանում է:26
Այն դիտարկումներից, որ մենք ենք կատարում, երբ ճամփորդում ենք մեկ տեղից մյուսը, և նրանից, ինչ կարդում ենք հասարակական մամուլում, մենք անխուսափելիորեն ստիպված ենք եզրակացության գալ, որ այսօր մեղքից ապաշխարությունը չափազանց կարևոր է ողջ աշխարհում:27
Մի մտածեք, որ մենք հասել ենք մի վիճակի, որտեղ գործերը չէին կարող ավելի վատ լինել: Եթե չկա ապաշխարություն, դրանք ավելի վատ կլինեն: Եվ այսպես, ես ապաշխարություն եմ աղաղակում այս ժողովրդին՝ Վերջին Օրերի Սրբերին… և երկրագնդի ազգերին ամենուրեք:28
Մենք պարտական ենք աշխարհին, բարձրացնելու նախազգուշացման ձայն և հատկապես Եկեղեցու անդամներին [տես ՎևՈՒ 88.81]:29
Մեր պարտականությունն է հոգալ միմյանց մասին, պաշտպանել միմյանց, նախազգուշացնել միմյանց վտանգների մասին, ուսուցանել միմյանց արքայության Ավետարանի սկզբունքները և կանգնել միասին՝ միասնական ճակատով, աշխարհի մեղքերի դեմ:30
Ես չգիտեմ ավելի կարևոր կամ անհրաժեշտ բան այս ժամանակաշրջանում, քան ապաշխարություն աղաղակելը, նույնիսկ Վերջին Օրերի Սրբերի մեջ, և ես կոչ եմ անում նրանց, ինչպես նաև նրանց, ովքեր Եկեղեցու անդամներ չեն, ականջ դնել մեր Քավչի այս խոսքերին: Արդ, նա որոշակիորեն նշել է, որ ոչ մի անմաքուր բան չի կարող մտնել Նրա ներկայությունը: Բացի նրանցից, ովքեր ապացուցում են իրենց հավատարմությունը և լվացել են իրենց հանդերձները Նրա արյամբ՝ իրենց հավատքով և իրենց ապաշխարությամբ, ուրիշ ոչ ոք չի գտնի Աստծո արքայությունը:31
«Ահա բոլոր ազգերը, ցեղերը, լեզուները և ժողովուրդները պիտի բնակվեն ապահով Սուրբովն Իսրայելի, եթե այնպես լինի, որ նրանք ապաշխարեն» [1 Նեփի 22.28]: Եվ ես աղոթում եմ, որ նրանք ապաշխարեն: Ես ուզում եմ, որ նրանք ապահով բնակվեն: Ես ուզում եմ, որ նրանք հավատան Սուրբին Իսրայելի, ով աշխարհ եկավ և քավեց մեր մեղքերի համար, ողջ մարդկության մեղքերի համար, ով մեզ փրկագնում տվեց մահից, ով խոստացավ մեզ փրկություն և մեղքերի թողություն մեր ապաշխարության պայմանով:
Երանի թե ողջ մարդկությունը հավատա Նրան, երկրպագի Նրան և նրա Հորը և ծառայի Տիրոջը՝ մեր Աստծուն, Որդու անունով, և այդ ժամանակ կգա խաղաղություն, այդ ժամանակ արդարակեցությունը կգերիշխի, այդ ժամանակ Տերը կկարողանա հաստատել Իր արքայությունը երկրի վրա:32
Ես աղաչում եմ աշխարհին ապաշխարել և հավատալ ճշմարտությանը, թույլ տալ, որ Քրիստոսի լույսը շողա իրենց կյանքում, պահել ամեն բարի և ճշմարիտ սկզբունք, որ նրանք ունեն և ավելացնել դրան ավելի շատ լույս և գիտելիք, որոնք եկել են հայտնությամբ այս օրերին: Ես աղերսում եմ նրանց միանալ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն և քաղել ավետարանի օրհնությունները:
Ես աղերսում եմ Եկեղեցու անդամներին կատարել արդարակեցության գործեր, պահել պատվիրանները, որոնել Հոգին, սիրել Տիրոջը, առաջինը դնել իրենց կյանքում Աստծո արքայության բաները և դրանով գործել իրենց փրկությունը ահով և դողով Տիրոջ առաջին [տես Փիլիպպեցիս Բ.12]:33
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
«Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից» բաժնում վերանայեք Նախագահ Սմիթի մեկնաբանությունները, թե ինչու էր նա կամենում «բարձրացնել նախազգուշացնող ձայնը»: Ինչպե՞ս է ապաշխարության կոչը սիրո արտահայտություն համարվում:
-
Ի՞նչ է նշանակում ձեզ համար Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնացնել ձեր հավատքը: (Տես բաժին 1):
-
Ինչո՞ւ է ճշմարիտ հավատքը միշտ գործի մղում: (Որոշ օրինակների համար տես 2–րդ բաժինը:) Թվարկեք մի քանի օրինակ, թե ինչպես կարող ենք գործերի միջոցով հավատք ցուցաբերել:
-
Ինչպե՞ս է ապաշխարությունը «հավատքի հետևանք» (տես բաժին 3):
-
Լուռ մտածեք մի ժամանակի մասին, երբ ապաշխարել եք և զգացել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ողորմածությունն ու սերը (տես բաժին 4): Ի՞նչ կարող եք ասել Փրկչի Քավության համար ձեր երախտագիտության մասին:
-
Ինչո՞ւ է ապաշխարությունը անհնարին «առանց վշտի և մեղքից ազատվելու ցանկության» (տես բաժին 5): Ինչպե՞ս կարող է բաժին 5-ի վերջին երկու պարբերությունները հույս տալ ինչ-որ մեկին, ով վիշտ է զգում մեղքի պատճառով:
-
Ինչպե՞ս է հետաձգումը «գողանում հավերժական կյանքը» (տես բաժին 6): Որո՞նք են մեր ապաշխարությունը հետաձգելու վտանգները:
-
Երբ վերանայեք բաժին 7–ը, մտածեք թե ինչ է նշանակում «բարձրացնել նախազգուշացման ձայն»: Ինչպե՞ս կարող ենք լինել բարի և սիրառատ ուրիշներին նախազգուշացնելու մեր ջանքերում:
Առնչվող սուրբ գրություններ
Եբրայեցիս ԺԱ.1–6, Մոսիա 4.1–3, Ալմա 34.17,Եթեր 12.4, Մորոնի 7.33–34, ՎևՈՒ 18.10–16, Հավատո Հանգանակ 1.4
Օգնություն ուսուցչին
«Ուսուցման մեջ աշակերտն է, որ պետք է գործի դրվի: Երբ ուսուցիչն է ուշադրության կենտրոնում, երբ նա է դառնում դասիաստղը, ողջ ժամանակ ինքն է խոսում կամ այլ ձևով իր վրա է վերցնում ողջ գործունեությունը, գրեթե անկասկած փաստ է այն, որ նա խանգարում է դասարանի անդամների սովորելուն» (Asahel D. Woodruff, Teaching the Gospel [1962], 37; in Virginia H. Pearce, “The Ordinary Classroom—A Powerful Place for Steady and Continued Growth,” Ensign, Nov. 1996, 12):