Նախագահների ուսմունքները
Գլուխ 16. Երեխաներին մեծացնել լույսի և ճշմարտության մեջ


Գլուխ 16

Երեխաներին մեծացնել լույսի և ճշմարտության մեջ

«Առաջին պարտականությունը, որը վերաբերում է Եկեղեցու երեխաներին ուսումնավարժելուն, պատկանում է տանը»:

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը նկարագրել է իր հորը՝ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթին, որպես «մեկը, որի հանդեպ ես ավելի մեծ վստահություն եմ ունեցել, քան որևէ այլ մարդու հանդեպ, ում ճանաչել եմ այս աշխարհում»:1 Նա հիշում է, թե ինչպես էր իր հայրը հաճախ հավաքում ընտանիքը «ուսուցանելով իր երեխաներին ավետարանի հիմունքները: Նրանք մեկ մարդու պես ուրախանում էին նրա ներկայությամբ և երախտապարտ էին խորհրդի ու հրահանգի խոսքերի համար, որը նա տալիս էր… Նրանք երբեք չմոռացան այն, ինչ իրենց ուսուցանվել էր և տպավորությունները մնացել են նրանց հետ և, հավանաբար, կմնան հավերժ»:2 Նա նաև ասել է. «Հայրս ամենափափկասիրտ մարդն էր, որ երբևէ իմացել եմ… Իմ ամենասիրելի հիշողություններից են այն ժամերը, որ ես անցկացրել եմ նրա կողքին՝ ավետարանի սկզբունքները քննարկելիս և ստանալով ուսուցում ինչպես միայն նա կարող էր տալ: Այս ձևով իմ սեփական գիտելիքի հիմքը դրվեց ճշմարտությամբ, որպեսզի ես ևս կարողանայի ասել, ես գիտեմ, որ Քավիչս ապրում է, և որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է, էր և միշտ կլինի կենդանի Աստծո մարգարեն»:3

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը սիրով էր խոսում նաև իր մոր՝ Ջուլինա Լ. Սմիթի և նրա ուսուցումների մասին: Նա ասել է.«Ես մորս ծնկին նստած եմ սովորեցվել սիրել Մարգարե Ջոզեֆ Սմիթին և սիրել իմ Քավչին… Ես երախատապարտ եմ այն ուսուցանման համար, որ ես ստացել եմ և փորձել եմ հետևել խորհրդին, որը տրվում էր հորս կողմից: Բայց ես չեմ կարող նրան վերագրել ողջ երախտիքը: Կարծում եմ դրա բավականին մեծ մասը, ավելի շուտ խիստ մեծ մասը պետք է արտահայտեմ մայրիկիս, որի ծնկին սովորաբար նստում էի, երբ փոքրիկ երեխա էի և լսում նրա պատմությունները ռահվիրաների մասին… Նա, սովորաբար, ուսուցանում էր ինձ և երբ բավականին մեծ էի, իմ ձեռքում դնում այն բաները, որոնք կարող էի կարդալ և հասկանալ: Նա սովորեցնում էր ինձ աղոթել [և] լինել ճշմարիտ և հավատարիմ իմ ուխտերին և պարտականություններին, հոգ տանել իմ պարտականություններին որպես սարկավագ և որպես ուսուցիչ… իսկ հետագայում որպես քահանա… Ես ունեի մայր, ով հետևում էր, որ ես կարդայի, և ես սիրում էի կարդալ:4

Երբ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը հայր դարձավ, նա հետևեց իր ծնողների օրինակին: Նրա դուստրը՝ Ամելիան ասել է.

«Հայրիկը կատարյալ ուսանող էր և ուսուցիչ, մեկը, ով ոչ միայն ուսուցանում էր մեզ գիտելիքի իր մեծ շտեմարանից, այլ խրախուսում էր մեզ սովորել ինքնուրույն: …

Իր երեխաների հետ նա հետևում էր խորհրդին, որը գտնվում է ՎևՈՒ 93.40 հատվածում. «Բայց ես պատվիրել եմ ձեզ՝ մեծացնել ձեր երեխաներին լույսի և ճշմարտության մեջ»:

Նա ուսուցանում էր մեզ նախաճաշի սեղանի շուրջը, երբ պատմում էր մեզ պատմություններ սուրբ գրություններից, և ունակություն ուներ նորովի դարձնել ամեն մեկը և հետաքրքիր, չնայած մենք լսել էինք այն շատ անգամներ նախկինում: Անհամբերությունը, որով սպասում էի, թե փարավոնի զինվորներն արդյոք կգտնեին ոսկյա գավաթը Բենյամինի ցորենի պարկում, իրական է նույնիսկ այսօր: Մենք իմացանք Ջոզեֆ Սմիթի կողմից ոսկյա թիթեղները գտնելու մասին և Հոր և Որդու այցելության մասին: Եթե հայրիկը ժամանակ էր ունենում մեզ հետ դպրոց քայլելու, պատմությունները շարունակվում էին: Մենք քայլելով անցնում էինք [Սոլթ Լեյքի] Տաճարի կողքով դպրոցի ճանապարհին, և նա պատմում էր մեզ Մորոնի հրեշտակի մասին: Մենք գիտեինք, որ տաճարը շատ հատուկ վայր էր, որ պետք էր բարի լինել այնտեղ գնալու համար և երբ այնտեղ ամուսնանում են, դա հավիտյան է: Նա ուսուցանում էր մեզ այն բաների միջոցով, որոնց մասին ընտանեկան աղոթքների ժամանակ աղոթում էր մեզ հետ, երբ ծնկի էինք իջնում մեր աթոռների կողքին նախքան նախաճաշը և կրկին ճաշի ժամանակ: …

Այսօր նրա ուսմունքները ոչ միայն բարձրացնում և հաստատում է իր սերունդներին, այլ անհամար թվով Եկեղեցու հավատարիմ անդամների նույնպես: Ինչպիսի մեծ արտոնություն է և օրհնություն լինել նրա դուստրը»:5

Նկար
The prophet loved children. President Joseph Fielding Smith with his great-granddaughter Shauna McConkie at Christmas time

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը և նրա ծոռնուհին՝ Շաննա Մակքոնկին:

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները

1

Հակառակորդի ազդեցությանը դիմակայելու համար, ծնողները պետք է դաստիարակեն իրենց երեխաներին լույսի և ճշմարտության մեջ:

Ընտանիքի միասնության կարևորությունը՝ սերը և հարգանքը միմյանց հանդեպ ընտանիքում, չի կարող գերագնահատվել: Ընտանեկան հարաբերություններում հոգևոր միասնությունը ապահով հիմք է, որի վրա Եկեղեցին և հասարակությունը ինքնին կծաղկեն: Այս փաստը լավ հայտնի է և գնահատվում է հակառակորդի կողմից և ինչպես երբեք նախկինում, նա օգտագործում է իր վերահսկողության ներքո գտնվող ամեն խելացի միջոց, ազդեցություն և ուժ և զորություն թուլացնելու և կործանելու այս հավերժական հաստատությունը: Միայն Հիսուս Քրիստոսի ավետարանը, որը կիրառվում է ընտանեկան հարաբերություններում, կդադարեցնի այս դիվական կործանարարությունը:6

Կան շատ մեծ և իրական վտանգներ, որոնց հետ պետք է հաշվի նստել, և նրանք, որոնք մեզ ամենաշատն են մտահոգում, քան բոլոր մյուսները միասին վերցրած, առնչվում են մեր երեխաներին: Միակ իրական պահպանությունը կամ համապատասխան պաշտպանությունը կարող է ապահովվել տան և նրա ազդեցությունների միջոցով:7

Մեր երեխաները պետք է ուսուցանվեն զանազանել բարու և չարի միջև, այլապես շատ դեպքերում նրանք չեն կարող հասկանալ, թե ինչու նրանց չի թույլատրվում զբաղվել գործերով, որոնք սովորական են իրենց հարևանների համար: Մինչև նրանք չուսուցանվեն Եկեղեցու վադապետությունները, նրանք երևի չհասկանան, թե ինչ վնաս կա կիրակնօրյա համերգի մեջ, կիրակնօրյա թատրոնի, նկարների ցուցահանդեսի, գնդակ խաղալու կամ ուրևէ նման բանի մեջ, երբ նրանց խաղընկերներն առանց քաշվելու և խրախուսանքով զբաղվում են Տիրոջ կողմից արգելված այս բաներով Նրա սուրբ օրը: Ծնողները պատասխանատու են իրենց երեխաներին ճիշտ ուսուցանելու համար, [և] Տերը կդատապարտի ծնողներին, եթե նրանց երեխաները մեծանան մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքների ազդեցությունից դուրս:8

Տերը պատվիրել է մեզ՝ ինչպես յուրաքանչյուրին, այնպես էլ բոլորին՝ մեր երեխաներին դաստիարակել լույսի և ճշմարտության մեջ: Որտեղ կա այս ոգին, աններդաշնակությունը, անհնազանդությունը և սրբազան պարտականությունների անտեսումը հաջողություն չի ունենա, չի կարող ունենալ:9

2

Ծնողները հիմնականում պատասխանատու են իրենց երեխաների ուսուցանման համար:

Հայրը երբեք չի հրաժարվել այս աշխարհում ծնված երեխաների իր իրավունքից: Նրանք միևնույն է Իր երեխաներն են: Նա դրել է նրանց մահկանացու ծնողների խնամքի ներքո հորդորելով, որ նրանք դաստիարակվեն լույսի և ճշմարտության մեջ:10

Առաջին պարտականությունը՝ կապված Եկեղեցու երեխաներին ուսուցանելու հետ, պատկանում է տանը: Ծնողների պարտականությունն է դաստիարակել իրենց երեխաներին լույսի և ճշմարտության մեջ, և Տերը հայտարարել է, որ եթե նրանք ձախողվեն այդ անել, նրանք կկանգնեն դատաստանի աթոռի առջև պատասխան տալու:11

Տերն ասել է մի հայտնության մեջ, որը տրվել էր Եկեղեցուն 1931թ.

«Եվ բացի այդ, որքան որ ծնողները երեխաներ ունեն Սիոնում կամ նրա կազմակերպված ցցերում, որոնց չեն ուսուցանում, որպեսզի մինչև ութ տարեկանը նրանք հասկանան վարդապետությունն ապաշխարության, հավատքի՝ առ Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին, և մկրտության ու ձեռնադրմամբ Սուրբ Հոգու պարգևի մասին, մեղքը լինի ծնողների գլխին:

Քանզի դա օրենք կլինի Սիոնի բնակիչների և նրա կազմակերպված ցցերի համար» [ՎևՈւ 68.25–28]:

… Տերը պահանջում է սա մեր ձեռքից:12

Ծնողները պատասխանատու կլինեն իրենց երեխաների գործողությունների համար, եթե նրանք ձախողվել են ուսուցանել իրենց երեխաներին օրինակով և սկզբունքով:

Եթե ծնողներն ամեն ինչ արել են իրենց ուժի սահմաններում՝ ճշտորեն սովորեցնելու իրենց երեխաներին օրինակով և սկզբունքով, իսկ հետո երեխաները մոլորվում են, ծնողները պատասխանատվության չեն ենթարկվի և մեղքը կլինի երեխաների վրա:13

3

Եկեղեցին օգնում է ծնողներին իրենց երեխաներին ուսուցանելու ջանքերում:

Այն բաներն անելու գլխավոր պատասխանատվությունը, որոնք տանում են դեպի փրկություն, դրված է յուրաքանչյուր անձնավորության վրա: Մենք բոլորս դրվել ենք երկրի վրա ենթարկվելու մահկանացու կյանքի ստուգող փորձառություններին: Մենք այստեղ ենք՝ տեսնելու, թե արդյոք կպահենք պատվիրանները և կհաղթենք աշխարհը, և մենք պետք է անենք այն բոլորը, ինչ կարող ենք՝ մեր փրկության համար:

Մեր փրկության համար հաջորդ պարտականությունը դրված է մեր ընտանիքների վրա: Ծնողները դրված են որպես լույս և ուղեցույց իրենց երեխաների համար և պատվիրվել են դաստիարակել նրանց՝ լույսի և ճշմարտության մեջ, ուսուցանելով նրանց ավետարանը և հանդիսանալով ճիշտ օրինակ: Երեխաներից ակնկալվում է, որ հնազանդվեն իրենց ծնողներին և պատվեն ու հարգեն նրանց:

Եկեղեցին ու նրա ծրագրերը ծառայողական կազմակերպություն են՝ ընտանիքներին ու անհատներին օգնելու համար:14

Նկար
A woman leading music in Primary. A girl is standing at her side holding a copy of the Book of Mormon.

«Եկեղեցին և նրա ծրագրերը ծառայողական կազմակերպություն են՝ ընտանիքներին ու անհատներին օգնելու համար»:

Ես խնդրում եմ ձեզ, իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ամուսիններ և կանայք, հայրեր և մայրեր, օգտվել այն բոլոր հնարավորություններից, որ Եկեղեցին ընձեռում է ձեր երեխաներին ուսուցում ստանալ տարբեր կազմակերպություններում, որոնք Տերն է ապահովել նրանց համար հայտնությամբ՝ Երեխաների Միությունում, Կիրակնօրյա Դպրոցում, Փոխադարձ Բարելավման [Երիտասարդ Տղամարդկանց և Երիտասարդ Կանանց] կազմակերպություններում, և եպիսկոպոսության ղեկավարությամբ գործող Ցածրագույն Քահանայության քվորումներում: …

… Ողջ եկեղեցում, որտեղ հնարավոր է, մենք ունենք սեմինարիաներ և ինստիտուտներ: Եղբայրներ և քույրեր, ուղարկեք ձեր երեխաներին սեմինարիայի դասերի: Նրանք, ովքեր գնում են քոլեջ, բավականաչափ մեծ կլինեն հաճախելու Եկեղեցու ինստիտուտի դասերին, եթե պատշաճ ուսուցում ստացած լինեն իրենց պատանեկության տարիներին:15

4

Ծնողները պետք է անեն ամեն ինչ, որ իրենք կարող են՝ օգնելու իրենց երեխաներին հասկանալ և ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով:

Անձնական, անհատական վկայությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ուժն է և կլինի միշտ: Վկայությունը լավագույնս ձևավորվում է ընտանեկան մթնոլորտում… Վկայություններ ձեռք բերելն ու պահելը պետք է լինի ընտանեկան ծրագիր: Մի անտեսեք որևէ բան, որը կօգնի զորացնել ձեր ընտանիքի որևէ անդամի վկայությունը:16

Մենք պետք է ապաստանենք [երեխաներին] աշխարհի մեղքերից և չարիքներից, որքան որ կարող ենք, որպեսզի նրանք հեռու չտարվեն ճշմարտության և արդարակեցության ուղիներից:17

Օգնեք ձեր երեխաներին ամեն ձևով, ինչպես որ կարող եք, աճել Հիսուս Քրիստոսի ավետարանի գիտելիքով: Սովորեցրեք նրանց աղոթել: Սովորեցրեք նրանց հետևել Իմաստության Խոսքին՝ հավատարմորեն և խոնարհաբար քայլելով Տիրոջ առջև, այնպես որ, երբ նրանք մեծանան դառնալով տղամարդ նրանք կկարողանան շնորհակալ լինել ձեզ այն բանի համար, ինչ դուք արել եք նրանց համար և ետ նայեն իրենց կյանքին երախտապարտ սրտով և սիրով իրենց ծնողների հանդեպ, այն հոգատարության համար, որով իրենց ծնողները խնամք են տարել իրենց և ուսուցանել Հիսուս Քրիստոսի ավետարանը:18

Արդարակյաց օրինակ եղեք

Մենք խնդրում ենք ծնողներին արդարակեցության օրինակ ծառայել իրենց սեփական կյանքում և հավաքել իրենց երեխաներին իրենց շուրջը և ուսուցանել նրանց ավետարանը, իրենց ընտանեկան երեկոների ժամանակ և այլ առիթներով:19

Ծնողները պետք է լինեն կամ առնվազն իրենց լավագույն ջանքերը գործադրեն՝ լինելու այն, ինչ նրանք կամենում են, որ իրենց երեխաները լինեն: Անհնարին է ձեզ համար օրինակ լինել մի բանի, ինչը ձեր էությունը չէ:20

Դուք պետք է ուսուցանեք օրինակով ինչպես նաև ցուցումով: Դուք պետք է ծնկի իջնեք ձեր երեխաների հետ աղոթելիս: Դուք պետք է ուսուցանեք նրանց ողջ խոնարհությամբ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի առաքելության մասին: Դուք պետք է ցույց տաք նրանց ուղին, և հայրը, ով ցույց է տալիս իր որդուն ուղին, չի ասի նրան. «Որդիս, գնա Կիրակնօրյա Դպրոց կամ միացյալ միջոցառում կամ քահանայության ժողով», այլ կասի նրան. «Արի գնանք միասին»: Նա կուսուցանի օրինակով:21

Սկսեք ուսուցանել երեխաներին, երբ նրանք երիտասարդ են

Չի կարող որևէ մեկի համար չափից վաղ լինել ծառայելու Տիրոջը… Երիտասարդները հետևում են իրենց ծնողների ուսուցմանը: Երեխան, որին ուսուցանվում է արդարակեցություն ծննդից սկսած, շատ հավանական է, որ միշտ հետևի արդարակեցության: Լավ սովորույթները հեշտ են ձևավորվում և հեշտորեն են հետևում:22

Տանը պետք է լինի աղոթք և հավատք ու սեր և հնազանդություն Աստծուն: Ծնողների պարտքն է ուսուցանել իրենց երեխաներին Հիսուս Քրիստոսի ավետարանի այս փրկարար սկզբունքները, որպեսզի նրանք իմանան, թե ինչու իրենք պետք է մկրտվեն, և որպեսզի նրանք իրենց սրտերում տպավորված ունենան Աստծո պատվիրանները պահել շարունակելու ցանկություն, իրենց մկրտվելուց հետո, որպեսզի նրանք ետ վերադառնան Նրա ներկայություն: Իմ լավ եղբայրներ և քույրեր, դուք արդյոք կամենո՞ւմ եք կնքվել ձեզանից առաջ գնացած ձեր հայրերի և ձեր մայրերի հետ, դուք կամենո՞ւմ եք այս ընտանեկան միավորը կատարյալ լինի, երբ դուք, եթե ձեզ թույլատրվի, մտնեք Աստծո սելեստիալ արքայություն: Եթե այդպես է, ապա դուք պետք է սկսեք ուսուցանել օրորոցից սկսած:23

Երեխաներին աղոթել սովորեցրեք

Ի՞նչ է տունը առանց աղոթքի ոգու: Դա Վերջին Օրերի Սրբերի տուն չէ: Մենք պետք է աղոթենք, մենք չպետք է թույլ տանք, որ առավոտն անցնի առանց շնորհակալություն հայտնելու Տիրոջը մեր ծնկների վրա ընտանեկան շրջանում, շնորհակալություն հայտնելով Նրան Իր օրհնությունների համար և խնդրելով Նրա առաջնորդությունը: Մենք չպետք է թույլ տանք գիշերն ավարտվի, չպետք է գնանք քնելու մինչև չհավաքենք այդ ընտանիքի անդամներին կրկին և շնորհակալություն հայտնի Տիրոջը Նրա պաշտպանության համար և խնդրի Նրա առաջնորդությունը մեր կյանքի յուրաքանչյուր օրը:24

Հուսով եմ, որ դուք ուսուցանում եք ձեր երեխաներին ձեր տներում աղոթել: Ես հուսով եմ, որ դուք ունենում եք ընտանեկան աղոթքներ առավոտյան և երեկոյան, որ ձեր երեխաները ուսուցանվում են օրինակով և ցուցումով, հետևելով պատվիրաններին, որոնք այնքան թանկ են և սրբազան և այնքան շատ նշանակություն ունեն մեր փրկության համար Աստծո արքայությունում:25

Ծանոթացրեք երեխաներին սուրբ գրությունների հետ

Աշխարհի որևէ մասում չպետք է լինի որևէ տուն, որտեղ չգտնվի Աստվածաշունչ: Չպետք է լինի տուն, որտեղ Մորմոնի Գիրք չգտնվի: Ես խոսում եմ Վերջին Օրերի Սրբերի տների մասին: Չպետք է լինեն տներ, որտեղ չգտնվի Վարդապետություն և Ուխտերը և Թանկագին Մարգարիտը: Մի պահեք դրանք գրադարակներում կամ սպասքապահարաններում, այլ բացված, որտեղից դրանք հեշտորեն հասանելի կլինեն, որպեսզի ընտանիքի անդամների համար դրանք մատչելի լինեն և նստեն ու կարդան և ուսումանսիրեն ավետարանի սկզբունքներն իրենց համար:26

Անցկացրեք ընտանեկան երեկոներ

Երեխաները, ովքեր մեծանում են տներում, որտեղ նրանք մասնակցում են ընտանեկան երեկոների, որտեղ առատանում է սեր և միաբանություն, կառուցում են ամուր հիմք առողջ քաղաքացիության և Եկեղեցու ակտիվ մասնակցության համար: Չկա ավելի մեծ ժառանգություն, որ ծնողները կարողանան թողնել իրենց երեխաներին, քան սիրով միավորված երջանիկ տան օրհնությունները:

Լավ պլանավորված ընտանեկան երեկոները կարող են երկարատև ուրախության և ազդեցության աղբյուր լինել: Այս երեկոները ժամանակ են խմբային գործունեության, կազմակերպվելու, սիրո արտահայտման, վկայություն բերելու, ավետարանի սկզբունքները սովորելու, ընտանեկան զվարճության և ուժերի վերականգման և ընտանիքի բոլոր բաներում միասնության և համախմբվածության համար:

Հայրերը և մայրերը, ովքեր հավատարմորեն կազմակերպում են ընտանեկան երեկոներ և ովքեր կառուցում են ընտանեկան միասնություն ամեն հնարավոր ուղիներով, պատվով կատարում են բոլոր պարտականություններից մեծագույնը՝ ծնող լինելու պարտականությունը:27

Հայրերն Աստծո արքայությունում չեն կարող մատուցել ավելի մեծ ղեկավար դեր, քան իրենց ընտանիքները ղեկավարելը՝ կազմակերպելով ընտանեկան երեկոներ: Երբ այսպիսի փորձառությունները ընտանեկան կյանքի մասն են կազմում, կառուցվում է միասնություն և ընտանեկան հարգանք, որն ազդում է յուրաքանչյուր անձնավորության վրա՝ դեպի արդարակեցության մեծացում և երջանկություն:28

Ծնողները, ովքեր անտեսում են այս ծրագրի՝ [ընտանեկան երեկոյի] մեծ օգնությունը, իրենց երեխաների ապագան վտանգի տակ են դնում:29

Ուսուցանեք առաքինություն, մաքրաբարոյություն և բարոյականություն

Դուք պետք է ձեր երեխաներին ուսուցանեք առաքինություն, մաքրաբարոյություն և նրանք պետք է ուսուցանվեն իրենց վաղ մանկությունից: Եվ նրանց պետք է տեղյակ պահել թակարդներին և վտանգներին, որոնք այնքան գերակշռում են ողջ աշխարհում:30

Մենք մեծ մտահոգություն ունենք բոլոր երիտասարդների հոգևոր և բարոյական բարօրության համար ամենուրեք: Բարոյականությունը, պարկեշտությունը, առաքինությունը, մեղքից զերծ լինելը, սրանք են և պետք է լինեն մեր կենսակերպի հիմքը, եթե մենք հասկանում ենք դրա լրիվ նպատակը:

Մենք աղաչում ենք հայրերին և մայրերին սովորեցնել անձնական մաքրություն՝ ցուցումով և օրինակով և խորհրդակցել իրենց երեխաների հետ բոլոր այդպիսի բաներում: …

Մենք վստահում ենք Եկեղեցու երիտասարդ և աճող սերնդին ու խնդրում ենք նրանց չհետևել նորաձևություններին և աշխարհիկ սովորույթներին, չճաշակել ապստամբության ոգուց, և չթողնել ճշմարտության և առաքինության ուղիները: Մենք հավատում ենք նրանց սկզբունքային բարությանը և ակնկալում նրանցից, որ դառնան արդարակեցության սյուներ և Եկեղեցու աշխատանքն առաջ տանեն աճող հավատքով և արդյունավետությամբ:31

Նախապատրաստեք երեխաներին լինել ճշմարտության վկաներ և ծառայել միսիայում

Մեր երիտասարդները մեր Հոր զավակների ամենաօրհնվածների և հովանավորվածների շարքում են: Նրանք երկնքի ազնվականությունն են, ընտիր և ընտրյալ սերունդ, ովքեր ունեն աստվածային ճակատագիր: Նրանց ոգիները պահվել էին՝ առաջ գալու այս օրը, երբ ավետարանը երկրի վրա է, և երբ Տերը կարիք ունի քաջարի ծառաների՝ իրականացնելու Իր վերջին օրերի մեծ աշխատանքը:32

Մենք պետք է նախապատրաստենք [երեխաներին] լինել այս վերջին օրերի մեծ աշխատանքի ճշմարտության և աստվածայնության ապրող վկաներ և հատկապես մեր որդիների դեպքում, հետևեք, որ նրանք արժանի լինեն և որակավորված՝ գնալու միսիայի՝ քարոզելու ավետարանը մեր Հոր մյուս զավակներին:33

Օգնեք երեխաներին նախապատրաստվել ունենալու իրենց իսկ հավերժական ընտանիքները

Դուք ուսուցանո՞ւմ եք [ձեր երեխաներին] այնպես, որ երբ նրանք ամուսնանան, նրանք կամենան գնալ Տիրոջ տունը: Արդյոք դուք ուսուցանում եք նրանց այնպես, որ նրանք ցանկանան ստանալ այն մեծ օժտումը, որը Տերը պահել է նրանց համար: Արդյոք դուք տպավորե՞լ եք նրանց մեջ այն փաստը, որ նրանք կարող են կնքվել որպես ամուսիններ և կանայք, և որ նրանց կշնորհվեն ամեն պարգև և ամեն օրհնություն, որը վերաբերում է սելեստիալ արքայությանը:34

Մենք պետք է… այնպես ուղեկցենք և առաջնորդենք [երեխաներին], որ նրանք կամենան ընտրել զուգընկերներ և ամուսնանան Տիրոջ տանը և այդպես դառնան ժառանգներ բոլոր մեծ օրհնությունների, որոնց մասին մենք խոսում ենք:35

Եկեք փորձենք խոնարհաբար մեր ընտանիքներն ամբողջական պահել, պահենք նրանց Տիրոջ Հոգու ազդեցության ներքո, ուսուցանված ավետարանի սկզբունքներով, որ նրանք աճեն արդարակեցության և ճշմարտության մեջ… [Երեխաները] տրվում են մեզ, որ մենք կարողանանք նրանց վարժեցնել կյանքի ուղիներում, հավերժական կյանքի, որպեսզի նրանք կարողանան ետ վերադառնալ կրկին Աստծո՝ իրենց Հոր ներկայություն:36

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից» բաժնից նշեք ծնողների օրինակները, որոնք ցույց են տալիս սեր իրենց երեխաների հանդեպ: Մտածեք ուղիներ, որոնցով կարող եք հետևել այս օրինակներին, անկախ ձեր ընտանեկան պարտականություններից: Ինչպե՞ս կարող են ծնողները կազմակերպվել, որպեսզի կարողանան ավելի շատ ժամանակ անցկացնել իրենց երեխաների հետ:

  • Նախագահ Սմիթը նշեց հոգևոր վտանգները, որոնք գոյություն ունեին իր կյանքի ընթացքում (տես բաժին 1): Որո՞նք են որոշ հավելյալ վտանգները, որոնք գոյություն ունեն այժմ: Ինչպե՞ս կարող են ծնողներն ու պապիկ տատիկներն օգնել երեխաներին դիմակայել այդ ազդեցություններին:

  • Մտածեք այն վստահության մասին, որ Երկնային Հայրը դնում է ծնողների վրա, երբ Նա թույլ է տալիս նրանց հոգ տանել Իր զավակներին (տես բաժին 2): Ի՞նչ առաջնորդություն և օգնություն է Նա առաջարկում:

  • Ի՞նչ ուղիներով է Եկեղեցին «ծառայողական կազմակերպություն՝ ընտանիքներին ու անհատներին օգնելու համար» (տես բաժին 3): Ինչպե՞ս են Եկեղեցու կազմակերպություններն օգնել ձեզ և ձեր ընտանիքին: Ի՞նչ կարող ենք անել մենք, որպեսզի երեխաներին օգնենք լիարժեքորեն մասնակցել:

  • Բաժին 4-ը նշում է հետևյալ ուղիները՝ երեխաներին և երիտասարդությանը օգնելու ապրել ավետարանով: Երբ վերանայեք խորհուրդը, մտածեք հետևյալ հարցերի մասին: Որո՞նք են այն բաները, որոնք դուք և ձեր ընտանիքը լավ եք անում: Ի՞նչ ուղիներով կարող եք բարելավել: Ի՞նչ կարող եք անել օգնելու Եկեղեցու երիտասարդությանը իրենց վկայությունները զորացնելու համար:

Առնչվող սուրբ գրություններ

Բ Օրինաց Զ.1–7, Սաղմոս ՃԼԲ.12, Մոսիա 1.4,4.14–15, ՎևՈՒ 68.25–28, 93.36–40, տես նաև «Ընտանիք՝ Հայտարարություն Աշխարհին»

Օգնություն ուսուցչին

«Զգույշ եղեք չավարտել լավ քննարկումը շատ շուտ՝ փորձելով ներկայացնել ողջ նյութը, որ դուք պատրաստել եք: Չնայած նյութը սպառելը կարևոր է, ավելի կարևոր է օգնել սովորողներին զգալ Հոգու ազդեցությունը, լուծել նրանց հարցերը, ընդլայնել ավետարանի նրանց հասկացողությունը և խորացնել պատվիրանները պահելու նրանց պարտավորվածությունը»: Սակայն, նաև «կարևոր է քննարկումը ճիշտ ժամանակին ավարտելը: Վեհացնող քննարկման ոգին մեծ մասամբ կորչում է, երբ այն շատ է երկարում… Ժամանակը կառավարեք: Իմացեք, թե երբ պետք է ավարտեք դասը: Բավականաչափ ժամանակ տրամադրեք ամփոփելուն, ինչ-որ ասվել էր և բերելու ձեր վկայությունը» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 64, 65):

Հղումներ

  1. In Joseph Fielding Smith Jr. and John J. Stewart, The Life of Joseph Fielding Smith (1972), 40.

  2. In The Life of Joseph Fielding Smith, 40.

  3. In Bryant S. Hinckley, “Joseph Fielding Smith,” Improvement Era, June 1932, 459.

  4. In The Life of Joseph Fielding Smith, 56.

  5. Amelia Smith McConkie, “Joseph Fielding Smith,” Church News, Oct. 30, 1993, 8, 10.

  6. Message from the First Presidency, in Family Home Evenings 1970–71 (family home evening lesson manual, 1970), v.

  7. “Our Children—‘The Loveliest Flowers From God’s Own Garden,’” Relief Society Magazine, Jan. 1969, 5.

  8. In Conference Report, Oct. 1916, 71–72.

  9. In Conference Report, Apr. 1898, 13.

  10. “The Sunday School’s Responsibility,” Instructor, May 1949, 206; տես նաև Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 vols. (1954–56), 1: 316.

  11. Take Heed to Yourselves! (1966), 221.

  12. In Conference Report, Apr. 1958, 29–30.

  13. Personal correspondence, quoted in Doctrines of Salvation, 1: 316; italics removed.

  14. “Use the Programs of the Church,” Improvement Era, Oct. 1970, 3.

  15. In Conference Report, Apr. 1958, 29–30.

  16. “The Old and the New Magazines,” Improvement Era, Nov. 1970, 11.

  17. “Mothers in Israel,” Relief Society Magazine, Dec. 1970, 886.

  18. In Conference Report, Apr. 1958, 30.

  19. In Conference Report, Apr. 1970, 6.

  20. “Our Children—‘The Loveliest Flowers From God’s Own Garden,’” 6.

  21. In Conference Report, Oct. 1948, 153.

  22. Take Heed to Yourselves! 414.

  23. In Conference Report, Oct. 1948,153.

  24. “How to Teach the Gospel at Home,” Relief Society Magazine, Dec. 1931, 685.

  25. In Conference Report, Apr. 1958, 29.

  26. “Keeping the Commandments of Our Eternal Father,” Relief Society Magazine, Dec. 1966, 884.

  27. Message from the First Presidency, in Family Home Evenings 1970–71, v.

  28. Message from the First Presidency, in Family Home Evenings (family home evening lesson manual, 1971), 4.

  29. In “Message from the First Presidency,” Ensign, Jan. 1971, 1.

  30. “Teach Virtue and Modesty,” Relief Society Magazine, Jan. 1963, 5.

  31. In Conference Report, Apr. 1970, 5–6.

  32. In Conference Report, Apr. 1970, 6.

  33. “Mothers in Israel,” 886.

  34. In Conference Report, Oct. 1948, 154.

  35. “Mothers in Israel,” 886.

  36. In Conference Report, Apr. 1958, 30.

Տպել