Գլուխ 8
Եկեղեցին և Աստծո արքայությունը
«Թող բոլոր մարդիկ իմանան, որ սա է Տիրոջ Եկեղեցին և Նա է ղեկավարում նրա գործերը: Ինչպիսի արտոնություն է անդամակցություն ունենալ այսպիսի աստվածային հաստատությունում»:
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ծառայությունը որպես Եկեղեցու Նախագահ՝ 1970թ. հունվարի 23–ից մինչև 1972թ. հուլիսի 2-ը Տիրոջ թագավորությանը կյանքի մի ողջ ժամանակահատվածի նվիրաբերման գագաթնակետը եղավ: Նա կատակում էր, որ իր առաջին հանձնարարությունը եղավ, երբ նա մանուկ էր: Երբ նա ինն ամսեկան էր, նա և իր հայրը՝ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը ուղեկցեցին Նախագահ Բրիգամ Յանգին, գնալով Սենթ Ջորջ, Յուտա՝ մասնակցելու Սենթ Ջորջի Տաճարի նվիրագործմանը:1
Որպես երիտասարդ տղամարդ՝ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը լիաժամկետ միսիա ծառայեց և ավելի ուշ կանչվեց լինելու քահանայության քվորումի նախագահ և Երիտասարդ Տղամարդկանց Փոխադարձ Բարելավման Ընկերության անդամ (Երիտասարդ տղամարդկանց կազմակերպության նախատիպը): Նա նաև աշխատեց Եկեղեցու Պատմաբանական գրասենյակում որպես գործավար և նա համեստորեն օգնում էր իր հորը՝ որպես ոչ պաշտոնական քարտուղար, երբ նրա հայրը Եկեղեցու նախագահն էր: Ծառայելու այս առիթները թույլ տվեցին Ջոզեդ Ֆիլդինգ Սմիթին գնահատել Եկեղեցու ոգեշնչված կազմակերպությունը և դրա դերը անհատներին և ընտանիքներին դեպի հավերժական կյանք առաջնորդելիս:
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը կարգվեց որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ 1910թ. ապրիլի 7-ին: Նա ծառայեց որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ մոտ 60 տարի, ներառյալ 20 տարի որպես Քվորումի Նախագահ: Որպես Առաքյալ՝ նա օգնեց ղեկավարել Եկեղեցին ողջ աշխարհում: Նա շատ ուղիներով մասնակցեց Եկեղեցու առաքելությանը, ծառայելով որպես Եկեղեցու Պատմաբան, Սոլթ Լեյքի Տաճարի Նախագահ, Յուտայի Ծագումնաբանական Ընկերության նախագահ և Առաջին Նախագահության Խորհրդական:
Լինելով հասարակ և իրեն չերևակայող մարդ՝ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը երբեք չէր ձգտում այս պաշտոններին: Բայց երբ Տերը կանչեց նրան ծառայելու, նա պատրաստակամորեն և խանդավառորեն հնազանդվեց: Մի օր նա հանդարտորեն ցույց տվեց այդ նվիրաբերումը, երբ 89 տարեկանում նա գնոմ էր ժողով: Քայլելով իր տնից, նա սայթաքեց և ընկավ աստիճաններից: Չնայած նա ցավացրեց իր ոտքը, նա մոտ մեկ քառորդ մղոն քայլեց՝ «կաղալով ծեր մարդու նման», ասաց նա, որպեսզի կատարեր իր պարտականությունները: Ժողովից հետո նա քայլելով ետ գնաց տուն, որտեղ ի վերջո թույլ տվեց բժշկին զննել իրեն: Բժիշկը հայտնաբերեց, որ Նախագահ Սմիթի ոտքը մի քանի տեղից կոտրվել էր: Նախագահ Սմիթը հետագայում այդ փորձառության մասին ասաց. «Ժողովը մի քիչ երկար տևեց», ասաց նա: «Բայց այդ ժամանակ ժողովների մեծ մասը երկար էին տևում»:2
Վերջին Օրերի Սրբերի երիտասարդներին ուղղված մի ուղերձում Նախագահ Սմիթը կիսվեց Եկեղեցու աշխատանքին այդքան նվիրված լինելու իր պատճառի վերաբերյալ:
«Ես գիտեմ, որ Աստված ապրում է: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը Հոր Միածին Որդին է մարմնում: Ես կատարյալ հավատք ունեմ Մարգարե Ջոզեֆ Սմիթի առաքելության վերաբերյալ և նրանց վերաբերյալ, ովքեր հաջորդել են նրան:
Ես գիտեմ, որ մենք ունենք Հիսուս Քրիստոսի հավիտենական ավետարանի ճշմարտությունը, ճիշտ այնպես վստահ, ինչպես գիտեմ, որ ես ապրում եմ: Եթե ես չգիտենայի դա, ես չէի կամենա այստեղ լինել կամ որևէ բան ունենալ այս աշխատանքի հետ: Բայց ես գիտեմ դա իմ մարմնի ամեն ջիղով: Աստված այն հայտնի է դարձրել ինձ:3
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները
1
Հոգևոր խավարի և ուրացության դարերից հետո, Տերը վերականգնել է Իր ավետարանը և կազմակերպել Իր Եկեղեցին երկրի վրա:
Տերը վերականգնել է ավետարանը և կրկին կազմակերպել Իր Եկեղեցին երկրի վրա: Այսպիսի կազմակերպության և վերականգման պատճառն այն փաստն է, որ դարեր շարունակ աշխարհը հոգևոր խավարում էր գտնվում, առանց իշխանության և առանց հասկացողության, նրանք չգիտեին թե ինչպես երկրպագեին կենդանի Աստծուն: …
Հավիտենական ուխտը խախտվել էր. ավետարանի սկզբունքների ճիշտ հասկացողությունն անհետացել էր՝ ուրացության պատճառով. ավետարանի արարողությունները պաշտոնավարելու իրավունքը դադարել էր մարդկանց մեջ: Անհրաժեշտ դարձավ, որ այս բոլորը վերականգվեր և որ հավատքն աճեր մարդկանց մեջ երկինքների բացվելու և ավետարանը վերականգվելու միջոցով:
Այսպիսով, Տերը սուրհանդակներ ուղարկեց իր ներկայությունից, ավետարանի լրիվությունը և քահանայության զորությունն ու իշխանությունը շնորհելու մարդկանց, և տվեց նրանց պատվիրաններ… որովհետև Տերը գիտեր այն աղետները, որոնք պետք է գային աշխարհի վրա և նրա կամքն էր, որ մի պատշաճ նախազգուշացում և ավետարանն ընդունելու հնարավորություն տրվեր մարդկանց, որ նրանք ապաշխարեին և իրենց չար ուղիներից ետ դառնային և ծառայեին Տիրոջը [տես ՎևՈւ 1.17–23]:4
Մենք հայտարարում ենք, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո թագավորությունն է երկրի վրա՝ միակ վայրը, որտեղ մարդիկ կարող են գալ սովորելու փրկության ճշմարիտ վարդապետություններ և գտնելու սուրբ քահանայության իշխանությունը:5
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես անչափ երախտապարտ եմ արտահայտելու երախտագիտությունը այն օրհնությունների համար, որոնք Տերը տվել է ինձ և իր եկեղեցու հավատարիմ անդամներին տարբեր ազգերում աշխարհի և բոլոր իր զավակներին ամենուրեք:
Ես շնորհակալություն եմ հայտնում Նրան իմ կյանքի ամեն օրը, որ Նա վերականգնել է այս վերջին օրերում Իր հավիտենական ավետարանը՝ բոլորի փրկության համար, ովքեր կհավատան և կհնազանդվեն դրա օրենքներին:6
2
Տերն Ինքն է ղեկավարում Եկեղեցու աշխատանքը և մեր արտոնությունն է անդամակցություն ունենալ դրանում:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին իրականում տառացիորեն Աստծո թագավորությունն է երկրի վրա:7
Ես կամենում եմ ասել, որ ոչ մի մարդ ինքնուրույն չի կարող ղեկավարել այս եկեղեցին: Սա Տեր Հիսոս Քրիստոսի Եկեղեցին է, նա է գլխավորում այն: Եկեղեցին կրում է Նրա անունը, ունի Նրա քահանայությունը, սպասավորում է Նրա ավետարանը, քարոզում է Նրա վարդապետությունը և կատարում Նրա աշխատանքը:
Նա ընտրում է մարդկանց և կանչում նրանց գործիքներ լինելու Իր ձեռքում իրականացնելու Իր նպատակները, և նա առաջնորդում է և ուղղություն տալիս նրանց իրենց գործերում: Բայց մարդիկ ընդամնեը գործիքներ են Տիրոջ ձեռքում, և պատիվն ու փառքը այն ամենի համար, որ Նրա ծառաներն արել են, պիտի Նրան վերագրվեն հավիտյանս:
Եթե սա մարդու աշխատանքը լիներ, այն կձախողվեր, բայց սա Տիրոջ աշխատանքն է, իսկ նա չի ձախողվում: Եվ մենք ունենք համոզվածություն, որ եթե մենք պահենք պատվիրանները և քաջարի լինենք Հիսուսի վկայության մեջ և հավատարիմ լինենք այն ամենում ինչ Նա վստահել է մեզ, Տերը կառաջնորդի և կղեկավարի մեզ և Իր եկեղեցին արդարության ուղիներում, բոլոր Իր նպատակների իրականացման համար:8
Եկեղեցու բոլոր անդամներին ողջ աշխարհում ես կկամենայի ասել, որ այս եկեղեցին Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի ուղղորդմամբ և ղեկավարությամբ աստվածայնորեն նշանակված առաքելություն ունի կատարելու և որ ոչինչ չի կանգնեցնի Նրա ծրագրերը դրա հետ կապված: Դա կիրականացնի մեր Երկնային Հոր նախագծերը: Հուսով եմ, որ Սրբերը ողջ աշխարհում ամեն օր շնորհակալություն են հայտնում Տիրոջը Իր եկեղեցու անդամները լինելու համար և մեր ուրախության և երջանկության համար՝ ավետարանը վերականգնելիս Մարգարե Ջոզեֆ Սմիթի առաքելության համար:9
Բոլոր ազգերում սրտով ազնիվներին մենք ասում ենք. Տերը սիրում է ձեզ: Նա ուզում է, որ դուք ստանաք ավետարանի լրիվ օրհնությունները: Նա այժմ հրավիրում է ձեզ հավատալ Մորմոնի Գրքին, ընդունել Ջոզեֆ Սմիթին որպես մարգարե և գալ իր երկրային թագավորություն և այդ ձևով Իր երկնային թագավորությունում հավերժական կյանքի ժառանգներ դառնալ:10
Եկեղեցու կազմակերպվելուց սկսած երբեք չի եղել մի ժամանակ, երբ Եկեղեցին որևէ մարդ ղեկավարի: Դա չի եղել նաև ոչ Ջոզեֆ Սմիթի ոչ էլ Բրիգամ Յանգի օրերին, դա այդպես չի եղել այդ ժամանակից մինչև այժմ: Դա Տիրոջ աշխատանքն է և մի մոռացեք, որ Ամենազորն է, ով պատրաստվում է անել այս աշխատանքը և ոչ թե մարդը:11
Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո թագավորությունն է երկրի վրա և այժմ ինչպես որ կազմակերպված է և ղեկավարվում է, այն ունի Տիրոջ հավանությունը և շարժվում է այն ուղով, որով ուղղորդվում է:
Թող բոլոր մարդիկ իմանան, որ սա Տիրոջ Եկեղեցին է և Նա է ղեկավարում դրա գործերը: Ինչպիսի արտոնություն է ունենալ անդամակցություն այսպիսի աստվածային հաստատությունում:12
3
Եկեղեցին կազմակերպված է օգնելու անդամներին ուրախություն և երջանկություն գտնել այս կյանքում և հավերժական կյանք եկող կյանքում:
Տերը հաստատել է բոլոր բաները կարգով, և տվել է մեզ կատարյալ համակարգ: Մարդիկ չեն կարող բարեփոխել այն: Եթե մենք ի կատար ածենք այն, ինչ Տերը հայտնի է դարձրել, ինչպես Նա է բացահայտել դա, ապա բոլոր բաները կատարյալ կլինեն, քանզի կազմակերպությունը կատարյալ կազմակերպություն է, դրա տեսությունը, դրա ծրագիրն անբիծ է:13
Տերը հիմնադրել է Իր եկեղեցում քահանայության կազմակերպությունը, որը ղեկավարվում է առաքյալների և մարգարեների կողմից: Եվ Նա տվել է նաև այլ կազմակերպություններ… քահանայությանն օգնելու և աջակցելու համար:
Յուրաքանչյուր ավետարանի տնտեսությունում կան բավարարելու հատուկ կարիքներ, լուծելու խնդիրներ և օգնություն, որը պետք է տրվի աջակցելու և օգնելու Եկեղեցու անդամներին իրենց փրկությունը «ահով եւ դողալով» գործելու Տիրոջ առաջին (Տես Փիլ. Բ.12): Այդ պատճառով մենք ունենք օժանդակ կազմակերպություններ [Սփոփող Միությունը, Երիտասարդ տղամարդիկ, Երիտասարդ Կանայք, Երեխաների Միությունը և Կիրակնօրյա դպրոցը] օգնելու և աջակցելու քահանայությանը: Դրանք այնպես են կազմակերպված, որպեսզի բավարարեն մարդկանց կարիքները ինչպիսի սոցիալական պայմաններ էլ, որ գոյություն ունենան: Դրանք Աստծո կառավարման մասն են կազմում և հիմնադրվել են օգնելու Եկեղեցու անդամներին կատարելագործելու իրենց կյանքը և անելու այն բաները, որոնք ապահովում են նրանց ուրախություն և երջանկություն այս կյանքում և հավերժական կյանք եկող կյանքում: …
Եկեղեցին և նրա ծրագրերը ծառայողական կազմակերպություն են՝ ընտանիքներին ու անհատներին օգնելու համար: Տնային ուսուցիչները, քահանայության առաջնորդներն ու եպիսկոպոսները նշանակված են առաջնորդելու նրանց, ում հետ նրանք ջանք են թափում դեպի հավերժական կյանք Հոր արքայությունում, և օժանդակ կազմակերպությունները նշանակցած են օգնելու և աջակցելու փրկության այս մեծ աշխատանքին:
Հնարավոր չէ չափից շատ ուժգնորեն շեշտել բոլոր այս ծրագրերը բոլոր մեր Հոր զավակների օգտի և օրհնության համար օգտագործելու մեծ անհրաժեշտության մասին: …
Եթե մեզանից բոլորն անեն բոլոր բաները, ինչ մենք պետք է անենք Եկեղեցու ծրագրերն առաջ տանելու համար, Տերը կօրհնի և կբարգավաճեցնի մեզ այնքան լիովին, որ հաջողությունը կուղեկցի մեր գործերին և այդ բոլորից խաղաղությունն ու ուրախությունը կլինի մեր ճակատագիրն այստեղ և հավերժական փառք այստեղից հետո:14
4
Մեր ծառայությունը Եկեղեցում արտահայտում է սեր մյուսների հանդեպ և երախտագիտություն Տիրոջ անսահման ծառայության համար:
Տերը Եկեղեցու հետ է: Նա մեզ առաջնորդում է: Նրա հոգին հանգչում է այս ժողովրդի վրա: Այն, ինչ Նա պահանջում է մեզանից, խոնարհությամբ ծառայելն է և սրտով ու հոգով մեկ լինելը:15
Մեր Փրկիչը եկավ աշխարհ ուսուցանելու մեզ սեր միմյանց հանդեպ, և երբ այդ մեծ դասը ցույց տրվեց իր մեծ տառապանքով և մահվամբ, որ մենք կարողանայինք ապրել, միթե՞ մենք չպետք է արտահայտենք մեր սերը մեր մերձավորների հանդեպ ծառայություն մատուցելով ի օգուտ նրանց: Միթե՞ մենք չպետք է ցույց տանք երախտագիտություն այն անսահման ծառայության համար, որ Նա մատուցեց մեզ, ծառայություն մատուցելով Իր գործում:
Մարդը, որն անում է միայն այն բաները Եկեղեցում, որը միայն իրեն է վերաբերում, երբեք չի հասնի վեհացման: Օրինակ՝ մարդը, որ կամենում է աղոթել, վճարել իր տասանորդները և նվիրատվությունները և կատարել սովորական պարտականությունները, որոնք վերաբերում են իր անձնական կյանքին և ոչ մի ավելի բան, երբեք չի հասնի կատարելության:16
Երբեք մի հրաժարվեք ծառայել: Երբ նախագահող պաշտոնյան խնդրում է ձեզ օգնել, ուրախ եղեք ընդունել և ներդնել լավագույնը, որ դուք ունեք այդ աշխատանքի համար: Տերը մեզանից ակնկալում է այս, և մենք ուխտի ներքո ենք այդ անելու համար: Այս ուղին բերում է ուրախություն և խաղաղություն և միևնույն ժամանակ, նրանք ովքեր ծառայում են, ստանում են մեծագույն պարգևը: Ուսուցիչը ստանում է ավելին, քան նրանք, ում նա ուսուցանում է, օրհնությունը, որը վերադառնում է մեզ, երբ մենք ընդունում ենք Եկեղեցում ծառայելու կոչումը, շատ ավելի մեծ է, քան այն օրհնությունը, որ մենք կարող ենք տալ ուրիշներին: Նա, ով հրաժարվում է կատարել որևէ աշխատանք կամ խուսափում պարտականությունից, երբ այն տրված է նրան Եկեղեցում, Հոգու առաջնորդությունը կորցնելու մեծ վտանգի տակ է: Ի վերջո, նա դառնում է գաղջ և անտարբեր բոլոր պարտականությունների հանդեպ, և բույսի նման, որը չի մշակվում և ջրվում, նա թառամում է և մահանում հոգևոր մահով:17
Ձեր կարողունակ ծառայությունն աննկատ չի անցնում այն Աստծո կողմից, որին դուք ծառայում եք և ում աշխատանքով դուք զբաղված եք:18
Իմ աղոթքն է, որ մեզանից բոլորը, միասին աշխատելով որպես իսկական եղբայրներ և քույրեր Տիրոջ թագավորությունում, այնպես աշխատեն որպեսզի իրականացնեն այն մեծ աշխատանքը, որը գտնվում է առջևում:19
5
Այս տնտեսությունում Աստծո թագավորությունը և Տիրոջ աշխատանքը կտարածվի ողջ աշխարհով մեկ:
Ավետարանի տնտեսությունը բնորոշվում է որպես աստվածայնորեն ընտրված պաշտոնյաներին զորության և իշխանության Աստծո կողմից հանձնարարության շնորհում՝ տարածելու Աստծո խոսքը և սպասավորելու բոլոր դրա արարողությունները: …
Եղել են ժամանակներ, երբ Ավետարանը վերցվել է մարդկանցից նրանց օրինազանցության պատճառով: Այդպիսին էր դեպքը Նոյի օրերում: Իսրայելը շրջվեց Տիրոջից և թողվեց խավարում շատ սերունդների ընթացքում նախքան Հիսուս Քրիստոսի գալուստը, և երբ Նա եկավ մարդկանց մեջ, Նա վերականգնեց Ավետարանի լրիվությունը: Նա ուղարկեց Իր աշակերտներին հայտարարելու Իր ուղերձը ողջ աշխարհում, բայց շատ դարեր չէին անցել, մինչև մարդիկ նորից ընկան սխալի մեջ և կորցրեցին Տիրոջ անունով գործելու իշխանությունը: Սա անհրաժեշտ դարձրեց բացել երկինքները և ներկայացնել նոր տնտեսությունը՝ նախապատարաստելու երկնքի ամպերով մեր Տիրոջ երկրորդ գալուստը՝ թագավորելու երկրի վրա փառքով՝ հազար տարի, իրադարձություն, որը մոտ է, նույնիսկ մեր դռներին:20
Ավետարանը ինքը նույնն է եղել բոլոր տնտեսություններում, փրկության ծրագիրը նույնն է մեր Հոր բոլոր զավակների համար ամեն դարում: Ժամանակ առ ժամանակ այն կորել է ուրացության պատճառով, բայց երբ էլ որ Տերը ժողովուրդ է ունեցել երկրի վրա, նրանց առաջարկվել է փրկության նույն օրենքներն ու ճշմարտությունները, որը նա հայտնի է դարձրել մեզ:
Բայց կա մի մեծ հավելյալ բան, որը մենք ենք ստացել այս դարում, որը երբեք չի եղել նախկինում: Այս տնտեսությունում Տերը հայտնել է, որ Եկեղեցին այլևս երբեք չի շեղվի, այս անգամ ավետարանը մնալու է այստեղ: Այս անգամ բացահայտված ճշմարտությունը կանխորոշված է պատրաստել մի ժողովուրդ Մարդու Որդու երկրորդ գալուստի համար, և Եկեղեցին կհաստատվի երկրագնդի բոլոր մասերում, երբ Տերը գա խաղաղության և արդարության հազարամյա ժամանակաշրջանի մուտքը բացելու:21
Մենք համաշխարհային եկեղեցու անդամներ ենք, եկեղեցի, որն ունի կյանքի և փրկության ծրագիրը, եկեղեցի, որը հիմնադրվել է հենց Տիրոջ կողմից այս վերջին օրերում՝ տանելու Իր փրկության ուղերձը բոլոր Իր զավակներին ողջ աշխարհում: …
Մենք ձեռք ենք բերել դիրք և ուժ, որոնք հնարավոր են դարձնում մեզ համար կատարել հանձնարարությունը, որը տրվել է մեզ Տիրոջ կողմից Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, որ մենք պետք է տանենք վերականգման ուրախ լուրերը ամեն ազգի և բոլոր մարդկանց:
Եվ մենք ոչ միայն պետք է քարոզենք ավետարանը ամեն ազգում, նախքան Մարդու Որդու երկրորդ գալուստը, բայց մենք պետք է ուխտ կապենք և հիմնադրենք համայնքներ նրանց մեջ:22
Աստծո թագավորությունը և Տիրոջ աշխատանքն ավելի ու ավելի կտարածվի, այն ավելի բուռն առաջընթաց կունենա աշխարհում ապագայում, քան այն ունեցել է անցյալում: Տերն է ասել դա և Հոգին հաստատում է, և ես բերում եմ վկայություն այս մասին, քանզի ես գիտեմ, որ դա ճշմարիտ է: Աստծո թագավորությունը այստեղ է՝ աճելու, ամենուրեք տարածվելու, արմատներ գցելու հողում և բնակվելու, որտեղ Տերն է տնկել այն՝ Իր իսկ զորությամբ և Իր իսկ խոսքով, երբեք այլևս չկործանվելու, այլ շարունակելու մինչև Ամենազորի նպատակները իրականանան՝ յուրաքանչյուր սկզբունք, որ խոսվել է մարգարեների կողմից աշխարհի սկզբից ի վեր: Սա Աստծո աշխատանքն է, որն Ինքն Իր իսկ իմաստությամբ և ոչ թե մարդու իմաստությամբ, վերականգել է երկրի վրա վերջին օրերում:23
Ավետարանը բոլոր մարդկանց համար է, և Եկեղեցին պիտի հաստատվի ամենուրեք, բոլոր ազգերի մեջ, նույնիսկ մինչև երկրի ծայրերը, նախքան Մարդու Որդու երկրորդ գալուստը:24
Ես գիտեմ և վկայում եմ, որ Տիրոջ նպատակները երկրի վրա պիտի գերիշխեն: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին մնալու է այստեղ: Տիրոջ աշխատանքը պիտի հաղթանակի: Ոչ մի ուժ երկրի վրա չի կարող խանգարել ճշմարտության տարածմանը և ամեն ազգում ավետարանի քարոզմանը:25
Ես թողնում եմ իմ օրհնությունը ձեզ հետ և իմ համոզմունքը, որ Աստված Իր ժողովրդի հետ է, և որ այն աշխատանքը, որով մենք զբաղվում ենք, կհաղթանակի և առաջ կգլորվի մինչև որ Տիրոջ հավերժական նպատակներն իրագործվեն:26
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Ինչպե՞ս կարող ենք հետևել Նախագահ Սմիթի օրինակին Եկեղեցու մեր ծառայությունում (տես «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից» բաժինը):
-
Խորհեք Նախագահ Սմիթի ուսմունքները ավետարանի Վերկանգման մասին (տես բաժին 1): Ինչպիսի՞ն են ձեր զգացումները, երբ դուք մտածում եք մի ժամանակում ապրելու մասին, երբ Տիրոջ Եկեղեցին վերականգվել է երկրի վրա:
-
Նախագահ Սմիթը վկայում է, որ Հիսուս Քրիստոսը Եկեղեցու գլխին է (տես բաժին 2): Ինչպե՞ս կկիսվեիք ձեր վկայությամբ այս ճշմարտության մասին մեկի հետ, ով Եկեղեցու անդամ չէ:
-
Ինչպե՞ս են Եկեղեցու կազմակերպություններն ու ծրագրերն օգնել ձեզ ստանալ բաժին 3-ում նշված օրհնությունները: Ինչե՞ս են դրանք օգնել ձեր ընտանիքին:
-
Նախագահ Սմիթն ասել է. «Մեր Փրկիչը եկավ աշխարհ ուսուցանելու մեզ սեր միմյանց հանդեպ» (բաժին 4): Ի՞նչ ուղիներով կարող ենք հետևել Փրկչի սիրո օրինակին, երբ մենք ծառայում ենք որպես տնային ուսուցիչներ կամ այցելող ուսուցիչներ:
-
Երբ վերընթերցեք 5–րդ բաժինը, նկատեք թե ինչպես է այս տնտեսությունը տարբերվում մյուսներից: Ինչպե՞ս կարող է այս ըմբռնումն ազդել Եկեղեցում մեր ծառայության վրա: Որո՞նք են ձեր զգացումները, երբ մտածում եք Փրկչի Երկրորդ Գալստին աշխարհը նախապատրաստելու մասին:
Առնչվող սուրբ գրություններ
Օգնություն ուսուցչին
«Երբ օգտագործում եք ուսանելու տարբեր վարժություններ, ուսանողները միտում ունեն ավելի լավ հասկանալու ավետարանի սկզբունքները և ավելի լավ հիշելու դրանք: Ուշադիր ընտրված մեթոդը կարող է դարձնել սկզբունքը ավելի պարզ, ավելի հետաքրքիր և ավելի լավ հիշվող» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 89):