Գլուխ 21
Ավետարանը աշխարհին քարոզելը
«Մենք ճաշակել ենք ավետարանի պտուղները և գիտենք, որ դրանք բարի են, և մենք ցանկանում ենք, որ բոլոր մարդիկ ստանան նույն օրհնությունները և նույն հոգին, որն այնքան առատորեն թափվել է մեզ վրա»:
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը և նրա կինը՝ Լյուին, չզարմացան, երբ մի նամակ ստացան, որը ստորագրված էր Նախագահ Լորենզո Սնոուի կողմից, կանչելով Ջոզեֆին ծառայելու որպես լիաժամկետ միսիոներ: Եկեղեցու այդ վաղ օրերին ամուսնացած տղամարդիկ հաճախ էին ծառայում տնից հեռու: Այսպիսով, երբ այդ նամակը ժամանեց 1899թ. մարտի 17-ին իրենց հարսանեկան առաջին տարեդարձից մոտ մեկ ամիս առաջ, Ջոզեֆը և Լյուին ընդունեցին հնարավորությունը հավատքով և քաջությամբ, միախառնված տխրության հետ՝ այն մտքից, որ առանձնացած էին լինելու երկու տարի:
Երեց Սմիթը ծառայեց Անգլիայում մոտ 4,700 մղոն (մոտ 7,600 կիլոմետր) տնից հեռու: Նա և Լյուին հաճախ էին միմյանց նամակներ ուղարկում՝ նամակներ, որոնք լցված էին սիրո և վկայության արտահայտություններով: Երեց Սմիթը իր առաջին նամակներից մեկում գրել է. «Ես գիտեմ, որ այն աշխատանքը, որին ես կանչվել եմ կատարելու, Աստծո աշխատանքն է, այլապես ես չէի մնա այստեղ մեկ րոպե իսկ, ոչ, ես չէի թողնի տունը: Բայց ես գիտեմ, որ մեր երջանկությունը կախված է իմ հավատարմությունից, երբ ես այստեղ եմ: Ես պետք է հոժար լինեմ անելու այսքանը մարդկության հանդեպ սիրուց, մինչդեռ մեր Փրկիչը տառապեց, երբ Նա արեց դա մեզ համար… Ես մեր Երկնային Հոր ձեռքում եմ, և Նա կհսկի ինձ ու կպահպանի, եթե ես կատարեմ Նրա կամքը: Եվ Նա կլինի քեզ հետ, երբ ես հեռու եմ և կհսկի քեզ և կպահպանի քեզ բոլոր բաներում»:1
Երեց Սմիթն ու նրա միսիոներ զուգընկերները Տիրոջ նվիրված ծառաներն էին: Լյուիին ուղղված մի նամակում, նա հաղորդել է, որ ամեն ամիս, նա և մյուս միսիոներները բաժանում էին 10,000 գրքույկներ կամ բրոշուրներ և այցելում մոտ 4,000 տուն: Սակայն, այս տեղեկությունից հետո գրել է մի զուսպ դիտարկում.«Ես չեմ հավատում, որ յուրաքանչյուր հարյուրից մեկ կամ մեկից ավելի գրքույկ կարդացվի»:2 Երեց Սմիթի Անգլիայում եղած ժամանակաընթացքում, այնտեղ շատ քչերը ժողովրդից ընդունեցին ավետարանի վերականգման ուղերձը: Իր երկու տարիների ծառայության ընթացքում «նա մեկին էլ դարձի չբերեց, չունեցավ հնարավորություն կատարելու մեկ իսկ մկրտություն, չնայած նա հաստատեց մի նորադարձի»:3 Չկարողանալով տեսնել իր աշխատանքների արդյունքերը, նա հանգստություն գտավ իմանալով, որ նա կատարում էր Տիրոջ կամքը և որ օգնում էր մարդկանց նախապատրաստվել, ովքեր ավելի ուշ իրենց կյանքում գուցե ընդունեին ավետարանը:
Իր միսիայի մոտ երկու շաբաթը Երեց Սմիթը մեկուսացված էր հիվանդանոցում չորս ուրիշ միսիոներների հետ: Հինգ երեցները վարակվել էին ծաղիկ հիվանդությամբ, այսպիսով նրանք մեկուսացվել էին՝ այդ հիվանդությունը տարածվելուց կանխարգելելու համար: Չնայած Երեց Սմիթը վերաբերում էր իրենց այնտեղ մնալուն որպես «բանտարկության», նա և նրա զուգընկերներն այն դաձրեցին միսիոներական լավագույն աշխատանք: Նրանք ավետարանով կիսվեցին նույնիսկ հիվանդանոցի աշխատակազմի հետ: Մեկուսացման վերջում Երեց Սմիթը գրեց հետևյալ տեղեկությունն իր օրագրում. «Մենք ընկերացել ենք բուժքույրերի և մյուսների հետ, ովքեր այցելում էին մեզ մեր բանտարկության ժամանակ: Շատ անգամներ մենք խոսել ենք նրանց հետ ավետարանի մասին, նրանց համար նաև կարդալու գրքեր ենք թողել: Երբ մենք թողեցինք հիվանդանոցը մենք մեկ կամ երկու օրհներգ երգեցինք, որոնք մյուս բաների հետ տպավորություն գործեցին նրանց վրա, ովքեր լսում էին, քանի որ մենք թողեցինք նրանց արցունքներով լցված աչքերով: Կարծում եմ մենք հիվանդանոցում լավ տպավորություն թողեցինք, հատկապես բուժքույրերի վրա, ովքեր խոստովանեցին, որ մենք այն մարդիկ չենք, ինչ իրենք կարծում էին, և [որ] նրանք այժմ ամեն անգամ մեզ պաշտպանելու էին:4
Երեց Սմիթը ավարտեց իր միսիան 1901թ. հունիսին: Յոթանասուն տարի անց, նա վերադարձավ Անգլիա որպես Եկեղեցու Նախագահ՝ նախագահելու տարածաշրջանի համաժողովում: Մինչև այդ ժամանակը, այն սերմերը, որոնք նա և մյուսները ցանել էին, աճել էին և ծաղկել: Նա ուրախանում էր տեսնելով այդքան շատ Բրիտանացի Սրբերի ժողովների հաճախելիս:5 Նա ասաց. «Սիոնի մի քանի ցցեր, Տիրոջ նվիրագործած մի տաճար, մեծ թվով ծխի և ցցի շենքեր և շատ հաջող միսիոներական աշխատանքը՝ բոլորը վկայում են այն փաստի մասին, որ Եկեղեցին հասունանում է Մեծ Բրիտանիայում»: Եվ նա ասաց, որ այս առաջընթացը Մեծ Բրիտանիայում օրինակ էր այն բանի, ինչ պիտի պատահեր ողջ աշխարհում: Նա հայտարարեց, որ ավետարանը բոլոր մարդկանց համար է և որ «Եկեղեցին կհաստատվի ամենուրեք, բոլոր ազգերի մեջ, նույնիսկ մինչև երկրի ծայրերը, նախքան Մարդու Որդու երկրորդ գալուստը»:6
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները
1
Միայն մենք ունենք վերականգված ավետարանի լրիվությունը և մենք ցանկանում ենք, որ բոլոր մարդիկ ստանան նույն օրհնությունը:
Իր անսահման իմաստությամբ, և որպեսզի իրականացնի հնադարյան մարգարեներին տրված ուխտերն ու խոստումները, Տերը վերականգնել է այս վերջին օրերում Իր հավիտենական ավետարանի լրիվությունը: Այս ավետարանը փրկագնման ծրագիրն է: Այն կարգված է և հաստատված հավերժության խորհուրդներում նախքան այս երկրի հիմնադրումը և այն վերստին հայտնի է դարձվել մեր օրերում մեր Հոր զավակների փրկության և օրհնության համար ամենուրեք: …
Մոտավորապես վեց հարյուր տարի նախքան Քրիստոսը, այսինքն՝ Նրա գալուստը, մեծ մարգարե Նեփին ասել է իր ժողովրդին. «…կա մեկ Աստված և մեկ Հովիվ ողջ աշխարհի վրա:
Եվ կգա ժամանակը, որ նա հայտնի կդարձնի իրեն բոլոր ազգերին …» (1 Նեփի13.41–42):
Այդ խոստացաված օրն այժմ բացվում է: Սա է ավետարանը քարոզելու նշանակված ժամանակը ողջ աշխարհում և յուրաքանչյուր ազգում՝ Տիրոջ թագավորությունը կառուցելու համար: Կան բարի և ուղղամիտ մարդիկ բոլոր ազգերում, ովքեր կարձագանքեն ճշմարտությանը, ովքեր կգան Եկեղեցի և ովքեր կդառնան լույս առաջնորդելու իրենց սեփական ժողովրդին: …
… Ավետարանը բոլոր մարդկանց համար է, և Տերը սպասում է նրանցից, ովքեր կընդունեն այն՝ ապրել դրա ճշմարտություններով և առաջարկել դրանք նրանց, ովքեր իրենց իսկ ազգից և լեզվից են:
Եվ այսպիսով, այժմ սիրո և եղբայրության ոգով, մենք հրավիրում ենք բոլոր մարդկանց ամենուրեք ուշադրություն դարձնել հավերժական կյանքի խոսքերին, որոնք հայտնի են դարձվել այս օրերում Մարգարե Ջոզեֆ Սմիթի և նրա գործակիցների կողմից:
Մենք հրավիրում ենք մեր Հոր մյուս զավակներին. «եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում, և հրաժարվեք ամեն անաստվածությունից» (Մորոնի 10.32):
Մենք հրավիրում ենք նրանց հավատալ Քրիստոսին և Նրա ավետարանին, գալ Նրա եկեղեցին և լինել մեկ Իր սրբերի հետ:
Մենք ճաշակել ենք ավետարանի պտուղները և գիտենք, որ դրանք բարի են, և մենք ցանկանում ենք, որ բոլոր մարդիկ ստանան նույն օրհնությունները և նույն հոգին, որն այնքան առատորեն թափվել է մեզ վրա:7
Ես հասկանում եմ, որ կան լավ և նվիրված մարդիկ բոլոր կրոնների, խմբերի և դավանանքների մեջ և նրանք կօրհնվեն և վարձք ունեն այն բոլոր բարիքի համար, որ նրանք անում են: Բայց փաստը մնում է, որ միայն մենք ունենք այն օրենքների և արարողությունների լրիվությունը, որոնք նախապատրաստում են մարդկանց վերին ապարանքներում պարգևատրության լրիվության համար: Եվ այսպիսով, մենք ասում ենք բարի և ազնիվ, ուղղամիտ և նվիրված մարդկանց ամենուրեք. Պահեք այն լավը, որ ունեք, կառչեք ամեն մի ճշմարիտ սկզբունքից, որը ձերն է այժմ, բայց եկեք և ճաշակեք ավելի շատ լույս և գիտելիք, որն Աստված, ով նույնն է երեկ, այսօր և հավիտյան, կրկին դուրս է թափում իր ժողովրդի վրա:8
Ես աղոթում եմ, որ Տիրոջ նպատակները երկրի վրա, ինչպես Եկեղեցու ներսում, այնպես էլ դրսում, արագ իրականանան, որ Նա օրհնի իր հավատարիմ Սրբերին, և որ մարդկանց բազմությունների սրտերը, ովքեր ձգտում են ճշմարտության և որոնց սրտերը ուղիղ են Տիրոջ առջև կարողանան վերականգված ավետարանի օրհնությունների լրիվության ժառանգներ դառնալ մեզ հետ:9
2
Բոլոր Եկեղեցու անդամները պարտականություն ունեն օգտագործել իրենց ուժը, էներգիան, միջոցները և ազդեցությունը հրապարակելու ավետարանը:
Մենք լսել ենք, որ բոլորս միսիոներներ ենք… Մենք բոլորս ի սպաս ենք դրվել, բայց ոչ ձեռնադրմամբ, մենք հատուկ կոչում չենք ստացել. մենք անհատապես չենք առանձնացվել միսիոներական աշխատանք կատարելու, բայց որպես Եկեղեցու անդամներ, պարտավորվելով նվիրվել Հիսուս Քրիստոսի ավետարանի առաջընթացին, մենք դառնում ենք միսիոներներ: Դա Եկեղեցու յուրաքանչյուր անդամի պարտականության մասն է կազմում:10
Բոլոր մարդկանց հանդեպ սիրով լի սրտով ես խնդրում եմ Եկեղեցու անդամներին սովորել և ապրել ավետարանով և օգտագործել իրենց ուժը, էներգիան և միջոցները՝ այն հրապարակելու աշխարհում: Մենք հրաման ենք ստացել Տիրոջից: Նա մեզ տվել է աստվածային հանձնարարություն: Նա մեզ պատվիրել է առաջ գնալ անխոնջ ջանասիրությամբ և առաջարկել իր մյուս զավակներին այդ փրկարար ճշմարտությունները, որոնք հայտնի են դարձվել Մարգարե Ջոզեֆ Սմիթին:11
Մեր առաքելությունն է, այնքան շատ, որքան մեզ համար հնարավոր է, վերածնել, բերել ապաշխարության, մեր Երկնային Հոր զավակներից այնքան շատերին, որքան հնարավոր է մեզ համար անել դա: Դա պարտավորություն է, որը Տերը դրել է Եկեղեցու վրա և հատկապես Եկեղեցու քահանայության քվորումների վրա և, այնուամենայնիվ, այս պարտականությունը պատկանում է ամեն հոգու:12
Մեր մեջ կան մեծ թվով ազնիվ հոգիներ, ովքեր երբեք չեն ընդունել հնարավորությունը կամ երբեք նեղություն չեն քաշել հետազոտելու, որ գտնեն այս փառահեղ ճշմարտությունները, որոնք հայտնի են դարձվել Տիրոջ հայտնություններում: Նրանք չեն մտածում այս բաների մասին, նրանք ապրում են մեր մեջ, մենք ընկերակցում ենք նրանց, և ամեն օր շփվում ենք նրանց հետ: Նրանք մտածում են, որ մենք հրաշալի մարդկանց խումբ ենք, բայց տարօրինակ կրոնական տեսակետներ ունենք և այդ պատճառով նրանք ուշադրություն չեն դարձնում մեր հավատքին և այդ պատճառով այս միսիոներական մեծ աշխատանքը, որն իրականացվում է այժմ Սիոնի ցցերում, ժողովում է ազնիվ, հավատարիմ հոգիների բերքահավաք հենց այստեղ նրանց միջից, ովքեր նախկինում երբեք չեն օգտվել հնարավորությունից, որը նրանցն է եղել ՝ լսելու ավետարանը:13
Մենք, որ ստացել ենք հավիտենական ավետարանի ճշմարտությունը, չպետք է բավարարվենք որևէ այլ բանով, բացի լավագույնից, իսկ լավագույնը Հոր թագավորության լիությունն է, և դրա հույսն ունեմ ես և աղոթում եմ, որ մենք ապրենք և արդարակեցության օրինակներ լինենք բոլոր մարդկանց համար, որպեսզի ոչ մեկը չսայթաքի, որ ոչ մեկը չերերա, որ ոչ մեկը արդարակեցության ուղուց չշեղվի, այն պատճառով, որ մենք կարող է անենք կամ ասենք որևէ բան:14
Կա մի ազդեցություն, որը ճառագում է ոչ միայն անձից, այլ Եկեղեցուց: Ես հավատում եմ, որ մեր հաջողությունը աշխարհում կախված է մեծապես Սրբերի վերաբերմունքից: Եթե մենք ամբողջապես միավորված լինեինք մտքով, գործով, մեր գործողություններով, եթե մենք սիրեինք ճշմարտության խոսքը, եթե մենք քայլեինք դրանում, ինչպես Տերն է կամենում, որ մենք անենք, ապա այս համայնքը կճառագայթեր, Վերջին Օրերի Սրբերի բոլոր այս համայնքների [հավաքույթներում], դուրս գալով դեպի ողջ աշխարհը, մի ազդեցություն, որն անդիմադրելի կլիներ: Ավելի շատ ազնիվ տղամարդիկ և կանայք դարձի կգային, քանի որ Տիրոջ Հոգին մեզանից առաջ կգնար պատրաստելու ճանապարհը… Եթե նրանք, այս մարդիկ, պահեին Տիրոջ պատվիրանները, դա կլիներ մի ուժ և զորություն և ազդեցություն, որը կխորտակեր ընդդիմությունը և կպատրաստեր մարդկանց՝ ստանալ հավիտենական ավետարանի լույսը, և երբ մենք ձախողվում ենք անել այդ, մենք մեր վրա ենք վերցնում մի պարտականություն, որը սոսկալի է իր հետևանքներով:
Ինչպե՞ս կզգայի ես կամ դուք, երբ կանչվեինք դատաստանի աթոռի մոտ, եթե ինչ-որ մեկը մատնացույց աներ ինձ կամ ձեզ և ասեր, որ «եթե այս մարդու կամ այս խմբի գործողությունները չլինեին, ես կընդունեի ճշմարտությունը, բայց ես կուրացա, որովհետև նրանք, հայտարարելով, որ ունեին լույսը, չէին ապրում դրանով»:15
Տերն ասում է, եթե մենք աշխատենք բոլոր մեր օրերում և փրկենք մեկ հոգու, որքան մեծ կլինի մեր ուրախությունը նրա հետ [տես ՎևՈՒ 18.15]. մյուս կողմից որքան մեծ կլինի մեր վիշտը և մեր դատապարտությունը, եթե մեր գործողությունների միջոցով մենք հեռու տանենք մեկ հոգու այս ճշմարտություններից:16
Վերջին Օրերի Սրբերը, ուր էլ որ լինեն, կան և պետք է լինեն լույս աշխարհի համար: Ավետարանը խավարում շողացող լույս է և յուրաքանչյուր անձ, ով ստանում է ավետարանի լույսը, դառնում է լույս և ուղեցույց բոլորին, ում նա կարողանում է ուսուցանել:
Ձեր պարտականությունն է… լինել ճշմարտության և աշխատանքի աստվածայնության ապրող վկաներ: Մենք հուսով ենք, դուք կապրեք ավետարանով և [կգործեք ձեր սեփական փրկությունը, և որ ուրիշները, տեսնելով ձեր բարի գործերը, կփառաբանեն մեր Հորը, որ երկնքում է: [տես Մատթեոս Ե.16]:17
3
Եկեղեցին կարիք ունի ավելի շատ միսիոներների՝ Տիրոջ հանձնարարությամբ առաջ գնալու համար:
Մենք կարիք ունենք միսիոներների… Արտը լայնարձակ է, բերքը առատ, բայց աշխատողները քիչ են [տես Ղուկաս Ժ.2]: Նմանապես արտը սպիտակել է և պատրաստ է հնձի համար [տես ՎևՈՒ 4.4]: …
… Մեր միսիոներներն առաջ են գնում: Ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել նրանց ձեռքերը: Փորձեր արվել են: Մեծ ջանքեր գործադրվեցին հենց սկզբից, երբ ընդամենը մի փոքր խումբ միսիոներներ էին, բայց աշխատանքի առաջընթացը հնարավոր չէր կանգնեցենլ: Դա հնարավոր չէ կանգնեցնել այժմ: Այն պետք է գնա և կգնա առաջ, որպեսզի երկրի բնակիչները կարողանան հնարավորություն ունենալ ապաշխարել իրենց մեղքերից և ստանալ իրենց մեղքերին թողություն և գալ Եկեղեցի և Աստծո թագավորությունը, նախքան վերջնական ավերումները գան ամբարիշտների վրա, քանզի նրանց խոստացված է: …
Եվ այս միսիոներները, մեծամասամբ երիտասարդ տղամարդիկ, չվարժեցված աշխարհի ուղիներում, առաջ են գնում փրկության այս ուղերձով և ապշեցնում մեծերին և հզորներին, որովհետև նրանք ունեն ճշմարտությունը: Նրանք հռչակում են այս ավետարանը, ազնիվներն ու անկեղծները լսում են այն և ապաշխարում իրենց մեղքերից և գալիս Եկեղեցի:18
Մենք հուսով ենք տեսնել օրը, երբ ամեն արժանի և որակավորված երիտասարդ Վերջին Օրերի Սուրբ տղամարդ կունենա արտոնություն առաջ գնալու Տիրոջ հանձնարարությամբ կանգնելու որպես ճշմարտության վկա երկրի ազգերի մեջ:
Մենք այժմ ունենք շատերին և կարող ենք ավելի շատ հաստատուն և հասուն զույգերի օգտագործել այս մեծ միսիոներական գործում և մենք հուսով ենք, որ նրանք ովքեր արժանի են և որակավորված, իրենց գործերը կարգի կդնեն և կարձագանքեն ավետարանը քարոզելու կանչերին և իրենց պարտականությունները բարյացակամորեն կկատարեն:
Մենք նաև ունենք և կարող ենք օգտագործել երիտասարդ քույրեր այս աշխատանքում, չնայած նույն պարտականությունը դրված չէ նրանց վրա, ինչ-որ դրված է եղբայրների վրա, և մեր մեծագույն մտահոգությունը կապված երիտասարդ քույրերի հետ այն է, որ նրանք մտնեն ամուսնական միության մեջ Տիրոջ տաճարներում:
Մենք հրավիրում ենք Եկեղեցու անդամներին օժանդակել ֆինանսապես միսիոներական գործին և իրենց միջոցներից առատորեն նվիրաբերեն ավետարանի տարածմանը:
Մենք գովաբանում ենք նրանց, ովքեր այնքան քաջաբար ծառայում են միսիոներական մեծ գործին: Ջոզեֆ Սմիթն ասել է. «Այն ամենից հետո ինչ ասվել է, մեծագույն և ամենակարևոր պարտականությունը ավետարանը քարոզելն է»:19
4
Մենք պետք է քարոզենք փրկության վարդապետությունները, ինչպես դրանք գրված են սուրբ գրություններում՝ հստակորեն և պարզորեն, և երբ առաջնորդվում ենք Հոգու կողմից:
Այս տնտեսության վաղ օրերին Տերն ասաց նրանց, ովքեր կանչվել էին Իր ծառայությանը. «որ ամեն մարդ կարողանա խոսել Տեր Աստծո, այսինքն՝ աշխարհի Փրկչի անունով… Որ իմ ավետարանի լրիվությունը թույլերի և պարզամիտների միջոցով հռչակվի աշխարհի ծայրերում և թագավորների ու կառավարիչների առաջ» (ՎևՈՒ 1.20, 23):
Նրանց, ովքեր կանչվել են «առաջ գնալ քարոզելու» Իր ավետարանը և Իր Եկեղեցու բոլորին «երեցներին, քահանաներին և ուսուցիչներին, Նա ասել է. որ նրանք «պետք է ուսուցանեն իմ ավետարանի սկզբունքները, որոնք Աստվածաշնչի մեջ են, և Մորմոնի Գրքի, որը պարունակում է ավետարանի լրիվությունը» (տես ՎևՈւ 42.11–13):
Որպես Տիրոջ ներկայացուցիչներ՝ մենք կանչված չենք կամ լիազորված՝ ուսուցանելու աշխարհի փիլիսոփայությունները կամ մեր գիտական դարի մտահայեցողական տեսությունները: Մեր առաքելությունն է՝ քարոզել փրկության վարդապետությունները հստակությամբ և պարզությամբ, ինչպես դրանք հայտնի են դարձվել և գրվել սուրբ գրություններում:
Կարգադրելով մեզ ուսուցանել ավետարանի սկզբունքները, որոնք գտնվում են օրինակելի աշխատություններում, ինչպես առաջնորդում է Հոգին, Տերն այդ ժամանակ արեց այս կարևոր հայտարարությունը, որը Եկեղեցում կառավարում է Իր ավետարանի ողջ ուսուցումը ամեն մեկի կողմից. «Եվ Հոգին կտրվի ձեզ հավատքի աղոթքով. և եթե դուք չստանաք Հոգին, դուք չպետք է ուսուցանեք» (ՎևՈւ 42.14):20
5
Ավետարանը միակ հույսն է աշխարհի, միակ ուղին, որը խաղաղություն կբերի երկրագնդի վրա:
Դուք արդյոք գիտե՞ք, թե որն է ամենամեծ ուժը, ամենազորեղ գործոնը ողջ աշխարհում, երկրի վրա մշտական խաղաղություն հաստատելու համար: Ուղղելով հարցը, ես կկամենայի պատասխանել դրան, առնվազն ես կարտահայտեմ իմ տեսակետը դրա վերաբերյալ՝ չասելով որևէ բան աշխարհի մյուս իրադարձությունների մասին: Մեծագույն գործոնը ողջ աշխարհում Սուրբ Քահանայության զորությունն է, իսկ դա Վերջին Օրերի Սրբերի տնօրինության տակ է: Հենց սկզբից Տերն ուղարկեց աշխարհ երեցների՝ պատվիրելով նրանց կոչ անել մարդկանց, ասելով. Ապաշխարեք, եկեք Սիոն: Հավատացեք իմ ավետարանին և դուք կունենաք խաղաղություն:
Խաղաղությունը կգա արդարակեցության միջոցով, արդարադատության միջոցով, Աստծո ողորմածության միջոցով, այն զորության միջոցով, որը Նա կշնորհի մեզ, որով մեր սրտերը զգայուն կդառնան և մենք սեր կունենանք մեկս մյուսի հանդեպ: Այժմ մեր պարտականությունն է հայտարարել այս բաները ողջ ժողովրդի մեջ, կոչ անել նրանց գալ Սիոն, որտեղ դրոշ է դրված՝ խաղաղության դրոշը, և ստանալու Տիրոջ տան օրհնություններից և Նրա Հոգու ազդեցությունից, որն այստեղ դրսևորվում է: Եվ ես ուզում եմ ասել ձեզ, որ մենք ինքներս, եթե ծառայենք Տիրոջը, հրաշալի ուժ կլինենք աշխարհում խաղաղություն հաստատելու համար:
Այժմ մենք կամենում ենք, որ այլ իրադարձություններ այս ուղղությամբ շարունակվեն: Մենք կողմ ենք բոլոր այն բաներին, որոնք խաղաղություն կբերեն աշխարհին, բայց եկեք աչքից բաց չթողնենք այն փաստը, որ մենք՝ Վերջին Օրերի Սրբերս, եթե համախմբված լինենք միմյանց հետ և կանգնենք միաբան ծառայելով Տիրոջը և առաջ ուղարկենք հավերժական կյանքի խոսքը ազգերի մեջ, մենք կունենանք ավելի մեծ զորություն, իմ կարծիքով ՝ աշխարհում խաղաղություն հաստատելու համար, քան որևէ այլ ուժ: Ես լիովին համաձայն եմ այն գաղափարի հետ, որն արտահայտվել է այն բանի վերաբերյալ, որ Տերն օգտագործում է շատ գործակալություններ, Նրա աշխատանքը չի սահմանափակվում Վերջին Օրերի Սրբերով, քանի որ Նա շատերին է կանչել Իր ծառայությանը Եկեղեցուց դուրս և շնորհել նրանց զորություն, ոգեշնչել նրանց կատարելու Իր աշխատանքը… Այնուամենայնիվ, իմ եղբայրներ և քույրեր, եկեք աչքից բաց չթողնենք այն փաստը, որ մենք զորություն ենք երկրի վրա բարու համար և ճշմարտության տարածման համար և խաղաղության հաստատման համար բոլոր ազգերի, ցեղերի, լեզուների և ժողովուրդների մեջ… Մեր առաքելությունը եղել է և կլինի.«Ապաշխարեք, քանզի Աստծո արքայությունը մոտ է» [տես ՎևՈւ 33.10]:
Մենք պետք է շարունակենք մինչև բոլոր արդարները հավաքվեն, մինչև բոլոր մարդիկ նախազգուշացվեն, մինչև բոլորը, ովքեր կկամենան լսել, լսեն, և նրանք ովքեր չեն կամենա լսել, նույնպես կլսեն, քանզի Տերը հայտարարել է, որ չի լինի մի հոգի, որ չլսի, ոչ մի սիրտ որ չներթափանցվի [տես ՎևՈւ 1.2], քանի որ Նրա խոսքը առաջ կգնա, լինի դա իր երեցների խոսքով, թե այլ միջոցներով, դա նշանակություն չունի, բայց Իր ուրույն ժամանակին նա կարագացնի Իր աշխատանքը արդարությամբ, նա կհաստատի Իր ճշմարտությունը և Նա կգա և կթագավորի երկրի վրա:21
Մենք հարգում ենք բոլոր կրոններին, խմբերին և դավանանքներին պատկանող մեր Հոր զավակներին և այլ ցանկություն չունենք, բացի նրանից, որ տեսնենք նրանց հավելյալ լույս և գիտելիք ընդունելիս, որը տրվել է մեզ հայտնությամբ, և դառնալ մեզ հետ վերականգված ավետարանի մեծ օրհնությունների ժառանգորդներ:
Բայց մենք ունենք փրկության ծրագիրը, մենք սպասավորում ենք ավետարանը, և ավետարանը միակ հույսն է աշխարհի, միակ ուղին, որը կբերի խաղաղություն երկրի վրա և կուղղի անիրավությունները, որոնք գոյություն ունեն բոլոր ազգերում:22
Ես գիտեմ, որ եթե մարդիկ հավատք ունենան առ Քրիստոս, ապաշխարեն իրենց մեղքերից, ուխտ կապեն մկրտության ջրերում և ապա ստանան Սուրբ Հոգին ձեռնադրմամբ, նրանց կողմից, ովքեր կանչված են և կարգված այդ իշխանության և եթե նրանք այդ ժամանակ պահեն պատվիրանները, նրանք պիտի խաղաղություն ունենան այս կյանքում և հավերժական կյանք՝ գալիք աշխարհում [տես ՎևՈՒ 59.23]:23
Աշխարհի խնդիրների համար չկա սպեղանի, բացի Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանից: Մեր հույսը խաղաղության համար, ֆիզիկական և հոգևոր բարգավաճման համար և վերջնական ժառանգության համար Աստծո թագավորությունում, գտնվում է միայն վերականագված ավետարանում և դրա միջոցով: Չկա ոչ մի աշխատանք, որ մեզանից որևէ մեկը կարողանա զբաղվել, որն այնքան կարևոր լինի, որքան ավետարանը քարոզելը և Եկեղեցին ու Աստծո արքայությունը կառուցելը երկրի վրա:24
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Մտածեք, թե ինչպես էր Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը արձագանքում մարտահրավերներին որպես լիաժամկետ միսիոներ (տես «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից» բաժինը): Ինչպե՞ս կարող է նրա օրինակն ազդել ձեր ծառայության վրա Եկեղեցում:
-
Խորհեք «ավետարանի պտուղները» ճաշակելու օրհնության մասին (բաժին 1): Մտածեք այն մարդկանց մասին, ում հետ դուք կարող եք կիսվել այդ «պտուղներով»:
-
Ինչպե՞ս կարող է բաժին 2-ում Նախագահ Սմիթի խոսքերն օգնել մեզ կիսվել ավետարանով ուրիշների հետ:
-
Նախագահ Սմիթն ասել է, որ Եկեղեցին կարիք ունի ավելի շատ լիաժամկետ միսիոներների, ներառյալ «հասուն զույգերի» (բաժին 3): Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք երիտասարդներին նախապատրաստվել ծառայությանը: Ի՞նչ կարող եք անել դուք ծառայության նախապատրաստվելու համար:
-
Ի՞նչ ուղիներով կարող են մեր խոսքերը և գործողությունները հաղորդել ավետարանի հստակությունն ու պարզությունը (տես բաժին 4): Ե՞րբ եք զգացել, որ Սուրբ Հոգին առաջնորդել է ձեզ այս ջանքերում:
-
Ի՞նչ ուսմունքներ են հատկապես ոգեշնչում ձեզ: Ի՞նչ զգացումներ եք ունենում, երբ մտածում եք կիսվել, որ «ավետարանը միակ հույսն է աշխարհի, միակ ուղին, որը կբերի խաղաղություն երկրի վրա»:
Առնչվող սուրբ գրություններ
Մատթեոս ԻԴ.14, Մարկոս ԺԶ.15; 1 Նեփի 13.37; 2 Նեփի 2.6–8, 3 Նեփի 12.13–16, ՎևՈՒ 1.17–24, 4, 50.13–14, 88.81, 133.57–58
Օգնություն ուսուցչին
Երբ որևէ մասնակից կարդում է բարձրաձայն Նախագահ Սմիթի ուսմունքներից, հրավիրեք մյուս մասնակիցներին «լսել և որոնել հատուկ սկզբունքներ կամ գաղափարներ: Եթե հատվածը պարունակում է անսովոր կամ դժվար խոսքեր կամ արտահայտություններ, բացատրեք դրանք նախքան հատվածը կարդալը: Եթե որևէ մեկը խմբում դժվարություն ունի կարդալիս, հերթով կարդալու փոխարեն խնդրեք կամավորների կարդալ» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 56):