Նախագահների ուսմունքները
Գլուխ 19. Աշխարհում, բայց ոչ աշխարհից


Գլուխ 19

Աշխարհում, բայց ոչ աշխարհից

«Չնայած մենք աշխարհում ենք, մենք աշխարհից չենք: Ակնկալվում է, որ մենք հաղթենք աշխարհին և ապրենք, դառնալով սրբեր»:

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից

1944թ. դեկտեմբերի 29-ին Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի որդին՝ Լյուիսը մահացավ, երբ ծառայում էր Միացյալ Նահանգների բանակում: Չնայած այն վշտին, որ Նախագահ Սմիթը տարավ, նա սփոփվում էր Լյուիսի լավ կյանքի հիշողությամբ: «Եթե Լյուիսը երբևէ ասել է և արել որևէ ստոր բան, ես երբեք չեմ լսել այդ մասին», – իր օրագրում գրել է Նախագահ Սմիթը: «Նրա մտքերը մաքուր էին, ինչպեսև նրա գործողությունները… Որքան որ հարվածն էր սուր, այնքան էլ մենք ունենք խաղաղություն և երջանկություն՝ իմանալով, որ նա մաքուր էր և զերծ այն մեղքերից, որոնք այնքան գերակշռում են աշխարհում և գտնվում բանակում: Նա հավատարիմ էր իր հավատքին և արժանի փառահեղ հարության, երբ մենք կրկին կմիավորվենք»:1

Մոտ 11 տարի անց, Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը և նրա կինը՝ Ջեսսին, տեսան նույն հատկանիշները մեկ այլ զինվորական անձնակազմում: Նրանք ճանապարհորդում էին Եկեղեցու միսիաներում Արևելյան Ասիայում և նաև այցելում Միացյալ Նահանգներից Վերջին Օրերի Սրբերին, ովքեր ծառայում էին զինված ուժերում: Նախագահ Սմիթն ու Քույր Սմիթը մեծ տպավորություն ստացան այն երիտասարդներից, ովքեր չնայած աշխարհի գայթակղություններին, ապրում էին բարի, մաքուր կյանքով: 1955թ. հոկտեմբերի գերագույն համաժողովում Նախագահ Սմիթը հաղորդեց.

«Դո՛ւք, հայրեր և մայրեր, ովքեր զինված ուժերում ծառայող որդիներ ունեք, եղեք հպարտ նրանցով: Նրանք հիանալի երիտասարդներ են: Մեր ծառայողներից ոմանք նորադարձներ են, ովքեր բերվել են Եկեղեցի ուսուցումների, ցուցումների և օրինակի միջոցով՝ հիմնականում Եկեղեցու անդամների օրինակով, ովքեր նույնպես ծառայում են նրանց հետ զինուժերում:

Ես հանդիպեցի մի քանի երիտասարդների հետ, ովքեր ասացին. «Մենք եկել ենք Եկեղեցի այդ երիտասարդների կյանքի շնորհիվ, և որովհետև նրանք ոսուցանեցին մեզ ավետարանի սկզբունքները:

Նրանք լավ գործ են անում: Կարող են լինել մեկ կամ երկու անփույթներ, բայց այն երիտասարդներն, ում հետ ես արտոնություն ունեցա հանդիպելու, խոսելու, ճշմարտության մասին իրենց վկայությունն էին բերում և նրանք քայլում էին համեստորեն:

Եվ երբ ես հանդիպեցի սպաների և կապելանների հետ … , նրանք բոլորն ասացին. «Ես հավանում եմ երիտասարդներին: Նրանք մաքուր են: Նրանք վստահելի են:2

Նախագահ Սմիթը հորդորեց Եկեղեցու անդամներին նման լինել այդ զինծառայողներին՝ «տարբերվել աշխարհի մնացած մասից»:3 Այդ քարոզներում նա հաճախ էր խոսում Հանգստության օրը սուրբ պահելու, Իմաստության Խոսքին հնազանդվելու, Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի անունները հարգելու, համեստորեն հագնվելու և մաքրաբարոյության օրենքը պահելու մասին: Նա հավաստիացնում էր Վերջին Օրերի Սրբերին, որ օրհնությունները, որ նրանք ստանալու էին, եթե նրանք հրաժարվեին աշխարհի չարիքներից և պահեին պատվիրանները, «գերազանցելու էին ամեն ինչ, որ մենք կարող ենք այժմ պատկերացնել»:4

Նկար
A soldier sitting in a Humvee reading a serviceman's edition of the Book of Mormon

Նույնիսկ պատերազմի ժամանակ, մենք կարող ենք ապրել աշխարհում, բայց չլինել աշխարհից:

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները

1

Տերն ակնկալում է մեզանից հրաժարվել աշխարհի չարիքներից և ապրել՝ դառնալով Սրբեր:

Մենք ապրում ենք չար և ամբարիշտ աշխարհում: Բայց չնայած մենք աշխարհում ենք, մենք աշխարհից չենք: Մեզանից սպասվում է հաղթել աշխարհը և ապրել՝ դառնալով սրբեր… Մենք ավելի շատ լույս ունենք, քան աշխարհը, և Տերն ավելի շատ բան է սպասում մեզանից, քան աշխարհից:5

Հովհաննեսի տասնյոթերորդ գլխում ես հազիվ եմ կարողանում կարդալ այս գլուխն առանց արցունքների —… մեր Տերը աղոթելով Իր Հորը Իր Հոգու ողջ քնքշությամբ, քանի որ Նա գիտեր, որ ժամը հասել էր, որ Նա իրեն զոհ մատուցեր, աղոթեց Իր աշակերտների համար: Այդ աղոթքում Նա ասաց.

«Ես չեմ աղաչում, որ աշխարհքիցը վեր առնես նորանց. Այլ որ նորանց պահես չարիցը:

Այս աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ:

Նորանց սուրբ արա քո ճշմարտութիւնովը. Քո խոսքը ճշմարտութիւն է» (Հովհաննես ԺԵ.15–17):

Եթե մենք ապրում ենք այն կրոնով, որ Տերն է հայտնի դարձրել, և որը մենք ընդունել ենք, մենք չենք պատկանում աշխարհին: Մենք չպետք է մաս ունենանք դրա ողջ հիմարությունում: Մենք չպետք է մասնակից լինենք դրա մեղքերին և սխալներին՝ փիլիսոփայության սխալներին և վարդապետության սխալներին, կառավարման վերաբերյալ սխալներին կամ ինչպիսի սխալներ էլ դրանք լինեն, մենք չպետք է մաս ունենանք դրանց մեջ:

Միակ մասը, որ մենք ունեք, Աստծո պատվիրանները պահելն է: Դա է բոլորը, հավատարիմ լինելով ամեն ուխտի և ամեն պարտականության, որի մեջ մենք մտել ենք և վերցրել մեզ վրա:6

Մի կարծեք, նրանից ելնելով, ինչ ասացի, որ ես զգում եմ, որ մենք պետք է հեռու մնանք Եկեղեցուց դուրս գտնվող բոլոր մարդկանցից և չհաղորդակցվենք նրանց հետ: Ես դա չեմ ասել, բայց ես ցանկանում եմ, որ մենք լինենք հետևողական Վերջին Օրերի Սրբեր և եթե աշխարհի մարդիկ քայլում են խավարում և մեղանչում են և հակառակվում Տիրոջ կամքին. սա է այն պահը, երբ մենք պետք է գիծը քաշենք:7

Երբ մենք միանանք Եկեղեցուն … , մեզանից սպասվում է, որ մենք կթողնենք աշխարհի ուղիները և կապրենք՝ դառնալով սրբեր: Մենք այլևս չպետք է հագնվենք կամ խոսենք, կամ գործենք, կամ էլ նույնիսկ մտածենք ինչպես մյուսներն են խիստ հաճախ անում: Աշխարհում շատերն են թեյ, սուրճ, ծխախոտ և ալկոհոլ և թմրադեղեր օգտագործում: Շատերն են հայհոյում, գռեհիկ են և անպարկեշտ ու անմաքուր իրենց կյանքում, բայց բոլոր այս բաները պետք է օտար լինեն մեզ: Մենք Բարձրյալի Սրբերն ենք: …

Ես կոչ եմ անում ողջ Եկեղեցուն և բոլոր նրա անդամներին թողնել աշխարհի չարիքները: Մենք պետք է հեռու մնանք անմաքրաբարոյությունից և ամեն ձևի անբարոյականությունից ինչպես հեռու կմնայինք համաճարակից:

Որպես Տիրոջ ծառաներ՝ մեր նպատակն է քայլել այն ուղով, որ Նա է գծել մեզ համար: Մենք ոչ միայն ցանկանում ենք անել և ասել այն, ինչ կգոհացնի Նրան, այլ մենք ձգտում ենք ապրել այնպես, որ մեր կյանքը նման լինի Նրա կյանքին:8

Հանգստության օրը սուրբ պահելը

Ես ցանկանում եմ մի քանի խոսք ասել հանգստության օրը հարգելու և այն սուրբ պահելու վերաբերյալ: Այս պատվիրանը տրվել է սկզբում և Աստված պատվիրեց Սրբերին և երկրի բոլոր մարդկանց, որ նրանք հարգեն հանգստության օրը և այն սուրբ պահեն՝ յոթ օրերից մեկը: Այդ օրը մենք պետք է հանգստանանք մեր գործերից, մենք պետք է գնանք Տիրոջ տունը և մեր հաղորդությունները մատուցենք Նրա սուրբ օրը: Քանզի սա մեզ համար նշանակված օր է, որի ժամանակ մենք պետք է հանգստանանք մեր գործերից և մեր տուրքը մատուցենք Բարձրյալին [տես ՎևՈՒ 59.9–10]: Այս օրը մենք պետք է մատուցենք Նրան մեր երախտագիտությունը և հարգենք Նրան աղոթքով, ծոմով, երգելով և դաստիարակելով և ուսուցանելով միմյանց:9

Հանգստության օրը դարձել է հաճույքի, զվարճության, ամեն բանի օր, բացի երկրպագության օրից… և ես ափսոսում եմ ասել, որ չափից շատ անդամներ, մեկն էլ չափից շատ է, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու շատ անդամներ միացել են այդ թափորին, և հանգստության օրը Եկեղեցու որոշ անդամների համար դիտվում է ավելի շատ որպես զվարճության, հաճույքի օր, քան մի օր, որի ընթացքում մենք կարող ենք ծառայել Տիրոջը՝ մեր Աստծուն մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով: …

Արդ, սա Եկեղեցու օրենքն է այսօր, ճիշտ ինչպես հնադարյան Իսրայելի օրերում էր և մեր մարդկանցից ոմանք բավականին անհանգստանում են, որովհետև նրանք զգում են, որ հանգստության օրը հարգելը նվազեցնում է իրենց գործունեությունը:10

Մենք իրավունք չունենք հանգստության օրը խախտել… Եա ափսոսում եմ շատ, որ նույնիսկ Վերջին Օրերի Սրբերի համայնքներում այս վարդապետությունը ոմանց կողմից չի դիտվում այնպես ինչպես պետք է դիտվի, որ մենք մեր շարքերում ունենք այնպիսիք, ովքեր կարծես թե զգում են, որ բացարձակապես ճիշտ է այս հարցում հետևել աշխարհի սովորույթին: Նրանք աշխարհի գաղափարների և հասկացությունների ճաշակողներ են՝ ի խախտումն Տիրոջ պատվիրանների: Բայց եթե մենք այդպես վարվենք, Տերը մեզ պատասխանտվության կենթարկի և մենք չենք կարող խախտել Նրա խոսքը և ստանալ հավատարիմների օրհնությունները:11

Իմաստության Խոսքին հնազանդվելը

Իմաստության Խոսքը հիմնական օրենք է: Այն ուղղորդում է ճանապարհը և տալիս մեզ առատ հրահանգավորում կապված ինչպես սննդի և ըմպելիքների, այնպես էլ մարմնի բարօրության համար և նաև վնասակարության վերաբերյալ: Եթե մենք անկեղծորեն հետևենք նրան, ինչ գրված է Տիրոջ Հոգու օգնությամբ, մենք կարիք չունենք հետագա խորհրդի: Այս սքանչելի հրահանգը պարունակում է հետևյալ խոստումը.

«Եվ բոլոր սրբերը, ովքեր հիշում են, որ պահեն և կատարեն այս ասածները, քայլելով պատվիրաններին հնազանդ, կունենան առողջություն իրենց պորտում և ծուծ՝ իրենց ոսկորներում.

Եվ կգտնեն իմաստություն և գիտության մեծ գանձեր, նույնիսկ թաքնված գանձեր.

Եվ կվազեն ու չեն հոգնի, և կքայլեն ու չեն նվաղի» [ՎևՈւ 89.18–20]:12

Միլիարդավոր դոլարներ են ծախսվում ամեն տարի թունավորումներ առաջացնող ալկոհոլայնին խմիչքների և ծխախոտի վրա: Հարբեցողությունը և աղտոտվածությունը, որոնք բերում են այս չարիքները մարդկային ընտանիքի վրա, վտանգավոր են, ոչ միայն առողջության համար, այլ մարդկության բարոյական և հոգևոր պաշտպանվածության համար:13

Ընտանիքները մասնատվում են արգելված թմրադեղերի օգտագործումից և չարգելված թմրադեղերի չարաշահումից:14

Մենք չպետք է լսենք գայթակղություններին և այն բաների ամբարիշտ գովազդներին, որոնք կործանարար են մարմնի համար և դատապարտվում են մեր Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի կողմից, ի հակադրություն ավետարանի, որ նրանք տվել են մեզ: …

Մեր մարմինները պետք է մաքուր լինեն: Մեր մտածողությունը պետք է մաքուր լինի: Մենք պետք է մեր սրտերում ունենանք ցանկություն՝ ծառայելու Տիրոջը և պահելու Նրա պատվիրանները, հիշելու մեր աղոթքները, և խոնարհաբար որոնելու խորհուրդներ, որոնք գալիս են Տիրոջ Հոգու առաջնորդության միջոցով:15

Նկար
Joseph Smith with a paper in his hand talking with men at the School of the Prophets about the Word of Wisdom. Some of the men are smoking or chewing tobacco. Emma Smith is holding a broom or mop.

Տերը հայտնեց Իմաստության Խոսքը Մարգարե Ջոզեֆ Սմիթին՝ օգնելու Սրբերին ստանալ ֆիզիկական և հոգևոր ուժ:

Հարգել Աստվածության անունը

Մենք պետք է կրենք Աստվածության անունը ամենասրբազան և հանդիսավոր ձևով: Ոչ մի բան այնպես չի մտահոգում և ցնցում քաղաքակիրթ մարդու զգացումներըինչ-որ, ինչպես մի անտաշ, անգրագետ կամ գարշելի արարածի կողմից Աստվածության անվան անհարգալից օգտագործում լսելը:Որոշ անձնավորություններ դարձել են այնքան անպարկեշտ, որ իրենց կարծիքով գրեթե անհնարին է խոսել մեկ կամ երկու նախադասություն առանց շեշտադրման՝ առանց հայհոյանքի գռեհիկ և անարգիչ խոսքերի: Կան որոշ անձինք, ովքեր ևս, թվում է մտածում են… որ տղամարդու վարվելակերպ է և բարձրացնում է նրանց սովորական մարդկանց մակարդակից վեր, եթե նրանք օգտագործում են հայհոյանքի լեզուն… Ցանկացած աղտոտություն այլասերող է և հոգեկործան, որից Եկեղեցու բոլոր անդամները պետք է խուսափեն ինչպես մահացու թույնից:

Լավ պատմությունները հաճախ աղավաղվում են պարզապես այն պատճառով, որ հեղինակները չեն հասկանում սրբազան անունների օգտագործման պատշաճությունը: Երբ անպատշաճ արտահայտություններ են դրվում հարգարժան կերպարների բերանում, պատմվածքը լավացնելու փոխարեն, դրանք կորցնում են իրենց արժեքը և հետաքրքրությունը… Որքան տարօրինակ է, որ որոշ մարդիկ, այդ թվում և լավ մարդիկ, մտածում են, որ Տիրոջ անունը ներառող որոշ արտահայտություններ օգտագործելը ավելացնում է հետաքրքրություն, սրամտություն կամ ուժ իրենց պատմություններին: …

Երկրի վրայի բոլոր մյուս մարդկանցից վեր, Վերջին Օրերի Սրբերը պետք է պահեն ծայրահեղ սրբազանությամբ և ակնածանքով բոլոր բաները, որոնք սուրբ են: Աշխարհի ժողովուրդը չի վարժեցվել, ինչպես մենք ենք վարժեցվել այդպիսի հարցերում, չնայած կան շատ ազնիվ, նվիրված և քաղաքակիրթ մարդիկ աշխարհում: Բայց մենք ունենք Սուրբ Հոգու առաջնորդությունը և Տիրոջ հայտնությունները, իսկ Նա լրջորեն ուսուցանել է մեզ՝ մեր իսկ օրերում մեր պարտականությունը բոլոր այսպիսի բաների վերաբերյալ:16

Հագնվել համեստ և պահել մաքրաբարոյության օրենքը

Վերջին Օրերի Սրբերը չպետք է հետևեն աշխարհի նորաձևություններին և անհամեստությանը: Մենք Տիրոջ ժողովուրդն ենք: Նա ակնկալում է, որ մենք ապրենք մաքուր, անարատ և հավատարիմ մտքերով՝ հետևելով բոլոր Իր մյուս պատվիրաններին: Ինչո՞ւ մենք պետք է հետևենք աշխարհին, ինչու մենք չենք կարող համեստ լինել, ինչո՞ւ չենք կարող համեստ լինել, ինչո՞ւ չենք կարող անել այն բաները, որոնք Տերն է տվել մեզ անել:17

Երբ քայլում եմ փողոցներով դեպի Եկեղեցու գրասենյակ և այնտեղից ետ, ես ճանապարհին տեսնում եմ ինչպես երիտասարդ, այնպես էլ մեծահասակ կանանց, նրանցից շատերը «Սիոնի դուստրեր» են, ովքեր անհամեստ են հագնված [տես Եսայիա Գ.16–24]: Ես գիտակցում եմ, որ ժամանակներն ու նորաձևություններն իսկապես փոխվում են… [Բայց] համեստության և պատշաճավորության սկզբունքը դեռևս նույնն է… Եկեղեցու Գերագույն Իշխանավորների կողմից արտահայտված չափանիշներն այն են, որ կանայք, ինչպես նաև տղամարդիկ, պետք է համեստ հագնվեն: Նրանց ուսուցանվում է պատշաճ պահելաձև և համեստություն բոլոր դեպքերում:

Իմ կարծիքով դա տխուր է անդրադառնում «Սիոնի դուստրերի» համար, երբ նրանք անհամեստ են հագնվում: Բացի այդ, այս դիտողությունը վերաբերում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: Տերը տվել է պատվիրաններ հնադարյան Իսրայելին, որ ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, պետք է ծածկեն իրենց մարմինները և հետևեն մաքրաբարոյության օրենքին բոլոր ժամանակներում:

Ես աղերսանք եմ հղում համեստության և մաքրաբարոյության համար և Եկեղեցու բոլոր անդամների համար, ինչպես արական, այնպես էլ իգական, լինել պարկեշտ, մաքուր իրենց կյանքում և հնազանդ այն ուխտերին և պատվիրաններին, որոնք Տերը տվել է մեզ: …

… Անհամեստ հագուստներ կրելը, որը կարող է թվալ փոքր հարց, հեռացնում է ինչ-որ բան Եկեղեցու մեր երիտասարդ կանանցից կամ երիտասարդ տղամարդկանցից: Այն պարզապես ավելի դժվար է դարձնում պահել այդ հավերժական սկզբունքները, որոնցով մենք բոլորս պիտի ապրենք, եթե մենք պիտի վերադառնանք մեր Երկնային Հոր ներկայությունը:18

2

Հավատարիմներին խոստացված օրհնությունները շատ ավելի մեծ են, քան աշխարհի ժամանակավոր հաճույքները:

[Եկեղեցու մի անդամ մի անգամ ասաց], որ չէր կարողանում լիովին հասկանալ, երբ նա վճարում էր տասանորդը և պահում Իմաստության Խոսքը, աղոթքով լեցուն և փորձում լինել հնազանդ բոլոր պատվիրաններին, որոնք Տերը տվել էր իրեն և, այնուամենայնիվ, նա պետք է մաքառեր ապրուստ հայթայթելու համար, մինչդեռ իր հարևանը խախտում էր հանգստության օրը, ենթադրում եմ, որ նա ծխում էր և խմում, նա, ինչպես աշխարհը կասեր, լավ ժամանակ էր անցկացնում, նա ուշադրություն չէր դարձնոմ Հիսուս Քրիստոսի ավետարանին, բայց, այնուամենայնիվ, նա բարգավաճում էր:

Գիտեք, մենք ունենք մեծ քանակությամբ անդամներ Եկեղեցում, ովքեր մտածում են այդ մասին իրենց սրտերում և զարմանում, թե ինչու: Ինչո՞ւ այդ մարդը թվում է օրհնված երկրի բոլոր բարիքներով՝ հատկապես, վատ բաներից շատերով, որոնք նա կարծում է լավ են, սակայն Եկեղեցու այնքան շատ անդամներ մաքառում են, աշխատելով տքնաջանորեն՝ փորձելով իրենց ուղին բացել աշխարհում:

Պատասխանը մի պարզ բան է: Եթե ես երբեմն գնում եմ ֆուտբոլի խաղի կամ բասկետբոլի խաղի կամ որևէ այլ զվարճության վայր, ես կշրջապատվեմ տղամարդկանց և կանանց կողմից, ովքեր գլանակներ կամ սիգարներ կամ կեղտոտ ծխամորճեր են ծխում: Շատ ձանձրալի է դառնում և ես մի փոքր անհանգստանում եմ: Ես շրջվում եմ դեպի Քույր Սմիթը և նրան ինչ-որ բան ասում, իսկ նա ասում է. «Դեհ, այժմ գիտես, թե ինչ ուսուցանեցիր ինձ: Դու նրանց աշխարհում ես: Սա նրանց աշխարհն է»: Եվ դա ինձ ուշքի է բերում: Այո, մենք նրանց աշխարհում ենք, բայց մենք կարող ենք չլինել այդ աշխարհից:

Այսպիսով, եթե սա նրանց աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք, նրանք բարգավաճում են, բայց իմ լավ եղբայրներ և քույրեր, նրանց աշխարհը մոտենում է իր վախճանին: …

Կգա օրը, երբ մենք չենք ունենա այս աշխարհը: Այն կփոխվի: Մենք կստանանք ավելի լավ աշխարհ: Մենք կստանանք այնպիսին, որն արդար է, որովհետև, երբ Քրիստոսը գա, նա կմաքրագործի աշխարհը:19

Եթե մենք ջանասիրաբար փնտրենք, միշտ աղոթենք, հավատանք և քայլենք ուղիղ, մենք ունենք Տիրոջ խոստումը, որ բոլոր բաները կաշխատեն միասին մեր բարու համար [տես ՎևՈՒ 90.24]: Սա խոստում չէ, որ մենք ազատ կլինենք փորձություններից և կյանքի խնդիրներից, քանի որ այս փորձնական ժամանակը նախատեսված է մեզ փորձառություն տալու համար՝ և՛ դժվար, և՛ հակասական իրավիճակների մեջ:

Կյանքը երբեք նախատեսված չի եղել, որ հեշտ լինի, բայց Տերը խոստացել է, որ Նա բոլոր փորձություններն ու դժվարությունները կդարձնի մեր բարիքի համար: Նա կտա մեզ ուժ և ունակություն հաղթելու աշխարհը և ամուր կանգնելու հավատքում, չնայած ողջ ընդդիմությանը: Սա խոստում է, որ մենք կունենանք խաղաղություն մեր սրտերում, չնայած աշխարհի խառնաշփոթին ու անհանգստությանը: Եվ բացի այս բոլորից, սա խոստում է, որ երբ այս կյանքն ավարտվի, մենք կարժանանանք հավերժական խաղաղության Նրա ներկայության մեջ, ում երեսը մենք փնտրել ենք, ում օրենքները մենք պահել ենք և– ում մենք ընտրել ենք՝ ծառայելու:20

3

Երբ Աստծո արքայությանն առաջնահերթություն ենք տալիս մեր կյանքում, մենք գործում ենք որպես լույս աշխարհի համար և օրինակ ենք ծառայում, որ ուրիշները հետևեն:

Վերջին Օրերի Սրբերը սարի վրայի քաղաքի պես են, որը չի կարող թաքցվել և ճրագի պես են, որը լույս է տալիս որպես արդարակեցության օրինակ, ոչ միայն այն մադկանց, ում հետ մենք ապրում ենք, այլ ողջ երկրագնդի ժողովուրդներին [տես Մատթեոս Ե.14–16]:21

Մենք ցանկանում ենք տեսնել Սրբերին ամեն ազգում ավետարանի լիակատար օրհնությունները ստանալիս և որպես հոգևոր առաջնորդներ իրենց ազգերում կանգնելիս:22

Եղբայրներ և քույրեր, եկեք պահենք Աստծո պատվիրանները, ինչպես դրանք հայտնի են դարձվել: Եկեք օրինակ ծառայենք երկրի ժողովուրդների մեջ, որպեսզի նրանք տեսնելով մեր բարի գործերը կարողանան ապաշխարել և ստանալ ճշմարտությունը և ընդունեն փրկության ծրագիրը, որպեսզի նրանք կարողանան ստանալ փրկություն Աստծո սելեստիալ արքայությունում:23

Ես աղոթում եմ, որ Սրբերն անսասան կանգնեն աշխարհի ճնշումների և գայթակղությունների դեմ, որպեսզի նրանք առաջինը դնեն իրենց կյանքում Աստծո արքայության բաները, որպեսզի նրանք հավատարիմ լինեն ամեն վստահության և պահեն ամեն ուխտ:

Ես աղոթում եմ երիտասարդների և աճող սերնդի համար, որ նրանք մաքուր պահեն իրենց մտքերն ու մարմինները՝ զերծ անբարոյականությունից, թմրադեղերի չարաշահումից, և ապստամբության ոգուց և օրինավորության արհամարհանքից, որը լցրել է երկիրը:

Մեր Հա՛յր, դուրս թափիր քո Հոգին Քո այս զավակների վրա, որ նրանք կարողանան պահպանվել աշխարհի չարիքներից և պահվեն մաքուր և անարատ, արժանի թեկնածուներ՝ վերադառնալու Քո ներկայություն և ապրելու Քո հետ:

Եվ թող Քո պահպանող խնամքը լինի բոլոր նրաց հետ, ովքեր փնտրում են Քո երեսը և ովքեր քայլում են Քո առաջին իրենց հոգիների շիտակությամբ, որպեսզի նրանք լույս լինեն աշխարհին, գործիք Քո ձեռքում՝ իրականացնելու Քո նպատակները երկրի վրա: 24

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Երբ կարդաք «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից» բաժինը, մտածեք այն մարտակոչերի մասին, որոնց երիտասարդ մարդիկ դիմակայում են այսօր, երբ նրանց ծնողները կամ մեծահասակ առաջնորդները նրանց հետ չեն: Ի՞նչ կարող եք անել օգնելու երիտասարդներին հավատարիմ մնալ այդպիսի իրավիճակներում:

  • Որո՞նք են որոշ օրհնություններ, որոնք գալիս են մեզ, երբ պահում ենք 1 բաժնում նշված պատվիրանները:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել 2–րդ բաժնի ուսմունքները՝ օգնելու ինչ-որ մեկին, որը շեղվել է աշխարհիկ բաներով: Ինչպե՞ս կարող ենք գտնել «խաղաղություն մեր սրտերում, չնայած աշխարհի խառնաշփոթին ու անհանգստությանը»:

  • Ինչպե՞ս կարող է մեր օրինակն օգնել ուրիշներին հրաժարվել աշխարհիկ ուղիներից (տես բաժին 3): Ե՞րբ եք տեսել արդարակյաց օրինակի ուժը: Մտածեք այն մասին, թե ինչ կարող եք անել արդարակյաց օրինակ ծառայելու ձեր ընտանիքին և ուրիշներին:

Առնչվող սուրբ գրություններ

Մատթեոս Զ.24, Մարկոս Ը.34–36, Հովհաննես ԺԴ.27, Փիլիպպեցիս Բ.14–15, Մորոնի 10.30, 32

Օգնություն ուսուցչին

«Դուք կարող եք սեր արտահայտել նրանց հանդեպ, ում ուսուցանում եք, նրանց ուշադիր լսելով և անկեղծորեն հետաքրքրվելով նրանց կյանքով: Քրիստոսանման սերն ունի ուժ՝ փափկացնելու սրտերը և օգնելու մարդկանց ընկալունակ լինել Հոգու շշունջներին» (Ուսուցում՝ չկա ավելի մեծ կոչում [1999], 46):

Հղումներ

  1. Joseph Fielding Smith Jr. and John J. Stewart, The Life of Joseph Fielding Smith (1972), 287–88.

  2. In Conference Report, Oct. 1955, 43–44.

  3. In Conference Report, Apr. 1947, 60–61.

  4. “Our Responsibilities as Priesthood Holders,” Ensign, June 1971, 50.

  5. “President Joseph Fielding Smith Speaks to 14,000 Youth at Long Beach, California,” New Era, July 1971, 8.

  6. In Conference Report, Apr. 1952, 27–28.

  7. “The Pearl of Great Price,” Utah Genealogical and Historical Magazine, July 1930, 104.

  8. “Our Responsibilities as Priesthood Holders,” 49–50.

  9. “Our Responsibilities as Priesthood Holders,” 49–50.

  10. In Conference Report, Apr. 1957, 60–61.

  11. In Conference Report, Apr. 1927, 111.

  12. Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. (1957–66), 1: 199.

  13. “Be Ye Clean!” Church News, Oct. 2, 1943, 4; տես նաև Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 vols. (1954–56), 3: 276.

  14. In “Message from the First Presidency,” Ensign, Jan. 1971, 1.

  15. In Conference Report, Oct. 1960, 51.

  16. “The Spirit of Reverence and Worship,” Improvement Era, Sept. 1941, 525, 572; տես նաև Doctrines of Salvation, 1: 12–14.

  17. “Teach Virtue and Modesty,” Relief Society Magazine, Jan. 1963, 6.

  18. “My Dear Young Fellow Workers,” New Era, Jan. 1971, 5.

  19. In Conference Report, Apr. 1952, 28.

  20. “President Joseph Fielding Smith Speaks on the New MIA Theme,” New Era, Sept. 1971, 40.

  21. In Conference Report, Oct. 1930, 23.

  22. In Conference Report, British Area General Conference 1971, 6.

  23. In Conference Report, Apr. 1954, 28.

  24. “A Witness and a Blessing,” Ensign, June 1971, 110.

Տպել