Նախագահների ուսմունքները
Պատմական ամփոփագիր


Պատմական ամփոփագիր

Հետևյալ ժամանակագրությունն ապահովում է համառոտ պատմական հիմք Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթի ուսմունքների համար, որոնք ներկայացված են այս գրքում:

Հուլիս 19, 1876

Ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, Ջուլինա Լամբսոն Սմիթի և Ջոզեֆ Ֆ. Սմիթի ընտանիքում:

Հուլիսի 19, 1884

Մկրտվել է և հաստատվել իր հոր կողմից: Ստանում է իր առաջին Մորմոնի Գրքի անձնական օրինակը:

Ապրիլի 6,

Այցելում է Սոլթ Լեյքի Տաճարի նվիրագործմանը:

1896

Ստանում է Մելքիսեդեկյան Քահանայություն և տաճարային օժտում:

Ապրիլի 26, 1898

Ամուսնանում է Լյուի Էմիլի Շուրթլիֆի հետ Սոլթ Լեյքի Տաճարում:

Մայիսից 1899թ. մինչև հուլիս 1901թ.

Ծառայում է որպես նշանակված լիաժամկետ միսիոներ Անգլիայում:

1901թ. մինչև 1910թ.

Ծառայում է շատ Եկեղեցական կոչումներում, ներառյալ որպես քահանայության քվորումի նախագահ, Երիտասարդ Տղամարդկանց Փոխադարձ բարելավման Միությունում գերագույն վարչության անդամ, բարձրագույն խորհրդական, և Եկեղեցու գերագույն հանձնաժողովի անդամ՝ նշանակված պատրաստելու նյութեր Եկեղեցու պաշտպանության համար:

Հոկտեմբերի, 1901

Սկսում է աշխատել Եկեղեցու Պատմաբանի գրասենյակում:

1902

Հրատարակում է ընտանեկան պատմության գրքույկ, որը վերնագրված է Ասայել Սմիթ Թոփսֆիլդից, Մասաչուսեթս, Սմիթների ընտանիքի մասին որոշ պատմություն: Սա նրա առաջին հրատարակություններից է, ներառյալ 25 գրքեր և բազմաթից հոդվածներ Եկեղեցու ամսագրերի և պարբերականների համար:

Ապրիլ 8, 1906

Հաստատվել է գերագույն համաժողովում որպես Եկեղեցու Պատմաբանի Օգնական, մի պաշտոն, որը նա զբաղեցնում էր մինչև 1921թ. մարտը:

Մարտի 30, 1908

Լյուի Շուրթլիֆ Սմիթը մահանում է՝ տանելով ծանր հիվանդություն, որը կապված էր նրա երրորդ հղիության հետ:

Նոյեմբերի 2, 1908

Ամուսնանում է Էթել Ջորջինա Ռեյնոլդսի հետ

Ապրիլի 7, 1910

Առաքյալ է կարգվում իր հոր կողմից:

Հոկտեմբեր 1918

Արձանագրում է մի հայտնություն մահացածների փրկագնման մասին, ինչպես թելադրվում է իր հոր կողմից, որն այդ ժամանակ Եկեղեցու Նախագահն էր: Այս հայտնությունը այժմ գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 138 բաժնում:

Հունվար 6, 1919

Նշանակվեց որպես խորհրդական Սոլթ Լեյքի Տաճարի նախագահությունում, պաշտոն, որը նա զբաղեցրեց մինչև 1935թ.

Մարտի 17, 1921

Կոչվում է որպես Եկեղեցու Պատմաբան, պաշտոն, որը նա կատարում է մինչև 1970 թվականը:

1934

Կոչվեց Յուտայի Ծագումնաբանական ընկերության նախագահ, պաշտոն, որը նա զբաղեցնում է մինչև 1961 թվականը:

Օգոստոսի 26, 1937 թ.

Էթել Ռեյնոլդս Սմիթը մահացավ չորս տարի շարունակ տառապելով հիվանդությունից:

Ապրիլի 12, 1938

Ամուսնանում է Ջեսսի Էլլա Էվանսի հետ Սոլթ Լեյքի Տաճարում:

Մայիսից մինչև նոյեմբեր 1939

Իրականացնում է հատուկ առաջադրանք Եվրոպայում Ջեսսիի հետ՝ այցելելով Անգլիա, Շոտլանդիա, Հոլանդիա, Բելգիա, Ֆրանսիա, Իտալիա, Շվեդիա, Նորվեգիա, Դանիա, Չեխոսլովակիա, Ավստրիա և Գերմանիա: Ղեկավարում է բոլոր ամերիկացի միսիոներների փոխադրումը Եվրոպայից Երկրորդ Համաշխարհային Պատերազմի սկսվելուց հետո:

Հունիսի 8, 1945

Կանչվեց ծառայելու որպես նախագահ Սոլթ Լեյքի Տաճարում, պաշտոն, որը զբաղեցրեց մինչև 1949թ.

Հոկտեմբերի 6, 1950

Ի սպաս է դրվում որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ

Ապրիլի 9, 1951

Հաստատվում է Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ

Հուլիսից մինչև օգոստոս 1955

Հատուկ առաջադրանք է իրականացնում Ասիայում, Ջեսսիի հետ: Նվիրագործում է Գուամը, Կորեա, Օկինավան և Ֆիլիպինները ավետարանը քարոզելու համար:

Սեպտեմբեր 1958

Այցելում է Լոնդոնի Անգլիայի Տաճարի նվիրագործմանը:

Հոկտեմբեր 1960 մինչև հունվար 1961

Ջեսսիի ուղեկցությամբ այցելություններ Եկեղեցու ղեկավարներին և միսիոներներին Կենտրոնական և Հարավային Ամերիկայում:

Մայիս 1963

Պաշտոնավարում է Օուքլենդ Կալիֆոռնիա Տաճարի անկյունաքարի տեղադրումը:

Սեպտեմբեր 1963

Նվիրագործում է Ռահվիրաների հուշահամալիրը Կանզաս Սիթիում, Միսսուրի և Լիբերթիի պատմական վայրը Լիբերթիում, Միսսուրի:

Հոկտեմբերի 29, 1965

Կանչվում է ծառայելու որպես Առաջին Նախագահության Խորհրդական Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի ղեկավարության ներքո:

Հունվարի 18, 1970

Դառնում է ավագ Առաքյալը և Եկեղեցու նախագահող առաջնորդը Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի մահվան ժամանակ:

Հունվարի 23, 1970

Ի սպաս է դրվում որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ:

Ապրիլի 6, 1970

Հաստատվում է որպես Եկեղեցու Նախագահ գերագույն համաժողովի ընթացքում:

Օգոստոսի 3, 1971

Ջեսսի Էվանս Սմիթը մահանում է:

Օգոստոս 27–29, 1971

Նախագահում է Եկեղեցու առաջին տարածքային համաժողովում, որը տեղի է ունենում Մանչեստրում, Անգլիա:

Հունվար 18, 1972

Ասում է նվիրագործման Աղոթքը Օգդենի Յուտայի Տաճարի համար:

Փետրվարի 9, 1972

Նախագահում է Յուտայի Պրովոյի Տաճարի նվիրագործման ժամանակ: Գրելով նվիրագործման աղոթքը հանձնարարում է Նախագահ Հարոլդ Բ. Լիին ասել աղոթքը:

Հուլիսի 2, 1972

Մահանում է Սոլթ Լեյքում, Յուտա, իր 96 տարին լրանալուց 17 օր առաջ: