Գլուխ 26
Նախապատրաստվել մեր Տիրոջ Գալստին
«Պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը և ուղիղ արեք նրա շավիղները. Քանզի նրա գալստի ժամը մոտ է» (ՎևՈՒ 133.17):
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը մի անգամ ասաց Վերջին Օրերի Սրբերին, որ նա «աղոթում էր, որ աշխարհի վերջը գա»: Նա ասել է. «Եթե այն գար վաղը, ես ուրախ կլինեի»: Ի պատասխան այդ հայտարարության՝ մի կին խոսեց բավականին բարձր ձայնով մյուսների համար, որ լսեին: «Օ՜հ, հուսով եմ ոչ», ասաց նա:
Որոշ ժամանակ անց, կիսվելով այս փորձառությամբ Նախագահ Սմիթն ուսուցանեց.
«Դուք չե՞ք ուզում, որ աշխարհի վերջը գա:
Մարդկանց մեծամասնությունը սխալ գաղափար ունեն, թե ինչ է նշանակում աշխարհի վերջը: …
… Երբ Քրիստոսը գա, կլինի աշխարհի վերջը… Չի լինի որևէ պատերազմ, որևէ խառնակություն, նախանձ, ստախոսություն, չի լինի ամբարշտություն: Այն ժամանակ մարդիկ կսովորեն սիրել Տիրոջը և պահել Նրա պատվիրանները, և եթե նրանք չանեն, նրանք չեն մնա այստեղ: Սա է աշխարհի վերջը, սա այն է, ինչի համար Փրկիչն աղոթեց, երբ Նրա աշակերտները եկան Նրա մոտ և ասացին. «Սովորեցրու մեզ աղոթք անելը»: Ի՞նչ արեց Նա: Նա սովորեցրեց նրանց. «Մեր Հայր, որ երկնքումն ես, քո անունը սուրբ լինի. Քո արքայութիւնը գայ: Քո կամքը լինի՝ ինչպէս երկնքումն այնպէս էլ երկրիս վերայ» [տես Ղուկաս ԺԱ.1–5]:
Սա այն է, ինչի համար ես աղոթում եմ: Տերն աղոթում էր աշխարհի վերջի համար, և ես էլ անում եմ նույնը»:1
Քարոզներում և գրվածքներում Նախագահ Սմիթը հաճախ էր մեջբերում սուրբ գրային մարգարեություններ վերջին օրերի մասին, Ջոզեֆ Սմիթի դերի մասին Տիրոջ ճանապարհը պատրաստելիս և Փրկչի փառահեղ գալուստը երկիր: Նա արտահայտել է այս խորը զգացումները այս մարգարեությունների մասին Յուտայի Օգդենի Տաճարի նվիրագործման աղոթքում.
«Ինչպես Դու գիտես, Ո՜վ մեր Աստված, մենք ապրում ենք վերջին օրերում, երբ ժամանակների նշանները ցույց են տրվում, երբ Դու արագացնում ես Քո աշխատանքը իր ժամանակի մեջ և երբ մենք արդեն լսել ենք ձայնը մեկի, որն աղաղակում էր անապատում. «Պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, ուղիղ արէք նորա շաւիղները» [տես Մատթեոս Գ.3]. …
Ո՜վ, մեր Հայր, մենք անհամբեր սպասում ենք այն օրվանը, երբ Խաղաղության Իշխանը կգա, երբ երկիրը կհանգստանա և նորից արդարակեցություն կգտնվի նրա երեսին, և մեր աղոթքն է, որն ասվում է խոնարհ և ապաշխարող սրտերով, որ մենք դիմանանք այդ օրվան և արժանի համարվենք ապրելու Նրա հետ, ում Դու նշանակել ես՝ կանգնելու որպես Թագավոր թագավորների և Տեր տերերի, որին լինի փառքն ու պատիվը և զորությունն ու կարողությունը այժմ և հավիտյանս»:2
Ջոզեֆ ֆիլդինգ Սմիթի ուսմունքները
1
Տիրոջ գալուստը մոտ է:
Մենք սրընթաց մոտենում ենք Տիրոջ այն մեծ օրվանը, «վերականգման» այն ժամանակին, երբ Նա կգա երկնքի ամպերում վրեժխնդրություն գործելու անաստվածների հանդեպ և պատրաստելու երկիրը խաղաղության թագավորման՝ բոլոր նրանց համար, ովքեր հոժարակամ են՝ մնալու Նրա օրենքում [տես Գործք Գ.19–20]:3
Շատ բաներ տեղի են ունեցել… տպավորելու Եկեղեցու հավատարիմ անդամներին այն փաստով որ, Տիրոջ գալուստը մոտ է: Ավետարանը վերականգվել է: Եկեղեցին լիովին կազմակերպվել է: Քահանայությունը շնորհվել է մարդուն: Սկզբից սկսած տարբեր տնտեսություններ հայտնի են դարձվել և նրանց բանալիները և իշխանությունները տրվել են Եկեղեցուն: Իսրայելը հավաքվել է և դեռ հավաքվում է Սիոնի հողում: Հրեաները վերադառնում են Երուսաղեմ: Ավետարանը քարոզվում է ողջ աշխարհում և որպես վկայություն յուրաքանչյուր ազգին: Տաճարներ են կառուցվում և այնտեղ կատարվում են ծիսական աշխատանքներ մահացածների, ինչպես նաև ողջերի համար: Զավակների սրտերը դարձվել են դեպի իրենց հայրերը և զավակները որոնում են իրենց մահացածներին: Ուխտերը, որոնք Տերը խոստացել է անել Իսրայելի հետ վերջին օրերում հայտնի են դարձվել, և հավաքված Իսրայելի հազարավորներ մտել են ուխտի մեջ: Այսպիսով, Տիրոջ աշխատանքը առաջ է գնում և բոլոր այս բաները մեր Տիրոջ մոտակա մոտենալու նշաններն են: …
Մարգարեների խոսքերը սրընթացորեն կատարվում են, բայց դրանք կատարվում են այնպիսի բնական սկզբունքներով, որ մեզանից մեծ մասը ձախողվում է տեսնել այդ:
Յովելը խոստացել է, որ Տերը դուրս կթափի Իր Հոգին ամեն մարմնի վրա և պիտի մարգարեանան ձեր տղերքն ու ձեր աղջկերքը, ձեր ծերերը երազներ պիտի երազեն. ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն [տես Յովել Բ.28–29]: …
Վերջին Օրերի նշանների թվում է գիտության մեծացումը: Դանիելին պատվիրվեց «… փակել խոսքերը և կնքել գիրքը [իր մարգարեության], նույնիսկ մինչև ժամանակի վերջը. [և այն օրը] շատերը պիտի այս ու այն կողմ վազեն», ասել է նա, «և գիտությունը պիտի շատանա» (Դանիել ԺԲ.4): Միթե՞ մարդիկ «այս ու այն կողմ չեն վազում» այսօր ինչպես երբեք չի եղել աշխարհի պատմության մեջ: …
… Միթե՞ գիտությունը չի շատացել: Միթե՞ եղել է աշխարհի պատմության մեջ երբևէ մի ժամանակաշրջան, երբ այսքան շատ գիտելիք թափվեր մարդկանց վրա: Բայց տխուր է ասել, որ Պողոսի խոսքերը ճշմարիտ են՝ մարդիկ «ամեն ժամանակ սովորում են, և երբէք դէպի ճշմարտութեան գիտութիւնը չեն կարողանում գալ» (Բ Տիմ. Գ.7): …
Միթե՞ չենք ունեցել բազմաթիվ պատերազմների համբավներ [տես ՎևՈՒ 45.26]: Միթե՞ չենք տեսել պատերազմներ ինչպիսիք աշխարհը երբևէ չէր տեսել: Միթե՞ այսօր ազգերը խառնաշփոթության մեջ չեն և միթե՞ նրանց կառավարողները դժվարության մեջ չեն: Միթե՞ թագավորությունները չեն խորտակվել և մեծ փոփոխություններ առաջացրել ազգերի մեջ: Ողջ երկիրը խառնաշփոթի մեջ է: Ամեն օր հաղորդվում են տարբեր տեղերում երկրաշարժերի մասին [տես ՎևՈՒ 45.33]: …
Սակայն հին աշխարհը շարունակում է իր գործը շատ քիչ ուշադրություն դարձնելով այն ամենին, ինչ Տերն է ասել և բոլոր նշաններին և ցուցումներին, որոնք տրվել են: Մարդիկ խստացնում են իրենց սրտերը և ասում «… որ Քրիստոսն իր գալն ուշացնում է մինչև երկրի վախճանը» (ՎևՈւ 45.26):4
Ինձ հարցրեցին ոչ շատ առաջ, թե կարո՞ղ էի ասել, թե երբ էր գալու Տերը: Ես պատասխանեցի «Այո» և այժմ էլ պատասխանում եմ «Այո»: Ես գիտեմ, թե Նա երբ է գալու: Նա կգա վաղը: Մենք ունենք Նրա խոսքը դրա համար: Թույլ տվեք կարդալ այն.
Ահա, ներկան կոչվում է այսօր, մինչև Մարդու Որդու գալուստը, և ճշմարիտ որ, սա զոհաբերության օր է, և իմ ժողովրդի տասանորդը տալու օր. Քանզի նա ով տասանորդ է տալիս, չի այրվի նրա գալստի ժամանակ:
Այժմ կա հատված, որը բավականաչափ խոսում է տասանորդի մասին:
«Քանզի այսօրվանից հետո գալիս է այրումը, սա խոսելով Տիրոջ ձևով, քանզի ճշմարիտ ես ասում եմ, որ վաղը բոլոր հպարտները և բոլոր նրանք, ովքեր ամբարշտորեն են գործում, հարդի պես կլինեն. և ես կայրեմ նրանց, քանզի ես Զորաց Տերն եմ. և ես չեմ խնայի ոչ ոքի, ով մնում է Բաբելոնում» [ՎևՈւ 64.23–24]:
Այսպիսով Տերը գալիս է, ես ասում եմ, վաղը: Ուրեմն, եկեք պատրաստվենք:5
2
Երբ Քրիստոսը գա, կլինի դատաստան:
Առակը, որ Տերն ուսուցանեց ցորենի և որոմների առակում, վերաբերում էր վերջին օրերին: Համաձայն պատմության՝ սերմնացանը լավ սերմ ցանեց իր դաշտում, բայց երբ նա քնած էր, թշնամին եկավ և ցանեց որոմներ դաշտում: Երբ ծիլերը սկսեցին երևալ, ծառաները ցանկանում էին գնալ և արմատախիլ անել որոմները, բայց Տերը պատվիրեց նրանց թողնել ինչպես ցորենը, այնպես էլ որոմները, որ միասին աճեին մինչև բերքը հասներ, որպեսզի նրանք արմատախիլ չանեին նորածիլ ցորենը՝ որոմները ոչնչացնելիս: Ապա բերքահավաքի վերջում նրանք պետք է գնային և հավաքեին ցորենը և կապեին որոմները՝ այրելու համար: Այս առակի բացատրության մեջ Տերն ասաց Իր աշակերտներին, որ «բերքահավաքը աշխարհի վերջն է, իսկ հնձողները հրեշտակները» [տես Մատթեոս ԺԳ.24–30, 36–43, ՎևՈՒ 86]:6
Որոմներն ու ցորենը աճում են միասին և աճել են նույն դաշտում բոլոր այս տարիներին, բայց օրը մոտ է՝ առ ձեռն, երբ ցորենը կհավաքվի և որոմները նույնպես կհավաքվեն՝ այրելու համար և կլինի բաժանում՝ արդարները ամբարիշտներից և մեզանից յուրաքանչյուրին խորհուրդ է տրվում պահել Տիրոջ պատվիրանները, ապաշխարել մեր մեղքերից, դառնալ դեպի արդարակեցություն, եթե ապաշխարելու կարիք կա մեր սրտերում:7
Կառուցեք և զորացրեք Եկեղեցու անդամներին հավատքում առ Աստված, աստված գիտի մենք ունենք դրա կարիքը: Կան այնքան շատ ազդեցություններ, որոնք գործում են մեզ բաժանելու համար, հենց Եկեղեցու անդամների մեջ, և կլինի այնպես, որ մոտ ապագայում՝ գալիք օրերից մեկում, մի առանձնացում կլինի ցորենը որոմներից, և մենք կամ կլինենք ցորեն կամ որոմ: Մենք կլինենք կա՛մ այս կողմում, կա՛մ այն կողմում:8
Կգա օրը, երբ մենք չենք ունենա այս աշխարհը: Այն կփոխվի: Մենք կստանանք ավելի լավ աշխարհ: Մենք կստանանք այնպիսին, որն արդար կլինի, որովհետև երբ Քրիստոսը գա, Նա կմաքրագործի աշխարհը:
Կարդացեք այն, ինչ գրված է մեր սուրբ գրություններում: Կարդացեք այն, ինչ ինքն է ասել: Երբ Նա գա, Նա կմաքրագործի այս երկիրը բոլոր իր ամբարշտությունից, և խոսելով Եկեղեցու մասին, Նա ասել է, որ Նա ուղարկելու էր Իր հրեշտակներին և նրանք հավաքելու էին Իր թագավորությունից, որը Եկեղեցին է, բոլոր անօրենություն գործողներին [տես Մատթեոս ԺԳ.41]:9
Մեծ և ահեղ օրը չի կարող լինել որևէ այլ ժամանակ, բացի Հիսուս Քրիստոսի գալստից՝ հաստատելու Իր թագավորությունը զորությամբ արդարների մեջ երկրի վրա և մաքրելու երկիրը ամեն անօրենությունից: Այն չի լինի վախի օր և առաջացնի սոսկում արդարների սրտերում, բայց այն կլինի վախի և սարսափի օր անաստվածների համար [տես Մատթեոս ԻԴ, Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1]:10
Կլինի դատաստան, երբ Քրիստոսը գա: Մեզ հաղորդվել է, որ գրքերը կբացվեն, մահացածները կդատվեն այն բաներից, որոնք գրված են գրքերում և գրքերի շարքում կլինի կյանքի գիրքը [տես Հայտնություն Ի.12]: Մենք կտեսնենք դրա էջերը: Մենք կտեսնենք մեզ, ինչպես որ կանք և մենք պետք է հասկանանք, որ դատաստանները, որոնք մեզ համար չափված են, արդար և ճիշտ չափ են, արդյոք մենք կգանք Աստծո Արքայություն… ստանալու այն փառավոր օրհնությունները, թե վտարվենք:11
Ես աղերսում եմ, որ Վերջին Օրերի Սրբերը ամուր և հավատարիմ կանգնեն յուրաքանչյուր պարտականություն կատարելիս, պահելով Տիրոջ պատվիրանները, պատվելով քահանայությունը, որ մենք կարողանանք դիմանալ, երբ Տերը գա՝ լինենք ողջ, թե մեռած, նշանակություն չունի՝ լինելով այս փառքի ճաշակողներ:12
3
Տիրոջ գալստին պատրաստվելու համար, մենք պետք է արթուն լինենք ու աղոթենք և մեր տները կարգի դնենք:
Այսօր աշխարհում առկա են շատ իրադարձություններ, որոնք ցույց են տալիս, որ Տիրոջ մեծ օրը մոտենում է, երբ Քավիչը կրկին կհայտնվի՝ հաստատելու Իր թագավորությունը արդարակեցությամբ, նախապատրաստելով հազարամյա թագավորումը: Այդ ընթացքում Եկեղեցու անդամների պարտականությունն է որոնել գիտելիք և նախապատրաստվել՝ ուսումնասիրելով և հավատքով այդ մեծ և փառահեղ օրվա մուտքին:13
Մենք չպետք է անհանգստանանք ժամանակների և ժամանակաշրջանների համար, թե երբ է Քրիստոսը գալու, բայց մենք իսկապես պետք է արթուն լինենք և աղոթենք ու պատրաստ լինենք:14
Ես երբեմն մտահոգվում եմ մեր երեցներից, երբ նրանք խոսում են՝ ասելով Տերը կգա, երբ մենք բոլորս բավականաչափ արդար կդառնանք ընդունելու Նրան: Տերը չի պատրաստվում սպասել մեզ արդար դառնալ: Երբ Նա պատրաստ լինի գալու, Նա կգա՝ երբ անօրինության բաժակը լցվի, և եթե մենք այդ ժամանակ արդար չլինենք, դա մեզ համար խիստ վատ կլինի, քան որ մենք կդասվենք անաստվածների շարքում, և մենք կլինենք հարդի պես՝ քշվելու երկրի երեսից, քանզի Տերն ասում է՝ ամբարշտությունը չպիտի դիմանա:15
Միթե՞ պիտի ննջենք լիակատար տգիտության մեջ կամ անտարբերությամբ այն ամենի հանդեպ, ինչ Տերն է տվել մեզ որպես նախազգուշացում: Ես ասում եմ ձեզ. «Արդ՝ արթուն կացէք. որ չգիտէք թէ ո՞ր ժամում ձեր Տէրը կգայ:
Բայց այս իմացէք, որ եթէ տան տէրը գիտենար թէ որ պահում կգայ գողը, արթուն կկենար եւ թող չէր տալ որ իր տունը ծակեն:
Սորա համար դուք էլ պատրաստ կացէք որ այն ժամին, որ դուք չէք կարծում, մարդի Որդին կգայ» (Մատթ. ԻԴ.42–44):
Կարո՞ղ ենք ականջ դնել Տիրոջ կողմից տրված այս նախազգուշացմանը և կարգի դնենք մեր տները և պատրաստվենք Տիրոջ գալստին:16
4
Վերջին Օրերի Սրբերը կարող են գործիք լինել Աստծո ձեռքում՝ նախապատրաստելու մարդկանց Տիրոջ գալստին:
Միթե՞ արտասովոր տարօրինակ բան չէր լինի, եթե Տերը գար և սկսեր խաղաղության իր թագավորությունը, վրեժ լուծեր ամբարիշտներից, մաքրագործելով երկիրը մեղքից, բայց չուղարկեր սուրհանդակներ նախապատրաստելու ճանապարհն Իր առջև: Միթե՞ ակնկալում ենք, որ Տերը կգա դատելու աշխարհը՝ առանց առաջինը նախազգուշացում տալու և փախուստի միջոցներ նախապատրաստելու բոլոր նրանց համար, ովքեր կապաշխարեն:
Նոյն ուղարկվեց աշխարհ՝ նախազգուշացնելու նրանց ջրհեղեղից: Եթե մարդիկ լսեին, նրանք կխուսափեին: Մովսեսն ուղարկվեց առաջնորդելու Իսրայելը դեպի խոստացված երկիր, կատարելու խոստումները, որոնք արվել էին Աբրահամին: Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց պատրաստելու ճանապարհը Քրիստոսի գալստի համար: Յուրաքանչյուր դեպքում կոչը եկավ երկինքները բացելու միջոցով: Եսայիան, Երեմիան և մյուս մարգարեները ուղարկվեցին նախազգուշացնելու Իսրայելի և Հուդայի թագավորություններին նախքան ցրումը և գերությունը եկավ նրանց վրա: Եթե նրանք ուշադրություն դաձրած լինեին, պատմության այլ էջ կգրվեր: Նրանք հնարավորություն ունեցան լսելու, նրանք նախազգուշացվեցին և ունեին խուսափելու միջոցներ, որոնք նրանք մերժեցին:
Տերը խոստացավ ունենալ նույն հետաքրքրությունը մարդկության հանդեպ Իր երկրորդ գալստին նախորդող ժամանակաշրջանում:17
Ջոզեֆ Սմիթն ուղարկվեց պատրաստելու ուղին այս երկրորդ գալստին՝ հայտարարելով Ավետարանի լրիվությունը և շնորհելով մարդկանց անօրինությունից և օրինազանցությունից փախչելու բոլոր միջոցները:18
Հովհաննեսը Պատմոսում տեսավ տեսիլքում վերջին օրերին մի «հրեշտակ թռչելիս երկնքի մէջ, որ յաւիտենական աւետիք ուներ, որ աւետարանէր երկրի վերայ բնակողներին. և ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովրդի» [Հայտնություն ԺԴ.6]:
Ի կատարումն այս խոստման՝ Ջոզեֆ Սմիթը հայտարարեց, որ Մորոնին՝ մի հնադարյան մարգարե այս մայրցամաքում, և այժմ հարություն առած, ուսուցանեց նրան ավետարանը, նրան հրահանգավորելով բոլոր բաների մասին Քրիստոսի գալստին նախորդող ժամանակշրջանի վերաբերյալ: Եվ Տերն ասաց. «Քանզի ահա, Տեր Աստված առաջ է ուղարկել հրեշտակին, որը երկնքի միջից աղաղակում է՝ ասելով. Պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը և ուղիղ արեք նրա շավիղները. Քանզի նրա գալստի ժամը մոտ է» [ՎևՈւ 133.17]:
Ընդունելով սա որպես ճշմարտություն՝ Վերջին օրերի Սրբերը հավատում են, որ երկնքի հետ հաղորդակցությունը հաստատվել է ներկա ժամանակներում, և այժմ «Թագավորության Ավետարանը» դուրս է ուղարկվում որպես վկա աշխարհին՝ Քրիստոսի գալուց առաջ [տես Մատթեոս ԻԴ.14]:19
Վերջին Օրերի Սրբերը կարող է համարվեն յուրօրինակ և առանձնահատուկ՝ հավատալով, որ նրանք կանչված են իրագործելու այս սուրբ գրությունը [Մատթեոս ԻԴ.14], բայց Տերը լիակատար վստահությամբ է խոսել, որ նրանք ջանասիրաբար միսիոներներ կուղարկեն երկրագնդի բոլոր մասերը: Բացի այդ, երբ բոլոր ազգերը լսած կլինեն այս ուղերձը՝ ինչպես որ այն հայտնի է դարձվել այս վերջին օրերում, այդ ժամանակ մենք կարող ենք սպասել մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի գալստին, քանզի այդ օրը բոլոր ազգերը զգուշացված կլինեն սուրհանդակների կողմից, ովքեր ուղարկվեցին նրանց մոտ՝ համաձայն Տիրոջ խորհուրդի:20
Ավետարանը բոլոր մարդկանց համար է և Եկեղեցին կհաստատվի ամենուրեք բոլոր ազգերում, նույնիսկ մինչև երկրի ծայրերը, մինչև Մարդու Որդու երկրորդ գալուստը: …
… Նա մեկնել է Իր ձեռքը երկրորդ անգամ՝ հավաքելու Իսրայելը Եկեղեցում, և այս անգամ Նա կբարձրացնի սրբերի բազմություններ բոլոր ազգերից:21
Յուտայի Օգդենի Տաճարի նվիրագործման աղոթքից.
Ո՜վ Հայր, արագացրու օրը, երբ արդարակեցությունը կգերիշխի, երբ ազգերի կառավարիչները կբացեն իրենց սահմանները ավետարանի քարոզման համար, երբ փրկության դուռը լայն կբացվի ազնիվների և ուղղամիտների և բարիների համար ամեն ժողովրդից:
Մենք աղոթում ենք ճշմարտության տարածման համար, մենք աղոթում ենք միսիոներական գործի համար, մենք որոնում ենք ուժ և թվաքանակ և միջոցներ հռչակելու Քո հավիտենական ճշմարտությունները Քո զավակներից ավելի շատերին ամեն ազգում, ամեն ցեղում և ամեն խոսվող լեզվում: …
…Մեր ցանկությունն է լինել գործիքներ Քո ձեռքում պատրաստելու մարդկանց Քո Որդու գալստին:22
5
Հազարամյակը կլինի մի ժամանակ խաղաղության և Տիրոջ գործում աշխատանքի ժամանակ:
Արդարները կուրախանան, երբ Նա գա, որովհետև խաղաղություն կգա երկիր, արդարակեցություն՝ մարդկանց և այն նույն խաղաղության և ուրախության ու երջանկության ոգին, որը տիրել էր այս մայրցամաքում երկու հարյուր տարի [տես 4 Նեփի 1.1–22], կրկին կհաստատվի ժողովրդի մեջ և, ի վերջո, կդառնա համաշխարհային, և Քրիստոսը պիտի թագավորի որպես տերերի Տեր և թագավորների Թագավոր հազար տարի: Մենք անհամբեր սպասում ենք այդ ժամանակին:23
Հազար տարի այս երջանիկ ժամանակը կտիրի և ուրույն ժամանակին երկրի բոլոր բնակիչները կբերվեն Եկեղեցու հոտը:24
Ավետարանը կուսուցանվի շատ ավելի ուժգնորեն և ավելի մեծ ուժով հազարամյակի ժամանակ, մինչև երկրի բոլոր բնակիչները կընդունեն այն:25
Հանգստի ժամանակ լինելու փոխարեն, Հազարամյակը պետք է լինի բոլորի համար աշխատանքի ժամանակ: Անգործություն չի լինի, ավելի լավ մեթոդներ կգործադրվեն, այդքան շատ ժամանակ չի ծախսվի ամենօրյա գործերի վրա և ավելի շատ ժամանակ կհատկացվի Արքայության բաներին: Սրբերը աշխատանքի մեջ կլինեն տաճարներում, որոնք կկառուցվեն երկրի բոլոր մասերում: Փաստորեն, նրանք այնքան աշխատանքով ծանրաբեռնված կլինեն, որ տաճարները ժամանակի մեծ մասը զբաղված կլինեն:26
Կլինի մահկանացու կյանք երկրի երեսին հազար տարիների ընթացքում այն մեծ աշխատանքի պատճառով, որը պետք է իրականցվի մահացածների փրկության համար: Այդ հազար տարիների ընթացքում Տիրոջ մեծ աշխատանքը կլինի տաճարներում, և դեպի այդ տաճարները մարդիկ կգնան՝ աշխատելու նրանց համար, ովքեր հեռացել են կյանքից, և ովքեր սպասում են այս արարողություններին, որոնք կապված են նրանց փրկության հետ՝ կատարվելով նրանց կողմից, ովքեր դեռ բնակվում են մահկանացու մարմնում երկրի վրա:27
Մեր պարտականությունն է՝ փրկել մահացածներին, և այդ աշխատանքը կշարունակվի Հազարամյակի ընթացքում, մինչև բոլորը օժտվեն և կնքվեն, ովքեր լիազորված են այս օրհնությանը:28
Բոլոր նրանք, ովքեր մահացել են Քրիստոսում, դուրս կգան մեռելներից Նրա գալստյան ժամանակ և կբնակվեն երկրի վրա հազարամյակի ընթացքում: Նրանք այստեղ չեն մնա ամբողջ ժամանակ հազար տարիների ընթացքում, բայց նրանք կշփվեն նրանց հետ, ովքեր դեռ մահկանացու կյանքում են: Այս հարություն առած Սրբերը և Փրկիչն Ինքը կգան տալու հրահանգավորում և առաջնորդություն, հայտնելու մեզ այն բաները, որոնք մենք պարտավոր ենք իմանալ, տալու մեզ տեղեկություն Տիրոջ տաճարներում աշխատանքի վերաբերյալ, որպեսզի մենք կարողանանք կատարել աշխատանքը, որը կարևոր է՝ արժանի մարդկանց փրկության համար:29
Տերն ասել է Իր ծառաների միջոցով, որ Հազարամյակի ժամանակ, նրանք ովքեր հեռացել են կյանքից և ձեռք են բերել հարություն, անձնապես կհայտնեն նրանց, ովքեր դեռ մահկանացու կյանքում են ողջ տեղեկությունները, որոնք պահանջվում են՝ կատարելու աշխատանքը նրանց համար, ովքեր այս կյանքից հեռացել են: Ապա մահացածները կունենան արտոնություն հայտնի դարձնելու այն բաները, որոնք նրանք կամենում են և լիազորված են՝ ստանալու համար: Այս ձևով ոչ մի հոգի չի անտեսվի և Տիրոջ աշխատանքը կկատարելագործվի:30
Ես իմ կյանքի ամեն օրը աղոթում եմ, որ Տերը արագացնի Իր աշխատանքը… Ես աղոթում եմ աշխարհի վերջի համար, որովհետև ես ցանկանում եմ ավելի լավ աշխարհ: Ես փափագում եմ Քրիստոսի գալուստը: Ես փափագում եմ, որ խաղաղությունը թագավորի: Ես փափագում եմ, որ գա ժամանակ, երբ յուրաքանչյուր մարդ կկարողանա ապրել խաղաղության մեջ և հավատքի ոգով, խոնարհությամբ ու աղոթքով:31
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Ինչպե՞ս է «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից» բաժնի պատմությունն ազդում աշխարհի վերջի հետ կապված ձեր զգացումների վրա:
-
Ինչպե՞ս կարող են 1-ին բաժնում նշված մարգարեությունները օգնել մեզ պատրաստվել Տիրոջ գալստին:
-
Բաժին 2-ում, վերանայեք Նախագահ Սմիթի ուսմունքները ցորենի և որոմների առակի վերաբերյալ: Ի՞նչ կարող ենք անել, որ լինենք «ցորենի» կարգավիճակում: Ի՞նչ կարող ենք անել՝ օգնելու մեր ընտանիքներին և ուրիշներին:
-
Երբ պատրաստվում ենք Տիրոջ գալստին, ինչ է դա նշանակում «արթուն լինել և աղոթել»: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում «կարգի դնել մեր տները» (տես բաժին 3):
-
Նախագահ Սմիթն աղոթեց. «Մեր ցանկությունն է գործիքներ լինել Քո ձեռքում նախապատարստելու մարդկանց Քո Որդու գալստին» (բաժին 4): Ի՞նչ ուղիներով կարող ենք օգնել մյուսներին պատրաստվել Տիրոջ գալստի համար:
-
Վերանայեք բաժին 5-ը: Ի՞նչ ուղիներով կարող ենք մենք օգուտ քաղել այժմ՝ իմանալով այն մասին, թե ինչ կպատահի Հազարամյակի ժամանակ:
Առնչվող սուրբ գրություններ
Սաղմոս ՃԲ.16, Եսայիա Խ.3–5, Հակոբոս Ե.7–8, ՎևՈՒ 1.12, 39.20–21, 45.39, 56–59
Օգնություն ուսւոցչին
«Ավետարանի ուսուցման վերջնական, համոզիչ, դարձի բերող զորությունը դրսևորվում է, երբ ոգեշնչված ուսուցիչն ասում է. «Ես գիտեմ Սուրբ Հոգու զորությամբ, Սուրբ Հոգու հայտնություններով իմ հոգուն, որ վարդապետությունները, որոնք ես ուսուցանեցի, ճշմարիտ են» (Bruce R. McConkie, Ուսուցում՝ չկա ավելի մեծ կոչում, 43):