Գրադարան
Հայտնություն


«Հայտնություն», Թեմաներ և հարցեր (2023)

դրսում աղոթող աղջիկ

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Հայտնություն

Ամենօրյա անհատական առաջնորդություն սիրառատ Երկնային Հոր կողմից

Հարցերն ու անորոշությունը կյանքի մասն են կազմում: Թե ում եք դիմում պատասխանների և վստահության համար, չափազանց կարևոր է: Բարեբախտաբար, Աստված կա, որպեսզի օգնի ձեզ ստանալ պատասխաններ և հասկացողություն: Դուք կարող եք վստահել այն խոստմանը, որ «եթե … իմաստության պակաս ունեք», կարող եք խնդրել Նրանից և «կտրվի» [ձեզ]» (Հակոբոս 1․5

Աստված խոսում է Իր զավակների հետ անհատապես Սուրբ Հոգու միջոցով՝ անձնական հայտնությամբ: Նա տվել է մարգարեներ և այլ մարդկանց ու ռեսուրսներ՝ առաջնորդելու մեզ այս կյանքի մարտահրավերների և փորձառությունների միջով: Ամենակարևորներից մեկը խոստացված հաղորդակցումն է Աստծո հետ Սուրբ Հոգու միջոցով:

Ի՞նչ է հայտնությունը:

Հայտնությունը աստվածային առաջնորդությունն ու հաղորդակցումն է, որը մեր սիրառատ Երկնային Հայրը տալիս է Իր զավակներին: Այն հաճախ զգացվում է որպես հանգիստ զգացմունք կամ միտք, որոնք նկարագրված են որպես Սուրբ Հոգու «մեղմ հանդարտ ձայն» (Վարդապետություն և Ուխտեր 85․6)։ Մենք մեծացնում ենք անձնական հայտնություն ստանալու և ճանաչելու մեր կարողությունը, երբ դիմում ենք Աստծուն աղոթքով, ուսումնասիրում սուրբ գրությունները և ձգտում հնազանդվել Աստծո պատվիրաններին: Տերը ղեկավարում է Իր Եկեղեցին հայտնության միջոցով, որը Նա տալիս է Իր լիազորված ծառաներին: Բացի այդ՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է ստանալ անձնական հայտնությունը որպես օգնություն որոշակի կարիքների, պարտականությունների և հարցերի դեպքում:

Թեմայի ակնարկ․ Հայտնություն

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ․ Սուրբ Հոգու պարգևը, Աղոթք, Սուրբ գրություններ, Ինչպես փնտրել ճշմարտությունը և խուսափել խաբեությունից

Բաժին 1

Աստված կարող է հաղորդակցվել ձեզ հետ անձնական հայտնության միջոցով

աղջիկը անկողնում ծնկաչոք աղոթում է

Աստված սիրում է ձեզ և կատարելապես գիտի, թե ինչ դժվարությունների և փորձությունների եք հանդիպում։ Նա երբեք ձեզ միայնակ չի թողնում (տես Հովհաննես 14․18)։ Դուք կարող եք կարևոր քայլեր ձեռնարկել՝ պատրաստվելու համար ընդունելու և ճանաչելու անձնական հայտնությունը: Հոգևոր նախապատրաստությունը ներառում է սուրբ գրությունների ուսումնասիրությունը, երկրպագությունը կիրակի օրը և Տիրոջ տանը, ամենօրյա ապաշխարությունն ու ծոմապահությունը և անկեղծ աղոթքը: Տերը խոստանում է, որ կառաջնորդի ձեզ, եթե ձգտեք մոտենալ Նրան (տես Վարդապետություն և Ուխտեր 88-63

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

«Գտեք մի խաղաղ վայր, որտեղ կարող եք պարբերաբար գնալ: Խոնարհվեք Աստծո առաջ: Ձեր սիրտը բացեք ձեր Երկնային Հոր առաջ: Դիմեք Նրան պատասխանների և սփոփանքի համար:

Աղոթեք Հիսուս Քրիստոսի անունով ձեր մտահոգությունների, ձեր երկյուղների, ձեր թուլությունների մասին, այո, ձեր սրտի բուն ձգտումների մասին: Իսկ հետո լսեք: Գրի առեք խոհերը, որոնք ձեր միտքն են գալիս: Գրի առեք ձեր զգացմունքները և հետևեք, որ կատարեք գործողությունները, որոնք հուշել են ձեզ: …

Ոչ մի բան այնպես չի բացում երկինքները, ինչպես հետևյալ քայլերի համակցությունը՝ աճող մաքրությունը, ճշգրիտ հնազանդությունը, անկեղծ որոնումը, Մորմոնի Գրքում Քրիստոսի խոսքերով ամենօրյա սնուցումը և տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանքին կանոնավոր ժամանակ տրամադրելը»:

Մտորելու հարցեր

  • Աստծո յուրաքանչյուր զավակ գալիս է այս աշխարհ Քրիստոսի Լույսով Կարդացեք Մորոնի 7․16-18, Վարդապետություն և Ուխտեր 84․46-48, 93․2, ուշադրություն դարձնելով, թե ինչ է մտնում այդ պարգևի մեջ և ինչու է այն կարևոր։

  • Հայտնության ոգին փնտրելու ձեր ցանկությունը կարող է մեծանալ, երբ դուք ավելի լավ հասկանաք ձեզ հետ կիսվելու Աստծո պատրաստակամությունը: Համեմատեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները՝ գտնելով սկզբունքներ, որոնք կարող են պատրաստել ձեզ զգալ հայտնության ոգին․ 1 Նեփի 10․17-19, 2 Նեփի 32․3, Վարդապետություն և Ուխտեր 9․8, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․10-17։ Անձնական հայտնության ի՞նչ սկզբունքներ են ուսուցանվում այս սուրբ գրություններում: Ինչո՞ւ է արժեքավոր գիտակցելը, որ մենք պատասխանատվություն ունենք նախապատրաստվելու անձնական հայտնություն ստանալուն։

Սովորեք միասին

  • 2021 թվականի հունվարի Լիահոնայի Աճեք դեպի Հայտնության սկզբունքը հոդվածում Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը քննարկում է, թե մենք ինչպես կարող ենք մեր կյանք հրավիրել Երկնային Հոր առաջնորդությունը մեր կյանք: Հրավիրեք ձեր խմբի անդամներին ուսումնասիրել հոդվածի առանձին հատվածները: Միասին խոսեք հետևյալ հարցերի շուրջ. Որո՞նք են այն սկզբունքները, որոնք շեշտում է Նախագահ Նելսոնը: Այս ուղերձը կարդալուց հետո արդյո՞ք ոգեշնչված եք զգում փոխելու ինչ-որ բան։

Լրացուցիչ աղբյուրներ

Բաժին 2

Անձնական հայտնությունը սովորաբար գալիս է որպես տպավորություն, միտք և զգացում

մտածող մարդը

Երբևէ սովորե՞լ եք արտահայտություններ նոր լեզվով: Ուսումնասիրելով և վարժվելով դուք կարող եք սկսել ճանաչել այդ բառերը, երբ դրանք ասվում են ուրիշների կողմից՝ զրույցի ընթացքում: Նմանապես, սկզբում դուք միշտ չէ, որ կճանաչեք Հոգու ձայնը, բայց կարևոր սկզբունքներ սովորելը կարող է ձեզ օգնել ավելի լավ հասկանալ աստվածային հաղորդակցությունը: Օրինակ՝ Հին Կտակարանի Եղիա մարգարեն տեսավ հողմ, երկրաշարժ և հրդեհի, բայց նշեց, որ «Տերը չկար» այդ բաների մեջ: Բայց հետո նա լսեց «մեղմ ու նուրբ ձայն» և ճանաչեց այն որպես Տիրոջ ձայն (տես Գ Թագավորաց 19․11-13)։ Աստված խոսում է մեզ հետ մեղմ ու հանդարտ ձայնով (տես Հելաման 5․28-30) և խաղաղության, հանգստության և ուրախության զգացումներով (տես Գաղատացիս 5․22-23

Հայտնության մեկ այլ սկզբունքն է այն, որ Աստված մարդկանց զավակներին տալիս է «տող առ տող, ցուցում առ ցուցում՝ մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ» [2 Նեփի 28.30]: Դա նշանակում է, որ Աստված միանգամից չի տալիս մեզ ամեն ինչ։ Ընդհակառակը՝ անձնական հայտնությունը բացվում է ժամանակի ընթացքում։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը շեշտել է այդ սկզբունքը․ «Մենք, որպես Եկեղեցու անդամներ, այնքան շատ ենք հակված կարևորություն տալ հրաշալի և տպավորիչ հոգևոր դրսևորումներին, որ գուցե արժանվույնս չգնահատենք և նույնիսկ չնկատենք սովորական միջոցը, որի շնորհիվ Սուրբ Հոգին իրականացնում է իր գործը: Պարզ ու աստիճանաբար աճող հոգևոր հուշումներ ստանալու պարզ եղանակը (տես 1 Նեփի 17․41), որ ժամանակի ընթացքում հուշումները վերածում է ցանկալի պատասխանի կամ ուղղորդման, կարող է պատճառ դառնալ, որ մենք նայենք «նշանակետից այն կողմ» (Հակոբոս 4․14):

Մտորելու հարցեր

  • 2020 թվականի ապրիլի գերագույն համաժողովի Լսիր Նրան իր ելույթում Նախագահ Նելսոնն ասել է․ «Այժմ, քան երբևէ,ավելի հրատապ չի եղել իմանալ, թե ինչպես է Հոգին խոսում ձեզ հետ: Ես կրկին խնդրում եմ, որ դուք անեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ ձեր հոգևոր ունակությունը մեծացնելու համար, որպեսզի ստանաք անձնական հայտնություն»։ Ի՞նչ եղանակներով եք դուք զգացել անձնական հայտնությունը։

Սովորեք միասին

  • Patterns of Light վերնագրով երեք մասից բաղկացած տեսանյութում երեց Դեյվիդ Ա. Բեդնարը քննարկում է, թե ինչպես ավելի լավ կարող ենք հասկանալ անձնական հայտնությունը։ Խմբով դիտեք այդ տեսանյութերը։ Հրավիրեք խմբի անդամներին պատմել, թե այդ ուղերձներն ինչպես են օգնել իրենց ավելի հստակ տեսնել անձնական հայտնությունը։ Կարող եք նաև վերանայել երեց Բեդնարի 2011 թվականի ապրիլի գերագույն համաժողովի «Հայտնության ոգին» ելույթը:

Լրացուցիչ աղբյուրներ

Բաժին 3

Տերն ուղղորդում է Իր Եկեղեցին Հայտնության միջոցով

Տասներկու Առաքյալների Քվորում

Հայտնության ոգին կարող է առաջնորդել մեզանից յուրաքանչյուրին անհատապես, բայց երբ Տերը ցանկանում է ղեկավարել Իր Եկեղեցին, Նա խոսում է կենդանի մարգարեի միջոցով, որը ծառայում է որպես Եկեղեցու Նախագահ (տես Վարդապետություն և Ուխտեր 107․91-92)։ Երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է․ «Միայն մարգարեն կարող է հայտնություն ստանալ ողջ Եկեղեցու համար։ Դա «հակառակ կլիներ Աստծո տնտեսությանը», որ ուրիշները ստանային այդպիսի հայտնություն … Անձնական հայտնությունը իրավամբ պատկանում է անհատներին: Դուք կարող եք ստանալ հայտնություն առ այն, օրինակ՝ թե որտեղ ապրել, թե ինչ մասնագիտություն ընտրել կամ ում հետ ամուսնանալ։ Եկեղեցու ղեկավարները կարող են ուսուցանել վարդապետություն և կիսվել ոգեշնչված խորհրդով, բայց այդ որոշումների համար պատասխանատվությունը ձեզ վրա է դրված: Այդ հայտնությունը դուք պետք է ստանաք»։

Մտորելու հարցեր

  • Եկեղեցու կազմավորումից շատ չանցած որպես մարգարե՝ Ջոզեֆ Սմիթի կարևոր դերը հստակեցվեց Եկեղեցու անդամների համար։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 43․1-7: Ինչպե՞ս կարող է այդ հատվածում նկարագրված սկզբունքը պաշտպանել ձեզ, որ խաբված չլինեք նրանց կողմից, ովքեր Աստծուց չեն:

Սովորեք միասին

  • Ձեր խմբի հետ կարդացեք նախագահ Մ. Ռասսել Բալլարդի Մահացածների փրկագնման տեսիլքը ուղերձը, ուշադրություն դարձնելով նրան, թե Տերը ինչպես նախապատրաստեց Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթին ստանալ Եկեղեցու համար նման նշանակալից հայտնություն։ Ինչպե՞ս էր Նախագահ Սմիթի կյանքի փորձը նախապատրաստել նրան այն տեսիլքին, որը նա ստացավ։ Ըստ Վարդապետություն և Ուխտեր 138․1 հատվածի, ի՞նչն էր պատրաստել Նախագահ Սմիթին՝ երկնքից ուսուցանվելու համար։ Ինչպե՞ս է այս օրինակն օգնում մեզ հասկանալ հայտնության ոգի ճանաչելուն պատրաստվելու կարևորությունը:

Լրացուցիչ աղբյուրներ