Գրադարան
Սուրբ գրություններ


«Սուրբ գրություններ», Թեմաներ և հարցեր (2023)

ընտանիքի անդամները կարդում են սուրբ գրությունները

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Սուրբ գրություններ

Հիշատակարան Իր զավակների հետ Աստծո գործերի մասին

Երբևէ գտե՞լ եք սուրբ գրություններում որևէ հատված, որը, կարծես, խոսում է անմիջապես ձեզ հետ։ Սուրբ գրությունները հոգևոր զորություն են պարունակում (տես Ղուկաս 24․32, 2 Նեփի 32․3)։ Նրանք վկայում են, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն ու Քավիչն է և առաջնորդում է մեզ Նրա մոտ՝ որպես մեր փրկության աղբյուր: Մեր սիրառատ Երկնային Հայրը մեզ սուրբ գրություններ է տվել՝ ուսուցանելու մեր երջանկության Իր ծրագրի մասին, օգնելու մեզ ստանալ վկայություն Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին, առաջնորդելու, հույս տալու և շատ ավելին անելու համար: Պատմության ընթացքում հին և ժամանակակից մարգարեները արձանագրել են իրենց ստացած աստվածային պատգամները և պատմել Իր զավակների հետ Աստծո գործերի մասին: Մենք օրհնված ենք, որ մեր օրերում Աստծո խոսքը հասանելի է մեզ:

Ի՞նչ են սուրբ գրությունները

Սուրբ գրությունները սրբազան գրքեր են, որոնք պարունակում են Աստծո խոսքը, մարգարեների ուսմունքները և Իր զավակների հետ Աստծո գործերի մասին ներշնչված պատմությունները (տես Բ Պետրոս 1․20-21)։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու պաշտոնական սուրբ գրությունները, որոնք կոչվում են «օրինակելի աշխատանքներ», այդ թվում՝ Աստվածաշունչը, Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը և Թանկագին Մարգարիտը:

Թեմայի ակնարկ․ Սուրբ գրություններ

Ավետարանի ուսումնասիրություն ուղեցույցներ․ Աստվածաշունչ, Մորմոնի Գիրքը, Մարգարեներ, Ուսուցանել և սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանը

Բաժին 1

Սուրբ գրությունները ձեզ ավելի կմոտեցնեն Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

պատանիներն ընթերցում են սուրբ գրությունները

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը հայտարարել է․ «Ի վերջո, բոլոր սուրբ գրությունների առանցքային նպատակն է հավատքով լցնել մեր հոգիներն առ Հայր Աստվածը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը»։ Սուրբ գրությունների ուղերձը և հոգևոր զորությունը տանում են մեզ դեպի փրկություն։ Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ուսուցանել է․ «Աստծո խոսքը, ինչպես շարադրված է սուրբ գրություններում, ունի զորություն՝ ամրապնդելու սրբերին և զինելու նրանց Հոգով, որպեսզի նրանք կարողանան դիմակայել չարին, գործել բարիք և գտնել ուրախություն այս կյանքում»: Սուրբ գրությունները կարդալու և ուսումնասիրելու ձեր որոշումը կարևոր քայլ է Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին նմանվելու ճանապարհին:

Մտորելու հարցեր

  • Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է. «Երբ մենք ցանկանում ենք խոսել Աստծո հետ, աղոթում ենք։ Եվ երբ մենք ցանկանում ենք, որ Նա խոսի մեզ հետ, մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները»։ Ե՞րբ եք դուք զգացել, որ սուրբ գրությունները ձեզ պատասխաններ են տվել։ Ի՞նչ կասեք ուրիշներին, որպեսզի օգնեք նրանց հասկանալ, որ սուրբ գրությունները կարող են օգնել պատասխաններ ստանալ Աստծուց:

  • Նեփի մարգարեն արձանագրել է այն, ինչը, հույս ուներ, որ կզգան իր ոգեշնչված գրվածքների ընթերցողները: Կարդացեք 1 Նեփի 6.1-6: Ինչպե՞ս կարող է Նեփիի՝ իր պատմությունը գրելու նպատակի ըմբռնումն ազդել Մորմոնի Գիրքն ուսումնասիրելու եղանակների վրա:

Սովորեք միասին

Լրացուցիչ աղբյուրներ

Բաժին 2

Սուրբ գրությունները Իր զավակներին ուղղված Աստծո խոսքի սրբազան հավաքածու է

սուրբ գրություններ

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները «հավատում են այն ամենին, ինչ Աստված հայտնել է, այն ամենին, ինչ Նա այժմ հայտնում է, և որ Նա դեռ շատ մեծ ու կարևոր բաներ է հայտնելու Աստծո Արքայության վերաբերյալ» (Հավատո Հանգանակ 1.9): Իր զավակներին տրված Աստծո հայտնություններից շատերը գրված են սուրբ գրություններում, որոնք ներառում են Աստվածաշունչը, Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը և Թանկագին Մարգարիտը: Այս գրքերը կոչվում են «օրինակելի աշխատություններ» և համարվում են Եկեղեցու պաշտոնական կամ սրբադասված սուրբ գրությունները:

  • Աստվածաշունչը արձանագրում է Աստծո գործերը Իր ժողովրդի հետ՝ սկսած Ադամի օրերից մինչև Հիսուս Քրիստոսի Առաքյալների ժամանակը: Այն բաժանված է երկու մասի՝ Հին Կտակարանի և Նոր Կտակարանի: Հին Կտակարանն ուսուցանում է, որ խոստացված Մեսիան կգա՝ որպես մեր Փրկիչ և Քավիչ: Նոր Կտակարանը արձանագրում է Հիսուս Քրիստոսի կյանքը և Նրա քավող զոհաբերությունն ու Հարությունը: Այն նաև ներառում է Նրա Առաքյալների ուսմունքները այդ ժամանակ Հիսուս Քրիստոսի կողմից հիմնադրված Եկեղեցու անդամներին:

  • Մորմոնի Գիրքը սրբազան հիշատակարան է այն մարդկանց մասին, որոնք ապրում էին արևմտյան կիսագնդում մոտավորապես մ.թ.ա. 2000թ.-ից մինչև մ.թ. 400թ.-ը ընկած ժամանակահատվածում: Այն կրում է «Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին» վերնագիրը։ Այն գրվել է «համոզելու … հրեային և հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է՝ հավերժական Աստվածը» (Մորմոնի Գրքի տիտղոսաթերթ

  • Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրությունը պարունակում է բազմաթիվ ժամանակակից հայտնություններ, որոնք ստացվել են որպես Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մաս: Այս հայտնությունների մեծ մասը ստացել է Մարգարե Ջոզեֆ Սմիթը տասնիններորդ դարում:

  • Թանկագին Մարգարիտ սուրբ գրությունը պարունակում է գրություններ Մովսեսի և Աբրահամի գրքից: Այն նաև ներառում է Ջոզեֆ Սմիթի Աստվածաշնչի թարգմանության մի մասը, ընտրված հատվածներ Եկեղեցու պատմությունից և Հավատո Հանգանակը:

Բացի օրինակելի աշխատություններից, Վերջին Օրերի Սրբերը ժամանակակից մարգարեների ոգեշնչված խոսքերն ու ուսմունքները նույնպես համարում են սուրբ գրություններ: «Եվ ինչ որ նրանք խոսեն, երբ շարժվում են Սուրբ Հոգով, պիտի լինի սուրբ գրություն» (Վարդապետություն և Ուխտեր 68․4

Մտորելու հարցեր

  • Կարդացեք Ալմա 37․8-10 հատվածները, փնտրելով, թե ինչ փոփոխություններ կատարեցին սուրբ գրությունները ժողովրդի մեջ Ալմայի օրերում։ Ինչպե՞ս եք ձեր կյանքում կամ ձեզ շրջապատողների կյանքում նման օրհնությունների ականատես եղել։ Այդ հատվածներում նշված ո՞ր օրհնությունները կցանկանայիք ունենալ ձեր կյանքում հենց հիմա։

  • Մորմոնի Գրքի մարգարեներ Լեքին և Նեփին մի տեսիլք ունեցան, որում Աստծո խոսքը ներկայացված էր որպես երկաթե ձող (տես 1 Նեփի 811)։ Կարող եք վերանայել այս գլուխները և խորհել, թե ինչու է երկաթե ձողը համապատասխան խորհրդանիշ Աստծո խոսքի համար: Ե՞րբ են սուրբ գրությունները ձեզ համար երկաթե ձող եղել:

Սովորեք միասին

  • Կարող եք դիտել Scriptures Legacy տեսանյութը ամբողջությամբ կամ մասամբ (22:29)։ Հրավիրեք խմբի անդամներին կիսվել, թե որ պատմություններն են իրենց ամենաշատը տպավորել այն մարդկանց մասին, ովքեր օգնել են սուրբ գրությունները մեզ հասանելի դարձնել այսօր: Ինչպե՞ս կարող են այս պատմությունները ազդել սուրբ գրությունների ուսումնասիրության հետ կապված մեր զգացմունքների վրա:

Լրացուցիչ աղբյուրներ

Բաժին 3

Սուրբ գրությունների ուսումնասիրությունը կարող է լույս և ճշմարտություն բերել ձեր կյանք

սուրբ գրություններ ընթերցող կինը

Վերջին օրերի բոլոր մարգարեները մեզ հիշեցրել են սուրբ գրություններն ուսումնասիրելու արժեքի մասին: Սուրբ գրությունները հարուստ օրհնություն են դառնում բոլոր նրանց համար, ովքեր ժամանակ են գտնում կարդալու և սովորելու դրանցից։ Երբ ուսումնասիրում ենք մարգարեների խոսքերը, մենք կարողանում ենք սովորել ճշմարտությունը և առաջնորդություն ստանալ Սուրբ Հոգուց: Տերը վաղ ժամանակների Սրբերին նախազգուշացրել է․ «Եվ ձեր միտքն անցյալում մթագնել է՝ անհավատության պատճառով, և որովհետև դուք թեթևամտորեն եք վերաբերվել այն ամենին, ինչ ստացել եք … Ապաշխարեք և հիշեք նոր ուխտը, այսինքն՝ Մորմոնի Գիրքը և նախկին պատվիրանները, որոնք ես տվել եմ» (Վարդապետություն և Ուխտեր 84․54, 57)։ Սուրբ գրությունները զորություն ունեն ցրելու խավարը հոգևոր լույսի միջոցով, որը գալիս է Սուրբ Հոգու միջոցով, երբ մենք կարդում և ուսումնասիրում ենք դրանք:

Մտորելու հարցեր

  • Մորմոնի Գրքում Լեքիի ընտանիքն անապատով ճանապարհորդելիս առաջնորդվում էր մի գնդի կամ կողմնացույցի կողմից, որը կոչվում էր Լիահոնա: Երբ նրանք հավատք և ջանասիրություն էին գործադրում, Լիահոնան ցույց էր տալիս ճանապարհը։ Կարդացեք Ալմա 37․38-47, ուշադրություն դարձնելով, թե սուրբ գրություններն ինչպես կարող են ծառայել ձեզ այսօր այնպես, ինչպես Լիահոնան էր ծառայում Լեքիի ընտանիքին։ Ի՞նչ կարող ենք մենք անել՝ սուրբ գրություններից կամ Քրիստոսի խոսքերից բխող բոլոր հոգևոր օգուտները ստանալու համար:

  • Սուրբ գրության որևէ հատված մտապահելը կարող է հոգևոր օգնություն և զորություն տալ կարիքի ժամանակ: Վերընթերցեք Երեց Ռիչարդ Գ. Սքոթի Սուրբ գրությունների զորությունը ելույթը։ Այս ելույթից ի՞նչը կարող է օգնել ձեզ փոխել ձեր մոտեցումը սուրբ գրությունների ուսումնասիրությանը:

Սովորեք միասին

Լրացուցիչ աղբյուրներ

Այլ աղբյուրներ սուրբ գրությունների մասին

Հղումներ

  1. Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Սուրբ գրության օրհնությունը», Լիահոնա, մայիս 2010, 34)։

  2. Եկեղեցու նախագահների ուսմունքները. Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 118։

  3. Ռոբերտ Դ. Հեյլս, «Սուրբ գրություններ. Աստծո զորությունը մեր փրկության համար», Լիահոնա, նոյեմբեր 2006, 26–27։

  4. Ռիչարդ Գ.Սքոթ, «Սուրբ գրությունների զորությունը», Լիահոնա, նոյեմբեր 2011, 6–8: