Փնտրել ձեր հարցերի պատասխանները․ Նախաբան Թեմաներ և հարցեր (2023)
Փնտրել ձեր հարցերի պատասխանները
Նախաբան
Դեռ շատ վաղ՝ Սրբազան Պուրակում աղոթքի համար ծնկի իջնելուց առաջ, Ջոզեֆ Սմիթը ստեղծեց իր հոգևոր աճի հիմքը։ Նա շատ ամիսներ անցկացրեց՝ հաճախելով երկրպագության ծառայությունների, կարդալով Աստվածաշունչը և մասնակցելով ընտանեկան աղոթքներին։ Նա խոսում էր իր ընտանիքի անդամների հետ, այդ թվում նրանց հետ, ովքեր թերահավատորեն էին վերաբերվում կազմակերպված կրոնին։ Ջոզեֆը ստիպված էր աշխատել իր հարցերի պատասխանները գտնելու համար: Ի վերջո, Աստված պատասխանեց Ջոզեֆի աղոթքին: Բայց Առաջին Տեսիլքը չպատասխանեց Ջոզեֆի բոլոր հարցերին: Ջոզեֆի համար պատասխաններ փնտրելը ամբողջ կյանքի գործընթաց էր:
Այսօր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու պատմության մասին տեղեկությունները ավելի մատչելի են, քան երբևէ: Սա կարող է մեծ օրհնություն լինել, բայց միշտ չէ, որ հեշտ է իմանալ, թե որ աղբյուրներն են վստահելի: Եվ որոշ բաներ, որոնք մենք սովորում ենք, կարող են բարդ հարցեր առաջացնել: Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը նկատել է, որ «ոմանք կարող են ամաչել կամ իրենց անարժան համարել, քանի որ ավետարանի վերաբերյալ փնտրողական հարցեր ունեն, սակայն նրանք չպիտի այդպես զգան»: Նա ուսուցանել է․ «Հարցեր տալը թուլության նշան չէ, այն նախորդում է աճին»:1 Այս նյութի հոդվածները առաջարկում են ամենալավն ու ամենավստահելին, որոնք կարող են օգնել ձեզ գտնելու ձեր հարցերի պատասխանները: