Գրադարան
Համբերատար եղեք ինքներդ ձեզ և ուրիշների հետ


Համբերատար եղեք ինքներդ ձեզ և ուրիշների հետ, Թեմաներ և հարցեր (2023)

երկու կանայք զրուցում են եկեղեցում

Փնտրել ձեր հարցերի պատասխանները

Համբերատար եղեք ինքներդ ձեզ և ուրիշների հետ

Վաղ ժամանակների Սրբերը հնարավորություն ունեին անձամբ ականատես լինելու Ջոզեֆ Սմիթի գործունեությանը և Վերականգնման իրադարձությանը։ Նրանք ականատես եղան հրաշքների՝ թարգմանությունների, բժշկությունների և տեսիլքների: Նրանք նաև տեսան մարտահրավերները, սխալներն ու անհաջողությունները: Նրանք սովորեցին հետևել մարգարեին «համբերությամբ և հավատքով»:1

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է. «Բարի եղեք մարդկային թուլությունների հանդեպ՝ ինչպես ձեր, այնպես էլ նրանց թուլությունների հանդեպ, ովքեր ձեզ հետ ծառայում են Եկեղեցում՝ կամավոր մահկանացու տղամարդկանց և կանանց ղեկավարությամբ: Բացառությամբ իր կատարյալ Միածին Որդու՝ անկատար մարդիկ այն ամենն են, ինչի հետ Աստված երբևէ ստիպված է եղել աշխատել»: Երեց Հոլլանդը մեզ կոչ է անում միմյանց հետ լինել «համբերատար, բարի և ներողամիտ»։2 Համբերատարության օրինակներից մեկն այն կարողությունն է, որ երկար ժամանակ մեր կառուցողական ուշադրությունը տրամադրենք ինչ-որ բանի՝ խուսափելով վրդովմունքից և զայրույթից: Դա պահանջում է խոնարհություն, բարություն և կարեկցանք։ Մենք աճում ենք հավատքի մեջ, երբ համբերատար ենք մեր եղբայրների և քույրերի և ինքներս մեզ հետ: Խորհեք հետևյալ սկզբունքների շուրջ.

  • Համբերատար եղեք ինքներդ ձեզ հետ։ Շփոթեցնող կամ անհանգստացնող կարող է լինել Եկեղեցու կամ նրա պատմության մասին ինչ-որ բանի մասին իմանալը, որը հակասում է նախկինում ձեր իմացածին: Ժամանակ հատկացրեք, որպեսզի ավելի հստակ տեսնեք խնդիրը և սկսեք հասկանալ նոր տեղեկությունը: Շարունակեք ուսումնասիրել և աղոթել։ Կարող է ժամանակ պահանջվել, մինչև զգաք, որ վերադարձել եք ամուր հողի վրա: Նրանք, ովքեր անցել են այդ գործընթացով, կարող են վկայել, որ այն խորացրել է իրենց դարձը դեպի ավետարանը:

  • Եղեք համբերատար Եկեղեցու անդամների հետ: Եկեղեցու ոչ մի անդամ կատարյալ չէ: Մեր ծխերն ու ճյուղերը լի են եռանդուն հավատացյալներով, որոնք հաճախ չեն կարողանում ապրել ավետարանի ամենաբարձր չափանիշներով: Նույն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք աշխարհում՝ եսասիրությունը, բարոյական թուլությունը և այլն, հանդիպում են Վերջին Օրերի Սրբերի մեջ: Երկրպագելով և ծառայելով միասին՝ մենք ականատես կլինենք միմյանց սխալներին և անհաջողություններին: Մենք պետք է տեղ տանք Աստծո շնորհին, երբ ուրիշները ձգտում են կատարելագործվել, ճիշտ այնպես, ինչպես մենք ունենք նրանց համբերատարության կարիքը մեր սեփական բարեխիղճ ջանքերի հետ:

  • Եղեք համբերատար նրանց հետ, ովքեր ցանկանում են օգնել: Նրանք, ովքեր մաքառումների մեջ են հարցերի կամ անորոշության հետ, հաճախ են դիմում ընտանիքի անդամներին, ընկերներին կամ տեղական ղեկավարներին օգնության համար: Շատ դեպքերում այս հարաբերությունները մխիթարություն և աջակցություն են տրամադրում: Ցավոք, երբեմն այն մարդը, որին մենք դիմում ենք, դառնում է պաշտպանողական կամ կասկածամիտ կամ չի կարողանում կարեկցանք ցուցաբերել: Կարող է դժվար լինել համբերատար լինել ուրիշների հետ, երբ մենք ինքներս ճգնաժամի մեջ ենք: Բայց նրանք մեր համբերատարության կարիքն ունեն այնպես, ինչպես մենք՝ նրանց:

  • Եղեք համբերատար Եկեղեցու ղեկավարների հետ: Եկեղեցու ղեկավարները, որոնք կոչված են ղեկավարելու այս աշխատանքը, ազնիվ, բայց անկատար մարդիկ են: Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը նկատել է, որ լինում են պահեր, երբ Եկեղեցու անդամները կամ ղեկավարները պարզապես սխալներ են թույլ տալիս։3 Սա ճիշտ էր նախկինում և այդպես է նաև այժմ: Եկեղեցու ղեկավարը կարող է ասել մի բան, որը կխորացնի ձեր հիասթափությունը կամ մեկուսացման զգացումը: Նրանք կարող են չցուցաբերել ձեզ անհրաժեշտ կարեկցանքը կամ հասկացողությունը: Ղեկավարների հանդեպ համբերություն ցուցաբերելը չի նշանակում, որ մենք պետք է հանդուրժենք անօրինական կամ վիրավորական վարքագիծը։ Բայց մենք պետք է աջակցություն, սեր և համբերատարություն ցուցաբերենք Եկեղեցու ղեկավարների մեծամասնության հադեպ, քանի որ նրանք պարզապես, բայց անկատար աշխատում են Սիոնի համար:

  • Համբերատար եղեք Տիրոջ ժամանակացույցի հանդեպ: Երբ մենք հարցեր ենք ունենում Եկեղեցու մասին, մենք հաճախ ձգտում ենք արագ պատասխանի: Մենք կարող ենք մտածել, թե օգտակար է կարդալ այն ամենը, ինչ կարող ենք գտնել խնդրի վերաբերյալ՝ անկախ աղբյուրից: Կամ կարող ենք ենթադրել, որ աղոթքը կամ Եկեղեցու ղեկավարի հետ հանդիպումը արագ կշտկեն մեր զգացմունքները: Սակայն խաղաղություն գտնելը հաճախ ավելի երկար գործընթաց է: Մեր հույսերի և մեր ներկայիս իրականության անհամապատասխանությունը կարող է ցավալի լինել: Նեփիի նման, մենք կարող ենք մխիթարվել՝ իմանալով, որ «որ [Աստված] սիրում է իր զավակներին», թեև մենք «չգիտենք բոլոր բաների իմաստը»:4

Հիմնական սուրբ գրություններ․ Հռովմայեցիս 5․3-4, Ալմա 7․23, Վարդապետություն և Ուխտեր 21.5։