Նախորդ հրատարակություններ
1. Հավատք գործադրեք առ Հիսուս Քրիստոս


1

Հավատք գործադրեք առ Հիսուս Քրիստոս

Խորհեք.Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ հավատքը ազդել իմ ինքնապահովման վրա:

“Exercise Faith in Jesus Christ” (մատչելի է srs.lds.org-ում։ Եթե տեսանյութը մատչելի չէ, կարող եք ընթերցել հաջորդ էջում տրված տեքստը։)

Քննարկեք․Ի՞նչ կարող եք անել, որպեսզի հավատք գործադրեք առ Հիսուս Քրիստոս, ինչը կօգնի ձեզ լինել ավելի ինքնապահով։

Կարդացեք.Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 104․15 (աջ կողմում)։

Կիրառեք.Ընտրեք ստորև բերված մեկ նախադասություն և մտքում կարդացեք այն։ Մտածեք այն մասին, թե ինչպես է այս սուրբ գրությունը կիրառելի ձեզ, երբ ձգտում եք ինքնապահովման: Կիսվեք խմբի հետ ձեր մտքերով:

Հավատքը գործի մեջ - սուրբ գրություններ

Քանի որ Դանիելը չէր դադարում աղոթելը, նրան գցեցին առյուծների գուբը, բայց «Աստված … ուղարկեց իր հրեշտակը, եւ նա փակեց առիւծների բերանը, եւ նորա վերայ ոչ մի վնաս չգտնուեցաւ, որովհետեւ հաւատացել էր իր Աստուծուն։» Դանիել 6․22–23 (Տես նաև հատվածներ 16–21)

«Ամեն բան կարելի է հաւատացողին։ … Եւ նա մեռելի պէս եղաւ։ … Եւ Յիսուսը նորա ձեռքիցը բռնեց, վերկացրեց նորան. Եւ նա կանգնեց»։ Մարկոս 9․23, 26–27 (Տես նաև հատվածներ 17–22, 24–25)

«Կանչեք ձեր դաշտերի հոտերի համար, որպեսզի դրանք կարողանան ավելանալ»: Ալմա 34․25

Տերը Լեքիին մի ուղեցույց տվեց, որը կոչվում էր Լիահոնա` առաջնորդելու նրա ընտանիքը, և այն աշխատում էր համաձայն նրանց հավատքի։ «… [Երբ] նրանք ալարկոտ էին, և մոռանում էին գործադրել իրենց հավատքը և ջանասիրությունը … նրանք չէին առաջադիմում իրենց ճամփորդության մեջ»։ Ալմա 37․40-41

«Բոլոր տասանորդը տարէք գանձատունը, … և մէկ փորձեցէք սորանով, … թէ արդեօք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները եւ օրհնություն թափել ձեզ համար՝ մինչև որ նորա համար տեղ չլինի»: Մաղաքիա 3.10

Սովի ժամանակ Եղիան խնդրեց որբևայրուն իրեն տալ նրա վերջին ուտելիքը։ Եղիան խոստացավ, որ իր հավատքի շնորհիվ Տերը ուտելիքով կապահովի նրան, և նրա ուտելիքը երբեք չի վերջանա։ Տես Ա Թագավորաց 17

«Եվ մանանայ ուտեցրեց [40 տարի], … որ քեզ իմացնէ թե ոչ միայն հացով կապրէ մարդ, այլ մարդը Եհովային բերանից դուրս եկած ամեն բանով կապրէ»: Երկրորդ Օրինաց 8.3

Կիրառեք.Գրեք երկու հատուկ եղանակ, որոնցով կարող եք հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Պարտավորվեք.Շաբաթվա ընթացքում խորհեք վերը նշված հայտարարությունների և սուրբ գրությունների շուրջ և պարտավորվեք կատարել հետևյալ գործողությունները։ Նշեք վանդակները, երբ կավարտեք յուրաքանչյուր գործողությունը.

  • Հավատք գործադրեք առ Հիսուս Քրիստոսը ամեն օր։

  • Ուսուցանեք այս սկզբունքը ձեր ընտանիքին:

ՀԱՎԱՏՔ ԳՈՐԾԱԴՐԵՔ ԱՌ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ

Եթե հնարավորություն չունեք դիտելու այս տեսանյութը, կարդացեք տեքստը։

Նկար
man in Bible-era clothing

հավատքի գործադրում է։ Իսրայելի զավակները կրում էին ուխտի տապանը։ Նրանք հասան Հորդանան գետին։ Խոստում էր տրվել, որ նրանք կանցնեին չոր ցամաքով։ Ե՞րբ բաժանվեցին ջրերը։ Երբ Եե Երբ նրանց ոտքերը թրջվեցին։ Նրանք մտան գետը, այսինքն՝ գործեցին։ Զորությունը հետևեց՝ ջրերը բաժանվեցին։

Մենք հախախ ենք մտածում՝ Լավ, ես կունենամ կատարյալ հասկացողություն, ապա կվերածեմ դա գործի։ Ես կասեի, որ մենք բավականին ունենք սկսելու համար։ Մենք ունենք ճիշտ ուղղությամբ շարժվելու զգացումը։ Հավատքը սկզբունք է՝ գործողության և զորության սկզբունք։ Ճշմարիտ հավատքը կենտրոնանում է Տեր Հիսուս Քրիստոսի շուրջ և միշտ տանում է գործողության։

(David A. Bednar, “What Must I Do?” [Leadership Pattern video, 2014]; David A. Bednar, “Seek Learning by Faith” [address to Church Educational System religious educators, Feb. 3, 2006], lds.org/media-library)

Տպել