Նախորդ հրատարակություններ
12. Կենտրոնացեք աշխատանքի վրա, ստացեք արարողությունները


12

Կենտրոնացեք աշխատանքի վրա, ստացեք արարողությունները

Խորհեք.Ի՞նչն է խանգարում մեզ անել առավել կարևոր գործերը:

Դիտեք.«Անել այն, ինչն առավել կարևոր է» (Եթե տեսանյութը մատչելի չէ, կարդացեք հաջորդ էջը:)

Քննարկեք.Մարդիկ ի՞նչ անկարևոր գործեր են կատարում` վատնելով իրենց ժամանակը: Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին տաճարներ կառուցել անգամ այն ժամանակ, երբ Եկեղեցու անդամները շատ աղքատ էին: Ինչո՞ւ:

Կարդացեք.Վարդապետություն և Ուխտերի 84.20, 136.4, 1 Նեփի 18.2–3 (աջ կողմում)

Կարդացեք. «Հողի կառավարման օրենքը» (հաջորդ էջում)

Քննարկեք.Տերը ի՞նչ հայտնեց Երեց Վիդսթոուին տաճարում: Տերը լեռան վրա ի՞նչ հայտնեց Նեփիին:

Երբ ձգտում ենք ինքնապահով դառնալ, ինչո՞ւ է կարևոր տաճարին արժանի լինել:

Զուգընկերոջ հետ միասին կարդացեք ստորև տրված սուրբ գրության հատվածը: Ի՞նչ է նշանակում ձեզ համար այն, որ տաճարի պաշտամունքի շնորհիվ մենք պատրաստ ենք լինում ստանալու ցանկացած բան, որի կարիքն ունենք մեր կյանքում: Խոսեք այն մասին, թե ինչ նշանակություն ունի դա ձեր կյանքում և ինքնապահովման ձեր նպատակի համար:

Նկար
Զույգը Լեի Հավայի տաճարի դիմաց

Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակները, երբ կավարտեք յուրաքանչյուր գործողությունը.

  • Ամեն օր աշխատեք լինել տաճարին արժանի:

  • Ուսուցանեք այս սկզբունքը ձեր ընտանիքին: Ուսուցանեք նրանց, թե ինչպես տաճարային այցելությունները կօգնեն հոգևոր և նյութական հաջողության հասնել և քննարկեք նրանց հետ, թե ինչ պետք է անեք՝ տաճարային արարողություններում գտնվող Տիրոջ զորությունը գտնելու համար:

  • Շարունակեք կիրառել նախորդ հիմնական սկզբունքները:

Անել այն, ինչն առավել կարևոր է

Եթե չեք կարող դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

ՊԱՏՄՈՂ. Դեկտեմբերի մի մութ գիշեր Ֆլորիդայում մի օդանավ վթարի ենթարկվեց: Ավելի քան 100 մարդ զոհվեց: Դեպի ապահով վայրէջք 20 մղոն էր մնացել:

ՆԱԽԱԳԱՀ ՈԻԽԴՈՐՖ. Վթարից հետո հետազոտողները փորձում էին հայտնաբերել պատճառը: Վայրէջքի ժամանակ մեխանիզմը ճիշտ էր աշխատել: Օդանավը տեխնիկապես սարքին վիճակում էր: Ամեն ինչ աշխատում էր՝ ինչպես հարկն է,, բացի մի բանից. լույսի լամպերից մեկը վառվել էր: Այդ փոքրիկ լամպը՝ մոտ 20 ցենտ արժողությամբ, սկիզբ դրեց այն բոլոր իրադարձություններին, որոնք, ի վերջո, հանգեցրին ավելի քան 100 մարդկային զոհերի:

Իհարկե, վատ աշխատող լույսի լամպը չէր վթարի պատճառը: Վթարը տեղի ունեցավ, որովհետև անձնակազմը կենտրոնացավ մի բանի վրա, ինչն այդ պահին թվում էր կարևոր, սակայն կորցրեց տեսադաշտից այն, ինչ առավել կարևոր էր:

Այդ միտումը՝ կենտրոնանալու աննշանի վրա ավելի կարևորի հաշվին, բնորոշ է ոչ միայն օդաչուներին, այլև բոլորին: Մենք բոլորս այդ վտանգի տակ ենք: … Արդյո՞ք ձեր մտքերը և սիրտը կենտրոնացած են կարճատև անցողիկ բաների վրա, որոնք նշանակություն ունեն միայն այդ պահին, թե՞ բաների վրա, որոնք առավել կարևոր են:

(Dieter F. Uchtdorf, «Մենք մեծ գործ ենք կատարում և չենք կարող շեղվել մեր ուղուց» Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 59–60)

Հողի կառավարման օրենքը

ԵՐԵՑ ՎԻԴՍԹՈՈՒ. Մի քանի տարիների ընթացքում պետական դրամաշնորհի շրջանակներում իմ աշխատակազմով հազարավոր տվյալներ էինք հավաքել հողի խոնավեցման վերաբերյալ, սակայն ես չէի կարողանում ոչ մի ընդհանուր օրենք հանել այդ ամենից: Ի վերջո, ես հանձնվեցի:

Ես և կինս գնացինք տաճար, որպեսզի մոռանայինք մեր անհաջողությունը: Օժտման երրորդ սենյակում, անտեսանելի ձևով եկավ լուծումը, որը ժամանակ անց տպագրվեց: …

Դա է այն պարգևը, որը տրվում է նրանց, ովքեր պատշաճ ձևով մտնում են տաճար, քանզի դա այն վայրն է, որտեղ ակնկալվում են հայտնությունները: Ես բերում եմ իմ վկայությունը, որ դա այդպես է:

(In Alan K. Parrish, Modern Temple Worship, 156–57)

Տպել