Նախաբան
Սիրելի եղբայրներ և քույրեր,
Տերը հայտարարել է. «Եվ իմ նպատակն է` ապահովել իմ սրբերին» (ՎևՈւ 104.15): Այս հայտնությունը խոստում է Տիրոջ կողմից, որ Նա կտա նյութական օրհնություններ և կբացի ինքնապահովման դռները, ինչը հնարավորություն է մեզ համար ապահովելու մեր և մեր ընտանիքի անդամների կենսական կարիքները:
«Իմ հիմքը» վերնագրված այս գրքույկը մշակվել է օգնելու Եկեղեցու անդամներին սովորել և գործնականում կիրառել հավատքի, կրթության, ջանասեր աշխատանքի և Տիրոջն ապավինելու սկզբունքները: Այս սկզբունքներն ընդունելը և դրանցով ապրելը հնարավորություն կտան ձեզ ստանալ Տիրոջ խոստացած նյութական օրհնությունները:
Մենք հրավիրում ենք ձեզ ջանասիրաբար ուսումնասիրել և կիրառել այս սկզբունքները և ուսուցանել դրանք ձեր ընտանիքի անդամներին: Եթե դա անեք , ձեր կյանքը կօրհնվի: Դուք կիմանաք ինչպես գործել ավելի ինքնապահով դառնալու ձեր ուղիով շարժվելիս: Դուք կօրհնվեք ավելի մեծ հույսով, խաղաղությամբ և առաջընթացով:
Խնդրում ենք, համոզված եղեք, որ դուք մեր Երկնային Հոր զավակն եք: Նա սիրում է ձեզ և երբեք ձեզ չի թողնի: Նա ճանաչում է ձեզ և պատրաստ է տալու ձեզ ինքնապահովման հոգևոր և նյութական օրհնությունները:
Հարգանքներով՝
Առաջին Նախագահություն