Խորհեք.Ինչո՞ւ է Երկնային Հայրը ցանկանում, որ մենք անձնական պատասխանատվություն ունենանք մեր կյանքի համար։
Դիտեք.«Սեդրիկի ճանապարհորդությունը» (Տեսանյութը մատչելի չէ՞։ Կարդացեք հաջորդ էջում։)
Քննարկեք.Ինչպե՞ս Սեդրիկն օգտագործեց իր ազատ ընտրության իրավունքը և պատասխանատվություն ստանձնեց իր ապագայի համար։ Ի՞նչ կպատահեր Սեդրիկին, եթե նա մեղադրեր մեկ ուրիշին իր խնդիրների համար։
Կիրառեք.Դիմեք ձեզ ամենամոտ գտնվող խմբի անդամին։ Միասին կարդացեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքերը։ Նա նկարագրում է մեծանալու իր անձնական փորձը։ Քննարկեք այս հարցերը․
Ինչպիսի՞ն էր նրա նյութական վիճակը։
Մարգարեի խոսքերից դուք ի՞նչ սովորեցիք ինքնապահովման մասին :
Մարգարեն ի՞նչ ի նկատի ուներ «անդադար աշխատանք» արտահայտությամբ։
Կիրառեք.Մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք ավելի մեծ անձնական պատասխանատվություն ստանձնել ձեր ինքնապահովման համար: Գրեք երկու կամ երեք փոփոխություններ, որոնք ցանկանում եք կատարել ձեր գործողությունների կամ մոտեցումների մեջ։
Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակները, երբ կավարտեք յուրաքանչյուր գործողությունը.