Նախորդ հրատարակություններ
8. Հաղորդակցվեք. հարցրեք և լսեք


8

Հաղորդակցվեք. հարցրեք և լսեք

Խորհեք.Դուք ունեցե՞լ եք փորձառություն, երբ Երկնային Հայրը պատասխանել է ձեր աշխատանքի, բիզնեսի կամ կրթության հետ կապված ձեր աղոթքներին։

Դիտեք.«Ապահովել բարձրացումը» (Տեսանյութը մատչելի չէ՞։ Կարդացեք հաջորդ էջում։)

Քննարկեք.Ըստ Նախագահ Ուխդորֆի, մենք ինչպե՞ս կարող ենք վեր բարձրանալ աշխարհիկ հոգսերից։ Կա՞ն արդյոք ժամանակներ, երբ մենք չենք նկատում մեր աղոթքների պատասխանները։ Արդյո՞ք լսելը աղոթքի հիմնական մասն է:

Կարդացեք.Վարդապետություն և Ուխտեր 8․2, Երեց Նելսոնի մեջբերումը (աջ կողմում)

Քննարկեք.Խմբով քննարկեք այս հարցերը․ Ինչո՞ւ է լսելը կարևոր հմտություն։ Ինչպե՞ս կարող է ուշադիր լսելը օգնել մեզ մեր աշխատանքում։

Կիրառեք.Կատարեք այս վարժությունը՝ լսելու ձեր հմտությունները բարելավելու համար։

  • Խմբով կարդացեք ստորև տրված քայլերը և համառոտ քննարկեք դրանք:

  • Խնդրեք խմբի մեկ կամ երկու անդամների պատմել մյուսներին իրենց խնդրի կամ հարցերի մասին։ Մնացած բոլորը պետք է փորձեն լսել, հետևելով այս քայլերին:

  • Խնդրեք խմբի անդամներին, ովքեր խոսեցին, պատմել, թե ինչ էին զգում, երբ խումբն իսկապես փորձում էր լսել։

communication circle

Կենտրոնացեք։

  • Կենտրոնացեք խոսնակի խոսքերի և շարժուձևի վրա։

  • Մի ընդհատեք։

Գնահատեք։

  • Նայեք խոսնակին:

  • Օգտագործեք կարճ խոսքեր, ինչպիսիք են «այո» կամ «լավ»։

  • Շնորհակալություն հայտնեք խոսնակին:

Կրկնեք։

  • Ասացեք․ «Այսինքն, դուք ասում եք … »

  • Ապա կրկնեք այն, ինչ լսեցիք։

Հարցրեք

  • Հարցրեք․ «Ես ճի՞շտ հասկացա»։

  • Սպասեք պատասխանի և լսեք։

Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակները, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը.

  • Կիրառեք քայլեր, որպեսզի ավելի լավ լսելու ունակություն ձեռք բերեք ձեր ընտանիքի հետ․

    • Ընտանիքի անդամներից մեկին խնդրեք կիսվել իր խնդրով կամ հարցով:

    • Կիրառեք լսելու քայլերը, երբ նրանք պատմում են։

  • Ուսուցանեք այս սկզբունքը ձեր ընտանիքին:

  • Շարունակեք կիրառել հիմնական նախկին սկզբունքները:

Ապահովել վերելքը ը

Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

ՆԱԽԱԳԱՀ ՈՒԽԴՈՐՖ․ Ինքնաթիռը գետնից պոկելու համար պետք է բարձրացում ապահովել: Աերոդինամիկայում վերելք տեղի է ունենում, երբ ինքնաթիռի թևերի վրայով օդն այնպես է շարժվում, որ թևերի տակ ճնշումն ավելի մեծ է, քան թևերի վրա: Երբ վերելքապահովող ուժը գերազանցում է դեպի ներքև քաշող ձգողականության ուժին, օդանավը բարձրանում է գետնից և թռիչք կատարում:

Նույն կերպ, մենք կարող ենք վերելք ապահովել մեր հոգևոր կյանքում: Երբ մեզ դեպի երկինք հրող ուժն ավելի մեծ է, քան գետին տապալող գայթակղություններն ու հուսահատությունը, մենք կարողանում ենք բարձրանալ և սավառնել Հոգու արքայությունում:

Թեև կան ավետարանական բազմաթիվ սկզբունքներ, որոնք օգնում են մեզ բարձրանալ, ես կուզենայի կենտրոնանալ դրանցից հատկապես մեկի վրա:

[Աղոթք:]

Աղոթքը ավետարանի սկզբունքներից մեկն է, որ վերելք է ապահովում: Աղոթքը զորություն ունի բարձրացնելու մեզ մեր [աշխարհիկ հոգսերից: Աղոթքը կարող է] բարձրացնել մեզ հուսահատության [կամ] խավարի ամպերի միջով դեպի պայծառ և պարզ հորիզոն։

Ամենամեծ օրհնություններից, արտոնություններից ու հնարավորություններից մեկը, որ մենք ունենք որպես մեր Երկնային Հոր զավակներ, դա այն է, որ կարողանում ենք հաղորդակցվել Նրա հետ [աղոթքի միջոցով]: Մենք կարող ենք խոսել Նրա հետ մեր կյանքի փորձառությունների, փորձությունների և օրհնությունների մասին: Մենք կարող ենք լսել և ստանալ սելեստիալ առաջնորդություն Սուրբ Հոգուց [ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում]:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, “Prayer and the Blue Horizon,” Ensign կամ Լիահոնա, հունիս 2009, 5–6, փակագծերում բառերը ավելացվել են Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի կողմից 2014 թվականի մարտի հարցազրույցի ժամանակ։)