Խորհեք.Ինչո՞ւ է Երկնային Հայրը թույլ տալիս, որ մենք խնդիրներ և դժվարություններ ունենանք։
Դիտեք.«Լուծեք խնդիրները և որոշումներ կայացրեք» (Տեսանյութը մատչելի չէ՞։ Կարդացեք հաջորդ էջում։)
Քննարկեք.Ի՞նչ արեց Ոչխարը, որպեսզի օգներ Խոզին լուծել խնդիրը: (Մտածեք, թե ինչպես նա օգնեց հասկանալ իրական խնդիրը, դիտարկել նրա տարբերակները, ապա որոշում կայացնել և գործել։)
Կարդացեք.Եթեր 2 և 3 (կարդացեք միայն աջ կողմում տրված քաղվածքները)
Քննարկեք.Ի՞նչ արեց Հարեդի եղբայրը խնդիրը լուծելու համար:
Կիրառեք.Ահա երեք քայլ, որոնք կարող են օգնել ձեզ լուծել ցանկացած խնդիր աղոթքով և հավատքով։ Կարդացեք և քննարկեք դրանք խմբի անդամի հետ։ Ձեզանից յուրաքանչյուրը պետք է դիտարկի մի որոշակի խնդիր, որի առաջ կանգնած է և կատարի այդ քայլերը։
Կիրառեք.Ընտրեք մի խնդիր, որի առաջ կանգնած եք ընտանիքով և գրեք այստեղ․
Շաբաթվա ընթացքում ձեր ընտանիքի հետ աշխատեք այդ խնդրի վրա: Հիշեք․ չհանձնվե’ք։ Խնդիրները լուծելու և փոփոխություններ կատարելու համար ժամանակ է պահանջվում։
Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակները, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը.