Խորհեք. Ինչո՞ւ է դրամի կառավարումն այդքան դժվար և կարևոր:
Դիտեք. «Կարևոր բաները` առաջին հերթին» (Տեսանյութը մատչելի չէ՞։ Կարդացեք հաջորդ էջում ։)
Քննարկեք. Դուք ի՞նչ սովորեցիք այդ երեխաներից: Մենք ինչո՞ւ պիտի վարենք մեր դրամի հաշվառումը: Մենք ինչո՞ւ պիտի գումար խնայենք :
Կարդացեք. Հայտարարություն՝ «Նախապատրաստեք ամեն անհրաժեշտ բան»-ից. , Վարդապետություն և Ուխտեր 104․78 (աջ կողմում)
«Վճարեք տասանորդներն ու նվիրատվությունները, … խուսափեք պարտքից, … օգտագործեք բյուջե, … մտածեք, ինչպես կրճատել ոչ կարևոր ծախսերը … [և] կարգապահություն ձևավորեք, ապրելով ձեր բյուջեին համաձայն»։
«Նախապատրաստեք ամեն անհրաժեշտ բան. Ընտանեկան ֆինանսներ» (գրքույկ, 2007), 3
«Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, ձեր պարտքերի վերաբերյալ,– ահա, իմ կամքն է, որ դուք վճարեք ձեր բոլոր պարտքերը»:
Կիրառեք. Ահա չորս քայլ, որոնք կարող են օգնել ձեզ կառավարել ձեր դրամը, որպեսզի ավելի լավ ծառայեք մյուսներին։ Կարդացեք այս քայլերը: Խմբով քննարկեք, թե ինչպես կարող եք դա սովորություն դարձնել։
Ձեր գործատուին ապացուցեք, որ դուք ամեն օր քրտնաջան աշխատում եք։ Ապացուցեք, որ դուք արժեքավոր եք։ Եղեք ազնիվ։
Երբ դուք անձնական գումար եք վաստակում, առաջին հերթին վճարեք տասանորդը։ Այդ ժամանակ Աստված կարող է օրհնել ձեզ։
Բյուջե կազմեք։ Գրի առեք այն, ինչ վաստակում և ծախսում եք։ Խուսափեք պարտքից։ Վաստակեք ավելին։ Ծախսեք ավելի քիչ, քան վաստակում եք:
Ամեն օր գումար խնայեք՝ ավելի մեծ խաղաղություն և ազատություն ունենալու համար։
Պարտավորվեք. Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակները, երբ կավարտեք յուրաքանչյուր գործողությունը.
Կիրառեք ձեր փողի կառավարման պրակտիկան ամեն օր:
Ուսուցանեք այս սկզբունքը ձեր ընտանիքին:
Շարունակեք կիրառել նախորդ հիմնական սկզբունքները:
«Այսօրվա մշակույթում, կարծես, իրավունքի ձեռքբերման զգացում է տիրում։ … Երբ ընկնում ենք մեծ պարտքի բեռի տակ, մենք … մեզ դնում ենք հարկադիր կախվածության մեջ` ծախսելով մեր ամբողջ ժամանակը, էներգիան և միջոցները մեր պարտքերը վճարելու վրա: …Կարևոր է, որ մենք …մշակենք ծախսերի և խնայողությունների ծրագիր՝ բյուջե և իրարից տարբերենք ցանկությունն ու անհրաժեշտությունը:
Robert D. Hales, “Seek and Attain the Spiritual High Ground in Life” (Church Educational System fireside, Mar. 2009), 6–7; speeches.byu.edu
Որևէ մեկին խնդրեք կիսվել, թե ինչպես են այդ սկզբունքները օրհնում իրենց ընտանիքը:
Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:
ԴՐՎԱԳ․ Տղան և աղջիկը, մեծահասակների հագուստ հագած, իրենց պահում են իրենց ծնողների նման։
ՏՂԱ․ Տանն եմ, սիրելիս։
ԱՂՋԻԿ․ Բարի գալուստ տուն։ Օհ, դու հոգնած տեսք ունես։
ՏՂԱ․ Դու նույնպես։ Դու շատ ես աշխատում, այդպես չէ՞։
ԱՂՋԻԿ․ Դե, մենք պետք է աշխատենք, չէ՞։
ՏՂԱ․ Ես այսօր 10 եմ վաստակել։
ԱՂՋԻԿ․ Օհ, ինչպիսի օրհնություն։ Դե, կարևոր բաները` առաջին հերթին։ Արի վճարենք մեր տասանորդը։
ՏՂԱ․ Բայց եթե մեզ չհերիքի՞։
ԱՂՋԻԿ․ Ահա այստեղ է օգնում հավատքը։
ՏՂԱ․ Լավ։ Դե, իսկ հաջո՞րդը։
ԱՂՋԻԿ․ Դե, մենք պետք է գնենք ուտելիք, ավտոբուսի տոմս և տան վարձը վճարենք։ Հետո, լավ կլինի մի աթոռ գնել: …
ՏՂԱ․ Բայց մենք չենք կարող, տեսնո՞ւմ ես։ Մեր դրամը չի հերիքում։
ԱՂՋԻԿ․ Կարո՞ղ ենք պարտք վերցնել։
ՏՂԱ․ Ասում են, պարտքը վտանգավոր է։ Մենք չենք ուզում անախորժություններ ունենալ։
ԱՂՋԻԿ․ Լավ։ Դու իրավացի ես։ Բա ի՞նչ պիտի անենք:
ՏՂԱ․ Արի խնայենք։ Երբեք չգիտես, ինչ կպատահի։
ԱՂՋԻԿ․ Համարում եմ, ճիշտ է։ Բայց ոչինչ չի մնում զվարճանալու համար։
ՏՂԱ․ Մենք ունենք իրար։ Իսկ ես կաշխատեմ ավելի շատ վաստակել։
ԱՂՋԻԿ․ Ես կաշխատեմ ավելի քիչ ծախսել։
ՏՂԱ․ Այդ ճանապարհով մենք կարող ենք երջանիկ լինել և ինքնապահով։
ԱՂՋԻԿ․ Ճիշտ է։ Դա դժվար չէր: Ինչո՞ւ են մեծերը դրանից խնդիր սարքում։
ՏՂԱ․ Դե, գիտես։ Մեծերը ուղղակի այդպիսին են։