Նախորդ հրատարակություններ
Ինչպես սկսել


Ինչպես սկսել

Խորհեք.Ինչո՞ւ է Երկնային Հայրը կամենում, որ ես ինքնապահովված դառնամ: Երբ մենք ինքնապահովված ենք, ինչպե՞ս ենք Նրան նմանվում:

Կարդացեք.Խմբով կարդացեք Առաջին Նախագահության նամակը (էջ 2) և Նախագահ Մոնսոնի հայտարարությունը (աջ կողմում):

Քննարկեք.Որո՞նք են այս ուղերձների խոստումները: Ո՞րն է ձեր պարտականությունը:

Կարդացեք.Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 29.34 հատվածը (աջ կողմում):

Քննարկեք.Ի՞նչ եք դուք սովորում Վարդապետություն և Ուխտերի 29.34 հատվածից կրթություն ստանալու, աշխատանք գտնելու և գործարարությամբ զբաղվելու մասին: Ինչո՞ւ է կարևոր հասկանալ այս ճշմարտությունը:

Կարդացեք.Իմ հիմքը ինքնապահովման խմբային հանդիպումների կարևոր մասն է կազմում: Խմբի անդամները, ովքեր հաճախում են հանդիպումներին և պահում իրենց պարտավորությունները, կարող են հավաստագիր ստանալ ՎՕՍ Բիզնեսի Քոլեջից: Բացեք էջ 29-ը` հավաստագիրը ստանալու պահանջները տեսնելու համար:

Նկար
Իմ Ընտանիքի գրքույկը

Իմ հիմքը գրքույկի սկզբունք 12-ում մենք կխոսենք տաճարային արարողությունների կարևորության մասին՝ կապված ինքնապահովման հետ: Մեր ընտանիքների հետ միասին մենք այսօրվանից կարող ենք պատրաստվել այդ դասին: Եկեք սկսենք մեր ընտանիքի պատմությունից` օգտագործելով «Իմ ընտանիքը. պատմություններ, որոնք միավորում են մեզ» գրքույկը: Մենք կամրացնենք մեր կյանքի բոլոր կողմերը, եթե հարգենք մեր ուխտերը և օգնենք մեր նախնիներին օրհնություններ ստանալ:

Հուշում վարողին

Ապավինեք նյութերին:

Հետևեք ծրագրին:

Ժամանակն արդյունավետ օգտագործեք:

Տպել