Խորհեք.Մարգարեներն ասել են, որ կրթությունը հնարավորություններ բացող բանալի է: Ե՞րբ եք համոզվել այս սկզբունքի ճշմարտացիության մեջ:
Դիտեք.«Աստծո փառքը բանականությունն է» (Եթե տեսանյութը մատչելի չէ, կարդացեք հաջորդ էջում:)
Քննարկեք.Ինչո՞ւ է Ալեքսանդրը համոզված, որ ամբողջ կյանքի ընթացքում ուսումը կարևոր է: Ի՞նչ է Էմելդան մտածում կրթության և ջանասեր աշխատանքի մասին: Ինչպե՞ս ԿՄՖ-ի վարկն օգնեց նրան: Արդյո՞ք դա լավ պատճառ էր պարտք վերցնելու համար:
Կիրառեք.Մենք կարող ենք շարունակաբար սովորել ամբողջ կյանքի ընթացքում: Ստորև տրված վանդակում գրեք, թե վերջերս ինչ եք սովորել ուսման այս աղբյուրներից յուրաքանչյուրից:
Ուսման աղբյուրներ
Այն, ինչ վերջերս սովորել եմ այս աղբյուրներից
Իմ շուրջ գտնվող մարդիկ, իմ ղեկավարները
Կյանքի փորձառությունները
Գրքեր և լրատվամիջոցներ
Դասարան/ուսուցիչներ
Սուրբ գրություններ, տաճար, Սուրբ Հոգի
Քննարկեք.Ինչպե՞ս կարող եք շարունակել սովորել և աճել ամեն օր:
Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակները, երբ կավարտեք յուրաքանչյուր գործողությունը.
Փնտրեք սովորելու հնարավորություններ և գրի առեք այն, ինչ սովորել եք:
Ուսուցանեք ձեր ընտանիքին տարբեր աղբյուրներից ամբողջ կյանքի ընթացքում սովորելու մասին: Մտածեք, թե ինչ ճանապարհներով ձեր ընտանիքը ավելի շատ կրթություն կարող է ստանալ՝ թե մեծերը, թե երեխաները: