Նախորդ հրատարակություններ
3. Եղեք հնազանդ


3

Եղեք հնազանդ

Խորհեք.Ես ի՞նչ օրենքներ պետք է պահեմ ինքնապահով դառնալու համար:

Դիտեք.«Հնազանդությունը օրհնություններ է բերում» (Տեսանյութը մատչելի չէ՞։ Կարդացեք հաջորդ էջը։)

Քննարկեք.Հնազանդությունը Աստծո օրենքներին և սկզբունքներին բերում է հոգևոր և ֆիզիկական օրհնություններ: Ի՞նչ փորձառություններ եք դուք ունեցել, որոնք ապացուցում են սա։

Կարդացեք.Վարդապետություն և Ուխտերի 130․20–21հատվածները, Ջոզեֆ Սմիթի հայտարարությունը (աջ կողմում)

Կիրառեք.Դիտարկեք ստորև տրված աղյուսակը: Նկատեք, թե ինչպես է հնազանդությունը որոշակի օրենքներին որոշակի օրհնություններ բերում։ Որոշ օրինակներ տրվում են։

Այժմ մի քանի րոպե տրամադրեք և․

  1. Գրի առեք որոշակի օրհնություններ, որոնք ցանկանում եք ունենալ ձեր աշխատանքի որոնման, ինքնազբաղվածության կամ կրթության մեջ։ Օգտագործեք աջ սյունակը։

  2. Ձախ սյունակում թվարկեք այն օրենքները, որոնց կարող եք հնազանդվել այդ օրհնությունները ստանալու համար։

Հնազանդվեք

Կստանաք

Օրենքներ կամ սկզբունքներ

Օրհնություններ

Իմաստության Խոսքը (ՎևՈւ 89)

Ավելի լավ առողջություն, շատ գիտելիքներ

Տասանորդ և նվիրատվություններ (Մաղաքիա 3․10–12)

Նյութական և հոգևոր օրհնություններ, հաջողություն աշխատանքում, պաշտպանություն

Ամեն օր աշխատանքի գնացեք ժամանակին

Շարունակական աշխատանք և խնայողություններ կատարելու հնարավորություն

Սնվեք առողջ և կանոնավոր մարզվեք

Դուք ավելի քիչ կբացակայեք աշխատանքից հիվանդության պատճառով

Կիրառեք.Գրեք երկու կամ երեք որոշակի եղանակ, որոնցով կարող եք ավելի հնազանդ լինել ձեր ընտրած օրենքներին․

Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակները, երբ կավարտեք յուրաքանչյուր գործողությունը.

  • Ամեն օր հնազանդություն կիրառեք։

  • Ուսուցանեք այս սկզբունքը ձեր ընտանիքին:

  • Շարունակեք կիրառել նախորդ հիմնական սկզբունքները:

Հուշում վարողին

Խրախուսեք բոլորին որոշակի պարտավորություններ ստանձնել և պահել ու սովորեցնել դրանք իրենց ընտանիքներին։

Հնազանդությունը օրհնություններ է բերում

Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Ինչպիսի՜ փառավոր խոստում: «Նա, ով պահում է [Աստծո] պատվիրանները, ստանում է ճշմարտություն և լույս, մինչև որ փառավորվի ճշմարտությամբ և իմանա բոլոր բաները [ՎևՈւ 93.28]: …

Իմ եղբայրներ և քույրեր, այս կյանքի մեծագույն քննությունը հնազանդությունն է։ Տերն ասել է․ «Դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց» [Աբրահամ 3.25]:

Փրկիչը հայտարարել է․ «Քանզի բոլոր նրանք, ովքեր կամենում են օրհնություն ստանալ իմ ձեռքից, պիտի մնան օրենքի մեջ, որը նշանակվել է այդ օրհնության համար, և նրա պայմանների մեջ, ինչպես որ հաստատվել է աշխարհի հիմնադրումից առաջ» [ՎևՈւ 132.5]:

Չկա հնազանդության ավելի մեծ օրինակ, քան մեր Փրկիչի օրինակը։ Նրա մասին Պողոսն ասել է․

«Թեև Որդի էր, այն չարչարանքներիցը հնազանդությունը սովորեց։

Եվ երբոր կատարվեցավ բոլոր իրան հնազանդվողների համար հավիտենական փրկության պատճառ եղավ» [Եբրայեցիս 5․8–9

Փրկիչը ցույց տվեց անկեղծ սեր Աստծո հանդեպ, ապրելով կատարյալ կյանքով, հարգելով այն սուրբ առաքելությունը, որ Իրենն էր: Նա գոռոզ չէր: Նա փքված չէր հպարտությամբ: Նա անհավատարիմ չեղավ: Նա միշտ խոնարհ էր: Նա միշտ անկեղծ էր: Նա միշտ հնազանդ էր: …

Երբ Նա Գեթսեմանի այգում կանգնեց տառապանքների առաջ, երբ Նա տարավ այնպիսի ցավ, որ քրտինքի փոխարեն արյունը կաթաց գետնի վրա [Ղուկաս 22․44], Նա մարմնավորեց հնազանդ Որդուն, ասելով. «Հայր, եթե կամիս այս բաժակը անցրու ինձանից. սակայն ոչ թե իմ կամքը՝ բայց քո կամքը լինի» [Ղուկաս 22․44]:

Ինչպես Փրկիչը հրահանգեց Իր առաջին Առաքյալներին, Նա հրահանգում է ձեզ և ինձ․ «Ինձ հետևիր» [Հովհաննես 21․22]։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք հնազանդվել:

Գիտելիքը, որը մենք փնտրում ենք, պատասխանները, որոնց մենք ձգտում ենք, և ուժը, որը մենք ցանկանում ենք ունենալ այսօր` բարդ և փոփոխական աշխարհի խնդիրներին դիմակայելիս, կարող են լինել մերը, եթե մենք պատրաստակամորեն հնազանդվենք Տիրոջ պատվիրաններին։ Ես մեջբերում եմ կրկին անգամ Տիրոջ խոսքերը․ «Նա, ով պահում է [Աստծո] պատվիրանները, ստանում է ճշմարտություն և լույս, մինչև որ փառավորվի ճշմարտությամբ և իմանա բոլոր բաները» [ՎևՈւ 93․28]:

Իմ խոնարհ աղոթքն է, որ մենք օրհնվենք հնազանդներին խոստացված առատ վարձքով: Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ և Փրկիչի անունով, ամեն:

(Թոմաս Ս Մոնսոն, «Հնազանդությունը օրհնություններ է բերում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 89, 92)

Տպել