Նախորդ հրատարակություններ
2. Օգտագործեք ժամանակն իմաստությամբ


2

Օգտագործեք ժամանակն իմաստությամբ

Խորհեք.Ինչո՞ւ է ժամանակը Աստծո մեծագույն պարգևներից մեկը։

Դիտեք.«Ժամանակի պարգևը» (Տեսանյութը մատչելի չէ՞։ Կարդացեք հաջորդ էջը։)

Քննարկեք.Դուք ի՞նչ սովորեցիք Քույր Բենկոսիից:

Կիրառեք.Ահա հինգ քայլ, որոնք կարող եք կատարել ամեն օր՝ ձեր ժամանակը ճիշտ օգտագործելու համար։ Կարդացեք ամեն մեկը : Քույր Բենկոսին կատարու՞մ էր այդ բաները:

Թվարկեք գործերը

Ամեն առավոտ կազմեք գործերի ցուցակը։ Ավելացրեք այն մարդկանց անունները, ում կարող եք ծառայել։

Աղոթեք

Աղոթեք առաջնորդության համար: Լսեք։ Պարտավորվեք անել լավագույնը` ձեր ուժերի սահմաններում։

Առաջնահերթություններ սահմանեք

Համարակալեք ձեր կարևոր առաջնահերթությունները։ Գրեք «1» ձեր ամենակարևոր գործի դիմաց, «2»՝ մյուսի և այդպես շարունակ։

Նպատակներ դրեք, գործեք

Լսեք Հոգուն։ Նպատակներ դրեք: Ջանասիրաբար աշխատեք: Սկսեք ամենակարևոր գործից և շարունակեք` անցնելով ցուցակի մյուս կետերին։

Զեկուցեք

Ամեն երեկո աղոթքով զեկուցեք Երկնային Հորը: Հարցեր տվեք։ Լսեք։ Զգացեք Նրա սերը։ Ապաշխարեք:

Սկսեք այժմ։ Գրեք այս տետրում կամ առանձին թղթի վրա: Կատարեք քայլ 1-ը․ Թվարկեք ձեր վաղվա օրվա գործերը։ Դրանք պետք է լինեն կարևոր գործեր` կապված ձեր աշխատանքի, ուսման, եկեղեցու կամ ընտանեկան ծառայության հետ, ոչ պարզապես օրվա մանր գործեր։

Կատարեք քայլեր 2 և 3։

Վաղը կատարեք քայլեր 4 և 5։

Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակները, երբ կավարտեք յուրաքանչյուր գործողությունը.

  • Վարժվեք կատարել այդ քայլերը ամեն օր՝ ձեր ժամանակն ավելի իմաստուն օգտագործելու համար։

  • Ուսուցանեք այս սկզբունքը ձեր ընտանիքին:

  • Շարունակեք կիրառել նախորդ հիմնական սկզբունքը:

Հուշում վարողին

Երբ խմբի անդամները հարցեր ունենան, օգնեք նրանց գտնել պատասխաններն ինքնուրույն։

Ժամանակի պարգևը

Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, ընտրեք դերերը և կարդացեք այս սցենարը:

ԿՈՖԻ․ Ողջույն, Քույր Բենկոսի։ Ինչպե՞ս եք։

ՔՈՒՅՐ ԲԵՆԿՈՍԻ․ Լա՞վ ես, Կոֆի։

ԿՈՖԻ․ Օհ, Քույր Բենկոսի։ Այնքան զբաղված եմ: Ես պետք է աշխատեմ, ծառայեմ և օգնեմ ընտանիքիս, հետո էլ իմ ֆուտբոլը։ Ես ժամանակ չունեմ:

ՔՈՒՅՐ Բ․ Կոֆի, ողջ ժամանակը քոնն է։

ԿՈՖԻ․ Ի՞նչ։

ՔՈՒՅՐ Բ․ Տղաս, Աստված տվել է մեզ մեծ պարգև՝ մեր ժամանակը։ Մենք պետք է անենք այն, ինչը կարևոր է:

ԿՈՖԻ․ Բայց ինչպե՞ս, Քույր Բենկոսի։ Դուք միշտ այնքան շատ գործ եք անում։ Դուք հաջող ընտանիք և գործ ունեք։ Դուք ծառայում և օրհնում եք շատերին, օրինակ՝ ինձ։ Ես չգիտեմ, թե ինչպես եք դա անում։

ՔՈՒՅՐ Բ․ Իսկապե՞ս ուզում ես իմանալ։ Եթե հանգիստ նստես և լսես, ես կասեմ քեզ իմ գաղտնիքը։

Ամեն առավոտ ես արթնանում եմ արևածագից առաջ։ Ես հագնվում եմ, լվացվում։

Ես կարդում եմ սուրբ գրքերը: Ապա ես կազմում եմ այդ օրվա գործերի ցուցակը։

Ես մտածում եմ, թե ում կարող եմ ծառայել: Ես աղոթում եմ Աստծո կամքն իմանալու համար: Եվ ես լսում եմ։

Երբեմն մտքիս են գալիս մարդկանց անուններ կամ դեմքեր։ Ես ավելացնում եմ դրանք իմ ցուցակին։

ԿՈՖԻ․ Այդպե՞ս եք միշտ իմանում, թե ում պետք է ծառայեք։

ՔՈՒՅՐ Բ․ Այո, Կոֆի։ Եվ ես աղոթում եմ ուժ և իմաստություն ունենալու համար։ Ես աղոթում եմ, որ Աստված «սրբագործի իմ աշխատանքը»: Այդպես է ասվում 2 Նեփի 32-ում։

Ես շնորհակալություն եմ հայտնում Նրան: Ես խոստանում եմ անել այն ամենը, ինչ կարող եմ: Ես խնդրում եմ, որ Նա անի այն մասը, որը ես չեմ կարող:

Ապա նայում եմ ցուցակիս։ Ես գրում եմ «1» իմ ամենակարևոր գործի դիմաց, «2»՝ մյուսի։

ԿՈՖԻ․ Ինչպե՞ս եք իմանում, որն է կարևոր։

ՔՈՒՅՐ Բ․ Ես լսում եմ, երբ աղոթում եմ։ Ապա սկսում եմ աշխատել։ Ես նայում եմ համար 1-ին և աշխատում առաջինը դա անել, հետո 2-ը։

Երբեմն փոփոխություններ են կատարվում։ Սուրբ Հոգին ասում է ինձ այլ բան անել: Դա լավ է։

Ես շատ եմ աշխատում, բայց հոգիս խաղաղ է ։ Ես գիտեմ, որ Աստված կօգնի ինձ:

Այսպիսով, իմ ցուցակով և Հոգով ես անում եմ այն, ինչը կարևոր է, Կոֆի։

ԿՈՖԻ․ Դա հեշտ է հնչում, բայց միևնույն ժամանակ` բարդ։

ՔՈՒՅՐ Բ․ Դու իրավացի ես։ Երբ ես վերջապես պատրաստվում եմ քնելու, ես աղոթում եմ։ Ես զեկուցում եմ Երկնային Հորը: Ես պատմում եմ Նրան, թե ինչպես անցավ օրը: Ես հարցեր եմ տալիս։ Ես հարցնում եմ, թե ինչը ավելի լավ կարող եմ անել։ Ես լսում եմ։ Ես հաճախ եմ զգում Նրա սերը։ Ես գիտեմ, որ Նա օգնում է ավելի լավ անել այն, ինչ ես փորձում եմ անել։ Ապա ես խաղաղություն եմ զգում, Կոֆի, և ես քնում եմ։

ԿՈՖԻ․ Դա լավ է, Բենկոսի մայրիկ։ Ես նույնպես ուզում եմ այդ խաղաղությունը զգալ: Ես ուզում եմ օգտագործել իմ ժամանակը: Ես ուզում եմ ավելի լավ աշխատել և ծառայել:

ՔՈՒՅՐ Բ․ Դու պետք է հրաժարվես նրանից, ինչը կարևոր չէ, Կոֆի։ Դու կօգտագործես քո ժամանակն այնպես, որ անես այն, ինչը կարևոր է։ Եվ Աստված կլինի քեզ հետ, եթե քո սիրտն արդար է։

ԿՈՖԻ․ Շնորհակալություն ։

ՔՈՒՅՐ Բ․ Այժմ գնա, տղաս։ Դու շատ բան ունես անելու:

Տպել