Ինստիտուտ
Դաս 10․ Դասարանի նախապատրաստական նյութ. Ապաշխարություն և ներում


Դաս 10․ Դասարանի նախապատրաստական նյութ. Ապաշխարություն և ներում, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 10․ Դասարանի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 10․ Դասարանի նախապատրաստական նյութ

Ապաշխարություն և ներում

երիտասարդ կինը խորհում է

Ապաշխարությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետության մասն է: Դա Նրա պարգևն է նրանց, ովքեր ցանկանում են փոխվել և մաքրվել մեղքից: Կարո՞ղ եք հիշել, թե ինչ եք զգացել, երբ անկեղծորեն ներողություն եք խնդրել և զղջացել անցյալում կատարած ինչ-որ բանի համար: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը ուսուցանել է. «Հիշե՛ք, ապաշխարությունը պատիժ չէ: Դա հույսով լի ուղին է դեպի ավելի փառահեղ ապագա» («Անձնական զորություն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով», Լիահոնա, նոյեմբեր 2013, 84): Երբ դասի եք պատրաստվում, մտածեք, թե Փրկիչի ապաշխարության և ներման պարգևը ինչպես է ձեզ թույլ տալիս սովորել, աճել և ավելի նմանվել Նրան:

Բաժին 1

Ինչպե՞ս կարող եմ իսկապես ապաշխարել և ստանալ Տիրոջ ներումը իմ մեղքերի համար

Ալմա Կրտսերը չէր հավատում իր հոր՝ Ալմա Ավագի ուսմունքներին: Մոսիա թագավորի որդիների հետ միասին Ալմա Կրտսերը եռանդուն կերպով փորձում էր ոչնչացնել Փրկիչի եկեղեցին: Մինչ նրանք զբաղված էին այս չար գործով, Տիրոջ հրեշտակը հայտնվեց նրանց և նախազգուշացրեց Ալմային դադարեցնել իր չար գործերը, այլապես նա «կվտարվեր» (Մոսիա 27.16): Այս փորձառությունից խիստ շփոթված՝ Ալման չէր կարողանում խոսել կամ շարժվել: Մոսիայի որդիները Ալմա Կրտսերին տարան իր հոր մոտ և պատմեցին այն ամենը, ինչ պատահել էր։ (Տես Մոսիա 27.8–20:)

Նրա հայրն ուրախացավ, ըստ՝ Վոլտեր Ռեյնի
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Ալմա Կրտսերի փորձառության մասին կարդացեք Մոսիա 27.35 և Ալմա 36.12–13, 17–21, 24-ում: Ընթերցելիս նշեք կամ կազմեք այս հատվածներում ուսուցանված ապաշխարության և ներման վերաբերյալ սկզբունքների ցուցակը: Պատրաստվեք և այս սկզբունքներով կիսվեք դասարանում: Հիշեք, որ Ալմայի փորձառությունն ավելի դրամատիկ է, քան այն, ինչի միջով անցնում ենք մեզանից շատերը, երբ ապաշխարում են: Այնուամենայնիվ, այս պատմություններից մենք կարող ենք հզոր սկզբունքներ սովորել:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հետևյալ դիտարկումն է կատարել մեր ապաշխարության մեջ Տիրոջ կարևոր դերի մասին.

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Քրիստոսը զորությունն է բոլոր ապաշխարությունների համար:… Ալման հուզվել էր իր հոր ուսմունքով, բայց հատկապես կարևոր է, որ նրա հիշած մարգարեությունը վերաբերում էր «մի Հիսուս Քրիստոսի, մի Աստծո Որդու գալստյան[ը]՝ քավելու համար աշխարհի մեղքերը։» (Ալմա 36.17) Դա է այն անունը, և դա է այն ուղերձը, որ յուրաքանչյուր մարդ պետք է լսի: … Որքան էլ տարբեր լինեն մեր աղոթքներն ու կարիքները, ամեն ինչ ինչ-որ կերպ կախված է այդ խնդրանքից. «Ո՜վ Հիսուս, դո՛ւ, Աստծո՛ Որդի, ողորմություն ունեցիր իմ հանդեպ»: Նա պատրաստ է տալ այդ ողորմությունը: Նա իր կյանքով վճարեց՝ այն տալու համար։ (Որքան էլ երկար ու դժվար լինի ճանապարհը [1985], 85)

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ընտրեք հետևյալ հարցերից մեկը, որին կցանկանայիք ավելի լավ պատասխանել:

  • Իրականում ի՞նչ է նշանակում ապաշխարել: Ես անցել եմ բոլոր քայլերով, բայց տարբերություն չեմ զգում:

  • Ինչպե՞ս կարող եմ ուժ գտնել իրապես փոխվելու համար: Ես հուսահատված եմ, քանի որ իրոք ջանում եմ առաջադիմել, բայց անընդհատ նույն սխալներն եմ թույլ տալիս:

  • Ինչո՞ւ ես պետք է անգամ փորձեմ ապաշխարել: Ես այնքան վատ մեղքեր ունեմ, որ ինձ չեն կարող ներել:

Խորհեք Ալմայի փորձի և Մորմոնի Գրքի այլ պատմությունների մասին, որոնք կարող են պատասխանել ձեր ընտրած հարցին: Պատրաստված եկեք դասարան, որպեսզի կիսվեք այն սկզբունքներով ու հատվածներով, որոնք, ձեր կարծիքով, լավագույնս կանդրադառնան այս հարցին:

Բաժին 2

Տիրոջը կոտրված սիրտ և փշրված հոգի նվիրելը ինչպե՞ս է հանդիսանում անկեղծ ապաշխարության մաս։

Նեփիացիներն ապրում էին Մովսեսի օրենքով, մինչև Հիսուս Քրիստոսը անձամբ հայտնվեց նրանց: Որպես Մովսեսի օրենքի մաս, Փրկիչն Իր ժողովրդին պատվիրեց կենդանիների զոհեր մատուցել` որպես Իր քավիչ զոհաբերության խորհրդանիշ:

Լեքին և ընտանիքը ողջակեզ են մատուցում
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Երբ Փրկիչը խոսեց Նեփիացիների հետ, ովքեր վերապրեցին Նրա մահվանն ուղեկցող կործանումից հետո, Նա հայտարարեց, որ այլևս չի ընդունի կենդանիների զոհաբերությունը: Կարդացեք 3 Նեփի 9.19-20-ը՝ փնտրելով նոր զոհաբերությունը, որը Փրկիչը պահանջեց Իր ժողովրդից:

Յոթանասունից Երեց Բրյուս Դ. Փորթերը բացատրել է «կոտրված սիրտ և փշրված հոգի» արտահայտության իմաստը (3 Նեփի 9.20):

Երեց Բրյուս Դ. Փորթեր

Երբ մենք մեղք ենք գործում և ցանկանում ենք ներվել, կոտրված սիրտն ու փշրված հոգին պիտի զգան «Աստուծոյ ասված կերպով տրտմությունը [որ] ապաշխարություն է գործում» (Բ Կորնթացիս 7.10): Սա տեղի է ունենում, երբ մեղքից մաքրվելու մեր ցանկությունն այնքան խորն է, որ մեր սիրտը ցավում է, և մենք փափագում ենք խաղաղության մեջ լինել Երկնային Հոր հետ: Նրանք, ովքեր ունեն կոտրված սիրտ և փշրված հոգի, պատրաստ են անել ամեն ինչ, որ Աստված խնդրի իրենցից՝ առանց տատանման և հապաղման: Մենք դադարում ենք ամեն ինչ անել մեր ձևով և սովորում ենք անել դրանք Աստծո ձևով: Հնազանդվելու նման պայմանով է միայն Քավությունը ուժի մեջ մտնում, և տեղի է ունենում իսկական ապաշխարություն։ («Կ ոտրված սիրտ և փշրված հոգի», Լիահոնա, նոյեմբեր 2007, 32)

երիտասարդ կինը վշտացած է մեղքի պատճառով
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ կարող եք անել, որպեսզի Տիրոջը ցույց տաք կոտրված սիրտ և փշրված հոգի առաջարկելու ձեր անկեղծ ցանկությունը:

Բաժին 3

Ինչո՞ւ է Փրկիչն այդքան պատրաստակամ՝ ներել ինձ իմ մեղքերի համար

Մոսիա թագավորի օրոք «աճող սերնդից շատերը» (Մոսիա 26.1) համոզեցին Եկեղեցու անդամներին լուրջ մեղքեր գործել: Չկողմնորոշվելով, թե ինչպես վարվել այս իրավիճակում, Ալմա Ավագը դիմեց Տիրոջը՝ առաջնորդության համար:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մոսիա 26.22, 30-ը, փնտրելով, թե Ալմա Ավագը ինչ իմացավ Տիրոջ՝ ներելու պատրաստակամության մասին:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյլ Գ. Ռենլանդը ուսուցանել է.

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ

Հիսուս Քրիստոսը կարող է ներել, քանի որ Նա է վճարել մեր մեղքերի գինը [տես Եսայիա 53.5]:

Մեր Քավիչը ընտրում է ներել՝ Իր անզուգական կարեկցանքի, ողորմածության և սիրո շնորհիվ:

Մեր Փրկիչը ցանկանում է ներել, որովհետև դա Նրա աստվածային հատկանիշներից մեկն է:

Եվ, ինչպես Բարի Հովիվը, Նա ուրախանում է, երբ մենք ընտրում ենք ապաշխարության ուղին [տես Ղուկաս 15.4–7; Վարդապետություն և Ուխտեր 18.10–13]: («Ապաշխարություն. ուրախալի ընտրություն», Լիահոնա, նոյեմբեր 2016, 123, շեղագիրն ավելացված է)

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենը նաև հավաստիացրել է․

Երեց Նիլ Լ. Անդերսեն

Ապշած եմ Փրկիչի օղակող, զղջացողի համար կարեկցանքով և սիրով լի բազուկների վրա, անկախ այն բանից, թե որքան եսասեր է լքված մեղքը։ Ես վկայում եմ, որ Փրկիչը կարող է և ձգտում է ներել մեր մեղքերը:։ («Ապաշխարեք, … որ ես կարողանամ բժշկել ձեզ», Լիահոնա, նոյեմբեր 2009, 40)

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Հավատալով և ընդունելով, որ Հիսուս Քրիստոսը պատրաստ է, ունակ է և ցանկանում է ներել ձեր մեղքերն ու վերացնել ձեր մեղավորությունը, ինչպե՞ս կարող եք փոխել ձեր մոտեցումը ապաշխարության հանդեպ: