Դաս 27. Դասարանի նախապատրաստական նյութ. Հավատք, հույս և գթություն, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)
Դաս 27. Դասարանի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ
Դաս 27. Դասարանի նախապատրաստական նյութ
Հավատք, հույս և գթություն
Երբ նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն Առաջին Նախագահությունում էր, ուսուցանել է․ «Հավատը, հույսն ու գթությունը լրացնում են միմյանց, և երբ մեկն ավելանում է, մյուսները ևս աճում են։ … Այս երեք հատկանիշները՝ հավատը, հույսը և գթությունը, աշխատելով միասին և հիմնվելով Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ճշմարտության ու լույսի վրա, մեզ առաջնորդում են «հարստանա[լ] բարի գործերով» [տես Ալմա 7․24]» («Հույսի անսահման զորությունը», Լիահոնա, նոյեմբեր 2008, 23, 24; տես Մորոնի 10․20)։ Երբ ուսումնասիրեք այս նյութը, խորհեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի այս աստվածային հատկանիշները լիարժեք ներառեք ձեր կյանքում։
Բաժին 1
Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ հավատն ինչպե՞ս է ազդում իմ հույսի վրա
Նեփիացիների քաղաքակրթության կործանումից հետո Մորոնին մենակ մնաց, որպեսզի ավարտի Մորմոնի Գիրքը։ Նա նաև ավելացրեց իր հոր՝ Մորմոնի որոշ ուսմունքներ, որոնք ներառում էին հավատքի, հույսի և գթության առաքինությունների մասին մի քարոզ (տես Մորոնի 7․1)։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Մ․ Ռասսել Բալլարդն ուսուցանել է հավատի և հույսի միջև կապի մասին.
Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ իրական հավատքը՝ ամբողջ հոգով և անսասան, տիեզերական մի ուժ է։ Դա կարող է լինել պատճառական մի ուժ, որի միջոցով տեղի են ունենում հրաշքներ։ Կամ այն կարող է լինել ներքին ուժի աղբյուր, որի միջոցով մենք գտնում ենք խաղաղություն, հարմարավետություն և հաղթահարելու համարձակություն։
Երբ մենք մեր հավատը և վստահությունը դնում ենք գործի մեջ, ծնվում է հույսը։ Հույսը ծնվում է հավատից և իմաստ ու նպատակ է հաղորդում մեր բոլոր գործերին։ Այն նույնիսկ կարող է մեզ տալ խաղաղ հավաստիացում, որը մեզ անհրաժեշտ է՝ անօրինություններով, աղետներով և անարդարություններով լի աշխարհում երջանիկ ապրելու համար: (“The Joy of Hope Fulfilled,” Ensign, Nov. 1992, 32)
Բաժին 2
Ես ինչպե՞ս կարող եմ մեծացնել հույս ունենալու իմ կարողությունը
Երբ Մորոնին կրճատում էր Հարեդացիների հիշատակարանը, նա ներառեց հավատքի վերաբերյալ Եթերի ուսմունքները։ Այնուհետև նա պատմում է բազմաթիվ հրաշքների մասին, որոնք տեղի են ունեցել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով։ (Տես Եթեր 12․3–22։) Մորոնին բացատրել է, որ «հավատքը բաներ են, որոնց համար հույս ունենք և չենք տեսնում» (հատված 6)։
Հույսի անսահման զորության վերաբերյալ նախագահ Ուխդորֆն ասել է հետևյալը.
Հույսը Հոգու պարգևն է [տես Մորոնի 8․26]։ Դա հույս է, որ Հիսուս Քրիստոսի Քավությամբ և Նրա Հարության զորությամբ մենք կբարձրանանք դեպի հավերժական կյանք, և դա Փրկիչի հանդեպ հավատքի շնորհիվ է [տես Մորոնի 7․41]։ Այդպիսի հույսը և՛ խոստացված սկզբունք է, և՛ պատվիրան [տես Կողոսացիս 1.21–23], և ինչպես բոլոր պատվիրանները, մենք պարտավոր ենք այն դարձնել մեր կյանքի գործուն մասը և հաղթահարենք հույսը կորցնելու գայթակղությունը: Մեր Երկնային Հոր ողորմած երջանկության ծրագրի հանդեպ հույսը տանում է դեպի խաղաղություն [տես Հռովմայեցիս 15.13], ողորմություն [տես Սաղմոս 33.22], ցնծություն [տես Հռովմայեցիս 12.12] և ուրախություն [տես Առակաց 10․28]։ Փրկության հույսը նման է պաշտպանող սաղավարտի [տես Ա Թեսաղոնիկեցիս 5.8], և մեր հավատքի [տես Եբրայեցիս 11.1; Մորոնի 7.40] հիմքն ու մեր հոգիների խարիսխն է [տես Եբրայեցիս 6․19; Եթեր 12․4]։ («Հույսի անսահման զորությունը», 21-22)
Բաժին 3
Գթությունը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ուրիշների և Հիսուս Քրիստոսի հետ իմ հարաբերությունների վրա
Հավատը և հույսը քննարկելուց հետո Մորմոնն ավարտում է իր քարոզը՝ կենտրոնանալով գթության վրա, որն էլ «Քրիստոսի մաքուր սերն է» (Մորոնի 7.47)։
Նախագահ Ջին Բ. Բինգհեմը՝ Սփոփող միության գերագույն նախագահը, ասել է․
Հիսուս Քրիստոսը գթության կատարյալ մարմնավորում է։ Նախաերկրային կյանքում մեր Փրկիչը լինելու Նրա առաջարկը, մահկանացու կյանքի ընթացքում Նրա գործողությունները, Քավության Նրա աստվածային պարգևը և մեզ մեր Երկնային Հոր մոտ վերադարձնելու Նրա շարունակական ջանքերը հանդիսանում են գթության մեծագույն դրսևորումներ: Նրա գործողության կիզակետում կա մի բան` սերը Իր Հոր հանդեպ, որը դրսևորվում է մեզանից յուրաքանչյուրի հանդեպ տածած Իր սիրով։ …
Ես վկայում եմ, որ եթե հետևենք Նրա կատարյալ օրինակին, մենք կստանանք գթության պարգևը, որն այս կյանքի ընթացքում մեզ մեծ ուրախություն կպարգևի, և մեր Երկնային Հոր հետ հավերժական կյանքի խոստացված օրհնությունը կբերի: («Ավետարանի լույսը իմ տուն կբերեմ», Լիահոնա, նոյեմբեր 2016, 6, 9)
Երբ մտածեք Փրկիչի օրինակի մասին, խորհեք, թե ինչպես կարող է դրսևորվել գթությունը ձեր ամենօրյա կյանքում։ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է.
Ես նկատի ունեմ այն գթությունը, որը մղում է մեզ լինել ցավակցող, կարեկցող և բարեգութ, ոչ միայն հիվանդության, չարչարանքի կամ վշտի պահին, այլև մյուսների թուլության և սխալվելու պահերին:
Խիստ զգացվում այն գթության կարիքը, որն ուշադրություն է դարձնում աննկատ մնացած մարդուն, հույս է տալիս հուսալքվածին, օգնում է տառապյալին: Իսկական գթությունը գործի դրված սերն է: Գթության կարիքը զգացվում է ամենուր:
Մենք այն գթության կարիքն ունենք, որը չի բավարարվում միայն լսելով կամ կրկնելով ուրիշների հետ տեղի ունեցած դժբախտությունների լուրերը, այդ դեպքում միայն դժբախտը օգնություն կստանա: Ամերիկյան կրթական և քաղաքական գործիչ Հորաս Մանը մի անգամ ասել է. «Վշտահարին խղճալը մարդկային է, սփոփելը՝ աստվածային» [Horace Mann, Lectures on Education (1845), 297]։
Գթությունը համբերություն ունենալն է մեկի հետ, ով մեզ նվաստացրել է։ Դա հեշտությամբ վիրավորվելու մղումին դիմակայելն է: Դա թուլություններն ու թերություններն ընդունելն է: Դա մարդկանց ընդունելն է այնպես, ինչպես նրանք իրականում կան: Դա ֆիզիկական արտաքինից այն կողմ հատկանիշներ տեսնելն է, որոնք չեն մարի ժամանակի ընթացքում: Դա մյուսներին դասակարգելու ներքին մղումին դիմադրելն է։ («Գթությունը երբեք չի խափանվում», Լիահոնա, նոյեմբեր 2010, 124)