Դաս 15. Դասի նախապատրաստական նյութ. Նախապատրաստվել Հիսուս Քրիստոսի Գալուստին, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)
Դաս 15․ Դասի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ
Դաս 15․ Դասի նախապատրաստական նյութ
Նախապատրաստվել Հիսուս Քրիստոսի Գալուստին
Այս բաժինը կկենտրոնանա Հիսուս Քրիստոսի՝ «Նեփիի ժողովրդին» հայտնվելու և նրանց մեջ ծառայելու վրա (3 Նեփի 11.1): Այս խումբը բաղկացած էր՝ ինչպես արդար Նեփիացիներից, այնպես էլ Լամանացիներից, ովքեր դարձի էին եկել դեպի Տերը (տես 3 Նեփի 10.18–19): Երբ մտածեք Փրկիչի հետ նրանց ունեցած փորձառությունների շուրջ, ձգտեք լավացնել ձեր սեփական վկայությունը Նրա բնավորության, հատկանիշների և աստվածային առաքելության վերաբերյալ:
Տիրոջ աստվածային առաքելության շատ սպասված մասը Նրա Երկրորդ Գալուստն է: Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ուսուցանել է. «Մորմոնի Գրքում մենք գտնում ենք Երկրորդ Գալուստին նախապատրաստվելու մի օրինակ» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները․ Էզրա Թավտ Բենսոն [2014],140)։ Այս դասին դուք հնարավորություն կունենաք մտածել, թե այդ ժողովրդի մեջ Փրկիչի հայտնվելուն նախորդող մարգարեությունների և իրադարձությունների ուսումնասիրությունն ինչպես կարող է օգնել ձեզ նախապատրաստվել Նրա Երկրորդ Գալուստին:
Բաժին 1
Ես որքանո՞վ եմ պատրաստ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին
Մորմոնի Գրքում սերունդներ շարունակ մարգարեները կանխագուշակել են Հիսուս Քրիստոսի Գալուստը Երկիր: Երուսաղեմի մոտ Քրիստոսի ծնվելուց վեց տարի առաջ Սամուել Լամանացին ուղարկվեց Տիրոջ կողմից, որպեսզի ամբարիշտ Նեփիացիներին նախապատրաստի Քրիստոսի գալուստին: Սամուելը մարգարեացավ մի քանի նշանների և հրաշքների մասին, որոնք ուղեկցելու էին Հիսուս Քրիստոսի ծնունդին ու մահվանը: (Տես Հելաման 13–15)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է, որ մարգարեները կարող են օգնել մեզ նախապատրստվել Տիրոջ Գալուստին:
Նախքան Բեթլեհեմի այդ սուրբ գիշերը, պատմության իրադարձությունները և բոլոր տնտեսությունների մարգարեների խոսքերը ուղի նախապատրաստեցին Տիրոջ առաջին գալուստի և Նրա Քավության համար: … Արդյո՞ք մենք աչքեր ունենք, որ տեսնենք, որ մեր ժամանակի իրադարձությունները և մարգարեությունները նախապատրաստում են մեզ Փրկիչի Երկրորդ Գալուստին («Պատրաստություններ Վերականգնման և Երկրորդ Գալուստի համար. «Իմ ձեռքը պիտի լինի քո վրա»,» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2005, 92)
Բաժին 2
Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի հավատարիմ մնամ այնպիսի ուղերձներ լսելիս, որոնք կասկածներ են առաջացնում Հիսուս Քրիստոսի աստվածայնության և Նրա Երկրորդ Գալուստի իրողության վերաբերյալ
Որոշ Նեփիացիներ հավատացին Սամուելի խոսքերին: Մյուսները մերժեցին Սամուելի ուղերձը և փորձեցին սպանել նրան քարերով և նետերով: Քանի որ նրանք չկարողացան հարվածել նրան, ավելի շատ մարդիկ հավատացին նրա ուղերձին և գնացին Նեփիի մոտ՝ մկրտվելու։ Հետագայում, երբ Քրիստոսի ծննդյան հետ կապված նշաններն ու հրաշքները սկսեցին իրականանալ, հավատացյալներն ուրախություն զգացին, իսկ անհավատները կարծրացրին իրենց սրտերը: (Տես Հելաման 16․1-15)
Անդրադառնալով կասկածի ձայներին՝ Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահ քույր Բոննի Լ. Օսկարսոնն ուսուցանել է.
Մենք պետք է շարունակենք ուրախանալ [կենաց ծառի պտղով] և ուշադրություն չդարձնենք նրանց, ովքեր կծաղրեն մեր համոզմունքները, կուրախանան կասկածներ հարուցելով, կամ ովքեր կփնովեն Եկեղեցու ղեկավարներին և վարդապետությունը: Դա ընտրություն է, որը մենք կայացնում ենք ամեն օր՝ կասկածի փոխարեն ընտրելով հավատքը:: («Հավատում եմ արդյո՞ք» Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 89):
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է հետևյալը` Քրիստոսի հանդեպ մեր հավատքում հաստատուն մնալու մասին.
Քրիստոսի հավատքում կայուն և հաստատուն լինելու համար անհրաժեշտ է, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ներթափանցի մարդու սիրտը և հոգին, որը նշանակում է, որ ավետարանը ոչ միայն պիտի դառնա այդ մարդու կյանքի ազդակներից մեկը, այլև նրա կյանքի ու բնավորության որոշիչ կիզակետը։ …
Միշտ հիշեք այն խոստումը, որ թե՛ հիմա, թե՛ դրանից հետո լավ բաներ են ստանում նրանք, ովքեր ամուր են և հաստատուն՝ Քրիստոսի հավատքում: ( «Կայուն և հաստատուն Քրիստոսի հավատքում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 31, 33)