Դաս 19․ Դասի նախապատրաստական նյութ. Արդար ապրել ամբարշտության օրերում, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)
Դաս 19․ Դասի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ
Դաս 19․ Դասարանի նախապատրաստական նյութ
Արդար ապրել ամբարշտության օրերում
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն ուսուցանել է, որ Մորմոնի Գիրքը «ամրապնդում է Քրիստոսի խոնարհ հետևորդներին չարի հնարքների, ռազմավարության և դևի վարդապետությունների դեմ մեր օրերում» («The Book of Mormon Is the Word of God» Ensign, Jan. 1988, 3): Այս բաժնում դուք հնարավորություն կունենաք ուսումնասիրել, թե ինչպես է Մորմոնի Գիրքը բացահայտում այդ վտանգները, որպեսզի դուք ավելի լավ պաշտպանվեք: Երբ ուսումնասիրեք այս դասը, փնտրեք սկզբունքներ, որոնք կօգնեն ձեզ արդար ապրել ամբարշտության օրերում:
Բաժին 1
Ինչպե՞ս կարող եմ հավատարիմ մնալ Տիրոջը, երբ ես հալածանքի եմ հանդիպում ավետարանով ապրելու համար
Երբ Հելամանը` Հելամանի որդին, զբաղեցրեց դատավորի աթոռը, Նեփիացիները ապրեցին խաղաղության մի ժամանակահատված և տասնյակ հազարավոր մարդիկ միացան Եկեղեցուն: Մինչ Եկեղեցին բարգավաճում էր, որոշ անդամներ դարձան հպարտ և սկսեցին հալածել Հիսուս Քրիստոսի խոնարհ հետևորդներին: (Տես Հելաման 3.20–34)
Բաժին 2
Ինչպե՞ս կարող եմ լինել արդար, երբ շրջապատված եմ ամբարշտությամբ
Մորմոն մարգարեն և նրա որդի Մորոնին դիմակայեցին համատարած ամբարշտության մի ժամանակի: Մեղքի և ամբարշտության պատճառով հրաշքները դադարել էին, և Սուրբ Հոգին այլևս մարդկանց հետ չէր: Ամբողջ երկրում գերիշխում էր սատանայի զորությունը: (Տես Մորմոն 1.13–19) Իր որդի Մորոնիին գրած մի նամակում Մորմոնը նկարագրում է մարդկանց վիճակը և եզրակացնում, որ նրանք այնքան այլասերված էին, որ «առանց քաղաքակրթության» էին: (Մորոնի 9.11): Բռնությունը, պատերազմը և կոտորածը սրբեցին երկիրը, մինչ Լամանացիները և Նեփիացիները անընդհատ կռվում էին միմյանց դեմ: Ի վերջո, Լամանացիները գերիշխեցին, և Մորմոնն ու Մորոնին ականատես եղան Նեփիացիների լիակատար կործանմանը (տես Մորմոն 2–6, 8.1–3, 7):
Անդրադառնալով մեղսավոր աշխարհում Փրկիչի վրա կենտրոնանալու զորությանը՝ նախագահ Ջոյ Դ․ Ջոնսը` Երեխաների միության գերագույն նախագահը, ուսուցանել է.
Եթե աշխարհն ավելի ուժեղ է ձգում, քան հավատքը և վստահությունը, որը մենք ունենք Փրկիչի հանդեպ, ապա աշխարհի ձգողականությունը կգերիշխի ամեն անգամ: …
… Չնայած հաճախ ավելի հեշտ է հոգևորապես պասիվ լինել, քան հոգևոր ջանք գործադրել հիշելու և ընդունելու մեր աստվածային ինքնությունը, մենք չենք կարող թույլ տալ այդ հանդուրժողությունը այս վերջին օրերում: Թող որ … «մենք հավատարիմ լինենք Քրիստոսին,… թող Քրիստոսը [մեզ] վեր բարձրացնի, և թող նրա տառապանքներն ու մահը,… նրա ողորմությունն ու երկայնամտությունը, և նրա փառքի ու հավերժական կյանքի հույսը մնա [մեր] մտքում հավիտյան» [Մորոնի 9.25]: Երբ Փրկիչը բարձրացնի մեզ ավելի բարձր մակարդակի, մենք ավելի հստակ կարող ենք տեսնել ոչ միայն այն, թե ով ենք մենք, այլ որ մենք ավելի մոտ ենք Նրան, քան երբևէ պատկերացրել ենք:: («Անչափելի արժեք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 15)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենը տվել է հետևյալ վկայությունն այն մասին, թե Տերն ինչպես կօգնի հավատարիմներին դիմակայել ամբարիշտ աշխարհին.
Մեր օրերն անսպասելի օրեր չեն, և Տերն ապահովել է մեր հոգևոր անվտանգությունը: … Աշխարհում չարիքի մեծացմանը զուգընթաց գոյություն ունի հայտնությանը և արդարներին տրված հոգևոր պարգևներին փոխհատուցող ուժ: Տերը մեզ հավելյալ ուժ է տալիս, երբ պատրաստակամ ենք արդար մնալ այս ամբարիշտ աշխարհում։։ («Լ սարան հավատքի, հույսի և գթության» [Երեկո Բարձրագույն իշխանության հետ, փետ. 28, 2014], ChurchofJesusChrist.org)