Դաս 6. Դասարանի նախապատրաստական նյութ. Հիսուս Քրիստոսի անսահման քավությունը, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)
Դաս 6. Դասարանի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ
Դաս 6․ Դասարանի նախապատրաստական նյութ
Հիսուս Քրիստոսի անսահման քավությունը
Ի՞նչ զգացումներ և մտքեր եք ունենում, երբ խորհում եք Գեթսեմանիի պարտեզում և խաչի վրա Փրկիչի կրած տառապանքների մասին: Ինչպես նախագահ Նելսոնն է ուսուցանել. «Մորմոնի Գիրքը տրամադրում է Հիսուս Քրիստոսի Քավության մասին ամենաամբողջական և ամենահեղինակավոր հասկացողությունը, որը երբևէ եղել է մինչ այդ» («Մորմոնի Գիրքը. Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա» Լիահոնա, նոյեմբեր 2017, 62): Երբ ուսումնասիրում եք, թե ինչ է ուսուցանում Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին, մտածեք, թե Նա ինչպես է փրկել ձեզ Անկման հետևանքներից և հնարավոր դարձրել, որ դուք ավելի նմանվեք Նրան և մեր Երկնային Հորը:
Բաժին 1
Ես ինչո՞ւ պետք է խանդավառությամբ ընդունեմ Հիսուս Քրիստոսի Քավությունը։
Մ.թ.ա. մոտ 74 թվին Ալմա մարգարեն առաքելության է ուղևորվում զորամացիների մոտ, ովքեր երկրպագության ապականված ձև ունեին և սովորեցնում էին, որ «Քրիստոս չպետք է լինի» (Ալմա 31.16): Երբ Ալման և Ամուղեկը քարոզում էին աղքատ զորամացիների մի խմբի, ովքեր վտարվել էին իրենց երկրպագության վայրերից, նրանք նրանց սովորեցնում էին` ինչպես երկրպագել Աստծուն և համարձակ վկայում էին, որ Քրիստոսը կգա և կկատարի անսահման Քավություն:
Սուրբ գրություններից և ժամանակակից հայտնությունից մենք գիտենք, որ «[Հիսուս Քրիստոսի] Քավությունը ներառում էր մարդկության մեղքերի համար Նրա տառապանքը, Նրա արյան հեղումը, Նրա մահը և գերեզմանից հետո հարությունը» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Քավել, Քավություն», scriptures.ChurchofJesusChrist.org):
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել է հետևյալը Փրկիչի անսահման Քավության մասին:
[Հիսուս Քրիստոսի] Քավությունն անսահման է` առանց վերջի: Այն նաև անսահման էր այն առումով, որ ողջ մարդկությունը կարող էր փրկվել անվերջանալի մահից: Այն անսահման էր Նրա ահռելի տառապանքի առումով: Այն անսահման էր ժամանակի առումով, վերջ դնելով կենդանիների զոհաբերության նախատիպին: Այն անսահման էր գործունեության շրջանակով. այն պետք է կատարվեր մեկ անգամ՝ բոլորի համար: Եվ Քավության ողորմածությունը տարածվում է ոչ միայն անսահման քանակությամբ մարդկանց վրա, այլև Նրա կողմից ստեղծված անթիվ աշխարհների վրա: Այն անսահման էր՝ վեր մարդկային ցանկացած չափման սանդղակից կամ մահկանացուի հասկացողությունից:
Հիսուսը միակն էր, ով կարող էր առաջարկել այսպիսի անսահման քավություն, քանի որ Նա ծնվել էր մահկանացու մորից և անմահ Հորից: Այդ յուրօրինակ ծնունդի պատճառով Հիսուսն անսահման Էակ էր: («Քավությունը», Ensign, Nov. 1996, 35)
Հակոբ մարգարեն նաև մի հզոր քարոզ ասաց, որում անդրադարձավ Տիրոջ անսահման Քավության մեր կարիքին, և թե ինչպես է Հիսուս Քրիստոսը ազատում մեզ Անկման և մեր մեղքերի հետևանքներից:
Մենք կարող ենք լիակատար վստահություն ունենալ, որ Փրկիչի անսահման Քավության միջոցով մենք կարող ենք ապաշխարել մեր մեղքերի համար և մաքրվել: Նախագահ Թադ Ռ. Քալիստերը՝ Կիրակնօրյա դպրոցի նախկին գերագույն նախագահը, տվել է հետևյալ նախազգուշացումը Տիրոջ Քավության վրա սահմանափակումներ դնելու վերաբերյալ.
Երբեմն ես հանդիպել եմ լավ սրբերի, ովքեր դժվարություն ունեին իրենց ներելիս, ովքեր պարզամտորեն, բայց սխալմամբ սահմաններ էին դրել Փրկիչի փրկագնող զորությունների վրա: Ակամայից, նրանք անսահման Քավությունը դարձրել են սահմանափակ, որը ինչ-որ ձևով չի գործում իրենց որոշակի մեղքի կամ թուլության պատճառով: Բայց սա անսահման Քավություն է, որովհետև այն ընդգրկում է և սահմանագծում է ամեն մեղք և թուլություն, ինչպես նաև ուրիշների կողմից ձեզ պատճառված ամեն վիրավորանք կամ ցավ: («Հիսուս Քրիստոսի Քավությունը», Լիահոնա, մայիս 2019, 85–86)
Բաժին 2
Հիսուս Քրիստոսի Քավությունն ինչպե՞ս կարող է օգնել ինձ հաղթահարել բնական մարդուն։
Երբ Բենիամին թագավորը մոտեցավ իր կյանքի մայրամուտին, նա հզոր Քրիստոսակենտրոն քարոզ կարդաց իր ժողովրդին: Այս քարոզի ընթացքում նա պատմեց այն, ինչ հրեշտակն ուսուցանել էր իրեն Հիսուս Քրիստոսի ծառայության և Քավության մասին: Նա ուսուցանեց, որ միայն Տիրոջ Քավության միջոցով մենք կարող ենք հաղթահարել մեր բնական կամ մեղսավոր բնույթը:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ա. Բեդնարը հատևյալ գաղափարներն է տվել բնական տղամարդու կամ կնոջ մասին.
Ինչ-որ չափով Բենիամին թագավորի նկարագրած բնական մարդը կենդանի է և առողջ յուրաքանչյուրիս մեջ (տես Մոսիա 3.19). Բնական տղամարդը կամ կինը չի ապաշխարում, մարմնավոր է և զգայական (տես Մոսիա 16.5, Ալմա 42.10, Մովսես 5.13), ներողամիտ և ծայրահեղակա է, չափազանց հպարտ և եսասեր է: Ինչպես ուսուցանել է Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը. «Բնական մարդը հողեղեն մարդն է», որը թույլ է տվել, որ կոպիտ կենդանական կրքերը ստվերեն իր հոգևոր հակումները» (“Ocean Currents and Family Influences,” Ensign, Nov. 1974, 112):
Այսպիսով, մահկանացու կյանքի ստուգարքի ճշգրիտ բնույթը կարելի է ամփոփել հետևյալ հարցի մեջ․ Արդյո՞ք ես կարձագանքեմ բնական մարդու հակումներին, թե՞ ես կենթարկվեմ Սուրբ Հոգու հորդորներին և կհանեմ բնական մարդուն ու կդառնամ սուրբ՝ Տեր Քրիստոսի Քավությամբ (տես Մովսես 3․19): Դա ստուգարքն է: Բնական մարդու ամեն ախորժակ, ցանկություն, հակում և մղում կարելի է հաղթահարել Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ և դրա միջոցով։ Մենք այստեղ՝ երկրի վրա, որպեսզի զարգացնենք աստվածանման հատկանիշներ և սանձենք մարմնական բոլոր կրքերը»: («Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Լիահոնա, մայիս 2013, 42, 43)