Դաս 22. Դասի նախապատրաստական նյութ. Պաշտպանենք մեզ վերջին օրերի կեղծ վարդապետություններից, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)
Դաս 22․ Դասի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ
Դաս 22․ Դասի նախապատրաստական նյութ
Պաշտպանենք մեզ վերջին օրերի կեղծ վարդապետություններից
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքը դիտարկել է. «Մենք ապրում ենք դժվարին ժամանակներում։ Աճող միտում կա «չարը բարի կոչել և բարին չար» [2 Նեփի 15.20, տես նաև Եսայիա 5.20]» («Կարգին և Բրիստոլի ձևով. Լինել տաճարին արժանավոր` լավ և վատ ժամանակներում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 40): Մեծ կանխատեսությամբ և սիրով Տերը տվեց Մորմոնի Գիրքը, որն օգնում է բացահայտել կեղծ ուսմունքները և գաղափարները, որոնք գերակշռում են մեր օրերում: Երբ ուսումնասիրեք այս նյութը, փնտրեք սկզբունքներ Մորմոնի Գրքից, որոնք կօգնեն ձեզ ճանաչել խաբեությունը և կանգնել հանուն ճշմարտության:
Բաժին 1
Ինչպե՞ս կարող է Մորմոնի Գիրքը պաշտպանել ինձ այսօրվա աշխարհի կեղծ ուսմունքներից
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը և Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել են հետևյալը կեղծ ուսմունքներից մեզ պաշտպանելու Մորմոնի Գրքի զորության մասին:
Մորմոնի Գիրքը մերկացնում է Քրիստոսի թշնամիներին: Այն բացահայտում է կեղծ վարդապետությունները: … Այն ամրացնում է Քրիստոսի խոնարհ հետևորդներին դևի չար ծրագրերի, ռազմավարության և վարդապետությունների դեմ մեր օրերում:։ (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Էզրա Թաֆտ Բենսոն [2014],132)
Մորմոնի Գիրքը պարզաբանում է Տիրոջ ուսմունքները և բացահայտում է հակառակորդի մարտավարությունը [տես 2 Նեփի 26–33]: Մորմոնի Գիրքն ուսուցանում է ճշմարիտ վարդապետություն՝ ցրելով կեղծ կրոնական ավանդույթները:: («Մորմոնի Գիրքը․ ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 62)
Մորմոնի Գրքի ի հայտ գալու վերաբերյալ Նեփին գրել է մի նշանավոր մարգարեություն, որը հանդիսանում է Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման հիմնական մասը (տես 2 Նեփսի 27.6–23): Այն ժամանակ Նեփին մարգարեացավ կեղծ ուսուցիչների, հիմար վարդապետությունների և դևի մարտավարության մասին, որոնք կշեղեն մարդկանց (տես 2 Նեփի 28):
Բաժին 2
Ինչպե՞ս կարող եմ պատրաստվել պայքարել նրանց դեմ, ովքեր կձգտեն կործանել իմ հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ
Մորմոնի Գիրքը նախազգուշացնում է հակաքրիստոսների մասին: Հակաքրիստոսը նա է, «ով բացահայտորեն կամ ծածուկ ընդդիմանում է Քրիստոսին, [և Նրա ընտրյալ ծառաների իշխանությանն ու ուսմունքներին]» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Հակաքրիստոս », scriptures.ChurchofJesusChrist.org): Հակաքրիստոսների մասին Նախագահ Նելսոնն ասել է.
Հիշո՞ւմ եք Կորիհորին` հակաքրիստոսին: Կորիհորը տեղից տեղ էր գնում և շատ կեղծիքներ էր տարածում Փրկիչի մասին, մինչև նրան բերեցին քահանայապետի մոտ, ով հարցրեց նրան. «Ինչո՞ւ ես դու շրջում ամենուր՝ խեղաթյուրելով Տիրոջ ուղիները։ Ինչո՞ւ ես դու սովորեցնում այս ժողովրդին, որ ոչ մի Քրիստոս չի լինելու՝ նրանց ցնծությունը խանգարելու համար:» [Ալմա 30․22]։
Ցանկացած բան, որն ընդդիմանում է Քրիստոսին կամ Նրա վարդապետությանը, կխանգարի մեր ուրախությանը: Այն ներառում է մարդկանց փիլիսոփայությունները, որոնցով լի են համացանցը և բլոգոլորտները, որոնք անում են ճիշտ նույն բանը, ինչ Կորիհորն էր անում: («Ուրախություն և հոգևոր գոյատևում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 83–84)
Օգտագործեք ստորև նշված նյութերը, երբ ուսումնասիրեք ձեր ընտրած պատմությունը:
Սերեմն ու Հակոբը
Կարդացեք Հակոբ 7.1–14-ը կամ դիտեք Մորմոնի Գիրքի «Sherem Denies Christ (Jacob 7)» տեսաֆիլմը, մինչև ժամային կոդ 4:20-ը, և պատասխանեք ուսումնասիրության նախորդ հարցերին:
Հակոբի հոգևոր հիմքը ուժի աղբյուր էր Սերեմի պնդումները հաղթահարելու համար (տես Հակոբ 7.5): Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի հետևյալ ուղերձը և մտածեք, թե ինչպես կարող եք հետևել Հակոբի օրինակին:
Երբ ես խորհուրդ եմ տվել մարդկանց, [ում հավատքը մաքառումների մեջ է], ես ուսումնասիրել եմ նրանց կատարած ընտրությունները վերջին տարիների ընթացքում, որոնք ստիպել են նրանց մոռանալ սուրբ փորձառությունները, թուլանալ և կասկածել: Ես խրախուսել եմ նրանց, ինչպես խրախուսում եմ ձեզ հիմա, վերհիշել՝ հատկապես դժվարության պահերին, երբ դուք զգացել եք Հոգին և ձեր վկայությունը ուժեղ էր. հիշեք հոգևոր հիմքերը, որոնք դուք կառուցել եք: Ես խոստանում եմ, որ եթե դուք սա անեք՝ խուսափեք այն բաներից, որոնք չեն կառուցում և ամրապնդում ձեր վկայությունը կամ ծաղրում են ձեր համոզմունքները, այն թանկագին ժամանակները, երբ ձեր վկայությունը բարգավաճում էր, կրկին կվերադառնան ձեր հիշողություն՝ խոնարհ աղոթքի և ծոմի միջոցով: Ես հավաստիացնում եմ ձեզ, որ դուք կրկին կզգաք Հիսուս Քրիստոսի ավետարանի ապահովությունը և ջերմությունը:։ («Զգույշ կաց, միգուցե մոռանաս», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 114)
Գրի առեք ձեր օրագրում առնվազն մեկ հոգևոր փորձառություն, որը կգա ձեր միտքը մի պահի վերաբերյալ, երբ վիճարկվում է ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս և Նրա ավետարանը:
Նեորը և Գեդեոնը
Ուսումնասիրեք Ալմա 1.2-16 և պատասխանեք նախորդ ուսումնասիրության հարցերին: Օգտակար կլինի նշել, որ Նեփին ուսուցանել է, որ «քահանանենգություն է այն, երբ տղամարդիկ [կամ կանայք] քարոզում են և իրենք իրենց բարձր են դնում՝ իբրև մի լույս աշխարհի համար, որ կարողանան շահ և գովասանք ստանալ աշխարհից, սակայն նրանք չեն փնտրում Սիոնի բարօրությունը» (2 Նեփի 26․29:
Ձեր կարծիքով, ինչո՞ւ Նեորի կեղծ ուսմունքները հանրաճանաչ դարձան որոշ մարդկանց շրջանում: Կարդացեք հակառակորդի ռազմավարության վերաբերյալ Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսի հետևյալ նկարագրությունը և մտածեք, թե ինչպես է այն վերաբերում Նեորի ուսմունքներին, որոնք տրված են Ալմա 1.4-ում:
Սատանան մեծ խաբեբան է, ստերի հայրը (տես Հովհաննես 8.44): Դա այն պատճառով չէ, որ սատանան միայն ստեր է ասում: Նրա ամենարդյունավետ ստերը կիսաճշմարտություններ են կամ ստեր, որոնք ուղեկցվում են ճշմարտությամբ: («Կարդալ Եկեղեցու պատմությունը» [address to Church Educational System religious educators, Aug. 16, 1985], 9)
Ձեր օրագրում գրի առեք մի պատասխան հետևյալ հարցին. Ինչպե՞ս կարող եմ ավելի մեծ քաջություն զարգացնել՝ ընտրելու այն, ինչ ճիշտ է, քան այն, ինչ հանրաճանաչ է, բայց՝ սխալ:
Կորիհորը և Ալման
Կարդացեք Ալմա 30.12–18, 23, 27–28, 32–33, 39–46-ը կամ դիտեք Մորմոնի Գրքի տեսաֆիլմը «All Things Denote There Is a God (Alma 30)» մինչև ժամային կոդ 7:45, և պատասխանեք ուսումնասիրության նախորդ հարցերին:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Մ․ Ռասսել Բալլարդը հետևյալ խորհուրդն է տվել Եկեղեցու անդամներին.
«Եկեք զգույշ լինենք կեղծ մարգարեներից և կեղծ ուսուցիչներից՝ տղամարդ, թե կին, ովքեր ինքնակոչ հայտարարում են Եկեղեցու վարդապետությունների մասին և ձգտում տարածել իրենց կեղծ ավետարանն ու գրավել հետևորդներ, հովանավորելով քննարկումներ, գրքեր և ամսագրեր, որոնց բովանդակությունը կասկածի տակ է դնում Եկեղեցու հիմնական վարդապետությունները: Զգուշացեք նրանցից, ովքեր խոսում և հրատարակում են ընդդեմ Աստծո ճշմարիտ մարգարեների, ովքեր ակտիվորեն քարոզում են մյուսներին՝ անհոգությամբ անտեսելով նրանց բարօրությունը, ում խաբեության մեջ են գցում:։ (“Beware of False Prophets and False Teachers,” Ensign, Nov. 1999, 63)
Վկայություն բերելով ճշմարտության մասին, Ալման մի քանի ապացույցներ տվեց Կորիհորին Աստծո գոյության վերաբերյալ: Ձեր օրագրում գրի առեք ապացույցները, որոնք, ըստ ձեզ, «մատնանշում են, որ կա Աստված» (Ալմա 30.44): Ի՞նչ ուղիներով կարող են այդ ապացույցներն ուժեղացնել ձեր հավատքը և վկայությունն առ Աստված: