Դաս 21․ Դասի նախապատրաստական նյութ. Հաղթահարել հպարտությունը, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)
Դաս 21․ Դասի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ
Դաս 21․ Դասի նախապատրաստական նյութ
Հաղթահարել հպարտությունը
Մի հոգևոր վտանգ, որը շեշտվում է Մորմոնի Գրքում, հպարտության մեղքն է: Այդ հիշատակարանից մենք իմանում ենք, թե հպարտությունն ինչպես քայքայեց Լեքիի ընտանիքի ներդաշնակությունը, բաժանումներ առաջացրեց Տիրոջ Եկեղեցում, հանգեցրեց անթիվ պատերազմների, և ի վերջո, կործանեց Նեփիացիների քաղաքակրթությունը: Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը նախազգուշացրել է. «Հպարտությունը մեղք է, որը հեշտ է տեսնել ուրիշների մեջ, բայց դժվարությամբ ենք նկատում մեր մեջ: (Զգուշացեք հպարտությունից», Ensign, May 1989, 6): Դասին նախապատրաստվելիս փնտրեք, այն ուսմունքները, որոնք կօգնեն ձեզ բացահայտել հպարտության նշանները ձեր սեփական կյանքում: Մտածեք նաև, թե Հիսուս Քրիստոսի ուսմունքներն ու օրինակը ինչպես կարող են օգնել ձեզ հաղթահարել հպարտությունը:
Բաժին 1
Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ ճանաչել հպարտության վնասակար ազդեցությունները իմ կյանքի վրա
Նեփիի մահից հետո Հակոբը անհանգստացած էր Նեփիացիների մեջ ամբարշտության աճից: Տերն ուղղորդեց Հակոբին անդրադառնալ մարդկանց մեղքերին (տես Հակոբ 1.15–2.4, 11): Տաճարում Հակոբը հնազանդորեն խոսեց ժողովրդի հետ նրանց մեղքերի մասին, ներառյալ, թե ինչպես էին հարստությունները նրանց հեռացնում Տիրոջից:
Մորմոնի Գրքի վերջում Մորմոնը և Մորոնին ականատես եղան, թե հպարտությունից ապաշխարելու ձախողումը ինչպես հանգեցրեց Նեփիացիների լիակատար կործանմանը (տես Մորոնի 8.27): Նրանց կործանմանը ականատես լինելուց հետո Մորոնին մի տեսիլքում տեսավ, թե հպարտությունն ինչպես խնդիր կլինի նաև մեր օրերի մարդկանց համար:
1989 թվականին Նախագահ Բենսոնը մի նշանավոր ելույթ տվեց հպարտության վերաբերյալ: Երբ նրա ելույթից կարդաք այս հատվածը, նշեք կարևոր խոսքերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են հպարտության հիմնական իմաստը:
«Մեզանից շատերը հպարտություն են համարում եսամոլությունը, սնապարծությունը, պարծենկոտությունը, գոռոզությունը կամ մեծամտությունը: Այս բոլորը մեղքի տարրերն են, բայց նրա էությունը կամ միջուկը բացակայում է:
Հպարտության հիմնական բնորոշ հատկանիշը թշնամանքն է Աստծո և մերձավորի հանդեպ: Թշնամանք նշանակում է «ատելության, ոխի կամ ընդդիմության վիճակ»: Դա այն ուժն է, որով սատանան ցանկանում է իշխել մեզ վրա:
Հպարտությունն իր հիմնական էությամբ մրցակցային է: Մենք դնում ենք մեր կամքը ընդդեմ Աստծո կամքի: …
Հպարտները չեն կարող ընդունել Աստծո հեղինակությունը՝ իրենց կյանքին ուղղություն տալիս: (Տես Հելաման 12.6) …
Հպարտները յուրաքանչյուր մարդու դարձնում են իրենց հակառակորդը՝ ցուցադրելով դիմացինին իրենց մտածելակերպը, կարծիքները, գործերը, հարստությունը, տաղանդները կամ աշխարհիկ որևէ այլ չափի միջոց: Կ.Ս. Լյուիսի խոսքերը հպարտության մասին. «Հպարտությունը չի բավարարվում պարզապես որևէ բան ունենալով, այլ բավարարվում է միայն մեկ ուրիշի համեմատ ավելին ունենալով: … Համեմատվելով՝ մնացածից բարձր լինելու հաճույքը. դա է, որ մեզ դարձնում է հպարտ: Հենց որ անցնում է մրցակցության տարրը, հպարտությունը նույնպես անցնում է»։(Mere Christianity, New York: Macmillan, 1952, pp. 109–10.) …
Վախը մարդկանց կարծիքից ինքնին ցույց է տալիս մրցակցություն մարդկանց հավանության համար: …
… Մեզանից շատերը կարծում են, որ հպարտությունը վերևում գտնվողների մեղք է, ինչպես օրինակ՝ հարուստների և ուսյալների, ովքեր վերևից են նայում մնացածների վրա: (Տես 2 Նեփի 9.42) Ինչևէ, մեզանում կա ավելի ընդհանուր հիվանդություն, և դա ներքևից դեպի վեր նայող հպարտությունն է: Այն դրսևորվում է բազմաթիվ տարբեր ձևերով, ինչպիսիք են` բծախնդրությունը, բամբասելը, վատաբանելը, դժգոհելը, ունեցած միջոցների սահմաններից դուրս ապրելը, նախանձը, ընչասիրությունը, երախտագիտություն և գովասանք հայտնելուց խուսափելը, որը կարող է վեհացնել դիմացինին և, չներող ու խանդոտ լինելը։ («Զգուշացեք հպարտությունից», 4, 5)
Բաժին 2
Ինչպե՞ս կարող եմ հաղթահարել հպարտության մեղքը
Իր ժողովրդին հպարտության մեղքի մասին նախազգուշացնելուց հետո Հակոբը ուսուցանեց նրանց կարևոր ճշմարտություններ, թե ինչպես հաղթահարել այն:
Մորմոնի Գրքում Նեփիացիները շատ անգամներ դարձան հպարտ: Օրինակ Գադիանթոնի ավազակների դեմ երկարատև պատերազմ մղելուց հետո Նեփիացիները բարգավաճեցին և շուտով դարձան հպարտ, իրենց դասակարգելով ըստ իրենց հարստությունների և կրթության: Ոմանք սկսեցին հալածել նրանց, ովքեր ավելի անհաջողակ էին, քան իրենք: (Տես 3 Նեփի 6․4-12)
Նախագահ Բենսոնն ուսուցանել է հետևյալը այն մասին, թե ինչպես հաղթահարել հպարտությունը.
Հպարտության հակաթույնը համեստությունն է, հեզությունը, հնազանդությունը: (Տես Ալմա 7.23) …
Եկեք ընտրենք խոնարհ լինելը:
Մենք կարող ենք ընտրել խոնարհեցնել ինքներս մեզ` պայքարելով մեր եղբայրների ու քույրերի հանդեպ ունեցած թշնամության դեմ, հարգելով նրանց այնպես, ինչպես ինքներս մեզ ենք հարգում, և բարձրացնելով նրանց այնտեղ, որտեղ մենք ենք կամ ավելի բարձր: [Տես Վարդապետություն և Ուխտեր 38․24:]
Մենք կարող ենք ընտրել հնազանդեցնել ինքներս մեզ` ստանալով խորհուրդ կամ նախատինք: [Տես Հակոբ 4.10։]
Մենք կարող ենք ընտրել հնազանդեցնել ինքներս մեզ` ներելով նրանց, ովքեր վիրավորել են մեզ: [Տես 3 Նեփի 13.11, 14, Վարդապետություն և Ուխտեր 64․10։]
Մենք կարող ենք ընտրել հնազանդեցնել ինքներս մեզ` մատուցելով ինքնամոռաց ծառայություն: (Տես Մոսիա 24.16-17:)
Մենք կարող ենք ընտրել հնազանդեցնել ինքներս մեզ` գնալով միսիա և քարոզելով այն խոսքը, որը կարող է հնազանդեցնել ուրիշներին: [Տես Ալմա 4․19:]
Մենք կարող ենք ընտրել ինքներս մեզ խոնարհեցնելը՝ ավելի հաճախ այցելելով տաճար:
Մենք կարող ենք ընտրել հնազանդեցնել ինքներս մեզ` խոստովանելով, թողնելով մեր մեղքերը և ծնվելով Աստծուց: [Տես Վարդապետություն և Ուխտեր 58․43:]
Մենք կարող ենք ընտրել հնազանդեցնել ինքներս մեզ` սիրելով Աստծուն, ենթարկելով մեր կամքը Նրա կամքին և դնելով Նրան առաջին տեղում մեր կյանքում: [Տես 3 Նեփի 11․11։] (Զգուշացիր հպարտությունից, 6–7)