Բաժին 66
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Օրինջում, Օհայո, 1831թ. հոկտեմբերի 25-ին (History of the Church, 1.219–221): Սա մի կարևոր համաժողովի առաջին օրն էր: Որպես այս հայտնության նախաբան, մարգարեն գրել է. «Վիլյամ Ի. Մակլելլինի խնդրանքով, ես դիմեցի Տիրոջը և ստացա հետևյալը» (History of the Church, 1.220):
1–4՝ Հավիտենական ուխտը՝ ավետարանի լրիվությունն է. 5–8՝ Երեցները պետք է քարոզեն, վկայեն և տրամաբանեն ժողովրդի հետ. 9–13՝ Հավատարիմ սպասավորական ծառայությունը երաշխավորում է հավերժական կյանքի ժառանգություն:
1 Ահա, այսպես է ասում Տերն իմ ծառա Վիլյամ Ի. Մակլելլինին. Օրհնված ես դու, որքան որ դու ետ ես դարձել քո անօրինություններից և ընդունել ես իմ ճշմարտությունները, ասում է Տերը՝ քո Քավիչը, Փրկիչն աշխարհի, նույնիսկ բոլոր նրանց, ովքեր կհավատան իմ անվանը:
2 Ճշմարիտ ասում եմ քեզ, օրհնված ես դու, որ ընդունել ես իմ հավիտենական ուխտը, այսինքն՝ իմ ավետարանի լրիվությունը, որն առաջ է ուղարկված մարդկանց զավակներին, որպեսզի նրանք ունենան կյանք և ճաշակողներ դարձվեն փառքերի, որոնք պիտի հայտնի դարձվեն վերջին օրերին, ինչպես որ այն գրվել է հին մարգարեների և առաքյալների կողմից:
3 Ճշմարիտ ասում եմ քեզ, իմ ծառա՛ Վիլյամ, որ դու մաքուր ես, բայց ոչ լիովին. ապաշխարիր, հետևաբար, այն բաներից, որոնք հաճելի չեն իմ աչքին, ասում է Տերը, քանզի Տերը դրանք ցույց կտա քեզ:
4 Եվ արդ, ճշմարիտ, ես՝ Տերս, ցույց կտամ քեզ, թե ինչ եմ կամենում քեզանից, կամ, որն է իմ կամքը քո վերաբերյալ:
5 Ահա, ճշմարիտ ասում եմ քեզ, որ դա իմ կամքն է, որ դու պետք է հռչակես իմ ավետարանը՝ երկրից երկիր և քաղաքից քաղաք, այո՛, մերձակա այն շրջաններում, որտեղ այն չի հռչակվել:
6 Շատ մի մնա այս վայրում. դեռևս մի գնա Սիոնի հողը. բայց որքան կարող ես ուղարկել, ուղարկիր. այլ կերպ, մի մտահոգվիր քո ունեցվածքի համար:
7 Գնա արևելյան հողերը, վկայություն բեր ամենուր, բոլոր մարդկանց մեջ և նրանց ժողովարաններում, տրամաբանելով ժողովրդի հետ:
8 Թող իմ ծառա Սեմյուել Հ. Սմիթը գնա քեզ հետ, և մի թողնիր նրան, և հաղորդիր նրան քո հրահանգները. և նա, ով հավատարիմ է, ամուր կդարձվի որտեղ որ լինի. և ես՝ Տերս, կգնամ քեզ հետ:
9 Ձեռքերդ դիր հիվանդների վրա, և նրանք կառողջանան: Մի վերադարձիր, մինչև որ ես՝ Տերս, չուղարկեմ քեզ: Նեղության մեջ համբերող եղիր: Խնդրիր, և դու կստանաս. թակիր, և քեզ կբացվի:
10 Մի փնտրիր ծանրաբեռնվել: Թո՛ղ ամեն անիրավություն: Շնություն մի՛ արա,– գայթակղություն, որից դու նեղվել ես:
11 Պահիր այս ասածները, քանզի դրանք ճշմարիտ և հավատարիմ են. և դու պետք է մեծարես քո պաշտոնը, և մղես շատ մարդկանց դեպի Սիոն՝ հավիտենական ուրախության երգեր իրենց գլխին:
12 Շարունակիր այս բաների մեջ, նույնիսկ մինչև վերջ, և դու կունենաս հավերժական կյանքի պսակն իմ Հոր աջ կողմում, որը լի է շնորհով և ճշմարտությամբ:
13 Ճշմարիտ, այսպես է ասում Տերը՝ ձեր Աստվածը՝ ձեր Քավիչը, այսինքն՝ Հիսուս Քրիստոսը: Ամեն: