Դիտերի երազանքը
Վերցված է Երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆի ելույթից․ “Call for Heroes!” (BYU-Pathway Worldwide devotional, Jul. 14, 2020, byupathway.org/devotionals)։
Մանկության տարիներին Երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆը սիրում էր նայել ինքնաթիռներին։ Նա պատկերացնում էր, թե վարում է այդ մեծ ինքնաթիռներից մեկը։
Մի օր ես ուզում եմ օդաչու դառնալ։
Սակայն Դիտերի ընտանիքը շատ փող չուներ։ Նրանք փախստականներ էին և երկու անգամ ստիպված են եղել թողնել իրենց տունը և գնալ նոր երկիր։
Մինչ մյուս երեխաները խաղում էին, Դիտերն աշխատում էր որպես առաքիչ, որպեսզի օգներ իր ընտանիքին։
Երբեմն նրան թվում էր, թե անհնար է հասնել իր երազանքին։
Սակայն երբ մեծացավ, Դիտերը ջանասիրաբար աշխատեց, որ իրականացներ իր երազանքները։ Նա հավատում էր, որ Երկնային Հայրը կօգնի իրեն։
Նա միացավ օդային ուժերին և մարզվեց, լինելու լավագույն օդաչուն, որ կարող էր լինել։
Ի վերջո, նա իրականացրեց իր երազանքը։ Երկար տարիներ նա թռչում էր մեծ օդանավերով։
Գուցե դուք խորհում եք՝ արդյո՞ք հնարավոր է ձեր երազանքների իրականացումը։
Կարող է հեշտ չլինել, սակայն դուք կարող եք դա անել։
Դուք գուցե հանդիպեք մարտահրավերների, սակայն դրանք կարող են դարձնել ձեզ ավելի ուժեղ։ Աստված ձեզ հետ է ճանապարհի ամեն քայլին։
«Ջանասիրաբար աշխատեք։ Հավատք ունեցեք։ Հույս ունեցեք։ Վստահեք Աստծուն։ Եթե դուք անեք ձեր մասը, ամեն բան կստացվի»։