Սուրբ գրությունների պատմություններ
Իմաստության Խոսքը
Ջոզեֆ Սմիթը ժողովներ էր անցկացնում՝ սովորեցնելու մարդկանց ավետարանի մասին։ Երբեմն տղամարդիկ ծխում և ծխախոտ էին ծամում։
Սա անհանգաստացնում էր Էմմա Սմիթին։ Ծուխը և ծխախոտը մեծ անկարգություն էին առաջացնում, և ինչ-որ բան կարծես սխալ լիներ։ Էմման և Ջոզեֆը խորհում էին, թե ինչպես է վերաբերվում դրան Աստված։
Ջոզեֆն աղոթեց և Տերը պատասխանեց։ Տերը նախազգուշացրեց Եկեղեցու անդամներին ծխելու և ծխախոտի մասին։ Նա ասաց, որ դրանք լավ չէին մեր մարմինների համար։ Նա նաև նախազգուշացրեց թեյ, սուրճ կամ ալկոհոլ խմելու մասին։
Աստված պատվիրեց ուտել մրգեր, բանջարեղեններ և այլ առողջարար ուտելիքներ։ Այս ուսմունքները մենք անվանում ենք Իմաստության Խոսք։
Ես կարող եմ պահել Իմաստության Խոսքը։ Երկնային Հայրը կօրհնի ինձ, երբ ես հոգամ իմ մարմնի համար։