2021
Ծանոթացեք Էտայի հետ Ամերիկյան Սամոայից
Հուլիս/օգոստոս 2021 թ․


Օգնող ձեռքերը ամբողջ աշխարհում

Ծանոթացեք Էտայի հետ Ամերիկյան Սամոայից

Ծանոթացեք Երեխաների միության երեխաների հետ, ովքեր օգնում են ուրիշներին Հիսուսի օրինակով:

Նկար
girl jumping in air

Ամեն ինչ Էտայի մասին

Նկար
Various Illustrations of Eta with her family - Jesus Christ - House - Purple Pencils - Fries - Math Equation

Տարիքը՝ 9

Բնակության վայրը՝ Ամերիկյան Սամոա

Լեզուները՝ անգլերեն և սովորում է սամոերեն

Ընտանիքը՝ մայր, հայր, երկու եղբայր և մի քույր

Նպատակները և երազանքները՝ 1) Գնալ միսիա։ 2) Ամուսնանալ տաճարում: 3) Ավարտել քոլեջը։ 4) Աշխատեցնել իր մայրիկի քաղցրավենիքի արտադրամասը։

Էտայի օգնող ձեռքերը

Նկար
two sisters baking together

Էտայի մայրն իրենց կղզում քաղցրավենիքի արտադրամաս ունի։ Էտան և նրա ավագ քույրը՝ Թալայը, սիրով կիսվում են քաղցրավենիքով իրենց ուսուցիչների և ղեկավարների, ինչպես նաև այն մարդկանց հետ, ովքեր դժվար ժամանակներ են ապրում։ Երբեմն, նրանք մայրիկի հետ մեքենայով շրջում են և քաղցրավենիք բաժանում փողոցում հանդիպող մարդկանց։ Անակնկալ քաղցրավենիքներն անչափ ուրախացնում են մարդկանց, ինչպես նաև կիսվելն է ուրախացնում Էտային և Թալային։ Նրանց ավելի մեծ ուրախություն է պարգևում քաղցրավենիքներով կիսվելը, քան դրանք անձամբ ուտելը։ Նրանք երկուսն էլ սովորում են թխել, որը Երեխաների և Երիտասարդների իրենց այս տարվա նպատակներից մեկն է, ուստի, նրանք միշտ քաղցրավենիքներ ունեն կիսվելու համար։

Էտան ասում է. «Ես սիրում եմ ուրիշների հետ կիսվել, քանի որ դա նրանց ուրախացնում է և ուրախացնում է նաև ինձ։ Ես գիտեմ, որ դա այն է, ինչ Երկնային Հայրն ուզում է, որ մենք անենք»։

Էտայի նախասիրությունները

Վայրը՝ Իրեց կղզու ջրավազանները, որտեղ նա սիրում է լողալ

Հիսուսի մասին պատմությունը՝ Երբ Նա հարություն առավ

Երեխաների միության երգը՝ «Այստեղ խոսվում է սիրո մասին» (Children’s Songbook, 190–91)։

Ուտելիքը՝ կարտոֆիլ ֆրի

Գույնը՝ մանուշակագույն

Դպրոցական առարկան՝ մաթեմատիկա

Նկար
Friend, July 2021 Tier 2

Նկարի հեղինակ՝ Սեմմի Ֆրանսիզի

Տպել