2021
Վահաի Տոնգա
Հուլիս/օգոստոս 2021 թ․


Ռահվիրաներ ամեն երկրում

Վահաի Տոնգա

Օրինակ Տոնգայում

Հեղինակներն ապրում են Ուայքատոյում (Նոր Զելանդիա) և Յուտայում (ԱՄՆ)։

Վահաին շարունակում էր աղոթել, և մի օր ամեն բան փոխվեց։

A group of Tongan Young Men

Վահաին ծնկի իջավ իր անկողնու մոտ՝ ասելու իր աղոթքը։ Դա նրա առաջին գիշերն էր գիշերօթիկ դպրոցում, որտեղ նա կիսում էր սենյակը ուրիշ շատ տղաների հետ։ Նրանցից ոչ մեկը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ չէր, ինչպես նա։

«Սիրելի Երկնային Հայր …»,- Վահաին սկսեց աղոթել իր սրտում։ Բայց դա հեշտ չէր: Մյուս տղաները բարձրաձայն խոսում և ծիծաղում էին։

«Հե՜յ, նայեք»,- գոչեց նրա սենյակակիցներից մեկը՝ Ակաուն։ «Նա աղոթում է»։

Վահաին անհանգիստ շարժումներ արեց։ Նա գիտեր, որ Ակաուն ծաղրում էր իրեն։ Բայց նա ձևացրեց, թե չլսեց նրան։ Նա պարզապես շարունակեց աղոթել։

Երբ Վահաին առաջին անգամ իմացավ ավետարանի մասին, նրա տատն ու պապը ևս առանձնապես չէին հավանել եկեղեցին։ Վահաին Երեխաների միություն էր հաճախել իր մորեղբոր կամ իր ընկերների հետ։

Երբ լրացավ նրա 12 տարին, նա որոշեց մկրտվել։ Նրա տատիկն ու պապիկը սկզբում այդքան էլ ուրախ չէին։ Սակայն հետո տատիկն ասաց․ «Այս պահից սկսած դու այդ եկեղեցու անդամն ես։ Մենք ցանկանում ենք, որ դու հավատարիմ մնաս»։

Այժմ, երբ Վահաին հեռու մի դպրոցում էր, նա որոշել էր ճիշտ այդպես վարվել։ Ուստի, նա շարունակեց աղոթել։ Նույնիսկ երբ մյուս տղաները ծաղրում էին նրան։

Մի գիշեր, երբ Վահաին ծնկի իջավ, նա լսեց մի նոր բան։

«Հե՜յ, լռե՛ք։ Վահաին աղոթում է»,- ասաց ինչ-որ մեկը։

Վահաին ավարտեց իր աղոթքը և բացեց աչքերը։

Ակաուն նստած էր նրա անկողնի վրա։ «Դա իսկապես կարևոր է քեզ համար, այդպես չէ՞»։

Վահաին գլխով արեց։ «Այո, այդպես է»։

Դրանից հետո մյուս տղաները լռում էին, երբ Վահաին աղոթում էր։ Շուտով Ակաուն սկսեց ծնկի գալ նրա հետ։ Մյուս տղաները նույնպես միացան։ Ի վերջո, սենյակի բոլոր տղաները ամեն երեկո Վահաիի հետ ծնկի էին գալիս աղոթելու։

Վահաին երջանիկ էր։ Նա երբեք տանը ընտանեկան աղոթք չէր ունեցել։ Բայց այժմ նա կարող էր ընտանեկան աղոթք ունենալ իր դպրոցական ընկերների հետ։

Մի օր մի միտք ծագեց Վահաիի գլխում։ Առաջիկայում նախատեսված էր Եկեղեցու մի մեծ ժողով։ Նա կարող էր հրավիրել իր ընկերներին։

Աղոթքից հետո Վահաին բոլորին հայտնեց ժողովի մասին։ «Այն կոչվում է շրջանի համաժողով»,- ասաց նա։ «Մարդիկ գալիս են սովորելու Հիսուսի մասին։ Դուք բոլորդ կարող եք գալ, եթե կամենում եք»։

Քանի որ ժողովին գնալու համար նրանք պետք է դուրս գային դպրոցից, տղաներից յուրաքանչյուրը պետք է թուղթ ստորագրեր թույլտվություն ստանալու համար։ Վահաին զարմացավ, երբ տեսավ թերթիկը։ Ցուցակում կար 77 անուն։

Վահաիի սիրտը ջերմությամբ էր լցվել, մինչ նա նստել էր իր ընկերների շարքերի հետ և լսում էր համաժողովի ելույթները։ Ակաուն և մի քանի տղա ևս ջերմություն էին զգացել։ Համաժողովի վերջում նրանցից յոթը մկրտվելու ցանկություն հայտնեցին։

Այդ երեկո իր ընկերների հետ աղոթելուց հետո Վահաին ասաց իր անձնական աղոթքը։ «Շնորհակալ եմ, որ օրհնեցիր ինձ լավ ընկերներով»,- ասաց նա Երկնային Հորը։ «Եվ որ օգնեցիր ինձ լինելու լավ օրինակ»։

Տոնգան կազմված է Խաղաղ օվկիանոսյան մոտ 170 կղզիներից։

Այսօր տասից վեց մարդ Տոնգայում Եկեղեցու անդամ են։

Տոնգան հայտնի է նաև որպես «Ընկերասեր կղզիներ»։

Վահաին և նրա կինը՝ Սելան, առաջին զույգն էին, որ կնքվեցին Համիլթոն Նոր Զելանդիա Տաճարում։

Նա ծառայել է Նուկուալոֆա Տոնգա Տաճարի նախագահ։

Նա դասավանդել է Լիահոնա քոլեջում՝Տոնգայում Եկեղեցուն պատկանող ավագ դպրոցում։

Friend, July 2021 Tier 2

Նկարի հեղինակ՝ Սյուզն Քիտերի