Առաջին Նախագահությունից
Եղեք բարի
Վերցված է «Ծնողները և երեխաները» ելույթից, Ensign կամ Լիահոնա, նոյ. 2018, 61-67։
Ես ճանաչում եմ մի երիտասարդի, ով փախստական էր։ Մի խումբ այլ երիտասարդներ ծաղրում էին նրան տարբեր լինելու համար։ Նրանք ծաղրում էին տղային՝ այլ լեզվով խոսելու համար։ Հաճելի չէ Տիրոջը, երբ մենք դաժանորեն կամ ստորաբար ենք վարվում ուրիշների հետ։ Մեկ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելը, մարդկանց վրա խմբակային հարձակումներ կազմակերպելը կամ մարդկանց չընդունելը ստորություն է։
Թանկագին երեխաներ, մեր աշխարհը ձեր բարության և սիրո կարիքն ունի։ Բարի եղեք միմյանց հանդեպ։ Հիսուսը մեզ ուսուցանեց ուրիշների հետ վարվել այնպես, ինչպես մենք ենք ուզում, որ մեզ հետ վարվեն։ Երբ ձգտենք բարի լինել, մենք ավելի կմոտենանք Նրան։
Եթե անձամբ կամ խմբովի դուք մասնակցում եք որևէ նենգության կամ ստորության՝ այժմ փոխվելու որոշում կայացրեք։ Խրախուսեք ուրիշներին փոխվել։
Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկիչի մասին, ով մեզ ուսուցանեց սիրել միմյանց, ինչպես Նա սիրեց մեզ։ Ես աղոթում եմ, որ մենք անենք դա։
Ինչպես կարող եք նոր ընկեր ունենալ
Ինչպե՞ս եք բարյացակամություն ցուցաբերում նոր ծանոթի հանդեպ։ Ի՞նչ եք անում այն դեպքում, եթե նրանք այլ երկրից են։ Յուրաքանչյուր քայլի համար լրացրեք ձեր սեփական մտքերը։
-
Ժպտացեք և ասեք` ողջույն։
-
«Ողջո՜ւյն։ Ի՞նչ է ձեր անունը։
-
«Ուրախ եմ, որ դու մեր դասարանում ես»։
-
__________________________
-
-
Մտածեք, թե ինչ զգացողություններ նրանք կարող են ունենալ։
-
Ամաչել, քանի որ նրանք դեռ ընկերներ չունեն կամ նրանք խոսում են այլ լեզվով։
-
Տխուր, որովհետև կարոտում են իրենց տունը։
-
Անհանգիստ, քանի որ ______________________։
-
-
Հրավիրեք նրանց։
-
«Ցանկանո՞ւմ եք խաղալ մեզ հետ»։
-
«Եկեք միասին նստենք»։
-
____________________________
-
-
Եղեք բարի և օգնող։
-
«Ես կարող եմ ձեզ ցույց տալ, թե որտեղ ենք մենք ճաշում»։
-
«Ահա, թե ինչ ենք անելու հաջորդը»։
-
_______________________________
-
-
Ճանաչեք նրանց։
-
«Ո՞րն է քո սիրած խաղը»։
-
«Ինչպե՞ս կասեք դա ձեր լեզվով»։
-
_________________________________
-
-
Եթե տեսնեք, որ նրանց հանդեպ անբարյացակամ են վարվում․
-
Պաշտպանեք նրանց։
-
Խոսեք կամ խաղացեք նրանց հետ։
-
____________________________
-