Ցույց տուր և պատմիր
Ես հարցրի մայրիկիս, թե արդյո՞ք կարող եմ վարել իմ սկուտերը։ Նա ասաց, որ կարող եմ վարել այն միայն մեր տարածքում։ Ես մի փոքր հեռու գնացի և մոլորվեցի։ Ես վախեցա և մի աղոթք ասացի։ Դրանից հետո ես նկատեցի որոշ վայրեր և հասկացա, որ մոտ եմ գտնվում իմ տանը։ Ես երախտապարտ եմ, որ Երկնային Հայրն օգնեց ինձ։
Ջեք Ս., 9 տարեկան, Մասովիա (Լեհաստան)
Ես մկրտվելու ընտրություն կատարեցի, որի համար շատ ուրախ եմ։ Ճիշտ ընտրություններ կատարելը կարևոր է։
Ալիսիա Պ., 9 տարեկան, Մասովիա (Լեհաստան)
Ես գիտեի, որ մկրտվելով ընտրում էի ճիշտը և հետևում էի Հիսուս Քրիստոսի օրինակին։ Դրանից հետո ես երջանկություն և ջերմություն զգացի։ Ես սիրում եմ իմ Փրկիչին։
Սիոն Մ., 9 տարեկան, Ուայքատո (Նոր Զելանդիա)
Իմ հայրը սպասավորում է մի մարդու, ով կույր է։ Ես ցանկանում էի որևէ բան անել նրա համար։ Հայրս օգնեց ինձ զգուշությամբ մի հատուկ ուղերձ փորագրել ստվարաթղթի վրա, որպեսզի տղամարդը կարողանար շոշափելով կարդալ այն։ Այնտեղ գրված էր․ «Հիսուսը սիրում է քեզ»։ Ես հայրիկի հետ գնացի՝ տալու այն նրան։ Տղամարդն անակնկալի եկավ և շատ երջանիկ էր, երբ շոշափեց տառերը։
Էմբեր Ֆ., 6 տարեկան, Յուտա (ԱՄՆ)
Մենք մեզ Նեփիի պես էինք զգում, երբ պատրաստում էինք մեր աղեղները։
Նեյլ և Ահարոն Հ., 8 և 10 տարեկան, Ալյասկա (ԱՄՆ)
COVID-19- ի պատճառով իմ դպրոցը որոշ ժամանակ հեռավար ուսուցման անցավ։ Դասամիջոցների ժամանակ ես պատրաստեցի նեփիացիների տաճարի մի նմուշ։
Սամուել Ջ., 9 տարեկան, Օհայո (ԱՄՆ)
Մենք սիրում ենք մեր Փրկչին և միշտ հիշում ենք Նրան։
Վիանկա և Ավրիլ Վ., 10 և 6 տարեկան, Կունդիմարկա (Կոլումբիա)
Մերեդիթ Բ., 7 տարեկան, Հյուսիսային Կարոլինա (ԱՄՆ)
«Կուզեմ տեսնել տաճարը», Կլարա Բ․, 11 տարեկան, Մինեսոտա (ԱՄՆ)
«Երկրորդ Գալուստը», Սանտյագո Ք․, 11 տարեկան, Սանտյագո (Չիլի)
Էմերսոն Ջ., 8 տարեկան, Վաշինգտոն (ԱՄՆ)