2021
Վինֆրեդի նոր բաղադրատոմսը
Հուլիս/օգոստոս 2021 թ․


Վինֆրեդի նոր բաղադրատոմսը

«Մենք ապրեցինք երջանիկ» (2 Նեփի 5․27

Ի՞նչ կարող էր Վինֆրեդը դնել իր բաղադրատոմսում։

girl praying

Վինֆրեդն օգնում էր տատիկին ընթրիք պատրաստել։

«Հ՜մ, ես սիրում եմ մատոկի»,- ասաց տատիկը։

«Ես նույնպես»,- ասաց Վինֆրեդը։ «Դա իմ ամենասիրած ուտեստներից մեկն է։ Ես սիրում եմ կանաչ ադամաթուզը։ Ինչպես նաև պղպեղները և լոլիկները։ Սակայն, լավագույն մասը սոուսն է»։

«Դրա պատճառն այն է, որ սոուսը միավորում է բոլոր համերը»,- ասաց տատիկը։

Նրանք շարունակեցին կտրատել բանջարեղենը։ Ապա Վինֆրեդը նկատեց։

«Տատ,-ասաց նա,-ինչպե՞ս ես դու միշտ այդքան երջանիկ»։

«Ես փորձում եմ»,- ասաց տատիկը։ «Բայց ես չեմ կարողանում միշտ երջանիկ լինել։ Տխրությունը կյանքի մի մասն է։ Դու այժմ տխո՞ւր ես»։

Վինֆրեդը գլխով արեց։ «Ես կարոտում եմ հայրիկին, քանի որ նա աշխատում է հեռու մի վայրում։ Եվ ես կարոտում եմ դպրոցը, քանի որ մենք չենք կարող հիմա գնալ։ Եվ ես կարոտում եմ եկեղեցու իմ ընկերներին»։

«Նորմալ է այդ բաների համար տխրելը, - ասաց Ջաջան։ - Միշտ չէ, որ կյանքը հեշտ է։ Բայց երբ ես տխուր եմ, փորձում եմ հետևել երջանկության իմ բաղադրատոմսին»։

«Քո բաղադրատոմսի՞ն»։

«Ճիշտ ինչպես ես ունեմ մատոկի բաղադրատոմսը, ես ունեմ նաև երջանկության բաղադրատոմս։ Երբեմն տխրությունը չափազանց մեծ է, որ հենց այնպես անցնի։ Սակայն ես հաճախ գտնում եմ, որ իմ բաղադրատոմսն հենց այն է, ինչն ինձ անհրաժեշտ է ավելի լավ զգալու համար»։

«Ո՞րն է քո բաղադրատոմսը»։

Տատիկը ժպտաց։ «Միգուցե դո՞ւ փորձես գտնել քո սեփական բաղադրատոմսը։ Այնուհետև ինձ կպատմես։

Երբ Վինֆրեդն աղոթեց այդ գիշեր, նա գիտեր, որ Երկնային Հայրը լսում է։ Նա հասկացավ, որ աղոթքը երջանկություն բերեց իրեն։ Նա մի թերթիկ վերցրեց ու գրեց՝ Վինֆրեդի երջանկության բաղադրատոմսը։ 1․ Աղոթել։ Ապա նա գնաց քնելու։

Հաջորդ առավոտյան նա կարդաց Մորմոնի Գիրքը։ Սուրբ գրությունների ընթերցանությունը նույնպես երջանկություն պարգևեց նրան։ Նա գտավ իր թերթիկը և գրեց՝ 2․ Կարդալ սուրբ գրությունները։ Ապա նա նայեց իր բացած սուրբ գրությանը․ «Հավատացեք Քրիստոսին» (2 Նեփի 33․10

Վինֆրեդն ավելացրեց ևս մեկ նշում․ 3․ Հավատալ Հիսուս Քրիստոսին։

Վինֆրեդը մտածեց այն մասին, թե ինչ լավ եղավ, որ տատիկը իրեն թույլ տվեց այցելել։ Վինֆրեդը գտավ տատիկին և ասաց․ «Շնորհակալություն, որ թույլ տվեցիր ինձ մնալ քեզ հետ»։

Շնորհակալություն հայտնելը լավ զգացողություններ առաջացրեց Վինֆրեդի սրտում։ Նա կրկին գրեց իր թերթիկի վրա՝ 4․ Լինել երախտապարտ։

Ապա Վինֆրեդը հարցրեց իր հարևաններին, թե արդյոք փոքրիկները կարող էին գալ և խաղալ։ Նա բերեց իր կրտսեր քրոջը՝ Միլֆրեդին, և իր կրտսեր եղբորը՝ Ալֆրեդին։ Երբ նրանք ավարտեցին խաղը, նա հրավիրեց երեխաներին կարդալ իր հետ։ Տատիկը ձմերուկ կտրատեց նրան համար և նրանք բոլորը միասին կերան։

Ավելի ուշ Վինֆրեդը գնաց այցելելու Երջանիկ անունով իր ընկերոջը։ Նրանք միասին լվացին ափսեները Երջանիկի մայրիկի համար։ Ապա նրանք ավլեցին հատակը։ Նա ուրախ էր, որ կարողացավ օգնել։

Երեկոյան Վինֆրեդն օգնեց իր քրոջն ու եղբորը կատարել իրենց տնային աշխատանքները։ Նա Միլֆրեդին սովորեցրեց այբուբենը։ Նա օգնեց Ալֆրեդին կատարել մաթեմաթիկայի տնային աշխատանքը։

Այդ երեկո Վիլֆրեդը կրկին խոսեց տատիկի հետ։

«Այսօր ես ինձ շատ ավելի լավ եմ զգում։ Կարծում եմ, որ գտել եմ երջանկության իմ բաղադրատոմսը»։

«Հրաշալի է։ Պատմիր ինձ այդ մասին»,- ասաց տատիկը։

«Վինֆրեդի երջանկության բաղադրատոմսը»,- ասաց նա։ «1․ Աղոթել։ 2․ Կարդալ սուրբ գրությունները։ 3․ Հավատալ Հիսուս Քրիստոսին։ 4 Լինել երախտապարտ։

«Դա հրաշալի բաղադրատոմս է»,- ասաց տատիկը։ «Բայց կարծում եմ, որ դու ինչ-որ բան ես մոռացել։ Այսօր ուրիշ ի՞նչն է քեզ երջանկացրել»։

Վինֆրեդը մի պահ մտածեց։ «Դե, ես շատ ուրախ էի խաղալու փոքր երեխաների հետ։ Եվ օգնելու Երջանիկին և նրա մայրիկին։ Եվ օգնելու Միլֆրեդին և Ալֆրեդին կատարելու իրենց տնային աշխատանքները։ Սպասիր … հենց դա՛ է։ Ուրիշներին օգնելը վերջին բաղադրիչն է»։

«Ճիշտ է»,- ասաց տատիկը։ «Ուրիշներին ծառայելը նման է սոուսի․ այն միավորում է բոլոր լավ բաները մեկում»։

«Դա լավ բաղադրատոմս է»։ Վինֆրեդը ժպտաց։ «Ես ցանկանում եմ վաղը կրկին փորձել այն»։

Այս պատմությունը տեղի է ունեցել Կամպալայում, Ուգանդա։

Friend, July 2021 Tier 2

Նկարի հեղինակ՝ Հոլի Հիբբերտի