Պաշտպանեք ինքներդ ձեզ
Երկնային Հոր բոլոր զավակներին դուք պետք է վերաբերվեք բարյացակամությամբ և հարգանքով։ Դուք պետք է նաև ակնկալեք, որ ուրիշները վարվեն ձեզ հետ նույն կերպ։ Եթե մեկը փորձում է ցավ պատճառել ձեզ խոսքով կամ ֆիզիկապես, դա ՆՈՐՄԱԼ չէ։
Եթե դուք ապահով չեք զգում …
-
Ասեք՝ ոչ։Դուք պարտավոր չեք անելու որևէ բան, որը զգում եք, որ սխալ է կամ ստիպում է ձեզ անհարմար զգալ։ ՆՈՐՄԱԼ է ոչ ասելը։
-
Ականջ դրեք ձեր զգացմունքներին։ Սուրբ Հոգին մեզ տալիս է լուռ նախազգուշացումներ, որպեսզի օգնի մեզ ապահով մնալ։ Եթե զգում եք, որ ինչ-որ բան սխալ է, մի՛ մասնակցեք, և փորձեք հեռանալ, եթե կարող եք։
-
Մի՛ պահեք ցավ պատճառող գաղտնիքներ։ Ուրախ անակնկալը և ցավ պատճառող գաղտնիքը տարբեր բաներ են։ Դուք չպետք է պահեք ցավ պատճառող գաղտնիքը, նույնիսկ եթե խոստացել եք։
-
Պատահածի մասին պատմեք մի չափահասի, ում վստահում եք։ Եթե որևէ վատ բան է տեղի ունենում կամ դուք վախենում եք, պատմեք մեկին, ով կարող է այդ պահին օգնել ձեզ, օրինակ՝ ծնողներին, ուսուցչին կամ Եկեղեցու ղեկավարին։
Ո՞ւմ հետ դուք կարող եք խոսել, երբ խնդիր ունեք։ Այստեղ գրի առեք վստահելի մարդկանց ցանկը․