Օգնել Հիսուսի օրինակով
Հիսուսը կիսվում էր ուրիշների հետ
Հարություն առնելուց հետո Հիսուսը տեսավ Իր աշակերտներին նավում ձուկ բռնելիս։ Նրանց չէր հաջողվում բռնել նույնիսկ մեկ ձուկ։ Հիսուսը նրանց խորհուրդ տվեց ուռկանները ձգել նավի մյուս կողմում։ Նրանք այնքան շատ ձուկ որսացին, որ ցանցերը չափազանց ծանրացան։ Ապա աշակերտները ցամաքում միացան Հիսուսին։ Նրանք խարույկի շուրջ նստեցին Նրա հետ։ Հիսուսը հաց և ձուկ կիսեց Նրանց հետ։ Նա հարցրեց Պետրոսին. «Սիրո՞ւմ ես ինձ»։ Ապա Նա ասաց․ «Արածեցրու իմ ոչխարները»։ Դա նշանակում է, որ Նա ուզում էր, որ Պետրոսը ավետարանով կիսվեր ուրիշների հետ։ Մենք կարող ենք սեր ցուցաբերել Հիսուսի հանդեպ, ինչպես Նա էր անում։
Ես օգնել եմ թխվածքաբլիթներ պատրաստել մեր նոր հարևանների համար։ Կինը միայն արաբերեն էր խոսում, բայց նա մեզ ներս հրավիրեց։ Մենք միասին ժամանակ անցկացրինք և հնարավորություն ունեցանք ծանոթանալու, չնայած որ նույն լեզվով չէինք խոսում։ Նա շատ բարյացակամ էր և դա լավ զգացողություններ առաջացրեց իմ մեջ։
Գրեյսոն Ք․, 5 տարեկան, Աբու-Դաբի, Արաբական Միացյալ Էմիրություններ