2021
Եկեղեցու պատմության քարտեր
Հուլիս/օգոստոս 2021 թ․


Եկեղեցու պատմության քարտեր

Կտրեք քարտերը, ծալեք կետագծով և ամրացրեք կպչուն ժապավենով:

Ջեյն Մանինգ Ջեյմս

Jane Manning James

1822-1908

«Մենք առաջ շարժվեցինք … ուրախանալով, օրհներգեր երգելով և Աստծուն երախտագիտություն հայտնելով»։

Մեջբերումը վերցված է՝ James Goldberg, “The Autobiography of Jane Manning James,” Church History, Dec. 11, 2013, history.ChurchofJesusChrist.org։

  • Նա Եկեղեցուն է միացել Կոնեկտիկուտում (ԱՄՆ)։

  • Նրա ընտանիքը քայլել է ավելի քան 800 մղոն (1287 կմ), որպեսզի միանա Նավուի Սրբերին։ Երբ նրանց ոտքերն արյունահոսել են, նրանք աղոթել են ապաքինման համար և Տերը պատասխանել է նրանց աղոթքներին։

  • Ջոզեֆ Սմիթն ասել է, որ նա մեծ հավատք ուներ։

  • Չնայած նա հանդիպել է շատ դժվարությունների, նա հավատարիմ է մնացել ավետարանին իր ողջ կյանքի ընթացքում։

Փարլի Պ․ Պրատ

Parley P. Pratt

1807-1857

«Տիրոջ Հոգին ինձ վրա էր, և ես գիտեի … որ [Մորմոնի] Գիրքը ճշմարիտ էր»։

Autobiography of Parley P. Pratt (1938), 38.

  • Երբ նա առաջին անգամ էր կարդում Մորմոնի Գիրքը, նա չէր կարողանում կանգ առնել։ Նա կարդաց այն ողջ օրը և ողջ գիշեր։

  • Նա միսիա է ծառայել Կանադայում, Անգլիայում, Չիլիում և Հարավային Խաղաղ օվկիանոսյան կղզիներում։

  • Նա գրել է օրհներգեր, որոնք մենք շարունակում ենք երգել այսօր, ինչպես օրինակ՝ «Հիսուս ի ծնե խոնարհ» (Հիմներ և մանկական երգեր, էջ 20)։

  • Նա առաջին Առաքյալներից մեկն էր՝ կանչված վերականգնված Եկեղեցում։

Friend, July 2021 Tier 2

Նկարի հեղինակ՝ Բրուք Սմարթի