Սիրելի՛ ընկերներ,
Նախքան ձեր ծնվելը դուք ապրել եք ձեր երկնային ծնողների հետ։ Երկնային Հայրը ծրագիր կազմեց, որ բոլորս գանք երկիր՝ սովորելու և աճելու համար: Սա երջանկության ծրագիրն է։ Հիսուս Քրիստոսը մեզ ցույց տվեց ուղին, երբ Նա աշխարհ եկավ։ Երբ դուք ընտրում եք հետևել Նրան, դուք ընտրում եք հետևել Երկնային Հոր ծրագրին։ Դուք աստիճանաբար նմանվում եք Փրկչին։
Երջանկության ծրագրի մասին ավելին իմանալու համար կարող եք օգտվել 2-րդ էջից։ Ապա խաղացեք 26-րդ էջ-ում տրված խաղը։
Սիրով՝
Ընկեր ամսագիր
Մենք որտե՞ղ ենք կարդում Ընկեր ամսագիրը
Բ․ Դենզելը և Ե․ Էլբան, ովքեր 8 և 9 տարեկան են, տանը և Եկեղեցում կարդում են Ընկեր ամսագիրը անգլերեն Դար էս Սալամում (Տանզանիա)։
Ուզում եմ տեսնել տաճարը
Տ․ Աբրահամը, Ֆերնանդոն և Ենոքը՝ 7, 10 և 5 տարեկան, իրենց ծնողների հետ այցելել են Գվադալախարա Մեքսիկա Տաճարը։
Հիսուսի ոչխարները
Ինձ շատ դուր եկավ ոչխարներին Հիսուսի մոտ փչելու խաղը, որը վերցված էր Եկ, հետևիր ինձ ձեռնարկի գաղափարներից (սեպտեմբեր 2020)։
Արի Ս., 4 տարեկան, Տեխաս, ԱՄՆ