2021
Գաղտնիքներ և անակնկալներ
Հուլիս/օգոստոս 2021 թ․


Գաղտնիքներ և անակնկալներ

Հեղինակն ապրում է Այովայում (ԱՄՆ)։

Արդյո՞ք ճիշտ էր Քեյթի գաղտնիքը պահելը։

«Քրիստոսի Հոգին տրվում է ամեն մարդու, որպեսզի նա կարողանա բարին տարբերել չարից» (Մորոնի 7․16

a girl with a paper doll in her pocket

«Հե՜յ, նայի՛ր»։ Քեյթը խանութի հատակից վերցրեց ճմրթված թղթե մի տիկնիկ։ «Ահա, դիր այն քո գրպանը»։

«Դու ուզում ես, որ ես վերցնե՞մ այն»։ Հարցրեց Մեդին։

«Միևնույնն է, խանութը չի կարող այն վաճառել»,- ասաց Քեյթը։ «Նրանք պարզապես աղբը կնետեն այն։ Սա փրկարարական առաքելություն է։ Մենք փրկում ենք այս տիկնիկը»։

Քեյթը ժպտաց Մեդիին։ Մեդին ժպտաց՝ ի պատասխան։

«Լավ»։ Մեդին զգուշությամբ գրպանը դրեց թղթե տիկնիկը։ Փրկարարական առաքելություն կատարելը յուրահատուկ զգացողություն առաջացրեց նրա մեջ։

Այնուամենայնիվ, երբ նրանք դուրս եկան խանութից, թղթե տիկնիկը կարծես ծանր մի քար լիներ նրա գրպանում։ Արդյո՞ք փրկարարական առաքելության արդյունքում նման զգացողություն պետք է լիներ։

Երբ նրանք վերադարձան Մեդիի տուն, Քեյթը զգուշությամբ հնարավորինս ամրացրեց և հարթեցրեց թղթե տիկնիկը։

«Ինչպիսի՞ զգեստներ պետք է պատրաստեմ նրա համար»,- հարցրեց նա՝ ընտրելով գունամատիտներ։ «Ի՞նչ կասես պարահանդեսային գեղեցիկ զգեստի մասին»։

Մեդին ոգևորված գլխով արեց։ «Իսկ հետո մենք կարող ենք ցույց տալ մայրիկիս»։

«Ոչ։ Մենք ոչ ոքի չենք կարող ասել»,- ասաց Քեյթը։ «Երբեք։ Դա մեր գաղտնիքն է։ Լա՞վ։ Խոստացիր, որ չես ասի»։

«Օ՜հ … Լավ։ Խոստանում եմ»,- ասաց Մեդին։ «Բայց ինչո՞ւ չենք կարող ասել»։

«Եթե դու ասես, մայրդ կբարկանա և գուցե այլևս թույլ չտա, որ խաղանք միասին»։

«Ինչո՞ւ նա պետք է բարկանա»։ Հարցրեց Մեդին։ Նա ներքին անհանգստություն զգաց։

Քեյթը ցած դրեց իր գունամատիտը։ «Եթե դու չասես, ես կթողնեմ, որ տիկնիկը և բոլոր հագուստները, որ կնկարեմ նրա համար, մնան քեզ մոտ»։

Այժմ Մեդին հասկանում էր, թե ինչու էր այդքան անհանգիստ։ «Մենք … մենք գողացանք այն, այդպես չէ՞»,- շշնջաց նա։

«Հե՜յ, այդ դո՛ւ դրեցիր այն քո գրպանը և գաղտնի հանեցիր խանութից»։

«Քանի որ դու ասացիր ինձ»։

«Ես չեմ ասել»։ Ասաց Քեյթը։ «Ես տուն եմ գնում, քանի դեռ ինձ փորձանքի մեջ չես գցել»։ Նա կանգնեց և դուրս վազեց դռնից։

Հենց այդ պահին մայրիկը ներս մտավ սենյակ։ «Ինչո՞ւ Քեյթն այդպես հապճեպ հեռացավ»։ Նա տեսավ թղթե տիկնիկը Մեդիի ձեռքին։ «Եվ որտեղի՞ց դա հայտնվեց»։

Մեդին կծեց իր շրթունքը։ Նա զգում էր, որ մայրիկից դա գաղտնի պահելը լավ բան չէր։ Բայց ի՞նչ կլինի, եթե Քեյթը ճիշտ է և մայրիկը բարկանա։

Այդ անհանգստության զգացումը ներսում չէր անցնում: Նա խորը շունչ քաշեց և մի ակնթարթում պատմեց ամեն բան։

«Ես խոստացա Քեյթին գատնի պահել դա»,- ասաց նա։ «Սակայն ես զգում էի, որ սխալ բան եմ անում»։

a girl surrounded with good surprises, like balloons and gifts

Մայրիկը նստեց անկողնու վրա նրա կողքին։ «Գաղտնիքների մեծ մասը սխալ բաներ են լինում։ Հատկապես երբ քեզ խնդրում են, որ երբեք որևէ մեկին չասես։ Մյուս կողմից, անակնկալը, ինչպես օրինակ նվերը կամ խնջույքը, կարող է լավ բան լինել։ Այն պետք է զվարճալի լինի բոլորի համար»։

Մեդին գլխով արեց։ «Շնորհակալ եմ, որ չես բարկանում ինձ վրա»,- ասաց նա։ «Քեյթն ասաց, որ դու կբարկանաս»։

Մայրիկն ամուր գրկեց նրան։ «Ես իսկապես հպարտանում եմ քեզնով, որ լսեցիր Սուրբ Հոգուն և ասացիր ինձ ճշմարտությունը»։

«Դու ինձ հետ կտանե՞ս խանութ, որ վերադարձնեմ տիկնիկը»։ Հարցրեց Մեդին։

«Իհարկե»։ Մայրիկը ժպտաց։ «Եվ երբ մենք վերադառնանք, դու կարող ես օգնել ինձ տորթ թխել և անակնկալ մատուցել հայրիկին»։

Մեդին ծիծաղեց։ «Այժմ դա մի բան է, որը լավ զգացողություններ կարող է պարգևել ինձ»։

Friend, July 2021 Tier 2

Նկարի հեղինակ՝ Դեվին Մաքշերիի