2023
Եկ, հետևիր ինձ․ վարժություններ փոքրիկների համար
Մարտ 2023 թ․


Եկ, հետևիր ինձ․ վարժություններ փոքրիկների համար, Ընկեր, մարտ 2023, 49։

Նոր Կտակարան

Եկ, հետևիր ինձ․ վարժություններ փոքրիկների համար

Նկար
Երիտասարդ աղջիկը ինչ-որ բան է գունավորում է նոթատետրում

Մատթեոս 8, Մարկոս 2–4, Ղուկաս 7

Ինչի՞ց են վախենում ձեր փոքրիկները: Հանգիստ խոսեք այդ վախերից մեկի մասին: Այնուհետև օգնեք նրանց ասել. «Երբ ես վախենում եմ, Հիսուսը կարող է օգնել ինձ խաղաղություն զգալ»:

Մատթեոս 9-10, Մարկոս 5, Ղուկաս 9

Հավաքեք առաջին օգնության պարագաները և բացատրեք, թե դրանք ինչպես են օգտագործվում մեզ բժշկելու համար: Ապա բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի բժշկող զորությունն ավելի մեծ է: Նկարագրեք հրաշքներից մեկը Մատթեոս 9 գլխում:

Մատթեոս 11–12, Ղուկաս 11

Նշեք շաբաթվա օրերը ձեր փոքրիկների համար: Բարձրաձայն ասեք յուրաքանչյուր օրվա անվանումը, բայց շշնջացեք, երբ ասում եք «կիրակի»: Բացատրեք, որ կիրակին հատուկ օր է Հիսուս Քրիստոսի մասին ակնածանքով մտածելու համար:

Մատթեոս 13, Ղուկաս 8, 13

Բացատրեք, որ շատ վաղուց հավատարիմ մարդիկ եկան Հիսուսի մոտ՝ լսելու Նրա պատմությունները (տես Մատթեոս 13): Խնդրեք նրանց նկարել մարդկանց, ովքեր լսում են Հիսուսին:

Մատթեոս 14, Մարկոս 6, Հովհաննես 5–6

Ձեր փոքրիկների համար որևէ առողջարար խորտիկ պատրաստեք։ Պատմեք հացերի և ձկների հրաշքի մասին (տես Մատթեոս 14.15–21): Օգնեք նրանց ասել. «Հիսուսը գիտի, թե ես ինչի կարիք ունեմ, և կարող է օգնել ինձ»:

Տպել