2023
Աղոթք երկրաշարժի ժամանակ
Մարտ 2023 թ․


«Աղոթք երկրաշարժի ժամանակ», Ընկեր, մարտ 2022, 4-5։

Աղոթք երկրաշարժի ժամանակ

Երբ Վիոլետն արթնացավ, ամեն ինչ ցնցվում էր։

Այս պատմությունը տեղի է ունեցել Պերուում։

Նկար
Փոքրիկ աղջիկը վախեցած նստած է անկողնում՝ վերմակը ձեռքին

Վիոլետը քնած էր, երբ մի դղրդյուն արթնացրեց նրան։ Սկզբում նա մտածեց, որ որոտ է։

Բայց դղրդյունն ավելի ու ավելի ուժեղացավ։ Նրա ննջասենյակի պատուհանները ցնցվեցին:

Վիոլետը արագ նստեց։ Երկրաշա՛րժ էր:

Նա իր ընտանիքի հետ ոչ վաղ անցյալում տեղափոխվել էր Պերու։ Նա գիտեր, որ այստեղ հաճախ երկրաշարժեր են տեղի ունենում։ Նա և իր ընտանիքը պատրաստվել էին դրանց համար և սովորել էին, թե ինչ անել: Բայց սա շատ ավելի սարսափելի էր, քան նա կարծում էր: Նա զգում էր, որ մարմինը ցնցվում է:

Վիոլետը վազեց խոհանոց և սողաց սեղանի տակ։ Մի քանի վայրկյան անց նրան միացան եղբայրն ու քույրը։ Մայրիկն ու հայրիկը նույնպես:

«Լավ է, որ հիշում ենք, թե ինչ ենք պարապել», - ասաց հայրիկը: «Բոլորը լա՞վ են»:

Վիոլետի եղբայրն ու քույրը գլխով արեցին։

Բայց Վիոլետը վախեցած էր։ Նա փակեց աչքերը։ Դժվար էր անտեսել իր շուրջը եղած ցնցումները:

Հետո Վիոլետը հիշեց աղոթքի մասին։ Նա ձեռքերը ծալեց և գլուխը խոնարհեց։ «Սիրելի Երկնային Հայր», - շշնջաց նա, «խնդրում եմ հոգ տանել իմ ընտանիքի մասին»:

Նկար
Ընտանիքը աղոթում է սեղանի տակ՝ երկրաշարժի ժամանակ

Վիոլետը շարունակեց աղոթել։ Նա այնպիսի զգացողություն ունեցավ, ասես ինչ-որ մեկը ամուր գրկում է իրեն։ Երբ նա ավարտեց, նայեց վեր։ Մայրիկն ու հայրիկը ձեռքերը ծալել էին։ Նրա եղբայրն ու քույրը նույնպես ծալեցին ձեռքերը: Նրանք բոլորն աղոթում էին: Գետինը դեռ ցնցվում էր։ Բայց Վիոլետը խաղաղություն էր զգում իր սրտում և մտքում։

Վերջապես ցնցումը դադարեց։ Վիոլետն ու իր ընտանիքը մի քիչ էլ մնացին սեղանի տակ, միայն թե ապահով լինեին։

«Ինչպե՞ս ես»։ Մայրիկը հարցրեց Վիոլետին:

«Լավ եմ», - ասաց Վիոլետը: «Սկզբում ես իսկապես վախենում էի։ Բայց աղոթելը օգնեց ինձ ավելի լավ զգալ»։ Նա գրկեց մայրիկին: Նա ուրախ էր, որ Երկնային Հայրն օգնեց իրեն խաղաղություն զգալ։

Նկար
story PDF

Նկարները՝ Թոբի Նյուսոմի

Տպել