2023
Վազեք դեպի լույսը
Մարտ 2023 թ․


«Վազեք դեպի լույսը», Ընկեր, մարտ 2023, 32–33:

Ընկեր լինենք «Ընկեր» ամսագրին

Վազեք դեպի լույսը

Հարմարեցված է «Վազիր դեպի լույսը» տեսանյութից ChurchofJesusChrist.org:

Նկար
Տղան վազում է՝ ուսապարկը ուսին

Նկարը՝ Ադամ Նիկելի

Ես մեծացել եմ մի մեծ քաղաքի վտանգավոր թաղամասում։ Մի օր ես գնում էի դպրոց, և գրպանումս մի քիչ փող կար։ Մետաղադրամները զնգում էին, երբ ես քայլում էի:

Ես ստիպված էի անցնել մի քանի մեծ տղաների կողքով, որոնք կասկածելի խմբավորման մեջ էին: Փորձեցի վստահ երևալ։ Փորձեցի չվախենալ։ Բայց նրանք լսեցին մետաղադրամների զնգոցը։ Նրանք ուզում էին վերցնել մետաղադրամները և սկսեցին հետապնդել ինձ։

Ես որքան կարող էի արագ վազեցի, որպեսզի փախչեմ նրանցից: Մի նրբանցք շրջվեցի։ Ծառուղու վերջում լույս տեսա, ուստի վազեցի դեպի լույսը։ Շուտով նրանք դադարեցին ինձ հետևել, և ես արդեն ապահով էի։

Սա օրինակ դարձավ իմ կյանքում: Ես փախա այն ամենից, ինչը վատ էր, և որոնեցի այն, ինչը լավն էր։ Երբեմն ես հուսահատվում էի, բայց շարունակում էի փորձել գտնել լույսը:

Երբ ես ընդունվեցի քոլեջ, խաղում էի բասկետբոլի թիմում: Իմ թիմակիցներից շատերը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներն էին: Ես նրանցից սովորեցի ավետարանի մասին: Ես իմացա, որ Աստծո զավակն եմ: Դա նշանակում էր, որ ես կարող էի հաղթահարել իմ դժվարությունները և ավելի լավը լինել: Ես միացա Եկեղեցուն: Այդ ժամանակից ի վեր ես ամեն օր փորձել եմ ավելի շատ նմանվել իմ Երկնային Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Եվ դուք նույնպես կարող եք անել դա:

Երբ դուք վազում եք դեպի լույսը, հույս կա: Դուք գիտեք, որ վազում եք դեպի ուժ, խաղաղություն և երջանկություն: Մենք բոլորս պետք է վազենք դեպի լույսը:

Բասկետբոլի զվարճալի խաղ

Նկար
Կտրված բասկետբոլի գնդակների միջոցառում

Երեց Ջոնսոնը բասկետբոլ խաղալիս սովորեց ավետարանի մասին: Այժմ ձե՛ր հերթն է։

  1. Կտրեք ներքևի քառակուսիները և տրորեք դրանք գնդակների տեսքով:

  2. Հերթով գնդակները գցեք ամանի մեջ:

  3. Երբ գնդակը ընկնում է ամանի մեջ, բացիր թուղթը և պատասխանիր հարցին։

  • Ո՞րն է ճանապարհներից մեկը, որով կարող եք հետևել Երկնային Հորը:

  • Ե՞րբ եք ճիշտն ընտրել:

  • Ինչպե՞ս եք դուք զգում Երկնային Հոր լույսը ձեր կյանքում։

  • Ի՞նչն է օգնում ձեզ զգալ Երկնային Հոր սերը։

  • Ինչպե՞ս կարող ենք Երկնային Հոր լույսով կիսվել ուրիշների հետ:

  • Գրե՛ք ձեր սեփական հարցը:

Տպել