2023
Իմ մկրտության օրը
Մարտ 2023 թ․


«Իմ մկրտության օրը», Ընկեր, մարտ 2023, 12-13։

Գրված է ձեր կողմից

Իմ մկրտության օրը

Նկար
Ընտանիքը երեք դուստրերի հետ գնում է եկեղեցի

Ողջո՜ւյն Իմ անունը Մեգան է, և ես ապրում եմ Մեքսիկայում: Ես ցանկանում եմ ձեզ պատմել իմ կյանքի մի շատ հատուկ պահի մասին՝ այն օրվա մասին, երբ ես մկրտվեցի:

Ես մկրտվեցի իմ ութերորդ տարեդարձի օրը: Շատ կարևոր օր էր, քանի որ ծննդյանս օրը նշեցի մկրտվելով։

Մկրտվելը գեղեցիկ փորձառություն էր: Մայրս ինձ համար պատրաստեց մի տետր՝ տարբեր միջոցառումներով, որպեսզի ես պատրաստվեմ: Այն օգնեց ինձ սովորել մկրտության կարևորության և ուխտերի մասին, որոնք ես կապելու եմ Երկնային Հոր հետ:

Նկար
Վարդագույն զգեստով աղջիկ՝ նոթատետրը ձեռքին

Շատ մարդիկ, ովքեր սիրում են ինձ, եկել էին իմ մկրտությանը: Ես շատ ուրախ էի, որ նրանք եկել էին։ Ես հագել էի սպիտակ զգեստ, իսկ ջուրը տաք էր։

Այն բանից հետո, երբ հայրս մկրտեց ինձ, ես չորացա և փոխեցի հագուստս։ Հետո ես ստացա Սուրբ Հոգու պարգևը: Քահանայություն կրողների կողմից ես հաստատվեցի որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ: Ես զգում էի խաղաղություն, սեր և ուրախություն:

Նկար
Աղջիկը մկրտվում է, մինչ մյուս երեխաները դիտում են

Ես միշտ կհիշեմ այդ օրը: Այն շատ յուրահատուկ էր, քանի որ ես իմ առաջին ուխտը կապեցի Աստծո հետ: Ես խոստացա հետևել Հիսուսին և հնազանդվել Նրա պատվիրաններին:

Նկար
Աղջիկը գրկում է հորը

Եթե դուք նյարդայնացած եք, թե ինչպիսին է լինելու ձեր մկրտության օրը, ապա մի անհանգստացեք: Երկնային Հայրը ուրախ կլինի ձեր կատարած ընտրությամբ:

Նկար
story PDF

Նկարը` Օլգա Լիի

Տպել