2023
Եկ, հետևիր ինձ․ միջոցառումներ
Մարտ 2023 թ․


«Եկ, հետևիր ինձ․ միջոցառումներ», Ընկեր, մարտ 2023, 6–7:

Եկ, հետևիր ինձ. միջոցառումներ

Ընտանեկան երեկոյի, սուրբ գրությունների ուսումնասիրության կամ պարզապես զվարճանալու համար:

Փոթորիկը

Նկար
Տղան ու աղջիկը գնդակ են գցում վերմակի վրա

Նկարը՝ Կետի Դոքրիլի

Մատթեոս 8, Մարկոս 2–4, Ղուկաս 7

Պատմություն. Կարդացեք պատմությունն այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է հանգստացնում փոթորիկը էջ 46-ում կամ Մարկոս 4.36–41-ում: Խոսեք այն մասին, թե ինչպես է Հիսուսը ձեզ խաղաղություն բերում:

Երգ․ «I Feel My Savior’s Love», Children’s Songbook, 74–75:

Միջոցառում. Կանգնեք իրար դիմաց և պահեք վերմակի ծայրերը: Գնդակը դրեք վերմակի վրա և նրբորեն պտտեցրեք այն, ինչպես նավն էր շպրտվում ալիքների վրա: Հերթով ասեք խմբին արագ գնալ, դանդաղեցնել կամ «հանգիստ լինել»:

Հրաշքի գուշակության խաղ

Նկար
Երեք ծալված գունավոր թղթեր

Մատթեոս 9-10, Մարկոս 5, Ղուկաս 9

Պատմություն. Հիսուսը շատ հրաշքներ գործեց: Նա բուժեց մի մարդու, որը չէր կարողանում քայլել: Նա կենդանացրեց մահացած աղջկան։ Նա բժշկեց կույր մարդկանց: (Տես Մատթեոս 9:) Ուրիշ ի՞նչ հրաշքներ գործեց Հիսուսը:

Երգ. «Tell Me the Stories of Jesus» (Children’s Songbook, 57)

Միջոցառում. թերթիկների վրա գրեք Հիսուսի մի քանի հրաշքները և դրեք դրանք տարայի մեջ: Ընտրեք որևէ թերթիկ, կարդացեք դրա վրա եղած հրաշքը և նկարեք այն: Մյուսները կարող են գուշակել, թե ո՛րն է դա։

Աշխատեք միասին

Նկար
Երկու երեխա տանում են զամբյուղը

Մատթեոս 11–12, Ղուկաս 11

Պատմություն. Հիսուս Քրիստոսն ասել է. «Իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11.30): Լուծն օգնում է երկու կենդանիներին ինչ-որ բան քաշել իրար հետ: Երբ մենք ընտրում ենք հետևել Հիսուսին, Նա կարող է օգնել մեզ մեր փորձությունների ժամանակ:

Երգ. «If the Savior Stood Beside Me» (ChurchofJesusChrist.org)

Միջոցառում. Խնդրեք ինչ-որ մեկին սենյակում տեղափոխել որևէ ծանր առարկա: Այնուհետև թող նրանք տեղափոխեն այդ առարկան ինչ-որ մեկի օգնությամբ: Խոսեք այն մասին, թե ինչպես են մեր բեռները թեթևանում, երբ մենք դիմում ենք Փրկչին՝ օգնության համար:

Գրե՛ք ձեր սեփական առակը

Նկար
Նոթատետր և մատիտ

Մատթեոս 13, Ղուկաս 8, 13

Պատմություն. Հիսուսն ուսուցանեց ավետարանը՝ օգտագործելով պատմություններ, որոնք կոչվում են «առակներ»: Նա պատմեց մի պատմություն այն մասին, թե ինչպես կարող է փոքրիկ մանանեխի հատիկը վերածվել մեծ ծառի (տես Մատթեոս 13.31–32): Նա ի՞նչ էր ուսուցանում: Ուրիշ ի՞նչ առակներ ուսուցանեց Հիսուսը։

Երգ «If I Listen with My Heart» (ChurchofJesusChrist.org)

Միջոցառում. Առակները կարող են օգնել մեզ ավելի լավ հասկանալ ավետարանը: Բացեք էջ 8-ը և գրեք ձեր սեփական առակը: Կիսվեք ձեր առակով ընտանիքի անդամների կամ ընկերների հետ:

Ավելին քան պետք է

Նկար
Կտրտած բոքոն հաց

Մատթեոս 14, Մարկոս 6, Հովհաննես 5–6

Պատմություն. Մի անգամ Հիսուս Քրիստոսն ամբողջ օրը անցկացրեց՝ սովորեցնելով մարդկանց: Բոլորը քաղցած էին։ Բայց նրանք ունեին ընդամենը հինգ հաց և երկու ձուկ։ Հիսուսը օրհնեց հացն ու ձուկը, իսկ աշակերտները բաժանեցին ժողովրդին։ Ավելի քան 5000 հոգու համար բավարար սնունդ կար։ (Տես Մատթեոս 14.15-21)

Երգ. “I’m Trying to Be like Jesus” (Children’s Songbook, 78–79)

Միջոցառում. Թխեք ձեր սիրած հացը ձեր բաղադրատոմսով կամ փորձեք Էջ 8-ի բաղադրատոմսը: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է խմորիչի փոքրիկ հատիկը մեծացնում ամբողջ հացը: Ինչպե՞ս է Հիսուսը մեծացրել ձեր փոքր ջանքերը:

Տպել